Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Հինգ առողջարար սերմեր

Հինգ առողջարար սերմեր
1. Դդմի կորիզ Դդմի կորիզը հարուստ է մագնեզիումով. օգտակար հանքանյութ, որն առողջ է պահում սիրտը, ամրացնում է մկանները  և օրգանիզմին էներգիա հաղորդում: Ավելացրեք դդմի կորիզներն ապուրի կամ աղցանի մեջ՝ առավել օգտակար դարձնելով դրանք: 2. Նռան հատիկներ Նուռը հարուստ է C վիտամինով և անտիօքսիդանտներով: Նռան հատիկներով լի մեկ բաժակը պարունակում է ընդամենը 130 կիլոկալորիա: Ավելացրեք դրանք աղցանների կամ սմութիների մեջ: 3. Քինոա Եթե պրոտեինների կարիք ունեք, քինոան այն է, ինչ պետք է ձեզ: Ավելացրեք քինոան ձեր սիրելի ճաշատեսակների, սոուսների մեջ՝ դարձնելով դրանք ավելի առողջարար: 4. Արևածաղկի սերմեր Արևածաղկի սերմերը E վիտամինի աղբյուր են: Դրանք հարուստ են նաեւ առողջարար ճարպերով: Արևածաղկի սերմեր կարելի է ավելացնել ոչ միայն ուտեստների վրա, այլև բլիթների, սմուզիների մեջ: 5. Քունջութի սերմեր Փոքրիկ սպիտակ սերմերը հացի կեղևի վրա պարզապես ձևավորման համար չեն: Քունջութի սերմերը շատ առողջարար են, նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը:

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU Armenia) հայաստանյան մասնաճյուղը և «ԱԿԲԱ Ֆեդերացիոն» ՓԲԸ 2019 թվականից իրականացնում են «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիրը», որն ուղղված է գյուղական համայնքների կայուն զարգացմանը և դրանց աջակցությանը:Հայտնում ենք ձեզ, որ այս բարդ իրավիճակում մենք չենք դադարում հատկացնել ֆինանսավորում և լի ենք վճռականությամբ ու վստահությամբ՝ հանուն մարդու և բնության:ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ տրամադրում ենք դրամաշնորհներ, որոնց նպատակը գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացումն է։2020 թվականին ստացել ենք ավելի քան 500 մասնակցության հայտ, որոնցից 7-ը կարժանանան դրամաշնորհների՝ 1. Յուրիկ Սարգսյան – Գեղարքունիք 2. Մարիամ Գրիգորյան – Վայոց Ձոր 3. Դավիթ Ավետիսյան – Տավուշ 4. Ալեքսան Ներսիսյան – Տավուշ 5.. Գևորգ Գասպարյան – Վայոց Ձոր 6. Պողոս Հովհաննիսյան – Արագածոտն 7. Վահե Հախվերդյան - Արագածոտն Շնորհավորում ենք հաղթողներին, և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի Ձեր և Ձեր տարածաշրջանի հետագա առաջընթացին։Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան շարունակելու են ծրագիրը նաև 2021 թվականին։ [gallery link="file" ids="2867,2855,2868"] Հիշեցնենք, որ այս տարի «Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվելու էին հետևյալ միջոցառումները՝ 1․ Էկո-արահետի կառուցում 2․ Դրամաշնորհային մրցույթներ Ֆերմերի կյանքը Նոր կառուցվող հյուրատուն Գործող հյուրատուն 3․ Շահառուների համար խորհրդատվություն և մարկետինգային արշավ Էկո-արահետի կառուցում Ներկայումս էկո-արահետները համարվում են լավագույն միջոցներից մեկը կազմակերպելու ակտիվ հանգիստը և միևնույն ժամանակ ծանոթանալու տեղանքի առանձնահատկությունների հետ։ Այդ նպատակով նախատեսվում է մեկ արահետի կառուցում, որը մեզ հնարավորություն կտա ոչ միայն պահպանել մեր բնական արժեքները, նաև ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը։ Դրամաշնորհային մրցույթներ 1․ Դրամաշնորհ «Ֆերմերի կյանքը» Տվյալ դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ զարգացնելու տուրիզմը իրենց տարածաշրջանում, օգտագործելով բնության, պատմամշակութային կամ այլ առանձնահատկություններ։ Այդպիսի օրինակներ են գինու համտեսի սրահները, լավաշի պատրաստման մաստեր-կլասերը, հովիվների հետ արշավները և այլն։ Ծրագրում պետք է շեշտադրումը դրված լինի հենց գյուղական միջավայրի պահպանության և ներկայացման վրա։Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 1,500,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 30 % -ի չափով։ 2․ Դրամաշնորհ «Նոր կառուցվող հյուրատուն» Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն տուն, որը կարող է դառնալ հյուրատուն և հնարավորություն կունենա ընդունել զբոսաշրջիկների։Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրում տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։ 3․ Դրամաշնորհ «Գործող հյուրատուն» Դրամաշնորհը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն արդեն իսկ գործող հյուրատուն և ցանկանում են այն ընդլայնել կամ էլ ստեղծել հետաքրքիր անկյուն զբոսաշրջիկների համար։Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի երկու ամիսը։Ծրագրի իրականացման համար մեր կողմից տրվող դրամաշնորհի առավելագույն չափը չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։ Ինչպես նաև հաղթողները պարտավորվում են ունենալ սեփական ներդրումը տրվող դրամաշնորհի առնվազն 50 % -ի չափով։Դիմում-հայտը բոլոր վերը նշված անվանակարգերի համար լինելու է ընդհանուր, սակայն հատկացվող ֆինանսավորումը և պայմանները տարբեր են։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ ընտրել հենց Ձեզ համապատասխան անվանակարգը։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արագ սննդի վնասակարությունը

Արագ սննդի վնասակարությունը
Տարիներ առաջ հայտնվելով նախկին ԽՍՀՄ երկրներում, այսպես ասած,  “արագ” սնունդը (fast-food) կարողացավ գրավել ոչ միայն երեխաներին ու երիտասարդներին, այլեւ` ուտելը կուռք դարձրած շատ մեծահասակների։ Այդ ժամանակներից ի վեր “արագ” սննդի օգտակարության եւ վնասակարության մասին հնչում են բազմաթիվ իրարամերժ կարծիքներ։ Ո՞ր սնունդն է համարվում “արագ” Խոսելով վտանգների մասին`  հիմնականում ի նկատի են ունենում փողոցներում, զանազան կասկածելի կրպակներում ու խորտկարաններում վաճառվող կարկանդակները, շաուրման,  զանազան բուտերբրոդները, հոթ դոգերը, տապակած կարտոֆիլը, չիփսերը, պաքսիմատները, գազավորված հյութերը եւ, ընդհանրապես, այն ամենն, ինչ մարդիկ սովորաբար սովոր են ուտել վազքի ընթացքում։ Իրականում այս ցուցակը շատ ավելի երկար է։ Ճի՞շտ է, որ արագ սննդի կետերում ուտելիքը պատրաստում են ինչ-որ վնասակար յուղով Դա հիմնականում այդպես է։ Այնտեղ սննդի շատ տեսակների բաղադրության մեջ առկա է կենդանական ճարպերից պատրաստված մարգարին, որի մեջ պարունակվող ճարպաթթուների տրանս-իզոմերների մակարդակը բարձր է։ Մարդու կերակրացանկում դրանց ավելացումը կարող է կրկնակի մեծացնել սրտային հիվանդությունների զարգացման վտանգը։ Իհարկե, դժվար է եւ, նույնիսկ, անհնար տապակած կարտոֆիլի եւ համբուրգերների համար ամեն ինչ պատրաստ դեռահասին բացատրել, թե ինչ վտանգի է նա ենթարկում իր առողջությունը։ Սակայն ավելի հասուն երիտասարդները դեռ կարող են գիտակցել, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ ապագայում։ Ճի՞շտ է արդյոք այն, որ ամերիկացիների շրջանում տարածված գիրության պատճառն “արագ” սնունդն է Մաքուր ճշմարտություն։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ամերիկացիներին։ Նորաձեւ դարձած “արագ” սնունդը վաղուց հանգեցրել է չաղլիկ ֆրանսիացիների, անգլիացիների եւ, նույնիսկ, ճապոնացիների թվի ավելացմանը։ Այստեղ կա երկու պատճառ։ Առաջինը` արագ սննդի կետերում միջին ճաշը բավարարում է մարդու կալորիաների օրական պահանջը եւ, նունիսկ, ավելին։ Բացի այդ, որպես կանոն, մարդն օրվա ընթացքում էլի ինչ-որ բաներ է ուտում։ Երկրորդը` նման սնունդը խաթարում է կշտանալու զգացողության համար պատասխանատու հորմոնների հավասարակշռությունը։ Այդ պատճառով մի հսկայական համբուրգեր, տապակած կարտոֆիլ, կարկանդակ, պաղպաղակ ուտելուց ու որեւէ գազավարված հյութ խմելուց հետո մարդը, միեւնույն է, քաղցի զգացում է ունենում։ Ճի՞շտ է արդյոք, որ “արագ” սննդի մեջ կան որոշ թմրանյութեր, որոնք ստիպում են էլի եւ էլի ուտել Որեւէ հատուկ թմրանյութ, իհարկե, չկա, սական մարդու օրգանիզմի վրա նմանօրինակ կերակուրների ազդեցությունն ուսումնասիրող գիտնականների կարծիքով, դրանցում չափազանց մեծ քանակությամբ պարունակվող ճարպերի եւ շաքարի պատճառով առաջանում է քիմիական կախվածություն, որը մոտ է թմրանյութերի կամ ծխախոտի նկատմամբ ունեցած թուլությանը։ Այսինքն` հաճախակի այցելությունները սննդի արագ սպասարկման կետեր հանգեցնում են հիվանդագին կախվածության։ Բացի այդ, մարդու ուղեղում տեղի են ունենում քիմիական գործընթացների փոփոխություններ, ինչպես հաճախ լինում է որոշ թմրանյութերի ազդեցությամբ։ Այս փաստի օգտին է վկայում նաեւ այն, որ “արագ” սննդի սիրահարները չեն կարողանում վերադառնալ նորմալ սննդին կամ խիստ սննդակարգ պահպանել։ Արդյո՞ք “արագ” սնունդը հանգեցնում է ստամոքսային հիվանդությունների Աղեստամոքսային զանազան հիվանդությունների եւ, նույնիսկ, քաղցկեղի առաջացման հավանական պատճառներից մեկը “արագ” սնունդը կլանելու չափազանց մեծ արագությունն է` առանց լավ ծամելու եւ դադարներ տալու։ Արդյունքում` ստամոքսում կուտակվում են կերակրի խոշոր պատառներ, որոնք դժվար է մարսել։ Սակայն խնդիրը միայն արագ ուտելու մեջ չէ։ Գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային հիվանդություններ ստանալու վտանգն ավելի է մեծանում հաճախորդներով լեցուն խորտկարաններում, աղմուկի եւ բարձր երաժշտության ներքո ուտելիս։ Նույնը վերաբերում է նաեւ  ուտելու ընթացքում ականջակալներով բարձր երաժշտություն լսող երեխաներին ու դեռահասներին, որոնց օրգանիզմն ավելի զգայուն է արձագանքում նման վնասակար ազդակներին։ “Արագ” սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաեւ մաշկի եւ մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմուն առկա սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի միջեւ հավասարակշռությունը։ Համբուրգերոլոգիա Թերթի նախորդ համարներից մեկում մենք արդեն պատմել ենք սենդվիչի ստեղծման մասին։ Մի փոքր էլ խոսենք նրա “ազգակիցների” մասին։ Հոթ-դոգի “հայրն” ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից մի առեւտրական է։ Իր խորտկարան հաճախորդներ գրավելու նպատակով նա սկսում է եփած նրբերշիկի հետ այցելուներին մի զույգ ձեռնոց տալ, որպեսզի ուտելիս նրանց ձեռքերը չկեղտոտվեն։ Բնականաբար, կուշտ կուտելուց հետո ձեռնոցները ոչ-ոք չէր վերադարձնում։ Խեղճն աստիճանաբար սկսում է վնասով աշխատել, եւ այդ ժամանակ նրա գլխում մի միտք է ծագում՝ նրբերշիկը դնել հացիկների արանքում։ 1954 թ. Ռեյ Քրոուքը եւ Դիք ու Մաք Մաքդոնալդ եղբայրները հիմնում են այժմ արդեն ողջ աշխարհին հայտնի “Մաքդոնալդս” ապրանքանիշը։ 1961 թ. Ռ. Քրոուքը հիմնում է Համբուրգերային համալսարան, որը մինչ օրս շնորհում է համբուրգերոլոգիայի բակալավրի աստիճան (կարելի է նմանատիպ մի կրթօջախ էլ բացել Պռոշյան փողոցում, բայց, ասենք, խորովածոլոգիայի թեքումով)։ Համբուրգեր ուտելիս գազավորված հյութ խմելը վնասակար է Այո, յուղոտ համբուրգերը, հոթ-դոգը կամ տապակած կարտոֆիլը գազավորված սառը հյութով ուտելը շատ մեծ սխալ է։ Բանն այն է, որ փրփրուն ըմպելիքով նոսրացված ստամոքսահյութը չի կարող նպաստել, առանց այն էլ “ծանր”, կերակուրների մարսողությանը։ Սառը հյութի ազդեցությամբ կոտլետի, նրբերշիկի մեջ պարունակվող ճարպերն ու տապակած կարտոֆիլի յուղն ակնթարթորեն սառչում են ու ծանրաբեռնում օրգանիզմը, իսկ ավելի ճիշտ` կուտակվում գոտկատեղի հատվածում։ Կարելի է արդյո՞ք դրանից մահանալ Եթե խոսքը վարակված, ժամկետն անց կամ փչացած սննդի մասին է, ապա` հնարավոր է։ Իսկ եթե խոսում ենք համեմատաբար որակով, թարմ մթերքից պատրաստված “արագ” սննդի մասին, ապա` մեռնելը չեք մեռնի, բայց առողջությունը հիմնավորապես կփչացնեք։ Վերը նշվածն ավելի պատկերավոր դարձնելու համար 33-ամյա ամերիկացի խիզախ լրագրող Մորգան Սփարլոուքը մտադրվում է մի հետաքրքիր փորձ անցկացնել։ Նա որոշում է զոհել իր առողջությունը եւ սեփական փորձով պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում “արագ” սնունդը մարդու օրգանիզմի վրա։ Փորձն սկսելուց առաջ Մորգանը ենթարկվում է մանրակրկիտ բժշկական հետազոտության, որը ցույց է տալիս, որ նա առողջության հետ կապված որեւէ խնդիր չունի։ Այնուհետեւ նա մեկ ամսվա ընթացքում ամեն օր, օրական երեք անգամ սնվում էր “արագ” սնունդ առաջարկող խորտկարաններում։ Փորձի արդյունքն առավել, քան տխուր է լինում։ Մորգանի քաշն ավելացել էր 12 կիլոգրամով, արյան մեջ խոլեստերինի քանակը մի քանի անգամ գերազանցում էր թույլատրելի սահմանը, կրկնակի մեծանցել էր ինֆարկտ ստանալու վտանգը, իսկ լյարդը նմանվել էր “պրոֆեսիոնալ” հարբեցողի լյարդի։ Մինչդեռ փորձի ընթացքում նա լիովին հրաժարվել էր ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց։ Եվ սա դեռ ամենը չէ։ Կտրուկ վատացել էին նրա հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, իսկ լրագրողական ընդունակությունները` զգալիորեն նվազել։ Ամերիկյան “արագ” սննդի կետերում կատարված գաղտնի նկարահանումների արդյունքում պարզվել է, որ այնտեղ աշխատում են հիմնականում դեռահասներ, որոնք շատ հաճախ ոչ միայն չեն պահպանում խոհանոցում սննդի պատրաստման հիգիենայի տարրական կանոնները, այլեւ միտումնավոր եւ ամենատհաճ ձեւերով խախտում են դրանք (թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ ենք տալիս բաց թողնել հաջորդ մի քանի տողերը)։ Նրանք փռշտում կամ քիթը մաքրում էին կերակրի մեջ, լիզում մատները, ծխախոտը հանգցնում մթերքների վրա, դրանք գետնին գցելուց հետո օգտագործում սննդի մեջ եւ այլն։ Պետք չէ մոռանալ նաեւ խոհանոցում մշտապես բնակվող կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչների մասին (խավարասերներ, մկներ, առնետներ եւ այլն), որոնք եւս անմասն չեն մնում կերակուրների պատրաստման գործընթացից։ Ի դեպ, հարցումները ցույց են տալիս, որ “արագ” սննդի կետերում աշխատողները հիմնականում այլ վայրերում են սնվում։ Օրինակ՝ իրենց տանը։ "Արագ" սնունդը վտանգավոր է հատկապես երեխաների համար Այո, վտանգավոր է։ Չէ՞ որ համբուրգերի եւ գազավորված հյութերի ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են։ Բժիշկները դրանում համոզված են, քանի որ աճող սերնդի օրգանիզմն այդ ժամանակ գտնվում է զարգացման փուլում։ Իսկ թե ինչպիսին այն կլինի, մեծապես կախված է նաեւ նրանց առջեւ դրված ափսեի պարունակությունից։ Չհավասարակշռված կերակրացանկի պատճառով առաջանում է ճարպակալում, խաթարվում է իմունային համակարգի եւ գեղձերի աշխատանքը։ Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա։ Ժամանակակից երեխաները երեք անգամ ավելի շատ են գազավորված հյութեր խմում, քան նրանց հասակակից 1930-ականների սերունդը։ ԱՄՆ-ում կոլա են խմում, նույնիսկ, երկու տարեկան փոքրիկները։ Բժիշկները խորհուրդ են տալիս մինչեւ յոթ տարեկան երեխաների համար “արագ” սննդի կետերից ուտելիք չգնել։ Առավել առողջարար է տապակած կարտոֆիլը փոխարինել յուգուրտով, իսկ գազավորված հյութը՝ կաթով։ Երեխաների համար հատկապես վտանգավոր է բազմակի անգամ օգտագործված յուղի մեջ տապակած կարտոֆիլը։ Եթե փոքրիկը սկսում է կամակորություն անել, ապա գոնե ուշադրություն դարձրեք կատոֆիլի գույնին։ Այն պետք է ոսկեգույն լինի, իսկ եթե գույնն ավելի մուգ է, ուրեմն տապակող սարքի յուղը վերջին անգամ փոխվել է մեր թվարկությունից առաջ։ Որքա՞ն հաճախ կարելի է օգտվել “արագ” սննդից Դիետոլոգների կարծիքով մոտավորապես ամիսը մեկ անգամ։ Չնայած շատ բժիշկների համար, դա էլ է վտանգավոր։ "Արագ" վիճակագրություն Հեռավոր 1970-ականներին ամերիկացիներն “արագ” սննդի վրա ծախսում էին տարեկան 6 մլրդ դոլար, 2001 թվականին՝ 110 մլրդ։ Դա ավելին է, քան բարձրագույն կրթության, համակարգիչների եւ ավտոմեքենաների վրա ծախսվող գումարը, ավելին, քան գրքերին, տեսաերիզներին, ձայներիզներին, ամսագրերին ու թերթերին հատկացվող գումարը միասին վերցրած։

6000 ծառ է տնկվել ի հիշատակ զոհված զինծառայողների

6000 ծառ է տնկվել ի հիշատակ զոհված զինծառայողների
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեղեկատվական կենտրոնը։ «Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ Ուրցաձորի, Հովազաձորի, Մոզրովի տարածքներում տնկվել են փշատենիներ, տանձենիներ, նշենիներ։ Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։ Ընդգծենք, որ հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է իրականացնել արդեն 20 000 ծառի տնկում։ Ընդլայնվելու են նաև տնկվող ծառերի տեսակները․ արդեն իսկ տնկվող տեսակներին ավելացվելու է ալոճենին ու խնձորենին։ 2021թ․-ի ընթացքում նախատեսվում է ևս մեկ նորարարական գաղափար իրականացնել՝ մեկնարկելով գիհու աճեցման փորձարարական ծրագիրը։ [gallery columns="2" link="file" ids="2835,2836"]   Հիշեցնենք, որ FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Մինչ այժմ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ տնկվել է ավելի քան 26 հազար վայրի ծառատեսակ։ Ընդգծենք, որ FPWC կողմից Հարավային Կովկասում ներդրվել է նաև մասնավոր պահպանվող տարածքի գաղափարը, որի օրինակն է շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR): CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

էկո հանրագիտարան. Արքայախնձոր

էկո հանրագիտարան. Արքայախնձոր
Արքայախնձորը հայտնի է որպես արևադարձային դիետիկ միրգ: Այն օգտագործում են թարմ վիճակում, դրանից խատրաստում են պահածոներ և հյութ, ինչպես նաև օգտագործում են հրուշակեղենի պատրաստման ժամանակ: Արքայախնձորը ծնունդով Բրազիլիայից է, որտեղից այն տարվել է այլ պետություններ: Արքայախնձորի պտուղները հիշեցնում են մեծ ձվաձև կոներ, որոնց քաշը հասնում է 1-2 կգ-ի: Նրանք հյութալի են, ունեն թթվաքաղցր համ և շատ բուրավետ են: Պտղի ներքին մասը պարունակում է 12-13% ածխաջրեր, որոնց շարքում գերակշռում է սախարոզան: Միրգը պարունակում է 1% կիտրոնաթթու և այլ օրգանական թթուներ, մեծ քանակությամբ վիտամին С , ինչպես նաև բրոմելայն` նյութ, որը բաղկացած է բուսական համալիր նյութերից և պարունակում է պեպսին և պապաին: Հանքային բաղադրիչներից արքայախնձորը պարունակում է կալիում և պղինձ: Արքայախնձորի հյութի մեջ առկա բրոմելայնն ունի հակաբորբոքային հատկություններ և բարձրացնում է ֆերմենտատիվ ակտիվությունը: Ուստի, արքայախնձորի հյութը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև մարսողության լավացման համար: Սակայն, քանի որ արքայախնձորի հյութն ավելացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ապա ստամքոսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ինչպես նաև բարձր թթվայնությամբ գաստրիտի ժամանակ անանասի հյութի օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել: Բրոմելայնն ունի նաև հակաայտուցային ազդեցություն, ուստի արքայախնձորը և աչքայախնձորի հյութը օգտակար է նաև սրտանոթային հիվանդությունների և երիկամների հիվանդությունների ժամանակ: Արքայախնձորը խորհուրդ է տրվում սակավարյունության ժամանակ` օգտագործվելով որպես հակալնդախտային միջոց: Արքայախնձորի հյութը նաև խորհուրդ է տրվում նաև կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 19 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 663.000 ՀՀ դրամի չափով:

Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։

Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին։

Էկո մզկիթ Աբու-Դաբիում

Էկո մզկիթ Աբու-Դաբիում

The Inhabitat ինտերնետային պարբերականի հաղորդմամբ, Աբու-Դաբիում նախատեսվում է կառուցել էկո-մզկիթ: Շինարարության ավարտից հետո այս մզկիթը կդառնա տարածաշրջանի կայուն զարգացման խորհրդանիշը: Մզկիթում կտեղադրվեն արևային մարտկոցներ, ինչպես նաև վերջինս կունենա «կանաչ» տանիք: Ըստ նախնական տվյալների՝ ենթադրյալ կառույցը հնարավորություն կունենա պարծենալ բազմաթիվ էներգիա խնայող առանձնահատկություններով, մասնավորապես, համակարգերից մեկը կրկնակի կօգտագործի ծիսական լվացումների ջուրը և այն կօգտագործի շրջակա կանաչ գոտիները ոռոգելու նպատակով: Մզկիթի նախագիծը մշակել է 23-ամյա Սուհայիլ Մուհամեդ Սուլեյմանը (Suhail Mohammed Suleiman), ով հանդիսանում է ALHOSN համալսարանի շրջանավարտը, իսկ մզկիթի նախագիծն էլ նրա ավարտական աշխատանքն է: Էկո-մզկիթի հեղինակը հույս ունի, որ այն կկառուցվի Սաադիյաթ (Saadiyat) արհեստական կղզում՝ Աբու-Դաբիի Գուգենհայմի և Լուվրի մասնաճյուղերի կողքին, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2017 թ-ին: Ըստ նախագծի՝ ժամանակակից մզկիթը կունենա պսակված կիսալուսիններով երկու աշտարկանման սրաձողեր (ամենայն հավանականությամբ ինքնատիպ մինարեթներ), որոնք ուղղված կլինեն դեպի հոգևոր կենտրոն Մեքքա: Երիտասարդ ճարտարապետի նախագիծը կանաչ լույս է ստացել և հավանութան արժանացել Աբու-Դաբիի Քաղաքային պլանավորման խորհրդի կողմից և անգամ պարգևատրվել «Five Pearl Rating» մրցանակով:

Աղբյուր՝ http://www.inhabitat.com

Քնեք, որ առողջ լինեք

Քնեք, որ առողջ լինեք
ՃԻՇՏ ՔՆԵԼՈՒ 17 ԽՈՐՀՈՒՐԴ Նախորդ հրապարակման մեջ արդեն խոսել ենք առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ հանդիսացող հանգիստ ու բավարար քնի մասին։ Այսօր ձեզ ենք առաջարկում ճիշտ քնելու 17 կանոն, որոնցից գոնե մի քանիսին հետեւելով ձեր հանգիստ ու բավարար քունն ապահովված կլինեք։ 1. Եթե քնել եք ուզում, անմիջապես պառկեք: Հաղթահարելով քունը եւ մնալով արթուն` փարատում եք այն, որից հետո դժվարությամբ եք ննջում, իսկ առավոտյան հոգնածություն եք զգում: 2. Խուսափե՛ք երեկոյան օգտագործել սուրճ, թեյ, ալկոհոլ եւ ծխախոտ: Դրանք գրգռում են նյարդային համակարգը եւ խանգարում քնելուն: 3. Քնելու համար ընտրեք առավել խաղաղ սենյակ: Քնած ժամանակ մենք եւս ենթարկվում ենք շրջապատի աղմկի ազդեցությանը, որը թեեւ մեզ չի արթնացնում, բայց խանգարում է քնի ռիթմը: Եթե ապրում եք աղմկոտ փողոցում, քնելուց առաջ ականջների մեջ մի փոքր բամբակ դրեք: 4. Առողջ քնի համար անհրաժեշտ է, որպեսզի ննջասենյակը լինի մութ: Եթե դա ձեզ չի հաջողվում, կարող եք օգտվել աչքերին դրվող թեթեւ ժապավենից: 5. Մարմինն ազատ շնչելու համար քնեք միայն թեթեւ գիշերային հագուստով, որի մեջ մարմինը պետք է լինի բացարձակապես ազատ: 6. Քնեք ցածր բարձի վրա` պարանոցի կնճիռներից եւ կրկնակզակից խուսափելու համար: 7. Քնի վրա ազդում է նաեւ մահճակալի վրա պառկած դիրքը: Մարդու մարմինը ներկայացնում է մագնիսական դաշտ եւ պետք է ուղղված լինի երկրի մագնիսական դաշտի ուղղությամբ` գլուխը դեպի հյուսիս, իսկ ոտքերը` հարավ: 8. Քնելիս շնչառությունը նույնպես շատ կարեւոր է, այն կախված է մարդու պառկած դիրքից: 9. Քունն առավել հաջող է մեջքի վրա պառկած, ձեռքերը կողքերին տարածած դիրքում: Հաջող է համարվում նաեւ աջ կողքին պառկած, ձեռքը բարձի տակ, ձախը` մեջքին գցած դիրքը: 10. Ձախ կողքին եւ փորի վրա քնելը համարվում է քնի անհաջող դիրքեր, քանի որ դժվարացնում է շնչառությունը եւ սրտի աշխատանքը: 11. Ի վերջո, քնե՛ք այնպես, ինչպես ձեզ է հարմար, սակայն, մի՛ մոռացեք, որ մարմնի բոլոր մկանները պետք է լինեն թուլացած: 12. Լավ քնելու համար հրաշալի միջոց է քնից առաջ կեսժամյա զբոսանքը: 13. Հանգիստ եւ լավ քնի համար մահճակալը պետք է լինի երկար եւ լայն, ոչ այնքան չոր, բայց նաեւ ոչ այնքան փափուկ: Հատկապես վնասակար է քնել զսպանակավոր ներքնակի վրա, որը մարմնին տալիս է թեթեւակի անկյուն եւ քնելու ժամանկ խանգարվում է արյան շրջանառությունը: 14. Եթե շաբաթվա ընթացքում ժամանակ չի եղել բավարար քնի համար, այդ դեպքում շաբաթ կամ կիրակի օրերին աշխատեք 1-2 ժամ հատկացնել հետճաշյա քնին, որը ձեզ լիովին վարձահատույց կլինի առողջությամբ եւ գեղեցկությամբ: 15. Անքնության դեպքում կարիք չկա անմիջապես դիմել քնաբեր դեղամիջոցների, քանի որ դրանց հաճախակի օգտագործումը գցում է կախվածության մեջ եւ անընդհատ ավելանում է դրանց չափաքանակը, որը սակայն չի ապահովում իսկական առողջ քուն, այլ` միայն ներկայացնում է նարկոզի տեսակ, որի դեպքում բացակայում է նորմալ քնի վերականգնողական հատկությունը: 16. Քնաբեր դեղամիջոցների փոխարեն կարող եք երեկոյան քնելուց առաջ խմել մեկ բաժակ թարմ կաթ` մեկ գդալ մեղրով: Շատ լավ քնաբեր ազդեցություն ունի գայլուկասերմից պատրաստված թեյը. 3 ճաշի գդալ գայլուկասերմը թրջեք 2 բաժակ եռման ջրով, թողեք 5 րոպե, քամեք, քաղցրացրեք եւ խմեք տաք վիճակում: 17. Եթե մինչեւ քնելու վերջին վայրկյանը ձեր ուղեղն աշխատում է ամբողջ հզորությամբ, մի սպասեք արագ եւ հեշտ քնելուն: Առողջ քուն ունենալու համար պետք է տիրապետել օրվա վերջին մտավոր գործունեության ինտենսիվությունը աստիճանաբար նվազեցնելու արվեստին:

Էկո քաղաք Չինաստանում

Էկո քաղաք Չինաստանում
Վերջերս Չինաստանի կառավարությունը հայտարարել է մի շարք էկո-քաղաքներ կառուցելու իր մտադրության մասին: Երկրի ղեկավարության տվյալներով, նոր էկո քաղաք-համայնքները հագեցած կլինեն բուսականությամբ, արևային վահանակներով և էներգիայի այլընտրանքային աղբյուներով: Ինչպես տեղեկացնում է USA Today պարբերականը, վերջերս Լոնդոնում Վենսմինսթրի Համալսարանի (University of Westminster in London) կատարած հետազոտությունների համաձայն, աշխարհի էկո-քաղաքների մեծամասնությունը կառուցվում է Չինաստանում, իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն: Չինաստանում իրականացվող նմանատիպ խոշորագույն նախագծերից է «Տյանցզին էկո-սիթին» (Tianjin Eco-City): 30 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով քաղաքը Չինաստանի և Սինգապուրի կառավարությունների համատեղ նախագիծն է: Ըստ նախնական տվյալների՝ այնտեղ արդեն ապրում է 100 բնակիչ, իսկ 1000-ն էլ նախատեսում են տեղափոխվել այս տարի: Բացի այդ, ծրագրի հեղինակների կարծիքով, հետագա 10 տարիների ընթացքում քաղաքի բնակչությունը կհասնի 350 հազարի: The Inhabitat պարբերականի տվյալներով, էկո-քաղաքը նախագծել է «Սուրբանա քաղաքային նախագծման խումբը» (Surbana Urban Planning Group): Վերջինս էկո-համայնքում ներդրել է ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիքն են՝ արևի և քամու էներգիայի կիրառման, անձրևաջրերի օգտագործման և օգտագործված ջրերի մաքրման համակարգեր: Բացի այդ, մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի ծավալները կրճատելու նպատակով, նոր էկո-համայնքում կլինեն ժամանակակից արագընթաց տրամվայներ: USA Today պարբերականի տվյալներով, վերջին տարիներին ավելի քան 200 քաղաք Չինաստանում հայտարարել է էկո-համայնք կառուցելու իր ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, ոչ բոլոր նախագծերն են իրականացել: Դրանցից որոշները սառեցվել են, մյուսներն էլ պարզապես նախագծողների գովազդային քայլեր են եղել: Որոշ նորարարություններ, ինչպիսին, օրինակ, Սինգապուրի կողմից առաջարկված «տանիքների այգիներն» են չիրականացան, իսկ որոշ համագործակցություններ էլ պարզապես շարժվեցին դեպի անորոշություն: Այսպես՝ Շանհայի ղեկավարության և բրիտանական «Արուփ» (Arup) ընկերության կողմից նախագծված «Դոնթան» (Dongtan) էկո-քաղաքը շինարարությունն այդպես էլ չավարտվեց, բացի այդ «Արուփ» (Arup) ընկերությունը կիսատ թողեց նաև «Վանզենգ» (Wanzhuang) էկո-համայնքի շինարարությունը: Աղբյուր՝ http://www.usatoday.com