Էդգար Առաքելյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

https://eco.am/%d5%a7%d5%a4%d5%a3%d5%a1%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%84%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4/

Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով դեկտեմբերի 15-ին Էդգար Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին Էդգար Առաքելյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սույն թվականի  նոյեմբերի 16-ին  սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու համար շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից հրաժարվել էր Դավիթ Գրիգորյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով