Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հուլիսի 31-ը Անտառապահի՝ «ռեյնջերի» միջազգային օրն է

Հուլիսի 31-ը Անտառապահի՝ «ռեյնջերի» միջազգային օրն է
Անտառապահի միջազգային օրը հիմնվել է 2007 թվականին Անտառապահների միջազգային ֆեդերացիայի (International Ranger Federation, IRF) կողմից՝ գնահատելու անտառապահների ներդրումը բնության պահպանության գործում և ծառայության ընթացքում զոհված անտառապահների հիշատակը հարգելու համար: Անտառապահի օրն առաջին անգամ նշվել է 2007 թվականին, IRF-ի 15-րդ տարեդարձի առիթով. մարդկանց, որոնք վայրի կենդանիներին պաշտպանում են որսագողերից, պահպանում են նրանց բնակության տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, վայրի բնության ապաստարանները, բնության և այլ օբյեկտների հուշարձանները: Կենսաբազմազանության պահպանման գործում հայ ռենջերների դերը շեշտադրելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Կովկասի բնության հիմնադրամը համատեղ նախատեսում են ԲՀՊՏ-ների պահպանության, գիտության և մոնիթորինգի բաժնի աշխատակիցների մասնակցությամբ 2023 թվականի օգոստոսի 22-ին կազմակերպել «Ռենջեր մրցանակաբաշխություն 2023» միջոցառումը:

Շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում նախատեսվում է բարեփոխում

Շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում նախատեսվում է բարեփոխում
Օրերս Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ  Երևանի Օրհուս գրասենյակում տեղի է ունեցել  «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։ «Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու համատեքստում խիստ կարևորում եմ այս քննարկումը հենց այստեղ կազմակերպելու հանգամանքը և ակնկալում եմ հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում: Համոզված եմ՝ կառուցողական մտքերի փոխանակման արդյունքում ոչ միան կստանանք ներառական և համապարփակ փաստաթուղթ, այլև հստակ  կնախանշենք մեր ակնկալիքները օրենքի նախագծից»,- ողջունելով ներկաներին ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրկոսյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել են նախագիծը, որին հաջորդել է ակտիվ քաննարկում։ Շրջակա միջավայրի պահպանության ստեղծմամբ նախատեսվում է շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում իրականացնել բարեփոխում, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների՝ 1․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց», 2․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», 3․ «Արգելոցապարկային համալիր», 4․«Արփի լիճ» ազգային պարկ», 5․«Դիլիջան» ազգային պարկ», 6․«Սևան» ազգային պարկ», ինչպես նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Քննարկման մասնակիցները ընդգծել են, որ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում պահպանությունը պատշաճ իրականացնելու նպատակով։

Անոմալ շոգերից բռնկված հրդեհի հետևանքով սատկել են մեծ թվով կենդանիներ, մոխրացել հարյուրավոր հեկտար անտառներ

Անոմալ շոգերից բռնկված հրդեհի հետևանքով սատկել են մեծ թվով կենդանիներ, մոխրացել հարյուրավոր հեկտար անտառներ
Անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհները ոչնչացրել են Եվրոպայի հարավում գտնվող անտառները։ Փորձագետները ռեկորդային շոգը կապում են կլիմայի փոփոխության և Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի տաքացման հետ։ Հրդեհներն ընդգրկել են Միջերկրական ծովի գրեթե բոլոր եվրոպական ափերը։ Հրդեհը մոտենում է Ֆրանսիայի, Խորվաթիայի բնակավայրերին, Իտալիայի 17 քաղաքներում գործում է վտանգի «կարմիր» մակարդակ։ Նույնիսկ Նիցցայի մոտ գտնվող ֆրանսիական Ալպերում, շոգի պատճառով այրվում են խոտերն ու ծառերը։ Իսկ  Չինաստանի հյուսիս-արևմուտքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 52.2 C՝ գերազանցելով ազգային ռեկորդը: Մեկ շաբաթից ավելի այրվում է հունական Կորֆու և Հռոդոս կղզիները։  Հրդեհները ոչնչացրել են ավելի քան հարյուր հեկտար անտառ, մեքենաներ, հյուրանոցներ։ Հռոդոս կղզու հարավային մասում բռնկված հրդեհի կրակը հասել է մի քանի գյուղերի։ Հրդեհի հետևանքով սատկել են մեծ թվով կենդանիներ, ոչնչացել են ձիթապտղի այգիներ և հարյուրավոր հեկտար անտառներ։ Արդեն ավելի քան 30 հազար մարդ տարհանվել է Հռոդոս կղզու հրդեհի սպառնալիքի տակ գտնվող անտառածածկ տարածքներից։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի ծայրամասում գտնվող անտառում բռնկված հրդեհի կրակը քամին տարածել է ողջ անտառով մեկ։ Իշխանությունները տարհանել են մոտ 100 մարդու։ Իտալական Սիցիլիա կղզին նույնպես այրվում է, անգամ ժամանակավորապես փակվել է Պալերմոյի օդանավակայանը, քանի որ կրակի բոցերը հասնում են թռիչքուղուն։ Խորվաթիայում նույնպես անտառներ են այրվում։ Հանգստյան տարբեր գոտիներից տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են տարհանվել։ Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 600 քաղաքացի, քանի որ հրդեհ է բռնկվել Իզմիր նահանգի Օդեմիշ, Թորբալը և Քընըք շրջանների անտառածածկ տարածքներում: Հուլիս ամսվա ընթացքում Թուրքիայի ավելի քան 40 նահանգում եղել են անտառային հրդեհներ։ Eco.am

2023-ի հուլիսը հնարավոր է համարվի աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսը

2023-ի հուլիսը հնարավոր է համարվի աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսը
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և ԵՄ-ի «Կոպեռնիկոս» կլիմայի փոփոխության ծառայությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, նշելով, թե հավանական է որ 2023 թվականի հուլիսը կգերազանցի ռեկորդը: «Եթե հաջորդ օրերին մինի սառցե դարաշրջան չլինի, 2023 թվականի հուլիսը ռեկորդ կսահմանի ամբողջ աշխարհում։ Սա դեռ կլիմայի փոփոխության սկիզբն է ու արդեն սարսափելի է, քանի որ տեսանելի են դրա հետևանքները՝ ամբողջ աշխարհում»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հավելելով, որ այս տարվա հուլիսը պատրաստվում է փոխել ջերմության նախկին չափորոշիչները: Սակայն, գիտնականները հայտարարել են, որ այս տարվա հուլիսն աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսն է լինելու։ Թեպետ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը չի շտապում գրանցել ռեկորդը, այլ վերջնական տվյալների համար կսպասի մինչև օգոստոս։

Արցախում էլեկտրոմոբիլ են ձեռք բերել՝ հղի կանանց ծննդատուն տեղափոխելու համար

Արցախում էլեկտրոմոբիլ են ձեռք բերել՝ հղի կանանց ծննդատուն տեղափոխելու համար
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտնում է, որ ձեռք է բերվել էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար։ «Արցախի Հանրապետությունում ծանր կացության պայմաններում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։ Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։ Հանրապետությունում  տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ, ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրոմոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։ Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել՝ - երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 , 33 33 թեժ գծին, - ժամը 18:00-09:00 ՝ 097 27 22 55 հեռախոսահամարին, որը  կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին»,- նշված է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հաղորդագրությունում։

Երևանի հին լուսատուները փոխարինվում են մինչև 70 տոկոս էներգախնայող լուսատուներով

Երևանի հին լուսատուները փոխարինվում են մինչև 70 տոկոս էներգախնայող լուսատուներով
«Երևանի բոլոր վարչական շրջաններում հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ Արդեն 5500-ից ավելի լուսատուներ փոխվել են»,- լրագորղների հետ հանդիպմանն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։ ԼԵԴ տեսակի լուսատուների տեղադրումն ուղեկցվում է նաև հենասյուների, մալուխների նորացման աշխատանքներով։ Դրանք էլ իրենց հերթին բերում են էներգավթարների, համակարգի խափանումների դեպքերի կրճատման։ Այս փոփոխություններով պայմանավորված՝ գույքի կառավարումն ավելի դյուրին է դառնում։ «Արդեն Նուբարաշենում ամբողջությամբ տեղադրվել  են ԼԵԴ տեսակի լուսատուներ, որոնք օգնում են էներգախնայողության հարցում։ Արդյունքները տեսանելի են։ Փողոցներ ունենք, որտեղ հնարավոր է նոր լուսատուներով ունենալ մինչև 70 տոկոս էներգախնայողություն»,-ասաց Անդրանիկ Թևոսյանն ու հավելեց, որ առաջիկայում սպասվում է հեռակառավարման համակարգի արդիականացում, որի աշխատանքներն արդեն սկսվել են․ «Առաջիկա օրերին, որպես պիլոտային ծրագիր, այն կգործարկվի Նուբարաշենում։ Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ այս նոր համակարգը կօգնի ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները»։ Թևոսյանի դիտարկմամբ, եթե պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացվի, ապա նոր համակարգը 1 տարվա ընթացքում կգործարկեն բոլոր վարչական շրջաններում։ Eco.am

Մոլորակի վրա ե՞րբ է հայտնվել առաջին ջուրը․ գիտնականներ

Մոլորակի վրա ե՞րբ է հայտնվել առաջին ջուրը․ գիտնականներ
Ըստ Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների  մոլորակի վրա առաջին ջուրը հայտնվել է իր ձևավորման ուշ փուլում: Մասնագետների միջազգային խումբը Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների գլխավորությամբ պարզել է, որ Երկիրը սկսել է ձևավորվել նյութի չոր և պինդ «բլոկների» կուտակման ժամանակ։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Երկիրը ստացել է որոշ ցնդող նյութեր, ներառյալ ջուրը, քոնդրիտների ուշ կուտակման արդյունքում՝ ածխածնային քոնդրիտների նկատելի ներդրմամբ. դրանք հիմնականում սիլիկատային բաղադրության երկնաքարեր են, որոնք պարունակում են ածխածնի միացություններ և հիդրացված հանքանյութեր: Ենթադրվում է, որ Մերկուրին և Վեներան պետք է ձևավորվեին նույն ձևով։ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները վերլուծում են մոլորակի սիլիկատային երկրաքիմիական ջրամբարների քիմիական բաղադրությունը որպեսզի պարզեն, թե ինչ նյութից է առաջացել Երկիրը։ Նման ջրամբարը, օրինակ, օվկիանոսային կղզիների բազալտներն են (OIB) – սա հրաբխային ժայռ է, որի աղբյուրը երկրի մի մասն է, այն գտնվում է անմիջապես ընդերքի տակ և միջուկի վերևի տաք հատվածում, որոնք մակերես են բարձրանում հենց այդ  սահմանից: Սիլիկատների մեկ այլ ջրամբար է միջին օվկիանոսի լեռնաշղթայի բազալտները (MORB), որտեղ տարածվում է ծովի հատակը, և այդ բազալտների աղբյուրը վերին հատվածն է։

Ինչպե՞ս երեխաներին պաշտպանել արևի ճառագայթներից․ բժշկի խորհուրդներ

Ինչպե՞ս երեխաներին պաշտպանել արևի ճառագայթներից․ բժշկի խորհուրդներ
Երեխաների կողմից այնքան սպասված ու ուրախ ամառային արձակուրդները միաժամանակ արևահարման և կամ ջրազրկման զարգացման բարձր ռիսկ պարունակող ժամանակահատված են։ Ուստի շատ կարևոր է իմանալ երեխաներին արևից պաշտպանելու մեթոդները, ինչպիսիք են՝ 1․կեսօրյա ուժեղ ու վնասակար արևի ժամերին հնարավորինս խուսափել ճառագայթների անմիջական ազդեցությունից, ինչի համար ցանկալի է մնալ տանը և կամ գտնվել ստվերաշատ վայրերում (ծառերի ներքո, անձրևանոցի տակ) 2․երեխաներին հագցնել երկարաթև, բամբակյա, ազատ ոճի հագուստ՝ պաշտպանելով մարմնի բաց տեղամասերը 3․լայն երիզով գլխարկ կրել, որպեսզի ծածկվեն գլուխը, պարանոցն ու ականջները (ինչը հատկապես կարևոր է կարճ մազերով փոքրիկների պարագայում) 4ավելի մեծ տարիքի երեխաները կարող են արևի ՈւՄ ճառագայթներից պաշտպանող ակնոց կրել (գնելիս ուշադրություն դարձրեք տոկոսին՝ 97-100% UV protection) 5և վերջապես՝ արևապաշտպան քսուկներ կիրառել (նվազագույնը 15 SPF), քսել նախապես՝ տանից դուրս գալուց 30ր առաջ, թարմացնել յուրաքանչյուր 2ժ մեկ։ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Անհետաձգելի բուժօգնության ծառայության մանկաբույժ Աննա Մխիթարյանի խոսքով` նախքան արևապաշտպան քսուկի ամբողջական կիրառումը ցանկալի է փոքրիկ չափաքանակով փորձ կատարել մաշկի սահմանափակ հատվածի վրա ալերգիկ ռեակցիան ստուգելու նպատակով։ Բացի այդ՝ մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ չի տալիս կիրառել արևապաշտպան քսուկները մինչև 6 ամսական երեխաների շրջանում։ Եթե ամեն դեպքում արևի տակ գտնվելն անխուսափելի է լինելու, ապա քսել բարակ շերտով, այն էլ՝ դեմքին և ձեռքերին։ Բժիշկը խորհուրդ է տալիս, չմոռանալ նաև օրվա պահանջին համապատասխան հեղուկների քանակը ապահովելու մասին։ Իսկ որ պայմաններում է պետք ահազանգել. 1․մաշկային ծածկույթների տարածուն բնույթի կարմրություն, չորություն, այտուց կամ բշտիկների առաջացում։ 2Ջերմության զգալի բարձրացում, դող։ 3․Սրտխառնոց, փսխում, գլխացավ։ 4Թուլություն, գիտակցության մթագնում։ 5․Աչքերի ցավ, տեսողության խանգարում:

Ասուպային առատ հոսքը սկսվել է հուլիսի 17-ից

Ասուպային առատ հոսքը սկսվել է հուլիսի 17-ից
Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։ Eco.am սոցիալական հարթակը, Բյուրականի աստղադիտարանից տեղեկացացվ, որ այս տարի ասուպային հոսքը սկսվել է հուլիսի 17-ից և առավելագույն պիկը լինելու է օգոստոսի 12/13-ի գիշերը, սակայն առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերներ։ Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։

Սահմանամերձ Կոթի գյուղում բացվեց առաջին մանկական պուրակը

Սահմանամերձ Կոթի գյուղում բացվեց առաջին մանկական պուրակը
Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով։ Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։ Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։ Մանկական պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ «Դեռևս մեկ կամ երկու տարի առաջ Կոթիում ապրողների համար երազանքի նման էր ունենալ նման մանկական պուրակ սահմանամերձ մեր գյուղում։ Անհրաժեշտությունը զգացվում էր, քանզի երեխաները և երիտասարդները չունեին մի վայր որտեղ կկարողանային իրենց համար ժամանակ անցկացնել։ Բոլորիս երազանքն իրականություն է արդեն, մենք հիմա ունենք կահավորված ու գեղեցիկ, մաքուր պուրակ։ Կոթին շատ լավ զավակներ ունի, այդ թվում Սամսոն Սարատիկյանը։ Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանից դուրս, բայց մշտապես աջակցել է Կոթիում տարբեր կրթական, մշակութային ծրագրերի իրականացմանը։ Այս այգուն կից կբացվի նաև սրճարան, որն էլ իր հերթին աշխատատեղ է դառնալու բնակիչների համար։ Պուրակի բացման օրն ավելի նշանավոր դարձնելու համար մենք որոշեցինք նաև գյուղի օր նշել», - ասաց Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։ Այգու բացումը ոգևորել է բնակիչներին, նրանք նախապես էին պատրաստվել՝ ներկայանալով ցուցահանդես-վաճառքի տաղավարներով։ Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։ «Ծնվել եմ գյուղում, հետո աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանում։ Ես ու ընտանիքս միշտ ամուր կապ ունենք մեր արմատների ու ծննդավայրի հետ։ Կոթին սահմանամերձ գյուղ է, այստեղ շատ լուծելու և կարգավորելու հարցեր կան, այստեղից շատ են հեռանում ու իրենց կյանքը դասավորում այլ երկրներում, բայց մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ երեխաներն ու երիտասարդները մնան ու լավ ապրեն հենց այստեղ։ Մենք մտածում ենք նաև որևէ արտադրություն սկսել այստեղ, որ աշխատատեղ լինի, մարդիկ զբաղվածություն ունենան։ Այս այգու բացումը մեծ խորհուրդ ունի այն իմ և երկու տղաներիս կողմից է, որոնք, ցավոք, մահացել են», - նշեց Սամսոն Սարատիկյանը։ Իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես եկան Կոթիի շնորհաշատ երիտասարդները, որից հետո նաև սիրված երգիչներ։ Այս տարվանից յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։  Մանրամասները՝ տեսանյութում․