Գլոբալ տաքացումը կէժանացնի Հյուսիսային ծովային ճանապարհով կատարվող նավարկությունների գինը

https://eco.am/%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%af%d5%a7%d5%aa%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%bd%d5%a1/

Երկիր մոլորակի հյուսիսային լայնություններում տեղի ունեցող կլիմայի փոփոխությունն արժանի է ուշադրության, ասել է Դաշնային խորհրդի, տեղական ինքնակառավարման և հյուսիսային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Ուսսը: Սենատորը հատուկ ուշադրություն է դարձրել Հյուսիսային ծովային երթուղու սառույցների հալման խնդրին։ Այդ մասին անդրադարձել է Հիդոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Կլիմայի փոփոխությունն ազդում է նավարկության ժամանակի վրա, որի հետևանքով դրա արժեքը նվազում է: Դա պայմանավորված է ծովային սառույցի հաստության նվազմամբ, ինչպես նաև նրանով, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառցապատ լինելու ժամանակահատվածը կրճատվել է կլիմայի տաքացման հետևանքով: Հյուսիսի կարևոր տրանսպորտային զարկերակի ձմեռային ճանապարհներից օգտվելու ժամանակը նույնպես կրճատվում է։

Պարոն Ուսսը մատնանշել է շինարարական տեխնոլոգիաների վերանայման անհրաժեշտությունը հյուսիսային շրջաններում, քանի որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է գրունտի տաքացմանը։ Ավելի վաղ Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Լոբուսևը հայտարարել էր, որ կլիմայի փոփոխությունը, հակառակ իր ակնհայտ բացասական ազդեցության մասին տարածված կարծիքի, մի շարք դրական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար։ Խոսքը գնում է ջեռուցման սեզոնի կրճատման և Հյուսիսային ծովային երթուղու մշտական բեռնափոխադրումների բացման հեռանկարների մասին։

Մանրամասները՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կլիմայի փոփոխությունն էական վտանգ է ներկայացնում Հայաստանի ջրային ռեսուրսների համար»․ Նաթիա Նացվիլիշվիլի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով