Blog
In
other , eco-dexatun
Ցինկի (Zn) օգտակարությունը
Posted on 21 Դեկտեմբերի, 2020

Վերջին շրջանում՝ կորոնավիրուսով պայմանավորված, շատ ենք լսում ցինկի կարևորության, օգտակարության մասին, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով բժիշկները դեղատոմսում անպայման ներառում են այն: Եկեք հասկանանք՝ որն է դրա պատճառը:
Ցինկ (լատ.՝ Zincum), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, 2-րդ խմբի տարր է։ Ցինկը անօրգանական նյութ է և շատ օգտակար է մեր օրգանիզմի համար:
Այն կարևոր է իմումանյին համակարգի, վերքերի ապաքինման, արյան մակարդելիության, վահանաձև գեղձի գործունեության, համի և հոտի զգացողությունների համար:
Այն օգտակար է հղիության ժամանակ, նպաստում է պտղի նորմալ աճին: Նաև բուժում է էկզեման, հիանալի դեղամիջոց է հավկուրության, ախորժակի անկման, մրսածության, աչքերի տեսողության խանգարման դեպքում:
Օրգանիզմում ցինկի պակասի դեպքում առաջանում են հետևյալ հիվանդությունները`
-
Աճի դանդաղեցում,
-
Արյան ցածր ճնշում,
-
Ոսկրերի աճի դանդաղեցում,
-
Ախորժակի կորուստ,
-
Համի և հոտի զգացողության կորուստ,
-
Դեպրեսիա, չոր մաշկ,
-
Քաշի կորուստ,
-
Գունատ մաշկ,
-
Աղիների թուլություն,
-
Մազաթափություն,
-
Հոգնածություն,
-
Եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն:
Ցինկ պարունակող սննդամթերքներն են` միս, ոստրե, շաղգամ, սիսեռ, վարսակ, գետնանուշ, նուշ, ձավարեղեն, դդմի կորիզներ, կոճապղպեղ, ընկույզ:
*Ցինկի օրական խորհուրդ տրվող քանակը կանանց համար 8 մգ է, իսկ տղամարդկանց համար՝ 11 մգ:
Աղբյուրը՝ Doctors.am
Աճի դանդաղեցում,
Արյան ցածր ճնշում,
Ոսկրերի աճի դանդաղեցում,
Ախորժակի կորուստ,
Համի և հոտի զգացողության կորուստ,
Դեպրեսիա, չոր մաշկ,
Քաշի կորուստ,
Գունատ մաշկ,
Աղիների թուլություն,
Մազաթափություն,
Հոգնածություն,
Եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն:
In
other , eco-mshakuyt
«Գաղտնի Ձմեռ Պապ» նվիրատվական արշավ
Posted on 21 Դեկտեմբերի, 2020

Վորլդ Վիժն Հայաստանն սկսում է իր ամենասիրված «Գաղտնի Ձմեռ Պապ» (Secret Santa) նվիրատվական արշավը, որպեսզի այս ամանորին ևս կարիքի մեջ ապրող երեխաները ստանան այդքան սպասված ամանորյա նվերը:Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ այս տարի նախաձեռնությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած, պատերազմական իրավիճակից տուժած, ինչպես նաև կարիքի մեջ հայտնված ընտանիքներին ու նրանց երեխաներին։Այս Ամանորին մենք համատեղ ուժերով կփորձենք ոչ միայն ամանորյա նվերներ գնել արցախցի փոքրիկներին, այլ նաև սննդի փաթեթներ ձեռք բերել նրանց ընտանիքների համար։Դուք կարող եք դառնալ Գաղտնի Ձմեռ պապ երեխայի և/կամ նրա ընտանիքի համարԱմանորյա նվեր երեխայի համար. 1 երեխայի համար 1 նվերի արժեքը 5000 դրամ է:Սննդի փաթեթ ընտանիքի համար. 1 ընտանիքի համար 1 սննդի փաթեթի արժեքն է 10,000 դրամ։
Միանալու համար այցելեք https://donate.am/en/donation/?gift=1&id=16 :
Կարող եք նաև նվիրատվություն կատարել 220413350228000 հաշվեհամարին։
In
other , shrjaka-mijavayr
ՇՄ նախարարը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ
Posted on 21 Դեկտեմբերի, 2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն հանդիպեց բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության անդամներ, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպությունը, լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, բնապահպանական ոլորտը ներկայացնող լրատվամիջոցների խմբագրեր և այլք։
Կառուցողական երկխոսության և փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեց բնապահպանական ոլորտի խնդիրների ողջ համալիրը. հետպատերազմյա բնապահպանական խնդիրներ, անտառկառավարում, Սևանա լճի էկոհամակարգի հիմնախնդիրներ, պատասխանատու հանքարդյունաբերություն և ընդերքօգտագործում, կենդանական աշխարհի պահպանության հիմնահարցեր, ՀԷԿ-եր։
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերին արձագանքելու համար, նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց կատարած աշխատանքի համար, ապա շեշտեց, որ պետական ինստիտուտների գործունեությանը զուգահեռ խիստ կարևորում է հասարակական սեկտորի, իրավագիտակից շրջանակների, բնապահպանական շարժումների դերակատարումը և ազդեցությունը ինստիտուցիոնալ կառույցների գործունեության վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։ Նախարարը խնդրեց ներկաներին օգնել գույքագրել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք գուցե դուրս են մնացել իր տեսադաշտից։
Նախարարը ներկայացրեց այս ամիսներին իրականացված աշխատանքը, նախաձեռնած բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների փաթեթները, հետպատերազմյա խնդիրները։ Ցանկացած խնդիր, որը հիմնավորված է և հուզում է բնապահպաններին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հուզում է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը։
Նախարար Պետրոսյանը այս հանդիպումը համարեց նոր հարաբերությունների ելակետ և հույս հայտնեց, որ բարձրաձայնված խնդիրները, եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում կստանան իրենց լուծումները կամ առնվազն գործուն քայլեր կձեռնարկվեն դրանց լուծումներին ուղղված նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։
Նախարար խոսեց նաև նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին. վերջին խորհուրդը ձևավորվել է 2014 թվականին, բայց վերջին տարիներին չի գործել և կենսունակ չի եղել։ Նոր որոշմամբ նախատեսվում է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորել։ Խորհրդի կազմի և մնացած մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Նախարարը բնապահպան գործընկերներին խնդրեց միասին կազմել այդ խորհրդի ձևավորման մեխանիզմները։ Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։ Նախարարն հայտնեց, որ Շրջակա միջավայրի կառավարման իր տեսլականում կարևորագույն կետ է զբաղեցնում բոլոր շրջանակների հետ բալանսավորված հարաբերությունների կառուցումը և դրա միակ ճանապարհը առողջ ու փաստարկված բանավեճն է։
Նախարարի առաջարկով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առավելագույնը եռամսյակային կտրվածքով նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունենալ, իսկ եթե մինչ այդ խնդիրներ ծագեն, որոնք պահանջում են երկուստեք հանդիպում, ապա իր պտրաստակամությունը հայտնեց նաև առանձին հանդիպումների։
In
other , eco-energia
Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներներ
Posted on 17 Դեկտեմբերի, 2020

Ոչ ավանդական, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաև կրճատում է էներգիայի ստացման ծախսերը: Էներգոխնայողությունը ապրելակերպ է, ինչն էապես կարող է նպաստել և շրջակա միջավայրի, և ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: Ներկայիս տեխնոլոգիաները, որոշակի ներդրում կատարելուց հետո, թույլ են տասիս նույնիսկ տնային տնտեսություններին ունենալ սեփական, բնական էներգիայի ստացման աղբյուրներ, գեներատորներ և անկախանալ ընդհանուր էներգետիկական ցանցից: Սակայն բնակչության կողմից դեռ հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում և չի ընկալվում էներգիայի և ռեսուրսների խնայման կարևորությունն ու դրանց անխնա սպառման հետևանքները` հատկապես գալիք սերունդների համար: Արևային էներգիա Այն երկրները, որոնք օգտագործում են էներգիայի այս տեսակը. դրա նշանակությունը Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտգործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Սակայն այս դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարավա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապեոս շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի: Արևային էներգիան կարող է ձևափոխվել էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջերմային և այլ տեսակի էներգիաների: Արևային ջերմությունից այլ տեսակի էներգիաների ստացման տեխնոլոգիաները բազմաթիվ են և ամենաշատը: Օրինակ էլեկտրաէներգիա ստացվում է արեգակնային լուսաէլեկտրական (ֆոտովոլտայիկ) մոդուլների (պանելների) միջոցով, արեգակնային ճառագայթումը անմիջականորեն էլեկտրական էներգիայի փոխակերպելով:
Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայնը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք: Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտաքվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ: Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎՏԺ/մ ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38-4.12 մ ստանդարտ չափերով: Ջրատաքացուցչի 2.75 մ տարբերակը օրական արտադրում է 120 լ տաք ջուր: Հայաստանում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը: Օրինակ, համաձայն 2001 թ. մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է պարտադիր գնման՝ շուկայի կանոններով սահմանված կարգով: Շենքերում և շինություններում էներգիան օգտագործվում է ջեռուցման, հովացման, օդափոխության, լուսավորության, կերակրի պատրաստման, լվացքի, չորացման նպատակներով, ինչպես նաև էլեկտրական սարքերում: Ըստ գնահատականների՝ շենքերում օգտագործվում է երկրում արտադրված ողջ էներգիայի 50%-ը: Այսօր Հայաստանում են գործում են 30 ավել արևային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ: Քամու էներգիա Օգտագործող երկրները, դրա նշանակությունը: Երկրի մակերևույթի անահամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր): Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Հողմակայանների դրական կողմերից մեկն էլ այն է, որ սպառողը համեմատաբար անկախ է: Պարզվում է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները: Հողմային էներգետիկան Հողմային էներգետիկան այսօր աշխարհում այլընտրանքային էներգիայի ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում: Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:In
other , shrjaka-mijavayr
Ապօրինի ծառահատում Կոտայքի մարզում
Posted on 17 Դեկտեմբերի, 2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված կաղնի, ուռենի, կեչի և թեղի տեսակի ընդհանուր թվով 53 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.552.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Ծաղկաձորի անտառպետության» թիվ 2-րդ պահաբաժնի 7-րդ քառակուսու 5-րդ անտառամասում: Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին։
In
other , shrjaka-mijavayr
Էդգար Առաքելյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում
Posted on 17 Դեկտեմբերի, 2020

Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով դեկտեմբերի 15-ին Էդգար Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին Էդգար Առաքելյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք»,- գրել է նա: Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 16-ին սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու համար շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից հրաժարվել էր Դավիթ Գրիգորյանը:
In
other , eco-snund
Պարզվում է լոբազգիներն իջեցնում են խոլեստերինի մակարդակը
Posted on 17 Դեկտեմբերի, 2020

Չգիտեք ինչպե՞ս արյան մեջ իջեցնել խոլեստերինի մակարդակը: Ձեր սննդակարգում ավելացրեք լոբազգիներ: Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով: Այս միացության մակարդակը նորմավորելու համար բավարար է օգտագործել ընդամենը մեկ չափաբաժին լոբի, ոլոռ կամ ոսպ: 1037 մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ լոբազգիները տղամարդկանց մոտ իջեցնում են խոլեստերինի մակարդակն առավել էֆեկտիվորեն, քան կանանց մոտ: Դա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ ի սկզբանե առավել վատ են սնվում, և նրանց մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ առավել բարձր է, գրում է NDTV Cooks-ը: Լոբազգիները ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և դանդաղ են մարսվում: Վերջիններիս միջոցով կարելի է հեշտությամբ կրճատել կենդանական սպիտակուցների և վնասակար ճարպերի օգտագործումը: Ճիշտ է, լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազաարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետաում են: Նյութը՝ health.passion.ru
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 20 միլիոն դրամի վնաս
Posted on 16 Դեկտեմբերի, 2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20 միլիոն 589 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5 միլիոն 485 հազար 930 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 550 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն1 ուղարկվել 5 գործ (764 հազար 400 դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 միլիոն 338 հազար 91 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 20 միլիոն 589 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 4 միլիոն 92 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 1 միլիոն 393 հազար 430 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20 միլիոն 589 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5 միլիոն 485 հազար 930 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 550 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն1 ուղարկվել 5 գործ (764 հազար 400 դրամի չափով վարչական տուգանք)։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
In
other , eco-snund
Էկո հանրագիտարան. Ավոկադո
Posted on 16 Դեկտեմբերի, 2020

Համաձայն հնագիտական տվյալների, ավոկադոն աճեցնում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ Ացտեկները այն անվանել են աուակատլ («անտառային յուղ»)։ 1553 թվականին ավոկադոն առաջին անգամ հիշատակվել է Պեդրո Սիեզա դե Լեոնի «Խրոնիկա Պերուի» գրքում։
Բերնարդինիո դե Սաագուն (1576) իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» հիմնարար աշխատությունում նշել է ավոկադոյի բժշկական նշանակության մասին, և եկել է այն եզրակացության, որ ավոկադոն ունի մեծ նշանակություն, նրանից պատրաստված խառնուրդները օգտագործում են որպես շամպուն թեփի դեմ, իսկ նրա պտուղները խորհուրդ չի տրվում տալ կերակրող մայրերին։ Ըստ հնագույն ացտեկական ավանդազրույցի՝ ավոկադոյի կորիզը հնդիկներին նվիրել է Աստված՝ նրանց խոստանալով մշտապես փրկել քաղցից։ Կորիզից աճում է մեծ բարձրության հասնող մշտադալար ծառ, որի բերքառատ ճյուղերը ծանրությունից թեքվում են ցած։ Ացտեկները, համտեսելով այդ աստվածային ընծան, փրկվում են սովից։
Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին։ Ավոկադոյի պտուղը համտեսելիս բարձրանում է տրամադրությունը, հիվանդությունից հյուծված օրգանիզմին օգնում է վերականգնել կենսական ուժերը։ Պետք է հիշել, որ կտրատած ավոկադոյի պտղամսի վրա պետք է կիտրոնաթթու լցնել, քանի որ պտուղը կտրատելուց հետո մգանում է և ոչ ախորժաբեր տեսք է ստանում։ Որպես սնունդ օգտագործվում է միայն պտղամիսը։ Հիպերտոնիայի բուժման համար՝ ավոկադոյի պտղամսին ավելացնել բանջարեղենային հյութեր՝ լոլիկի, գազարի կամ բազուկի 1:2 հարաբերությամբ. օգնում է զարկերակային ճնշման նվազեցմանը։ Ավոկադոն հակացուցված է գերզգայուն անձանց. այն կարող է ալերգիկ հակազդում առաջացնել, բայցի այդ՝ ավոկադոն ունի գիրացնող հատկություն։
Ավոկադոյի սննդարար արժեքը
100 գրամ ավոկադոն 118 կկալ կալորիականություն ունի։ Այն պարունակում է՝ վիտամին K` 14,6 մգ, կալիում` 437,27 մգ, ֆոլաթթվային աղեր` 45,19 մգ, վիտամին B6` 0,2 մգ, վիտամին C` 5,77 մգ, պղինձ` 0,19 մգ, դիետիկ մազաթելիկներ՝ 3,65 մգ։
Ավոկադոյի բժշկական նշանակությունը
Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, հիշողությունը և կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Ավոկադոյի կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ։ Կճեպներն ունեն որդաթափ հատկություն։ Վիտամին E-ն օրգանիզմը հարստացնում է թթվածնով՝ պաշտպանելով օրգանիզմի և մաշկի բջիջները, F-ը՝ ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը։ Պղինձը կանխում է անեմիան՝ սակավարյունությունը, երկաթը արյունաստեղծ կարևոր էլեմենտ է, վիտամին B2-ը մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը։ Որպես կալիումի աղբյուր՝ կարգավորում է արյան ճնշումը։ Ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։ Մենք, իհարկե, հնարավորություն չունենք այդ պտղի տերևներն օգտագործելու, բայց ավոկադոյի հայրենիքում այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Ավոկադոյի տերևները ծամում են լնդերի (պիոռեա) հիվանդության դեպքում։ Շոգեխաշած տերևներն օգտագործում են վերքերի ապաքինման ժամանակ, իսկ տաք վիճակում տերևները տեղադրում են ճակատին, այդ միջոցը թեթևացնում է նյարդացավը (նևրալգիա)։ Տերևների եփուկը օգտագործում են բկաբորբի և արյունահոսության դեպքում։
In
other , shrjaka-mijavayr
Անտառների պահպանությունը և էկոլոգիական անվտանգության խնդիրները
Posted on 16 Դեկտեմբերի, 2020




