էկո հանրագիտարան. Արքայախնձոր

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%b5%d5%a1%d5%ad%d5%b6%d5%b1%d5%b8%d6%80/

Արքայախնձորը հայտնի է որպես արևադարձային դիետիկ միրգ: Այն օգտագործում են թարմ վիճակում, դրանից խատրաստում են պահածոներ և հյութ, ինչպես նաև օգտագործում են հրուշակեղենի պատրաստման ժամանակ:
Արքայախնձորը ծնունդով Բրազիլիայից է, որտեղից այն տարվել է այլ պետություններ: Արքայախնձորի պտուղները հիշեցնում են մեծ ձվաձև կոներ, որոնց քաշը հասնում է 1-2 կգ-ի: Նրանք հյութալի են, ունեն թթվաքաղցր համ և շատ բուրավետ են: Պտղի ներքին մասը պարունակում է 12-13% ածխաջրեր, որոնց շարքում գերակշռում է սախարոզան: Միրգը պարունակում է 1% կիտրոնաթթու և այլ օրգանական թթուներ, մեծ քանակությամբ վիտամին С , ինչպես նաև բրոմելայն` նյութ, որը բաղկացած է բուսական համալիր նյութերից և պարունակում է պեպսին և պապաին: Հանքային բաղադրիչներից արքայախնձորը պարունակում է կալիում և պղինձ:
Արքայախնձորի հյութի մեջ առկա բրոմելայնն ունի հակաբորբոքային հատկություններ և բարձրացնում է ֆերմենտատիվ ակտիվությունը: Ուստի, արքայախնձորի հյութը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև մարսողության լավացման համար: Սակայն, քանի որ արքայախնձորի հյութն ավելացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ապա ստամքոսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ինչպես նաև բարձր թթվայնությամբ գաստրիտի ժամանակ անանասի հյութի օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել:
Բրոմելայնն ունի նաև հակաայտուցային ազդեցություն, ուստի արքայախնձորը և աչքայախնձորի հյութը օգտակար է նաև սրտանոթային հիվանդությունների և երիկամների հիվանդությունների ժամանակ: Արքայախնձորը խորհուրդ է տրվում սակավարյունության ժամանակ` օգտագործվելով որպես հակալնդախտային միջոց: Արքայախնձորի հյութը նաև խորհուրդ է տրվում նաև կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։