Անտառապահի միջազգային օրը հիմնվել է 2007 թվականին Անտառապահների միջազգային ֆեդերացիայի (International Ranger Federation, IRF) կողմից՝ գնահատելու անտառապահների ներդրումը բնության պահպանության գործում և ծառայության ընթացքում զոհված անտառապահների հիշատակը հարգելու համար:
Անտառապահի օրն առաջին անգամ նշվել է 2007 թվականին, IRF-ի 15-րդ տարեդարձի առիթով. մարդկանց, որոնք վայրի կենդանիներին պաշտպանում են որսագողերից, պահպանում են նրանց բնակության տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, վայրի բնության ապաստարանները, բնության և այլ օբյեկտների հուշարձանները:
Կենսաբազմազանության պահպանման գործում հայ ռենջերների դերը շեշտադրելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Կովկասի բնության հիմնադրամը համատեղ նախատեսում են ԲՀՊՏ-ների պահպանության, գիտության և մոնիթորինգի բաժնի աշխատակիցների մասնակցությամբ 2023 թվականի օգոստոսի 22-ին կազմակերպել «Ռենջեր մրցանակաբաշխություն 2023» միջոցառումը:






Թողնել մեկնաբանություն