Blog
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
10 նոր պատկերացումներ կլիմայի փոփոխության մասին․ COP27-ում ներկայացրել են աշխարհի առաջատար փորձագետները
Posted on 15 Նոյեմբերի, 2022

Բնական և սոցիալական գիտությունների աշխարհի առաջատար փորձագետները COP27-ում ներկայացրել են կլիմայի փոփոխության տասը հիմնական գաղափարները 2021 թվականից ի վեր: Ինչպես Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, կլիմայի գիտության 10 նոր հայտնագործությունները ներկայացնում են այս տարվա կլիմայի փոփոխության վերաբերյալ վերջին ուսումնասիրությունների հիմնական արդյունքները և պատասխանում են այս կրիտիկական տասնամյակի ընթացքում քաղաքականությունը ղեկավարելու հստակ կոչերին: Ընդհանուր գիտական զեկույցում ամբողջ աշխարհի գիտնականներն ընդգծում և բացահայտում են կլիմայի փոփոխության և ռիսկի այլ գործոնների միջև բարդ փոխհարաբերությունները, ինչպիսիք են հակամարտությունները, համաճարակները, սննդի ճգնաժամերը և դրանց հիմքում ընկած զարգացման խնդիրները: Գիտնականները կարծում են, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ներուժն անսահման չէ։ Սրանք զեկույցում արծարծված հիմնական թեմաներն են: 10 նոր պատկերացումները կլիմայի փոփոխության մասին․ 1․ Կասկածի տակ են դնում անվերջ հարմարվողականության առասպելը: 2․ Խոցելիության թեժ կետերը հավաքվում են ռիսկի տակ գտնվող տարածաշրջաններում: 3․ Կլիմայի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում մարդկանց, կենդանիների և ամբողջ էկոհամակարգերի առողջության վրա: 4․ Կլիմայի հարմարվողականությունը՝ կապված ծայրահեղ եղանակային իրադարձությունների աճող հաճախականությունն ու ինտենսիվությունը: 5․ Մարդու անվտանգությունը պահանջում է կլիմայի անվտանգություն: 6․ Կայուն հողօգտագործումը կարևոր նշանակություն ունի կլիմայական նպատակներին հասնելու համար: 7․ Մասնավոր կայուն ֆինանսավորման պրակտիկան դեռևս չի խթանում խորը տնտեսական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են կլիմայական նպատակներին հասնելու համար: 8․ Կորուստներն ու վնասները, որպես մոլորակային հրատապ հրամայական: 9․ Կլիմայի կայուն զարգացման համար ընդգրկուն որոշումների կայացում: 10․ Կառուցվածքային խոչընդոտների և անկայուն արգելափակումների վերացում:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի մոնիթորինգը բարելավելու համար համատեղվել են 4 երկրների ջանքերը
Posted on 15 Նոյեմբերի, 2022

Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով իրականացվող ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ համաժողով, որին մասնակցում էին գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Վրաստանից և Ուկրաինայից:
Eco.am սոցիալական հարթակը ներկա լինելով համաժողովին արձանագրեց, որ ծրագրի շրջանակներում 2014-2020 թվականներին հետազոտվել է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի հարթավայրերը, Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները, Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտան: Ծրագրի ղեկավար գործընկերը հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը:
«Շրջակա միջավայրի մոնիտորինգ և վերլուծություն իրականացնելու համար ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում օգտագործվել են Կոպերնիկուս համակարգի տվյալները և ծառայությունները»,- համաժողովի ընթացքում ասաց Յակոբեան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Աղավնի Հարությունյանը և մանրամասնեց․ «Արբանյակային պատկերները վերլուծելու և տեսնելու համար մշակել ենք գործիքներ և ալգորիթմներ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսին է դինամիկան և ինչ կանխատեսումներ կարելի է անել: Մենք հնարավորություն ունենք արբանյակային պատկերներով գնալ 20, 30 և ավելի տարի հետ և տեսնել, թե ինչպիսին է եղել Սևանա լճի վիճակը 1980-ականներին և արդյունքում, ինչպես է այն փոխվել և ինչ կլինի հետո»,- նշեց բանախոսը, շեշտելով, որ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում համատեղվել են տարբեր գործընկերների ջանքերը, որպեսզի բարելավվի շրջակա միջավայրի մոնիթորինգը:
Համաժողովին ներկա էին Հունաստանի Հելլաս hետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնից դոկտոր Իոաննիս Մանակոսը, դոկտոր Էլեֆթերիոս Կացիկիսը և Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան) դոկտոր Նիկոլաոս Կոկկոսը, որոնք ևս հանդես եկան զեկույցներով։ Վերջիններս անդրադարձան ՊՈՆՏՈՍ հարթակին և ռեսուրսներին, ինչպես նաև ծրագրի ազդեցությունը՝ իրենց երկրի շրջակա միջավայրի վրա։ Ըստ նրանց, Հունաստանում ևս Հայաստանի նման պատկերը նույնն է․ «Շատ տարածքներում ունենք ափային էրոզիայի զգալի խնդիրներ, դրանում առկա են և՛ մարդկային, և՛ բնական պատճառները։ Օրինակ՝ հարակից տարածքներում բնակիչների կողմից գյուղատնտեսական մնացուկները հայտնվում են դեպի շով գնացող գետերում և արդունքում առաջացնում ափային էրոզիա։ Ծրագրի արդյունքում ունենք գյուղատնտեսական բարելավումներ և հնարավոր է վերահսկել նաև էկոհամակարգը։ Փորձել ենք նվազեցնել ջրի օգտագործումը։ Այ, եթե կարողանանք այն հասցնել 20-30%-ի, ապա բերքատվությունը կբարձրանա»,- համաժողովի ժամանակ ներկայացրեց Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան) դոկտոր Նիկոլաոս Կոկկոսը։
«Նման ծրագրերը հնարավորություն են տալիս բնապահպանական մարտահրավերներին մոտենալ համագործակցությամբ, որովհետև մեկ կազմակերպություն դժվար կարողանա նման խնդիրները լուծել։ Իսկ այս ծրագրի նպատակն է ավելի խորացնել և ամրապնդել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ բնապահպանական մարտահրավերները հաղթահարելու համար»,- համաժողովին ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
«Սևանա լճի մաքրման գործընթացը կարող է տևել 10-ից 20 տարի: Մաքրման գործընթացի տևողությունը կախված է առավելապես կլիմայի փոփոխությունից, որովհետև, ամենավատ սցենարի դեպքում Գեղարքունիքի մարզում 30 տոկոսով կնվազեն տեղումները, իսկ եթե ջրի պաշարը քիչ լինի, այն կազդի Սևանա լճի վրա: Որքան ուշ սկսենք մաքրման ծրագրեր իրականացնել, այդքան ավելի երկար ժամանակ է պահանջվելու լիճը մաքրելու համար»,- իր զեկույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի փորձագիտական թիմի անդամ, ասիստենտ-պրոֆեսոր, «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտող Կարապետ Գազանճեանը։
Ըստ Գազանճեանի, Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը հնարավոր է դրական ազդել, բայց կարևոր է, թե ինչ ջուր է լցվում լիճ․«2000-2010 թվականների ջրի մակարդակի բարձրացումը ունեցավ ավելի վատ արդյունք, քանի որ շրջակա անտառները մնացին ջրի տակ, ծառերը քայքայվեցին, օրգանային նյութը ներթափանցեց լիճ, որն առաջացրեց ազոտ և ֆոսֆոր: Կարևոր է նաև, թե ինչ տեսակի հողեր պետք է մնան ջրի տակ, ինչ օրգանային նյութ և սնունդ կարող է մտնել Սևանա լիճ, նաև պետք է որոշել, թե որքան պետք է բարձրացնել ջրի մակարդակը»,- պնդեց գիտնականը:
Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով 4 երկրներից հետազոտող գիտնականները, մասնավորապես՝ պրոֆեսոր Գեորգիոս Սիլեյոսը Թրակիայի Դեմոկրիտ համալսարանից, դոկտոր Իրակլի Մաչարաշվիլին Վրաստանի «Գրին Օլթերնաթիվ» հասարակական կազմակերպությունից, դոկտոր Սերգեյ Մեդինեցը Օդեսայի Ի. Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարանից (Ուկրաինա) և դոկտոր Կարապետ Գազանճեան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնից, հետազոտել են վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճի էվտրոֆիկացիայի դինամիկան և պատճառները:
Իսկ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակնրում հետազոտվել են՝
1․ Հայաստանում՝ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը,
2․ Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի հարթավայրերը,
3․ Հունաստանի Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին,
4․Ուկրաինայի Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտա:
In
other , shrjaka-mijavayr
Երևանյան լճի մաքրման ծրագրով 8 հեկտարից ավելի տարածքից եղեգ է հանվել
Posted on 14 Նոյեմբերի, 2022

Հաջորդ տարի նախատեսվում է Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ նախատեսվում է իրականացնել եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Ըստ տեղեկատվության, Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թվականի ընթացքում ութ հեկտարից ավելի տարածքից եղեգ է հանվել։ Ավարտվել է նաև Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարությունը: Տարեկան ծրագրով շարունակվում է Աբովյան պուրակի համալիր բարեկարգումը: Ծրագրով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:
In
other , shrjaka-mijavayr
WWF Armenia-ի տեսախցիկները դարձյալ Կովկասյան ընձառյուծ են ֆիքսել․ Տեսանյութ
Posted on 14 Նոյեմբերի, 2022

Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF Armenia) Հայաստանի մասնաճյուղի տեսախցիկները դարձյալ Կովկասյան ընձառյուծի են ֆիքսել։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՇՄ նախարարությունից։ Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF Armenia) Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում «Արևիք» ազգային պարկում 2022 թվականի ամռանը ևս մի քանի անգամ արձանագրվել է Կովկասյան ընձառյուծ։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Էներգախնայողությունը` ապրելակերպ է․ նոյեմբերի 11-ը Էներգախնայողության միջազգային օրն է
Posted on 11 Նոյեմբերի, 2022

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Օրվա ընդունման մասին որոշումը կայացվեց 2008 թվականի ապրիլին Ղազախստանում ընթացող SPARE կոորդինատորների միջազգային հանձնաժողովի ընթացքում: Իսկ ամիսներ անց՝ նոյեմբերին աշխարհը առաջին անգամ նշեց Էներգախնայողության միջազգային օրը: Օրը ստացավ միջազգային օրվա կարգավիճակ, քանի որ նախագծում ցանկություն հայտնեցին մասնակցել ավելի քան 20 երկրներ: Էներգախնայողության միջազգային օրվա հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը: Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո: Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: Էներգիան ամենից հաճախ ստացվում է հանածո վառելիքի այրման արդյունքում, որը վնասում է շրջակա միջավայրը, չվերականգնվող բնական ռեսուրսները սպառվում են, իսկ այրվելիս թունավոր նյութեր են արտանետվում օդ: Ուստի շատ կարևոր է էներգիան արդյունավետ օգտագործել և ձգտել այն խնայելուն։
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և որոշ մարզերում
Posted on 11 Նոյեմբերի, 2022

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Երևանում, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում Նոր Նորքում՝ նոյեմբերի 3-ին, 4-ին, 7-9-ը և Արաբկիրում՝ նոյեմբերի 3-ին։ Իսկ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում նոյեմբերի 5-ին։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 1․ Արարատում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-ին և 4-ին, 2․ Հրազդանում՝ հոկտեմբերի 30-նոյեմբերի 5-ը, 3․ Վանաձորում՝ նոյեմբերի 3-ին և 5-ին, 4․ Ալավերդիում՝ նոյեմբերի 1-ին և 2-ին։
In
other , shrjaka-mijavayr
Ինչպես է տեղի ունեցել Լուսնի խավարումը․ (տեսանյութ)
Posted on 10 Նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 8-ին կտեղի ունեցավ Լուսնի լրիվ խավարում: Սակայն այդ բնության կողմից տրված երևույթը դիտելու հնարավորությունից Հայաստանը կարելի է ասել զրկված էր, քանի որ Երևանի ժամանակով այն տեղի ունեցել ցերեկվա ժամանակով՝ ժամը 12։02-ին և ավարտվել 17։56։ Լուսնի ամբողջ խավարումը տեսանելի է եղել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից և Ամերիկայից։ Տեղեկանք Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Լուսնի խավարումը կարող եք տեսնել կից տեսանյութում․
In
other , eco-snund
Հայկական մեղր, թեյ, տարբեր տեսակի չրեր՝ ամերիկյան 2 խոշոր խանութներում
Posted on 10 Նոյեմբերի, 2022

Հայաստանի 6 տնտեսվարողների արտադրանքը կվաճառվի ամերիկյան խոշորագույն TJ Maxx և HomeGoods խանութներում։ Այս մասին հայտնել է «Buy Armenian» համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ խոսելով դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք աննախադեպ «Ամանորի սպասումով» տոնավաճառի մասին։ Նշան Օդաբաշյանը պատմել է, որ «Buy Armenian»-ի ջանքերով սկսվել է համագործակցություն հայ արտադրողների և ամերիկյան այս 2 խանութների միջև, իսկ հաջողություն գրանցելու դեպքում այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Նշան Օդաբաշյանը մանրամասնել է․ «Մեզ հարցրեցին, թե ի՞նչ ապրանքներ կարելի է ներկայացնել ոչ հայ հաճախորդներին ու մենք պատրաստեցինք որակյալ ու գեղեցիկ արտադրանքի հայ արտադրողների ցուցակ ամերիկյան 2 խանութների՝ TJ Maxx և HomeGoods-ի համար։ Ներկայացրեցինք և արդեն իրենք առանձնացրեցին այն ապրանքները, որոնք հետաքրքիր էր իրենց, այնուհետև մոտ 1 ամիս առաջ 10 տոննա ապրանքի պատվեր տվեցին Հայաստանից 6 փոքր ընկերությունների։ Հատկանշական է, որ այս ապրանքները վաճառվելու են ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլ 7 տարբեր նահանգներում՝ Կալիֆորնիայում, Արիզոնայում, Օհայոյում, Ինդիանայում, Ջորջիայում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում։ Վաճառվելու է մեղր, թեյ, խնձորի քացախ, մեղրի քացախ, տարբեր տեսակի չրեր, նուգա։ Այս ամենը պետք է բաժանվի այս 7 նահանգների միջև, և եթե այս ապրանքները շուտ վաճառվեն, ապա ամեն ամիս այս քանակով կամ ավելի պատվերներ են ստացվելու։ Սա իսկապես մեծ ձեռբերում է»։ Վերջինս նաև կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայրենակիցներին գտնել այս ապրանքներն ու գնել դրանք, քանի որ այդպիսով զարգացման մեծ հնարավորություն է ստեղծվում Հայաստանում գործող այս տնտեսվարողների, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսության համար։ «Ամանորի սպասումով» տոնավաճառը ևս մեծապես նպաստելու է հայ արտադրողների նոր շուկա մտնելուն ու տնտեսության աճին։ Արդեն հայտնի է, որ շուրջ 10 արտադրողներ Հայաստանից ներկա են գտնվելու դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք ցուցահանդես վաճառքին, որի կազմակերպիչներն են «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը։ Հալեպ, Արցախ կարպետ, Կեռաս, Մանեթայլս, Անտառամ թեյեր, Միսմա, Արարատ բոքս, Սուհո մրգեր, Չրենի, Armenia Cheer & chocolates ընկերությունների ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ ներկա են գտնվելու այս ջերմ հայկական միջոցառմանը և շփվելու են ամերիկաբնակ մեր հայրենակիցների հետ։
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
«Սառույցի միջով» ֆիլմը դարձել է «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող
Posted on 9 Նոյեմբերի, 2022

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերը հայտարարվել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միության (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտոնական մրցանակաբաշխության ընթացքում։
Փառատոնի մեկնարկին հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նոյեմբերի 4-8-ը, ՀԿՄ դահլիճներում բնապահպանական լավագույն ֆիլմերի ցուցադրություններ էին տեղի ունենում։
«Արևորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անվանակարգերի հաղթող ֆիլմերն ընտրվել են 17 երկրներից ստացված 30 վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն տպավորիչ ու բազմազան պատումներից, որոնցից յուրաքանչյուրի առանցքում հանրությանը մեր ժամանակների մեծագույն արհավիրքներից մեկի՝ կլիմայի փոփոխության մասին իրազեկելու հրամայականն է, կոչը՝ շրջակա միջավայրը պահպանելու, գիտակցելու անդառնալի վտանգը, որ սպառնում է Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների գոյությանը։
Փառատոնի գլխավոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառույցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։
«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում հաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆեր Ջ․ Քարթերի և Ռալի Ի․Լեյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):
«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակա միջավայրի մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռեժ․՝ Սոհելիա Փուրմահամադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ում հանձնվեց «Սառույցի միջով» ֆիլմի մրցանակը, որը դեսպանության աջակցությամբ կփոխանցվի ռեժիսորին։ Ըստ դեսպան Ռիխտերի․ «Ի խնդիր ապագա սերունդների կենսապայմանների պահպանման՝ Գերմանիան սատարում է կլիմայի պաշտպանության համար սահմանված նպատակների իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը։ Ուրախ եմ, որ գերմանադանիական „Into the Ice“ ֆիլմն իր անվանակարգում գրավել է առաջին տեղը։ Այս ֆիլմը պարզորոշ վեր է հանում Գրենլանդիայի սառցասարերի օրհասական վիճակը՝ որպես գլոբալ տաքացման ցուցիչ»։
«Փրկիչը» (The Saviour) ֆիլմի մրցանակը հաղթող ռեժիսորին փոխանցել հանձն առավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնն ի դեմս տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի։
«Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր, որոնք անդրադառնում էին կլիմայի փոփոխությանը, ցույց տալիս թե՛ մարդկության կողմից դրական արդյունք գրանցելու հաջողած փորձերը, թե՛ ավելի կայուն ապագայի համար մղվով բարդ պայքարը, և թե՛ բնապահպանության ավելի գորշ ու ծանր կողմը։ Շատերի համար, թերևս, բավականին բարդ է նայել ու ֆիլմերի տեքսով հիշեցում ունենալ մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող բարդ իրողությունների մասին․ շատ հաճախ մենք պարզապես փորձում ենք անտեսել խնդիրները՝ կենտրոնանալով իրականության ավելի դրական ու բազմերանգ դրվագների վրա։ Փառատոնում ցուցադրվող ֆիլմերը պարզապես կինոարվեստի գործեր չեն, դրանք կարևոր ուղերձ ունեն, և եթե դրանք դառնում են շարժառիթ ձեր մեջ հուզական թեկուզ և չնչին արձագանքի, ապա իզուր չեն փառատոնը կազմակերպելու մեր ջանքերը», - նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Կազմակերպիչներն ընդգծեցին, որ հաջորդ տարի «Արևորդի»-ն փառատոնի հիմնադիր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) 20-ամյակի շրջանակում նախատեսված միջոցառումների կիզակետը կլինի՝ ընդարձակված ծրագրով, նոր մրցանակներով և անվանակարգերով։
Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ 12-րդ «Արևորդին» ավելի ներշնչող ու համընդգրկուն ազդեցություն կունենա՝ ընդգրկելով Հայաստանի, տարածաշրջանի և միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչների։ «Փառատոնը կարող է նաև խաղաղության երկխոսության յուրատիպ հարթակ լինել, որտեղ կքննարկվեն բոլորիս միավորող և բոլորիս համար ընդհանուր շրջակա միջավայրի առավել հրատապ մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները», -հավելեց պարոն Խաչատրյանը։
Հանդիսավոր արարողությանը հաջորդեց «Սառույցի միջով» ֆիլմի ցուցադրությունը։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով ՀՀ քաղաքացիներին 300.000 կտորե պայուսակ կբաժանվի
Posted on 9 Նոյեմբերի, 2022




