Վերջին շրջանում՝ կորոնավիրուսով պայմանավորված, շատ ենք լսում ցինկի կարևորության, օգտակարության մասին, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով բժիշկները դեղատոմսում անպայման ներառում են այն: Եկեք հասկանանք՝ որն է դրա պատճառը:
Ցինկ (լատ.՝ Zincum), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, 2-րդ խմբի տարր է։ Ցինկը անօրգանական նյութ է և շատ օգտակար է մեր օրգանիզմի համար:
Այն կարևոր է իմումանյին համակարգի, վերքերի ապաքինման, արյան մակարդելիության, վահանաձև գեղձի գործունեության, համի և հոտի զգացողությունների համար:
Այն օգտակար է հղիության ժամանակ, նպաստում է պտղի նորմալ աճին: Նաև բուժում է էկզեման, հիանալի դեղամիջոց է հավկուրության, ախորժակի անկման, մրսածության, աչքերի տեսողության խանգարման դեպքում:
Օրգանիզմում ցինկի պակասի դեպքում առաջանում են հետևյալ հիվանդությունները`
-
Աճի դանդաղեցում,
-
Արյան ցածր ճնշում,
-
Ոսկրերի աճի դանդաղեցում,
-
Ախորժակի կորուստ,
-
Համի և հոտի զգացողության կորուստ,
-
Դեպրեսիա, չոր մաշկ,
-
Քաշի կորուստ,
-
Գունատ մաշկ,
-
Աղիների թուլություն,
-
Մազաթափություն,
-
Հոգնածություն,
-
Եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն:
Ցինկ պարունակող սննդամթերքներն են` միս, ոստրե, շաղգամ, սիսեռ, վարսակ, գետնանուշ, նուշ, ձավարեղեն, դդմի կորիզներ, կոճապղպեղ, ընկույզ:
*Ցինկի օրական խորհուրդ տրվող քանակը կանանց համար 8 մգ է, իսկ տղամարդկանց համար՝ 11 մգ:






Թողնել մեկնաբանություն