Blog
In
other , eco-mshakuyt
Քանի՞ ծառ է տնկել Պարույր Սևակը՝ տուն-թանգարանի այգում
Posted on 24 Հունվարի, 2024

Հունվարի 24-ը մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է։ Այս տարին համարվում է սևակյան, քանի որ լրանում է բանաստեղծի ծննդյան 100-ամյակը։ Այդ առթիվ Eco.am սոցիալական հարթակը բանաստեղծի տուն-թանգարանից հետաքրքրվեց թե քանի՞ ծառ է տնկել Պարույր Սևակը՝ տան հարևանությամբ իր ստեղծած այգում։ Պարզվում է, մինչև 1960-ական թվականները այդ տարածքը անապատ է եղել: Սևակն ինքն է մշակել և դարձրել այգի: Պարույր Սևակը այգում տնկել է մոտ 130 ծառ, որոնց մեծ մասը խնձորենիներ են, ընկուզենիներ, տանձենիներ ու ծիրանենիներ: Այդ բոլոր ծառերը Սևակն ինքն է տնկել, իր ձեռով մշակել ու խնամել: Այնպես որ կարող ենք ասել, որ այգին ևս սևակյան ստեղծագործություն է։ Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը, այգին ու հայրական տունը։ Իսկ այգու կենտրոնում էլ հենց գտնվում է Սևակի առանձնատունը, որի շինարարությունը տևել է մոտ տասը տարի։ Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80-%d5%af%d5%bf%d5%b6%d5%af%d5%be%d5%a5%d5%b6-%d5%ae%d5%ab%d5%ae%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80/
In
other , shrjaka-mijavayr
5 կարևոր իրադարձություն՝ կլիմայի ուսումնասիրության պատմության մեջ
Posted on 24 Հունվարի, 2024

Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը կարող է թվալ որպես նոր ձևավորվող ուղղություն գիտության մեջ, սակայն գիտնականներն այն ուսումնասիրում են ավելի քան 160 տարի: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն այդ մասին ներկայացնում է հինգ նշանակալից պատմական փաստ։ 1856 թվականին գիտնական Յունիս Նյուտոն Ֆուտը գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (AAAS) տարեկան հանդիպման ժամանակ պնդում էր, որ ածխածնի երկօքսիդի ավելացումը կարող է ազդել կլիմայի վրա: Այժմ դա անվանվում է ջերմոցային էֆեկտ։ 1958 թվականին Չարլզ Դեյվիդ Քիլինգը Հավայիի Մաունա Լոա հրաբխի գագաթի մոտակայքում սկսում է չափել ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությանը (NOAA) պատկանող հաստատությունում: 1969 թվականին NOAA-ի գիտնականներ Ջոզեֆ Սմագորինսկին, Սյուկուրո Մանաբեն և Քըրք Բրյանը հրապարակում են օվկիանոս-մթնոլորտ ընդհանուր շրջանառության առաջին կապակցված մոդելի արդյունքները: 1985 թվականին NOAA-ի «Արևադարձային լայնությունների օվկիանոսի մթնոլորտ» ծրագիրը Խաղաղ օվկիանոսում տեղակայում է մի շարք լողացող չափիչ կայաններ, որոնք պետք էին գիտնականներին՝ օգնելու ավելի լավ կանխատեսել արևադարձային երևույթները (մասնավորապես Էլ Նինյո հարավային տատանում) և բարելավել կլիմայի կանխատեսումները: 1998 թվականին Մասաչուսեթսի համալսարանից Մայքլ Մանը հրապարակում է մի փաստաթուղթ, որը վերաբերում էր վերջին 1000 տարվա գլոբալ ջերմաստիճանին, սակայն փաստաթղթի հիմնական գրաֆիկի ձևը համեմատվում է հոկեյի փայտիկի հետ, որի ջերմաստիճանը մնում է համեմատաբար կայուն մինչև 1900 թվականը, որից հետո այն աճել է։ Առավել մանրամասն՝ այստեղ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%ab/
In
other , eco-texnologianer
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում կառուցվել են ցիանոբակտերիալ շտամներ
Posted on 23 Հունվարի, 2024

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում գենաինժեներիայի մեթոդների կիրառմամբ կառուցվել են մի շարք կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ քաղցրահամ ջրերի բնակիչ միաբջիջ ցիանոբակտերիայի (Synechocystis) կլոններ, որոնք ունակ են լաբորատոր պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ 5-ամինոլևոլինաթթուն (ԱԼԹ): Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։ ԱԼԹ-ն գործնականում կիրառության տեսանկյունից արժեքավոր օրգանական միացություն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԼԹ-ն ընդունակ է կուտակվելու քաղցկեղածին բջիջներում, վերածվելով ֆոտոսենսիբիլազատորի-պրոտոպորֆիրին IX-ի, որն առաջացնում է ակտիվ (սինգլետ) թթվածին տեսանելի լույսով միանվագ ճառագայթման ժամանակ, այն կիրառում են տարբեր լոկալիզացիայի չարորակ ուռուցքների ֆոտոախտորոշման, ֆոտոդինամիկ թերապիայի, ինչպես նաև ոչ քաղցկեղային բնութի մաշկային հիվանդությունների բուժման համար: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ԱԼԹ-ինդուկցված ֆլյուորեսցենցիայի օգտագործման հնարավորությունը չարորակ ուռուցքի տեղային տարածման, ներվիրահատական ախտորոշման, էֆեկտիվ սպեցիֆիկ բուժման և հետագա վերահսկման համար: ԱԼԹ-ի օգտագործման հեռանկարային կիրառությունը հանգեցրել է աշխարհի շատ երկրներում դրա արտադրության նկատմամբ նկատելի հետաքրքրության: Ծիրանագույն ֆոտոսինթեզող բակտերիաների բնական շտամներն ի վիճակի են ԱԼԹ արտազատել սննդամիջավայրում կոմերցիոն առումով շահութաբեր քանակությամբ: Այդ փաստը հաստատվել է նաև ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված հետազոտություններում: Կենտրոնի Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում 2015-2021 թթ-ին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենահեռանկարային Rhodobacter sphaeroides, Rba. capsulatus շտամները, կախված աճի պայմաններից, ունակ են սինթեզելու մինչև 0,6 գ/լ ԱԼԹ։ «Մենք առաջին անգամ հաջողությամբ իրականացրել ենք ԱԼԹ սինթազան կոդավորող hemA գենի փոխանցում, որը կլոնավորվել է էվոլյուցիոն տեսանկյունից ավելի ցածր օրգանիզմից (ծիրանագույն ֆոտոսինթեզող բակտերիա) էվոլյուցիոն առումով բարձր` ցիանոբակտերիայի մեջ: Rhodobacter spheroides շտամի hemA գենը մեկուսացվել, բազմապատկվել և կլոնավորվել է երկու ինտեգրատիվ պլազմիդների (վեկտորների) մեջ, որոնք նախագծվել և ստեղծվել են հատուկ հետերոլոգ սպիտակուցների էքսպրեսիայի համար՝ հաջորդականությամբ տարբերվող պրոմոտորում ապահովելով հետերոլոգ գենի տրանսկրիպցիան: Ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են մի քանի կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ Synechocystis-ի կլոններ, որոնք ունակ են լաբորատոր ֆերմենտացիայի պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ ԱԼԹ»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի փոխտնօրեն, Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ Վիգեն Գոգինյանը։ Հետազոտությունն իրականացվել է Իտալիայի Պադուայի համալսարանի կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Էլիզաբետա Բերգանտինոյի (գիտական խորհրդատու) ակտիվ մասնակցությամբ՝ «Ցիանոբակտերիալ ռեկոմբինանտ շտամների կառուցումը՝ 5-ամինալևուլինաթթվի արտադրության նպատակով» №21T-2I172 (2021-2023) նախագծի շրջանակներում։ Այն ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%a1%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%a1%d6%80%d5%bf/
In
other , eco-mshakuyt
Աֆրոդիտեի մասին լեգենդից սրբացված քարերը նկարիչը բնության շոշափելի մասունքներից վերածել է կտավի
Posted on 23 Հունվարի, 2024

2024 թվականի հունվարի 25-ից մարտի 3-ը, Ժամանակակից արվեստի թանգարանի նոր վերանորոգված եւ լուսատեխնիկայով վերազինված ժամանակավոր ցուցադրությունների սրահում (Երեւան, Մաշտոց 7) ժամանակակից նկարչուհի Նարինե Առաքելյանը կներկայացնի իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը /համադրող՝ Անտոն Լեւախին/: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» Նարինե Առաքելյանի ճանապարհորդությունն է դիցաբանությունից դեպի Մետավերս: Նկարչուհին արվեստասերներին հրավիրում է արտասովոր ճամփորդության՝ իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» անհատական ցուցահանդեսով։ Այս պատմությունը միախառնում է բնությունը, առասպելաբանությունը եւ թվային նորարարությունը՝ ստեղծելով արվեստի հետաքրքիր նախագիծ, որն առնչվում է նաեւ ավանդականության հետ: Ցուցահանդեսի հիմքում խորը այլաբանություն կա, որը կապում է պատմությունն ու ժամանակակից իրականությունը: Նարինե Առաքելյանը ստեղծագործությունների այս շարքի համար ոգեշնչվել է «Աֆրոդիտեի քարը» լեգենդից, որն ամուր արմատավորված է հունական դիցաբանության մեջ: Արդյոք այստեղ էր Աֆրոդիտեն լողանում Հեփեստոսի հետ ժամադրություններից հետո, թե՞ այստեղ է նա հանդիպել իր սիրելի Ադոնիսին: Ցուցահանդեսի կենտրոնական գործողությունը «Aphrodite’s Stone»-ում նկարահանված հմայիչ պերֆորմանսն է, որտեղ Նարինեն ինքը մտնում է ծովի անդունդը եւ վերածնված դուրս գալիս։ Այս գեղարվեստական ակտը գերազանցում է ժամանակը, կապում անցյալն ու ներկան, եւ ծառայում է որպես կերպարանափոխության խորհրդանիշ՝ ինչպես նկարչի, այնպես էլ առհասարակ կյանքի: Աֆրոդիտեի մասին լեգենդի կողմից սրբացված քարերը դառնում են բնության շոշափելի մասունքներ: Նկարչի համար դրանք ծառայում են որպես վերականգնվող ռեսուրս, կտավ՝ արվեստի եւ տեխնոլոգիայի խաչմերուկը հետազոտելու համար: Այս քարերը նրա մտահղացման մարմնավորումն են՝ բնական աշխարհի եւ թվային ոլորտի միաձուլում, առասպելի եւ արդիականության ներդաշնակության ձոն: Նարինե Առաքելյանը պերֆորմանսի, ինստալացիայի, գեղանկարչության, քանդակի, վիդեո արվեստի եւ բնապահպանական արվեստի միջոցով իր ձայնն է բարձրացնում՝ հանուն սոցիալական արդարության: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը մարտահրավեր է նետում մեր պատկերացումներին՝ հրավիրելով մեզ խորհելու առասպելի մնայուն ուժի, տեխնոլոգիայի անսահման ներուժի եւ արվեստի փոխակերպիչ բնույթի մասին: Նարինե Առաքելյանը ծնվել է 1979 թվականին Սիբիրում /ՌԴ/: 2015 թվականին ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան ինստիտուտը: Այնուհետեւ մեկ տարվա ընթացքում կատարելագործվել է Լոս-Անջելեսի Գեղարվեստի ակադեմիայի Թվային արվեստի դեպարտամենտում: ՌԴ-ի նկարիչների միության անդամ է: Բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների եւ զանազան նախագծերի մասնակից եւհեղինակ: Բազմիցս Վենետիկի միջազգային բիենալեներում ներկայացրել է Հայաստանը: Նարինե Առաքելյանի աշխատանքները կարելի է բնութագրել որպես կերպարվեստի, ժամանակակից արվեստի եւ փերֆորմանսի սինթեզ, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա օգտագործում է քանդակ, գեղանկարչություն, մուլտիմեդիա եւ փերֆորմանսի արվեստը ժամանակակից հոսանքները ավելի ամփոփ ներկայացնելու համար: Ըստ Նարինեի մարդը՝ էներգիայի ալիք է, որը ձեւափոխում է իրականությունը: Ի դեպ, ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ. հունվարի 25-ին, ժամը՝ 16.00-ին: Այցելուների համար բաց կլինի ամեն օր՝ 11:00-18:00-ին, բացի երկուշաբթի օրերից: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ad%d5%b8%d5%bd%d5%b8%d5%b2-%d5%af%d5%bf%d5%a1%d5%be%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5/
In
other , shrjaka-mijavayr
Մի քանի կարևոր փաստ՝ ձյան մասին
Posted on 22 Հունվարի, 2024

Վերջին տարիներին Երևանի բնակիչների համար ձյունը կարծես թե դարձել է երազանք։ Ձյան հաճույքը մի քանիօր վայելելու համար, երբեմն երևանաբնակները սահմանափակվում են Հայաստանի լեռնային շրջաններ այցելելով։ Օդերևոթաբանների կանխատեսմամբ այսօր և վաղը Երևանում ձյան տեսքով տեղումներ կլինեն։ Մինչ սպասված ձյունը կտեղա Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր տեղեկություններ ձյան մասին։ 1․ Հայաստանում ձյունը կազմում է տարեկան տեղումների 10-70 %-ը։ 2․ ձյունը մաքրում է օդը, 3․ կանոնավորում հողի խոնավությունը, 4․ պաշտպանում աշնանացան մշակաբույսերը, 5․նպաստում է, որ կենդանիներն ու բույսերը կարողանան դիմակայել ձմռան սառնամանիքներին Ձյունը պինդ մթնոլորտային տեղում է փաթիլների տեսքով։ Փաթիլներն ունենում են հիմնականում վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների տեսք՝ թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3-1,9 մմ) և ձողաձև՝ (0,5-0,8 մմ)։ Անհողմ եղանակին մոտ 0 C-ի դեպքում ձնափաթիլները (զանգվածը՝ 0,0001-0,5գ), միանալով, խոշորանում են, ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ և առաջացնում ձնածածկույթ, որը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ Ձյունը Հայաստանի լեռնային շրջաններում տեղում է հոկտեմբեր-մայիսին, Արարատյան դաշտում՝ նոյեմբերի 2-րդ կեսից մինչև մարտ, Արագածի և Մասիսների վրա (3230 մետրից բարձր)՝ գրեթե ամբողջ տարին (ամռանը՝ խառը տեղումների ձևով)։ Երկրագնդի վրա, բարձրադիր լեռնային գոտիների հետ մեկտեղ, հավերժական ձնածածկույթով են պատված հսկայական տարածքներ հյուսիսային և հարավային բևեռների շրջաններում։ Այդ վայրերը լեռնագնացների, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի սիրահարների համար առանձնահատուկ կարևոր են, սակայն, երբեմն ձնահյուսերի հետևանքով այդ վայրերն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում։ Ձնահյուսերը այս կամ այն չափով տարածված են աշխարհի բոլոր լեռնային շրջաններում։ Դրանք հանդիսանում են լեռների ձմեռային սեզոնի հիմնական վտանգավոր բնական երևույթը։ Երբեմն ձնահյուսերն ունենում են մեծ և անդառնալի հետևանքներ։ Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են՝ 1․ իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի։ 2․Ձնահյուսի հետևանքով մարդիկ շնչահեղձ են լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից։ 3․Օդը չի կարողանում թափանցել ձյան միջով, և թթվածնի պակասից մարդիկ խեղդվում են։ 4․Ձնահյուսը կարող է նաև մարդուն գցել ժայռերից և մահացու վնասվածքներ հասցնել։ 5․ Տուժածներին փրկելու համար խանգարում է նաև այն, որ ձյունը փափուկ է, և ձայնը չի լսվում ձյան տակ, ինչի հետևանքով օգնության կանչերը մնում են անպատասխան։ Ինչպես վարվել, եթե հայտնվել եք ձնահյուսում 1․Ձնահյուսում հայտնվելիս պետք է անմիջապես ազատվել ուսապարկից (ծայրահեղ դեպքում կտրել ուսապարկի կապերը), դահուկներից, դահուկի փայտերից։ 2․ Պետք է ձգտել հնարավորինս երկար մնալ ձյան զանգվածի մակերեսին, իսկ սուզվելու դեպքում, լողալու ակտիվ շարժումներ կատարելով, փորձել դուրս գալ մակերես։ 3․Ձնահյուսի կանգ առնելուն պես, պետք է երեսի մոտ օդի պարկ բացել՝ շնչառության համար, եթե շատ խորը չի գտնվում տուժածը պետք է ձեռքը բարձրացնի ձյան մակերես, որպեսզի փրկարարների ուշադրությունը գրավի։ 4․Խորը լինելու դեպքում անհրաժեշտ է քիչ շարժվել, էներգիան խնայելու համար։ 5․ Եթե գլուխը ձյան տակ չէ, պետք է գոռալ, օգնություն կանչել, իսկ եթե ձյան տակ է՝ հակառակը՝ հակացուցված է նման բաները, որպեսզի ձյունը չներթափանցի շնչող օրգաններ։ 6․Ըստ ձնահյուսերից փրկվածների և փրկողների ներկայացրածի ձյան տակից գոռոցներին չեն լսում դրսում գտնվողները։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a5%d6%84%d5%ab%d5%a1%d5%a9%d5%ab-%d6%85%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a8%d5%9d/
In
other , shrjaka-mijavayr
Հունաստանը կլիմայական նոր հարկ է սահմանել՝ զբոսաշրջիկների համար
Posted on 22 Հունվարի, 2024

2023 թվականի սեպտեմբերի 4-7-ը «Դանիել» փոթորկի հետևանքով մի քանի շաբաթվա խիստ բարձր ջերմաստիճաններից և համատարած անտառային հրդեհներից հետո 24 ժամվա ընթացքում թափվեց 800 մմ մթնոլորտային տեղում (ինչը գերազանցում է միջին տարեկան ցուցանիշը), որի հետևանքով Հունաստանում տեղի ունեցավ սաստիկ ջրհեղեղ։ Այն բնութագրվեց որպես ամենաաղետալի ջրհեղեղը՝ երկրի պատմության մեջ, որի հետևանքով արձանագրվեց տասնյոթ զոհ, ենթակառուցվածքների վնաս և զգալի տնտեսական ծախսեր: Հունաստանի կառավարությունը հաշվարկել է, որ միայն երկաթուղու վերանորոգումը կարժենա ավելի քան 150 միլիոն եվրո: Չնայած այս մարտահրավերներին՝ երկրում զբոսաշրջության ոլորտը բարգավաճել է։ Անտառային ավերիչ հրդեհներից և ջրհեղեղներից հետո վերականգնման համար Հունաստանը ներդրել է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության նոր հարկ՝ կլիմայական հարկ զբոսաշրջիկների համար։ Նոր համակարգով հարկը տեղաբաշխման օբյկետներից գանձվելու է 2024 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին: Կառավարությունը նպատակ ունի այս հարկի միջոցով ստեղծել միջոցներ՝ աջակցելու վերականգնման և կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացման ջանքերին: Հարկի չափը տարբեր կլինի՝ կախված հյուրանոցի կատեգորիայից և տատանվում է 1-ից մինչև 5 եվրո մեկ գիշերվա համար: Այսպես, 1 կամ 2 աստղանի հյուրանոցում մեկ գիշերվա համար պետք է հավելյալ վճարել 1.5 եվրո, նախկինում հարկը կազմում էր 0.5 եվրո։ 3 աստղանի հյուրանոցում կեցության վճարը կկազմի օրական 3 եվրո (նախկինում՝ 1.5 եվրո), 4 աստղանի հյուրանոցում՝ 7 եվրո նախկին 3 եվրոյի փոխարեն։ Հինգ աստղանի հյուրանոցներում կեցության վճարը՝ 10 եվրո (նախկինում՝ 5 եվրո): Այս հարկերը չեն ներառվի օպերատորների կամ տուրիստական գործակալությունների կողմից տրամադրվող գների մեջ և զբոսաշրջիկները պետք է վճարեն դրանք տեղական արժույթով: Հունաստանի կառավարությունն ակնկալում է, որ նոր հարկատեսակը 2024 թվականին կստեղծի մինչև 300 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ, ինչը կհանգեցնի հատուկ պահուստային բյուջեի կրկնապատկմանը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/320-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8-cnf-%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81%d5%9d-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af/
In
other , shrjaka-mijavayr
Բևեռափայլ․ բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթ
Posted on 19 Հունվարի, 2024

Բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթները միշտ հետաքրքրել են մարդկանց։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հնարավորություն է ընձեռել բացահայտելու դրանցից մեկը՝ Ավրորան։ Ավրորան (բևեռափայլ) ևս պատկանում է բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթների շարքին։ Ավրորա Բորելիսը (Հյուսիսային լույսեր) և Ավրորա Ավստրալիսը (Հարավային լույսեր) հիմնականում հանդիպում են համապատասխանաբար Երկրի հյուսիսային և հարավային բևեռային շրջագծերի մոտ, սակայն կախված հզորությունից կարող են տարածվել դեպի հասարակածի ուղղությամբ։ Սա նույնպես սերտորեն կապված է արևի ակտիվության հետ։ Արեգակնային քամին հասնելով Երկրին՝ բախվում է գեոմագնիսական դաշտին և ուղղորդվում դեպի բևեռներ։ Ավելի պայծառ և գունագեղ բևեռափայլերը համապատասխանաբար ուղեկցվում են ավելի ուժեղ գեոմագնիսական տատանումներով։ Տեղ հասնելուն պես արևային քամու պարունակության մեջ առկա էլեկտրոնները Երկրի վերնոլորտում բախվում են թթվածնի և ազոտի ատոմներին ու մոլեկուլներին։ Հետզհետե նվազող ջերմության արդյունքում անջատվող մեծ էներգիան արտահայտվում է լույսի տեսքով և կրկնվում տարբեր հաճախականությամբ։ Հենց այդ լուսային «սիմֆոնիան» անվանում են բևեռափայլ։ Բևեռափայլերն արձակում են տարբեր երկարության լուսային ալիքներ։ Հաճախակի հանդիպող լույսը կանաչն է, քանի որ թթվածնի մոլեկուլներին և ատոմներին կանաչ լուսարձակման համար անհրաժեշտ է էլեկտրոնների ավելի քիչ քանակություն, նկատվում է մոտ 120-400կմ բարձրություններում։ Կարմիր լույսն առաջանում է թթվածնի ավելի քիչ խտության պայմաններում՝ մոտ 300 կմ և ավելի բարձրություններում, իսկ մանուշակագույն լույսն առաջանում է միայն ազոտի էլեկտրականացումից։ Արբանյակները բևեռափայլեր ֆիքսել են նաև Արեգակնային համակարգի այն մոլորակներում, որոնք ունեն զգալի գեոմագնիսական դաշտ և մթնոլորտ։ Օրինակ՝ Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի բևեռներում նկատվել են բավականաչափ մեծ մասշտաբային բևեռափայլեր։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d6%85%d5%a6%d5%b8%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%af%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Երաշտի հետևանքով 2023-ին ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի ազգային պարկում
Posted on 19 Հունվարի, 2024

Անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ամիսների երկարատև երաշտի հետևանքով ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում: Այս մասին հայտնում է «The Guardian» թերթը՝ վկայակոչելով վայրի կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Զիմբաբվեի մեծ մասում 50%-ով քիչ տեղումներ են գրանցվել նորմայի համեմատ, ինչի հետևանքով երաշտի ժամանակաշրջանը զգալիորեն երկարել է։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ փղերի զանգվածային մահացությունը տեղի է ունեցել անձրևի բացակայության պատճառով։ Կենդանիների մեծ մասը սատկել է երիտասարդ տարիքում», - ասում է Զիմբաբվեի այգիների և վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն: Ըստ «Bhejane Trust» բնապահպանական ասոցացիացիայի ղեկավար Թրևոր Լեյնի․ «Սովը, բարձր ջերմաստիճանը և ջրի բացակայությունը սթրես են առաջացրել փղերի մոտ։ Դեպքը կարող է կրկնվել նաև այս տարի»,- հավելել է նա։ Նման դեպք Զիմբաբվեում տեղի է ունեցել նաև 5 տարի առաջ, երբ երաշտի հետևանքով սատկել էր մոտ 200 փիղ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b4%d5%a1%d5%ac-%d5%b7%d5%b8%d5%a3%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%af%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6/
In
other , shrjaka-mijavayr
«Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է մեծ ուշադրություն դարձնել»․ ՀՀ վարչապետ
Posted on 18 Հունվարի, 2024

«Երկու ծրագիր կա, որոնց վերաբերյալ քննարկում ենք ունեցել, և ես հանձնարարականներ եմ տվել։ Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է։ Ընդ որում, հնարավորինս մինիմալ միջամտությամբ, ընդհուպ՝ նստարանների մակարդակով։ Մյուսը Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է»,- Կառավարության այսօրվա նիստում նախատեսվող բնապահպանական ծրագրերի մասին խոսելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հստակեցրեց․ «Ներդրումային կոմիտեի վերջին նիստում այս թեմայով կարճ քննարկում ունեցանք, որի ժամանակ Երևանի քաղաքապետն առաջարկեց, որպեսզի Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով զսպվածություն ցուցաբերենք և այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք։ Ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը։ Ըստ էության, Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, և տրամաբանական է, որ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից մինչև Կորեայի ձոր։ Կարծում եմ, որ սա մի նախագիծ է, որտեղ Կառավարությունը շատ մեծ հետաքրքրություն ունի»,- ասաց վարչապետն ու ընդգծեց․«Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է մեծ ուշադրություն դարձնել»։ Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Դալմայի այգիների 250 հեկտար տարածքում այս պահին իրականացվում է տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն․ «Մասնավորապես, ներգրավվել ենք Արաբական Միացյալ Էմիրությունների այգիներ նախագծող ամենախոշոր ընկերությանը, որը մեզ աջակցում է հենց այս փուլից։ Եվ հետագայում մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ ամբողջ 250 հեկտարը նախագծվելու է որպես քաղաքային մեծ անտառ-այգի»,- Կառավարության նիստում հավելեց Տ․ Ավինյանը։ Eco.am
In
other , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Հայաստանում մարդկանց 30%-ը տեղյակ չէ հղիության ընթացքում ծխախոտի ծխի բացասական ազդեցության մասին
Posted on 18 Հունվարի, 2024



