Blog
In
other , shrjaka-mijavayr
Սպիտակ արագիլները և մարդիկ. կոնֆլիկտների լուծում
Posted on 22 Ապրիլի, 2021

Շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար բողոքներ է ստանում տարբեր անձանցից և ընկերություններից` սկսած տեղի բնակիչներից մինչև բջջային հեռախոսային ընկերություններ: Մարդիկ և ընկերությունները բախվում են նույն խնդրին. սպիտակ արագիլները բնադրում են իրենց տարածքում և խոչընդոտում են ջրահեռացման համակարգի պատշաճ շահագործմանը, բջջային հեռախոսների ընկերության ալեհավաքի համակարգի աշխատանքը և այլն: Բոլոր դեպքերում նախարարությունը կազմակերպում է համապատասխան խորհրդատվություն, որը հանգեցնում է փոխշահավետ լուծումների. երբ արագիլները կարող են բազմանալ, բնակիչների տները չտուժեն, իսկ ընկերությունները կարողանան գործել: Ավելին, նախարարությունը կազմակերպում է լուծումների պատշաճ մոնիտորինգ` տնային տնտեսությունների և ընկերությունների համար արդյունավետության և թռչունների անվտանգության ապահովման համար: Նկար. Սպիտակ արագիլները ոչ միայն Ազգային խորհրդանիշներն են, այլ նաև շատ կարևոր բաղադրիչ են ջրաճահճային էկոհամակարգերում:
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
ՀՀ բոլոր մարզերում կստեղծվեն «Հավերժության պուրակներ»
Posted on 22 Ապրիլի, 2021

Այսուհետ, ՀՀ բոլոր մարզերի համայնքների նախապես ընտրված տարածքներում կհիմնվեն «Հավերժության պուրակներ»՝ տվյալ համայնքից Ապրիլյան քառօրյայում և 2020 թ. Արցախյան պատերազմում զոհված հայորդիների անունով: Նախձեռնությունը «ՈՐԴՈՒՍ» հասարակական կազմակերպությանն է, որի կողմից տրամադրված ծառերով արդեն «Հավերժության պուրակներ» են ստեղծվել Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում։ Ծառերը կունենան մետաղյա անվանակիրներ, որոնք տարիների հետ կսերտաճեն բներին՝ ծառերի կենդանի սոսափյունով հավերժ կենդանի պահելով անմահ հայորդիների հիշատակը:
Ինչպես Eco.am-ին տեղեկացրին, «ՈՐԴՈՒՍ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունից, ի հիշատակ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր որդիների, «ՀԱՐԳՈ ՕՐԵՐ» նախաձեռնությունների շարքը կլինի շարունակական․ «Յուրաքանչյուր աշնանն ու գարնանը կտնկվեն նոր ծառեր, կիրականացվեն պուրակների բարեկարգմանը (ոռոգման համակարգի, մանկական խաղահրապարակի կառուցում, նստարանների և աղբամանների տեղադրում) և տղաների հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը նպաստող այլ ծրագրեր»:
Նկատենք, որ հավերժության պուրակների իրականացումն ունի երկու կարևոր նպատակ փրկել բնությունն ու հավերժ վառ պահել մեր նախատակների անունները․ «Մեզանից յուրաքանչյուրը նվիրաբերելով թեկուզ մեկ ծառ, կարող է իր երախտագիտությունը հայտնել մեր զոհված տղաներին՝ «Որդուս» ՀԿ-ի հետ միասին կառուցելով «Հավերժության պուրակներ»՝ ՀՀ համայնքներում։ Ծրագիրը կնպաստի նաև մեր երկրի նվազող ծառածածկույթի ավելացմանը, երեխաների հայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև գյուղի բարեկարգմանն ու բնակչության մեջ հոգատարության ավելացմանը: Մեր այս նախաձեռնությամբ մտադիր ենք մեկ նպատակի շուրջ համախմբել ՀՀ բոլոր համայնքների երիտասարդությանն ու ավագ դպրոցների աշակերտներին, ինչպես նաև բոլոր բնակիչներին՝ հայրենիքին նվիրաբերված իրենց զավակների հիշողությունը վառ պահելով»,- եզրափակեցին նախաձեռնության հեղինակները։
«ՀԱՐԳՈ ՕՐԵՐ»-ն ունի նախապատմություն
Ըստ վիպասան Հայկ Խաչատրյանի՝ դեռ հին Հայաստանում հայերն ունեցել են հրաշալի ավանդույթ, ըստ որի՝ պատերազմից հետո յուրաքանչյուր գյուղի կամ քաղաքի բնակիչ ամիսը երեք օր աշխատում էր զոհվածների փոխարեն՝ դրանով իսկ օգնելով զոհվածների ընտանիքներին և հավերժացնելով նրանց հիշատակը: Ահա այս ավանդույթն էլ հիմք է հանդիսացել նախաձեռնության իրականացմանը։
Նկարներում կարող եք տեսնել պուրակների նախնական և վերջնական տեսքը։

In
other , shrjaka-mijavayr
Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է
Posted on 22 Ապրիլի, 2021

Օրվա նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։
Կլիմայի փոփոխությունը վտանգավոր է աշխարհում բոլո՛ր երեխաների համար։ Բայց, որպեսզի կարողանանք պայքարել դրա դեմ, նախ պետք է իմանանք՝ ինչ է այն։
Այս պաստառները ստեղծվել են երիտասարդների և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետների կողմից, որպեսզի հասկանանք՝ ինչ ազդեցություն ունի կլիմայի փոփոխությունն ու ինչ կարող ենք անել ՄԵՆՔ՝ դրա դեմն առնելու/այն թույլ չտալու համար։

In
other , shrjaka-mijavayr
Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված 1.375.205 ՀՀ դրամ վնաս
Posted on 21 Ապրիլի, 2021

2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1.375.205 ՀՀ դրամ։ Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել շրջակա միջավայրի նախարարություն։
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրեն Թոբիաս Մյունխմայերին
Posted on 21 Ապրիլի, 2021

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունելով հյուրերին՝ նախ շնորհավորել է պարոն Մյունխմայերին Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) տարածաշրջանային տնօրենի պաշտոնում նշանակման առիթով։Ապա արձանագրել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի, և իր՝ նախարարի պաշտոնում նշանակումից ի վեր ևս, մեկնարկել են համատեղ իրականացվող մի շարք կարևոր ծրագրեր։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ CNF-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու է կառավարման արդյունավետության բարձրացումը, սոցիալական և այլ բաղադրիչների օգտավետ ներդրումը։ Նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում երկկողմ հարաբերությունների խորացմանը, և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։ Նախարարը նաև հեռանկարային է համարել և իր պատրաստակամությունը հայտնել Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող մյուս համակարգային կառույցների հետ էլ համագործակցության նոր ծրագրեր ներգրավել։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Մյունխմայերն իր հերթին ընդգծել է, որ պաշտոնավարման առաջին իսկ շաբաթներից նկատել է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի համար կարևոր ռազմավարական գործընկեր է, և որ ոլորտում արդեն իսկ նկատելի են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես ծառահատումների քանակի նվազում և արգելավայրերի պահպանության ռեժիմի բարելավում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Նախարարը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերը, որոնք այժմ ակտիվ ընթացքի մեջ են։ Նախարարի տեղակալ Ա. Մազմանյանն իր գոհունակությունն է հայտնել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ա.Վերմիշյանին՝ համակարգված և ինստիտուցիոնալ աշխատանքի համար։ Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Պետրոսյանը գործընկերներին վստահեցրել է, որ Շրջակա մջավայրի նախարարությունը կանի ամեն հնարավորը՝ ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունների համար, և իր անունից պատրաստակամություն է հայտնել օժանդակել հիմնադրամին նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների հետ անխափան փոխգործակցության հարցում և օգնել հարթել բոլոր տեսակի խնդրահարույց խութերը։
In
other , eco-dexatun
Կաթնաշոռի օգտակար հատկությունները
Posted on 21 Ապրիլի, 2021

Կաթի համեմատությամբ կաթնաշոռն ունի մի շատ կարևոր օգտակար առանձնահատկություն, այն չի պարունակում կաթնաշաքար՝ լակտոզա։ 100 գրամ կաթնաշոռում պարունակում է 16 գրամ սպիրտ, 4 գրամ կաթնաշոռ, 0,2 գրամ աղ, 140 մգ ֆոսֆոր, 80 մգ կալցիում, երկաթի և ճարպի հետքեր։ Կաթնաշոռը կովի կաթից շատ ավելի արժեքավոր մթերք է՝ հետևյալ հատկություններով․ 1․ Այն էժան է, պարունակում է շատ ճարպեր, կաթնաշաքար, կալցիում, ֆոսֆոր և շատ քիչ աղ։ 2․ 100գ կաթնաշոռում պարունակում է նույնքան սպիրտ, որքան 3 ձվում կամ 100 գրամ խոզի մսում։ 3․ Կաթնաշոռը շատ հարմար սնունդ է գեր մարդկանց համար, քանի որ չի պարունակում ճարպեր և կարող է փոխարինել պանրին, որում ճարպերի և աղի պարունակությունը բարձր է։ 4․ Բուժիչ նպատակով կաթնաշոռն օգտագործում են օրական 200-300 գրամ քանակությամբ լյարդի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև աթերոսկլերոզի, թոքերի պալարախտի, վերջույթների այտուցներով սրտի հիվանդությունների և ճարպակալման դեմ։ 5․ Կաթնաշոռը հարմար մթերք է այսպես կոչված բեռնաթափման օրերի համար․ Ողջ օրվա համար նշանակում են 500-600 գրամ անալի կաթնաշոռ, 150 գրամ մեղրի կամ շաքարի հետ, այդ քանակությունը բաժանելով հինգ հավասար մասերի։ 6․ Կաթնաշոռից կարելի է պատրաստել ամենատարբեր կերակրատեսակներ՝ խավիար, հրուշակեղեն, կարկանդակներ և այլն։ Կաթնաշոռը հատկապես օգտակար է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը։ Կաթնաշոռը խորհուրդ է տրվում տուբերկուլյոզով և սակավարյունությամբ տառապող հիվանդներին։ Այն օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով, որովհետև կրածինը նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը։ Ճարպազրկված կաթնաշոռը խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդության, ինֆարկ միոկարդի ժամանակ, երբ մսի և ձկան սպիտակուցները հակացուցված են, դրանց փոխարինում են կաթնաշոռի սպիտակուցները։ Կաթնաշոռի հակացուցումները Կաթնաշոռը պարունակում է բավարար քանակությամբ կենդանային ճարպեր, որոնք նպաստում են լյարդային ծորանների «փակվելուն»։ Դրա համար կաթնաշոռի կանոնավորման օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել մի քիչ բուսական յուղ։ Ի դեպ, սպիտակուցի բարձր խտության պատճառով, կաթնաշոռը չի հանդիսանում մթերք, որը թեթև է մարսողության համար։ Նրա յուրացման համար պահանջվում է աղեստամոքսային տրակտի բոլոր օրգանների մեծ աշխատանք։ Դրա համար չարժե շատ տարվել այդ մթերքով և չնայած նրա կարևոր հատկանիշներին, պետք է հետևել չափավոր օգտագործմանը, այսինքն՝ օրը 1 տուփից (200գ) ոչ ավել։ Հիվանդ երիկամներով և կաթնային սպիտակուցից ալերգիայով մարդկանց կաթնաշոռը ընդհանրապես հակացուցված է։ Խորհուրդ չի տրվում կաթնաշոռն ուտել աղեստամոքսային համակարգի սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։
In
other , eco-mshakuyt
Ինձ համար շատ կարևոր է ազգային արժեքները պահպանելը. Վարդուհի Խաչատրյան
Posted on 21 Ապրիլի, 2021

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը /«Դեպի լույս» երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում/ բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Առանձնահատուկ ոգևորություն է իրենց պարգևել Արցախի զորամասերի համերգները,-մեզ հետ անկեղծացավ գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը: «Ինձ համար շատ կարևոր է ազգային արժեքները պահպանելը:Երեխաները պիտի շատ սիրեն իրենց հայրենիքը : Ինձ շատ է ոգևորում, որ հայ փոքրիկները Հայաստանում և արտերկրում սիրով են երգում Հայաստանին, հայրենիքին նվիրված երգերը: Քանի որ, իմ հեղինակած երգերը, բացի իմ երգչախմբերից երգում են շատ մանկապատանեկան անսամբլներ, երգիչներ և այլոք: «Արևներ» անսամբլը 2018թ. Ֆրանսիայում, այս տարի Վիեննայում, Պրահայում, 2019թ.` Բուլղարիայում երգել է իմ հեղինակած «Իմ քոչարի» երգը, որը նվիրված է Հայաստանին ու հային: Բոլոր մրցութային փառատոներում ընդգրկված է: «Արևները» բոլոր փառատոներից հաղթանակած են վերադառնում Հայաստան»: Այս տարիների ընթացքում հասցրել ենք շատ համերգների, միջազգային փառատոների մասանակցել: 2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը նրանց գրկախառնված պարեցին,երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ – թանգարաններում: Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում, որտեղ անցկացրեցինք մեր հիշարժան օրերը: 2019թ․ շատ էին մեր համերգային ծրագրերը: Երեխաների համար շատ հետաքրքիր էր ու ոգեշնչող նաև Նորքի տուն –ինտերնատի համերգը: Կանանց տոնին նվիրված մարտի 1 1-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին անյտեղ բնակվող տատիկներին և շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն և ջերմ մթնոլորտում: Ապրիլին Քառօրյա պատերազմին նվիրված համերգ ունեցանք «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում: «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկանք նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դահլիճում: Շատ բուռն անցավ համերգը, բոլորը ոտնկայս երգում և անդադար ծափահարում էին: Զինվորները ձայնակցում էին երեխաներին և պարում նրանց հետ: Այս տարի նույնպես նախատեսված էր համերգային ծրագիր Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված, բայց կորոնավիրուսի պատճառով չկայացավ։ Շատ տպավորիչ էր նաև մենահամերգը : 2019 թ. Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն –թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի ,, Հայ արև,, անսամբլը, նուն ինքը Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայաստան» երգը, որը շատ է հնչել, թե Հայաստանում, թե արտերկրում: Իրենց ելույթներով երեխաներին նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը,Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը: Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ,հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի «Մեր լեզուն» երգը որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանը,որի գործիքավորումը ինքն է ինձ նվիրել և համերգին ներկա մաեստրո Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և իրենց ղեկավարը և այլոք: Ոգևորված ունկնդիրները ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Նրանք հասարակության լիիրավ անդամ են: [gallery ids="4721,4722,4723"] Հուլիսի 24-ին մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք: Ժյուրրի բոլոր անդամները, այդ թվում թուրք, մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները, միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում: Ստացանք ոսկե մեդալ և դիպլոմ: Երեխաների առօրյան անցնում էր շատ հետաքրքիր: Նրանց համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա, որի համար շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափին՝ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը: Երեխաները շատ ոգևորված էին, ամեն օր համերգ էինք ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը հավաքվում էին և ուզում, որ մեր երեխաները երգեն: Հոկտեմբերի 19-20ը «Դեպի լույս» երգչախումբը մասնակցեց «Ներառական պրակտիկաները Հայաստանում» միջազգային փառատոնին և փայլուն մասնակցության համար պարգևատվեցինք պատվոգրերով: Շատ ջերմ ընդունելության արժանացանք, օտարկրյա հանդիսատեսը նույնպես անդադար ծափահարում էր մեր երեխաներին:Մենք մեծ բավականություն ստացանք, իսկապես շատ բարձր մակարդակով կազմակերպված փառատոն էր, որը լինելու է ամենամյա: Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց: Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում: Այս տարի նունպես շատ են մեր համերգային ծրագրերը: Մայիսի 20-ին ՀՀ ՊՆ «Եռաբլուր» պանթեոնում ունենք հիշատակի և խոնարհումի միջոցառում : Հունիսի 1-ին էլ մեր «Տեսնող սրտեր» մենահամերգն է լինելու Արամ Խաչատրյանի անվան թանգարանի դահլիճում:»
In
other , shrjaka-mijavayr
Շվեյցարիան Հայաստանին 4․500․000 շվեյցարական ֆրանկ է հատկացրել բնապահպանության և տնտեսական զարգացման համար
Posted on 20 Ապրիլի, 2021

Ապրիլի 15-ին մեկնարկում է «Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․500․000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (SDC) հետ համագործակցությամբ։ Շվեյցարիայի համագործակցության երևանյան գրասենյակի ԶԼՄ-ների և հաղորդակցման բաժնի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Այն նպաստելու է նաև բնության և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը, քանի որ փոխկապակցելու է տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագիրը տևելու է 8 տարի և իրականացվելու է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Այն կյանքի է կոչում Շվեյցարիայի արտաքին քաղաքականության և զարգացման համագործակցության սկզբունքներն ու խնդիրները և լիովին համահունչ է Շվեյցարիայի ազգային քաղաքականությանը և նպատակներին: Շվեյցարիան, ինչպես և Հայաստանը, լինելով լեռնային երկիր՝ տարիների ընթացքում խորացրել է բնության և էկոհամակարգերի հետ կապված նմանատիպ մարտահրավերների լուծման ուղղությամբ իր գիտելիքներն ու փորձը և ցանկանում է աջակցել Հայաստանին շուկայական տնտեսությանն անցման գործում, ինչպես նաև նպաստել նրան, որ երկրի բնակչությունն օգուտներ քաղի ներառական տնտեսական զարգացումից: Նախագիծն իրականացվելու է՝ հիմք ընդունելով SDC-ի կողմից արդեն երկար տարիներ ֆինանսավորվող ծրագրերի հետ աշխատանքը և համագործակցությունը, ինչպիսիք են «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում և հյուսիսում» և «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրերը:
In
other , eco-snund
Էկո հանրագիտարան. Վարունգի հյութի
Posted on 20 Ապրիլի, 2021

Վարունգը ամենաբնական միզամուղ միջոցներից է, այն պարունակում է 95-97 տոկոս ջուր, 1-2 տոկոս շաքար, A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ եւ այլն: 100 գրամ հումքի մեջ պարունակում է 23 միլիգրամ կալցիում, 42 միլիգրամ ֆոսֆոր, 14 միլիգրամ մագնեզիում, 141 միլիգրամ կալիում, 8 միլիգրամ նատրիում, ինչպես նաև՝ երկաթ, պղինձ, յոդ և այլն: Կալիումի մեծ պարունակության շնորհիվ, վարունգի հյութը կարգավորում է արյան ճնշումը։ Վարունգի հյութն ամրացնում է սիրտն ու անոթները, կանխում եղունգների քայքայումն ու մազաթափությունը։ Նպաստում է նաև մազերի աճին, հատկապես, եթե խառնված է գազարի, սպանախի և հազարի հյութերի հետ։ Վարունգի հյութը գազարի հյութի հետ նպաստում է ռևմատիկ հիվանդությունների բուժմանը, քանի որ այդ հիվանդությունը օրգանիզմում միզաթթվի կուտակման արդյունք են։ Այդ դեպքում որոշ քանակությամբ բազուկի հյութի ավելացումը արագացնում է բուժումը։ Կալիումի մեծ քանակության առկայությունը արժեքավոր է արյան բարձր ու ցածր ճնշման դեպքում։ Վարունգի ու գազարի հյութերի խառնուրդին կարելի է ավելացնել նաև ոչ մեծ քանակությամբ առվույտի հյութ։ Վարունգի հյութը օգնում է նաև ատամների, լնդերի ու մաշկային հիվանդությունների դեպքում։ Վարունգի հյութը շատ օգտակար է հազի, նյարդային համակարգի գրգռվածության, բարձր ջերմության, փորկապության դեպքում։ Միզամուղ լինելով, հատկապես դառը վարունգի հյութը, մաքրում է քարն ու ավազը երիկամներից, միզապարկից։ Որպեսզի գազեր չառաջանան, վարունգի հյութին ավելացնում են քացախ, սամիթ կամ մեղր։ Վարունգի թարմ հյութը և մեղրը, խառնելով 20:1 հարաբերությամբ, խորհուրդ է տրվում խմել 50-100 միլիգրամ, օրը 3-4 անգամ` վերին շնչառական հիվանդությունների, քրոնիկական բրոնխիտի, թոքախտի դեպքում` որպես խորխաբեր։ Իսկ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում, որպես հանգստացնող ու ցավազրկող միջոց։ Ի դեպ, կարևոր է իմանալ, որ վարունգի հյութի չարաշահումը վնասակար է, օրգանիզմում հակառակ ազդեցությունն է ունենում։
In
other , shrjaka-mijavayr
Մաքրման աշխատանքներ Սևանա լճի առափնյա հատվածում
Posted on 20 Ապրիլի, 2021






