«Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է մեծ ուշադրություն դարձնել»․ ՀՀ վարչապետ

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a5/

«Երկու ծրագիր կա, որոնց վերաբերյալ քննարկում ենք ունեցել, և ես հանձնարարականներ եմ տվել։ Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է։ Ընդ որում, հնարավորինս մինիմալ միջամտությամբ, ընդհուպ՝ նստարանների մակարդակով։ Մյուսը Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է»,- Կառավարության այսօրվա նիստում նախատեսվող բնապահպանական ծրագրերի մասին խոսելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հստակեցրեց․ «Ներդրումային կոմիտեի վերջին նիստում այս թեմայով կարճ քննարկում ունեցանք, որի ժամանակ Երևանի քաղաքապետն առաջարկեց, որպեսզի Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով զսպվածություն ցուցաբերենք և այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք։ Ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը։ Ըստ էության, Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, և տրամաբանական է, որ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից մինչև Կորեայի ձոր։ Կարծում եմ, որ սա մի նախագիծ է, որտեղ Կառավարությունը շատ մեծ հետաքրքրություն ունի»,- ասաց վարչապետն ու ընդգծեց․«Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է մեծ ուշադրություն դարձնել»։

Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Դալմայի այգիների 250 հեկտար տարածքում այս պահին իրականացվում է տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն․ «Մասնավորապես, ներգրավվել ենք Արաբական Միացյալ Էմիրությունների այգիներ նախագծող ամենախոշոր ընկերությանը, որը մեզ աջակցում է հենց այս փուլից։ Եվ հետագայում մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ ամբողջ 250 հեկտարը նախագծվելու է որպես քաղաքային մեծ անտառ-այգի»,- Կառավարության նիստում հավելեց Տ․ Ավինյանը։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։