Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից։
Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն, իրական ցուցանիշը էապես ավելի բարձր է։ Միևնույն ժամանակ, ամեն օր ծխող տղամարդկանց տեսակարար կշիռը կազմում է 53.2%, ինչը կարևոր նշանակություն ունի երկրորդային ծխի հավանական ազդեցության տեսանկյունից, որի ազդեցության տակ ամեն օր գտնվում է հարցվածների 47.0%-ը։
Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են ծխախոտի բացասական ազդեցությունը հղիության ընթացքի և նորածնի առողջության վրա։ Ցավոք, Հայաստանում մարդկանց շուրջ 30%-ը տեղյակ չէ, որ այն կարող է առաջացնել, օրինակ՝ հղիության ինքնաբեր ընդհատում։
Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ծխախոտի օգտագործման հետևանքներն են՝
1․ ծխող կանայք ավելի դժվար են հղիանում և ունեն երբեք չհղիանալու ավելի մեծ հավանականություն,
2․ հղիության ընթացքում ծխելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի մի շարք հյուսվածքների՝ հատկապես թոքերի և ուղեղի վրա,
3․հետազոտությունները կապ են գտել ծխախոտի և վիժման միջև, քանի որ ծխում պարունակվող ածխածնի երկօքսիդը կարող է խանգարել զարգացող երեխային բավարար քանակությամբ թթվածին ստանալ,
4․ծխախոտի ծուխը պարունակում է նաև այլ քիմիական նյութեր, որոնք կարող են վնասել դեռևա չծնված երեխային:






Թողնել մեկնաբանություն