Պարզվում է լոբազգիներն իջեցնում են խոլեստերինի մակարդակը

https://eco.am/%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%a6%d5%a3%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%ab%d5%bb%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%ad%d5%b8/

Չգիտեք ինչպե՞ս արյան մեջ իջեցնել խոլեստերինի մակարդակը: Ձեր սննդակարգում ավելացրեք լոբազգիներ:

Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով: Այս միացության մակարդակը նորմավորելու համար բավարար է օգտագործել ընդամենը մեկ չափաբաժին լոբի, ոլոռ կամ ոսպ:  1037 մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ լոբազգիները տղամարդկանց մոտ իջեցնում են խոլեստերինի մակարդակն առավել էֆեկտիվորեն, քան կանանց մոտ: Դա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ ի սկզբանե առավել վատ են սնվում, և նրանց մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ առավել բարձր է, գրում է NDTV Cooks-ը:
Լոբազգիները ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և դանդաղ են մարսվում: Վերջիններիս միջոցով կարելի է հեշտությամբ կրճատել կենդանական սպիտակուցների և վնասակար ճարպերի օգտագործումը: Ճիշտ է, լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազաարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետաում են:

Նյութը՝ health.passion.ru

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով