Երաշտի հետևանքով 2023-ին ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի ազգային պարկում

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-2023-%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6-160-%d6%83%d5%ab%d5%b2-%d5%a7-%d5%bd/

Անցած տարվա օգոստոսից դեկտեմբեր ամիսների երկարատև երաշտի հետևանքով ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում: Այս մասին հայտնում է «The Guardian» թերթը՝ վկայակոչելով վայրի կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Զիմբաբվեի մեծ մասում 50%-ով քիչ տեղումներ են գրանցվել նորմայի համեմատ, ինչի հետևանքով երաշտի ժամանակաշրջանը զգալիորեն երկարել է։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ փղերի զանգվածային մահացությունը տեղի է ունեցել անձրևի բացակայության պատճառով։ Կենդանիների մեծ մասը սատկել է երիտասարդ տարիքում», – ասում է Զիմբաբվեի այգիների և վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թինաշե Ֆարավոն:

Ըստ «Bhejane Trust» բնապահպանական ասոցացիացիայի ղեկավար Թրևոր Լեյնի․ «Սովը, բարձր ջերմաստիճանը և ջրի բացակայությունը սթրես են առաջացրել փղերի մոտ։ Դեպքը կարող է կրկնվել նաև այս տարի»,- հավելել է նա։

Նման դեպք Զիմբաբվեում տեղի է ունեցել նաև 5 տարի առաջ, երբ երաշտի հետևանքով սատկել էր մոտ 200 փիղ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անոմալ շոգերից բռնկված հրդեհի հետևանքով սատկել են մեծ թվով կենդանիներ, մոխրացել հարյուրավոր հեկտար անտառներ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։