Blog
In
other , eco-dexatun
Չափավոր արևային ճառագայթները օգտակար են
Posted on 23 Հուլիսի, 2021

Վերջինն օրերին սաստիկ շոգ եղանակը շատերին «գործուղել» է երկրի զով գոտիներ, մեծամասնությանը՝ Սևանի ափամերձ տարածքներ։ Սակայն, երբ հնարավորություն չկա փախչելու +40 աստիճան շոգ եղանակից, մարդիկ դիմում եմ արևային լոգանքների։ Լինեք լողափին, թե տան բակում հարմարեցված փոքրիկ լողավազանում, միևնույն է, արևային լոգանքներն ընդունեք չափավոր։ Հանրության շրջանում տարածված կարիծիք կա, որ արևային լոգանքները վնասակար են և հակացուցված։ Սակայն, մասնագետները հակառակն են փաստում, որ արևային լոգանքը, ոչ թե վնասակար են մարդու օրգանիզմի համար, այլ, նույնիսկ, անհրաժեշտ են։ Բայց դա չի նշանակում, որ պիտի օրը սկսեք ու ավարտեք արևային լոգանք ընդունելով։ Eco.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում, արևային լոգանք ընդունելու մի քանի ճիշտ կանոններ։ Արևի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն սպեկտոր, որոնք նպաստում են մաշկում D վիտամինի առաջացմանը։ Այդ իսկ պատճառով՝ 1․երեխայի համար օգտակար է արևի տակ թողնել է 3-5 րոպե։ 2․այրվածքներից խուսափելու համար, արևային լոգանքի տևողությունը պետք է ավելացնել աստիճանաբար, հատկապես ուժեղ արևի դեպքում։ Սկզբում լոգանքի տևողությունը պետք է լինի 2 րոպե, ապա աստիճանաբար ՝ օրը 2-ական րոպեով ավելացնել։ 3․Խորհուրդ չի տրվում երեխային 20 րոպեից ավելի պահել արևի տակ։ 4․ Արևի ուժեղ ճառագայթների դեպքում, օրինակ ծովափին, ցանկալի է գոնե առաջին 2-3 օրը մնալ ստվերում։ Անդրադարձած ճառագայթները այնքան ուժեղ կարող են լինել, որ կարելի է այրվածք ստանալ նույնիսկ՝ ստվերում, առավելապես, եթե մաշկի գույնը բաց է։ Երկարատև արևային լոգանքներից պետք է զգուշանալ, նույնիսկ, եթե մաշկը աստիճանաբար է թխանում։ Մաշկի թխանալու հատկությունը միջոց է չափազանց շատ արևային լույսի դեմ։ Օրգանիզմը չափավոր քանակով արևային ճառագայթների կարիք ունի և չի կարող հաղթահարել նրանց ավելցուկը։ Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե ջրի մեջ երկար մնալով արևի ճառագայթները չեն հասնի իրենց, հակառակը, ջրում հեշտ է այրվածք ստանալ՝ ջրի օպտիկական հատկությունների շնորհիվ։ Եթե արդեն այրվածք եք ստացել 1․Արևային այրվածքը ի հայտ է գալիս մի քանի ժամ անց։ Այն նույնքան վտանգավոր է, որքան ջերմային այրվածքը։ 2․Ավելի հեշտ է կանխարգելել այրվածք ստանալը, քան՝ վերացնել հետևանքները։ 3․Խորհուրդ է տրվում արևային լոգանքներ ընդունել մինչև ժամը 12։00-ն, կամ՝ երեկոյան ժամը՝ 17։00-18։00-ից հետո։ Պետք է մշտապես հիշել նախազգուշական միջոցների մասին և ամեն դեպքում անհրաժեշտ է կիրառել արևապաշտպան նյութեր։ Իսկ արդեն այրվածքի դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Հապալասի Փառատոն
Posted on 22 Հուլիսի, 2021

Շուրջ մեկ տարի դադարից հետո «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը կրկին հրավիրում է Ձեզ մասնակցելու Հապալասի փառատոնին: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում (նախկին Համզաչիման:
Այս տարի պատրաստ եղեք պարելու, չմանրամասնենք: Կլինեն նաև տարբեր միջոցառումներ՝ ներառյալ հապալասի աճեցման դասընթաց, ինտերակտիվ բնապահպանական խաղեր, քայլարշավ անտառում, յոգա՝ համեմված կենդանի երաժշտությամբ, համեղ սննդով և իհարկե հյութեղ հապալասով: Փառատոնի ընթացքում կանցկացվի տոնավաճառ, որտեղ կվաճառվի գյուղամթերք և ձեռագործ աշխատանքներ:
Փառատոնի նպատակն է ծանոթացնել այցելուներին Մարգահովտի չնաշխարհիկ բնությանը, միասին վայելել գյուղի բարիքները, ինչպես նաև տարածել հապալասի մշակումը:
«Էյ Թի Փի»-ն կտրամադրի ավտոբուսներ, իսկ այն մասնակիցների համար, ովքեր նախընտրում են գալ իրենց մեքենաներով, կտրամադրենք քարտեզ: Հետևեք մեր էջին մանրամասներին տեղեկանալու և գրանցվելու համար:
[video width="1280" height="720" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/07/Blueberry-Festival-2019-_-Հապալասի-փառատոն-2019.mp4"][/video]In
other , eco-aprelakerp
Ճիշտ մարզվելու գաղտնիքները
Posted on 22 Հուլիսի, 2021

Եթե սպորտը ձեր առօրեայի մի մասն է կազմում, կամ այսօրվանից որոշել եք կանոնավոր զբաղվել սպորտով, ապա Eco.am-ի անդրադարձը հենց ձեզ համար է։ Այսօր, մեր ընթերցողների համար ներկայացնում ենք ճիշտ մարզվելու մի քանի կանոններ։ Ե՞րբ արթնանալ Սպորտով զբաղվելու լավագույն ժամանակահատվածը առավոտյան ժամերն են, երբ օրգանիզմը լիցքավորված է էներգիայով և պատրաստ՝ հաղթահարելու ցանկացած ֆիզիկական դժվարություն։ Արդյունքում, օրվա ընթացքում կլինեք առույգ, լավ տրամադրությամբ և պատրաստ օրվա անցուդարձին։ Ինչպես մարզվել Սպորտային մարզման հիմնական սկզբունքը ֆիզիկական վարժությունների աստիճանական, բազմակի, կանոնավոր կրկնությունն է՝ առանց երկարատև ընդմիջումների: 1․Սպորտային մարզումների 1-ին փուլում պարապում են շաբաթական 2-3 անգամ, հետագայում՝ ավելի հաճախ: 2․ Շաբաթական 2 անգամից պակաս մարզվելու դեպքում դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է: 3․Պարապմունքների սկզբում ֆիզիկական բեռնվածություններից ավելի հաճախ է հոգնածություն առաջանում, որն ավելի սուր է զգացվում, քան հաջորդող մարզումների ժամանակ: Կանոնավոր, ճիշտ կազմակերպված մարզումներից գերհոգնածություն չպետք է առաջանա: Երբ մարզվել 1․ Մարզումները ավելի նպատակահարմար է անցկացնել առավոտյան և երեկոյան ժամերին՝ 10։00-13։00-ի և 18։00-21։00-ի ժամանակահատվածում։ 2․ Խորհուրդ է տրվում մարզվել նախաճաշից հետո՝ 2-2,5 ժամ և ճաշից հետո՝ 3-3,5 ժամից ոչ շուտ: 3․ Մարզումներից հետո խորհուրդ է տրվում ուտել 30-40 րոպե հետո: 4․ Երեկոյան մարզումները պետք է ավարտել քնելուց առնվազն 2-3 ժ առաջ, որպեսզի հուզական գրգռվածությունն անցնի: 5․Հատուկ վարժություններից բացի, մարզումների ընթացքում անպայման պետք է զբաղվել մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, մարզական խաղերով և այլն: Ինչ է կատարվում կանոնավոր մարզվելուց հետո Կանոնավոր մարզվելիս զարգանում են շնչառական մկանները, մեծանում են կրծքավանդակի շարժունությունը, թոքերի կենսական ծավալը: Շնչառությունը դառնում է ավելի դանդաղ և խորը, արտաշնչումը՝ երկարատև: Սիրտն աշխատում է ավելի կանոնավոր. կծկումների հաճախությունը մասամբ նվազում է, իսկ ուժը՝ մեծանում, որը վկայում Է սրտի խնայող, աշխատանքի մասին։ Մարզիկներին խիստ հակացուցված Է Ծխելը և ալկոհոլային խմիչքներ օգտագործելը: Նիկոտինի և ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները խիստ ընկճում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, նվազեցնում աշխատունակությունը
In
other , eco-snund
Ամռան տապին ճիշտ սնվելու 10 կանոն
Posted on 22 Հուլիսի, 2021

Սաստիկ շոգ եղանակն ազդում է ոչ միայն առողջ, այլ նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց առողջության վրա։ Սակայն, Eco.am-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սնունդը ճիշտ կանոնակարգելու դեպքում, կդիմակայեք եղանակային ցանկացած դրսևորման։ 1․ Առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ կանոնակարգել սնունդը։ Այսինքն, ավելի լավ է ուտել ավելի հաճախ և փոքր բաժիններով, քան ուշ-ուշ և չափից շատ։ 2․Խորհուրդ է տրվում օրվա սնունդը բաժանել 4-5 ընդունման ժամերի։ Այսպես կկարգավորվի նաև ձեր նյութափոխանակությունը, որը նույնպես նպաստավոր է ճնշման կարգավորման համար։ 3․ Սննդակարգից պետք է բացառել աղը, կամ գոնե նվազեցնել աղի օգտագործումը։ Խուսափեք աղ պարունակող բոլոր մթերքներից՝ թթուներ, սոուսներ, ապխտած մսամթերք կամ ձկնեղեն։ Աղի փոխարեն նախապատվությունը տվեք թարմ կամ չորացրած կանաչիներին ու համեմունքներին։ 4․ Անհրաժեշտ է խուսափել հագեցած ճարպերից, խորհուրդ է տրվում ընտրել անյուղ մսամթերք։ 5․ Մի՛ չարաշահեք քաղցրը և առաջին կարգի ալյուրից պատրաստված սնունդ։ 6․ Իհարկե, մեր օրգանիզմին անհրաժեշտ են ճարպեր՝ ուղեղի լավ աշխատանքի համար, ուստի չի կարելի այն բացառել։ Դրա համար նախապատվությունը տվեք ոչ հագեցած ճարպերին՝ ձիթապտղի կամ կտավատի բուսայուղ, ընդեղեն և այլն։ 7․ Օգտագործե՛ք թարմ բանջարեղեն և միրգ, հատկապես ամռանը դրանց պակասը չունենք։ Միրգն ու բանջարեղենը հարուստ են ածխաջրերով, սակայն՝ լի են հանքային նյութերով, բջջանյութերով ու վիտամիններով։ 8․ Անհրաժեշտ է օգտագործել հացահատիկներով սնունդ, քանի որ պարունակող բջջանյութերը օգնում են հագեցնել քաղցը՝ քիչ ուտելով։ Այն ցածր է կալորիականությամբ և օգնում է պահել ստաբիլ քաշ։ 9․ Կալիումով հարուստ սնունդը կարգավորում է սրտի աշխատանքն ու արյան ճնշումը։ Կալիումի մեծ պաշար կարելի է ստանալ բրոկոլիից, բանանից, սալորաչրից։ 10․ Թեպետ սպիտակուցներն անհրաժեշտ են օրգանիզմին, բայց սխալ ու վտանգավոր կլինի սպիտակուցի աղբյուր դարձնել միայն միսը։ Հագեցած ճարպերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, որը նույնպես առողջության համար նպաստավոր չէ։ Կարմիր մսից բացի, կարելի է սպիտակուցներ գտնել ձվի սպիտակուցի և կաշին հանած անյուղ թռչնամսի մեջ։
In
other , eco-mshakuyt , eco-texnologianer
Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին
Posted on 20 Հուլիսի, 2021

2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ․-ի մարտի 31–ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կանցկացվի «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Համաշխարհային այս էքսպոն համարվելու է աշխարհի ամենամեծ և ամենահին իրադարձությունը, որին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի և արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։ ՀՀ վարչապետի որոշմամբ «Դուբայ ԷՔՍՊՈ - 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել է աջակցության փաթեթ և հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1,5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում։ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները և ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։ Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» և «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։ Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթների ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հրարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու և մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020»–ի ընթացքում կազմակերպվելու է նաև «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր, գտնել օտարերկրյա գործընկերներ ու ներդրողներ։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների և հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաև հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք: Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ Հայաստանն աշխարհին է ներկայանում էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։ Այցելուները տաղավարով շրջելիս համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով, թվային ու ինտերակտիվ տարրերի միջոցով կծանոթանան հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագմամբ համաշխարհային գործիչներին ու գյուտերին։ Այդ ամենի առանցքում լինելու են գիտական միտքը, տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալը: «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ` որպես ինֆորմացիայի տարածման ժամանակակից միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է` ՀՀ պետական դրոշի գույներով: Համաշխարհային ցուցահանդեսները համարվում են կարևորագույն իրադարձություն տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային արժեքների ներկայացման տեսանկյունից և հանդիսանում են հարթակ երկրի պատմությունը, մշակույթը և տնտեսությունը ներկայացնելու, նորարարական գաղափարներով և նվաճումներով փոխանակվելու, ինչպես նաև ապագայի գլոբալ խնդիրների կարգավորման ուղղությամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար։
In
other , eco-dexatun , eco-texnologianer
Բարձր երաժշտությունը կարող է հանգեցնել թուլամտության զարգացման․ գիտնականներ
Posted on 20 Հուլիսի, 2021

Ամերիկայի ակուստիկ միության նոր վերլուծությունը վկայում է, որ 70 դեցիբել և դրանից բարձր աղմուկի տևական ազդեցությանը ենթարկվելու դեպքում ավելի ուշ տարիքում մարկանց մոտ լսողության խնդիրներ առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում: Ընդ որում՝ այդ շեմը կարելի է հեշտությամբ հաղթահարել նույնիսկ, եթե երաժշտության բարձրության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով՝ 12-35 տարեկան բոլոր երեխաների, դեռահասների և մեծահասակների շուրջ 50 տոկոսի մոտ մեծ է լսողության կորստի հավանականությունը չափազանց բարձր երաժշտություն լսելու և բարձր ձայների ազդեցությանը ենթարկվելու պատճառով, ինչն էլ հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ նրանց կոգնիտիվ կարողությունների վրա։ Հետազոտությունները, ցավոք, ցույց են տվել, որ լսողության կորուստը բարձրացնում է ավելի ուշ տարիքում թուլամտության զարգացման վտանգը: 2011 թվականին JAMA Neurology պարբերականում հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ լսողության ոչ ամբողջական կորուստ (ցածր մակարդակի) ունեցող մասնակիցների շրջանում երկու անգամ հաճախ են նկատվում կոգնիտիվ գործառույթների թուլացման ախտանշաններ։ Միջին մակարդակի լսողության խանգարման դեպքում կոգնիտիվ խանգարումների վտանգը մեծանում է երեք անգամ, իսկ լսողության լուրջ կորուստը բարձրացնում է այդ հավանականությունը հինգ անգամ։ Հետազոտությանը մասնակցել է 639 մարդ, որոնց առողջական վիճակին գիտնականները հետևել են 12 տարի, գրում է medikforum.ru կայքը։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Ինչպես պաշտպանվել շոգից
Posted on 20 Հուլիսի, 2021

Օդերևութաբանները մոտակա օրերին կանխատեսել են մինչև +40 +42 աստիճան ջերմություն։ Eco.am-ն առաջարկում է, հատկապես շոգ եղանակին, հետևել սննդակարգին և խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հեղուկ շատ խմեք Շոգ օրերին օրգանիզմը ջրազրկվում է, քանի որ շատ եք քրտնում։ Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ։ Անհրաժեշտ է օրական խմել 2 լիտրից ոչ պակաս հեղուկ։ Սննդակարգում ներառեք 1․ Կաթնամթերք՝ կաթնաշոռ, մածուն։ 2․ Բնական հյութեր՝ խնձորի, մասուրի։ Մասուրը հարուստ է վիտամին C-ով։ 3․ Շատ օգտագործեք բանջարեղեն՝ վարունգ, պոմիդոր, բադրիջան, պղպեղ։ Կարող եք բանջարեղեններից աղցաններ պատրաստել։ 4․ Շատ կերեք մրգեր։ Ամառը հարուստ է մրգերով, ուստի բոլոր տեսակներն էլ ցանկալի են։ Խորհուրդ է տրվում համտեսել նաև աղցանի տեսքով։ Առաջարկվող մթերքները դասվում են դյուրամարս կերակրատեսակների շարքին և դրանով իսկ թեթևացնում օրգանիզմի մարսողությունը։ Շոգ օրերին խորհուրդ չի տրվում - Սնվել դրսում - Ուտել կրեմով կարկանդակներ։ Կրե՛ք հովանոց Շոգ եղանակին պետք է կրել հովանոցներ, որոնք չպետք է լինեն սև գույնի, քանի որ սև գույնը արևի ճառագայթները շուտ է կլանում։ Եթե արևահարվել եք Ամռանը հաճախ են արևահարություններ լինում, որոնք երկու աստիճանի են՝ թեթև և ծանր։ Ծանր աստիճանի արևահարությունը ուղեկցվում է սրտխառնոցով, գլխացավերով, գլխապտույտներով։ Այս դեպքում հարկ է անհապաղ դիմել համապատասխան բուժկենտրոն՝ բուժօգնություն ստանալու համար։ Թեթև աստիճանի արևահարության դեպքում պետք է խուսափել արևի ճառագայթների տակ երկար մնալուց, մի քանի օր պահպանել անկողնային ռեժիմ և օգտագործել շատ հեղուկներ։ Արևի ճառագայթները մեծ վտանգ կարող են առաջացնել հատկապես սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին, ինչպես նաև արյան բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Ձեր դեմքը կմատնի առողջական խնդիրները
Posted on 20 Հուլիսի, 2021

Մաշկը հայելի է, որտեղ արտացոլվում է ձեր առողջական վիճակը։ Ամռան տապին, թե ձմռան ցրտին, առողջական խնդիրներն արտացոլվում են դեմքի վրա և որքան էլ այն արտաքնապես քսուքներով քողարկեք, միևնուն է դեմքը կմատնի այն։ Ուստի լավ կլինի հետևեք ձեր առողջ ապրելակերպին և ճիշտ սնվեք։ Eco.am-ն առանձնացրել է, դեմքը երկար ժամանակ երիտասարդ մնալու 7 կետ։ 1․ Դեմքի հիգիենան ունի առաջնային նշանակություն։ Նույնիսկ, եթե դուք կոսմետիկա չեք օգտագործում, անհրաժեշտ է մաքրել դեմքն ամեն օր, քանի որ օդում պարունակվող ամեն մի նյութ կարող է վատ ազդեցություն ունենալ ձեր մաշկի վրա։ 2․ Զգուշացե՛ք արևից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Արևի տակ երկար մնալը նպաստում է մաշկի շուտ ծերանալուն։ Իսկ երբ արևը թաքնված է ամպերի ետևում, մաշկը կարող է վնասվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ 3․ Քունը պետք է լինի սիստեմատիկ։ Հենց քնի ժամանակ են ձեր մաշկի վանդակները դառնում ակտիվ։ Ուստի, կանոնավոր քունը առողջարար է։ 4․Ջուր շատ խմե՛ք։ Ջուրը մարդու հիմնական միջավայրն է, որը ոչ միայն արյամբ և լիմֆայով տարածում է բոլոր սննդանյութերը և դուրս է բերում քայքայման արգասիքները, այլև նրանում իրականանում են գրեթե բոլոր բարդ կենսաքիմիական ռեակցիաները։ Ամեն օր օրգանիզմն արտազատում է մոտ 2,5 լիտր ջուր։ Մոտավորապես նույնքան էլ անհրաժեշտ է օրգանիզմին լրացնել ջուր խմելով, որպեսզի մաշկը չցամաքի։ 5․ Հետևե՛ք, որ ձեր սնունդը լինի սիստեմատիկ։ Կանոնավոր սնունդը կարևոր է մաշկի համար։ Ճաշը պետք է լինի սնուցող, ընթրիքը՝ թեթև։ Ուտելիքը պետք է հարուստ լինի վիտամիններով և մագնիումով։ 6․Խուսափե՛ք ալկոհոլի և ծխախոտի սիստեմատիկ և շատ օգտագործումից։ Ծխախոտն ու ալկոհոլը խախտում է արյան շրջանառությունը, առաջ է բերում մաշկի գույնի փոփոխություն։ 7․ Կատարե՛ք ֆիզիկական վարժություններ։ Ֆիզիկական վարժություններն օգնում են թթվածինը օրգանիզմ թափանցելուն և դուրս է մղվում թունավոր նյութերը։ Վարժություններն օգնում են նաև պահպանել կազմվածքը և երկարացնել երիտասարդությունը։
In
other , shrjaka-mijavayr
Արագիլների աղտոտման խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում
Posted on 19 Հուլիսի, 2021

Ամիսներ շարունակ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում բնապահպանական հանրության ներկայացուցիչներից, քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են սպիտակ արագիլների աղտոտման խնդրի մասին։ Թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։ Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում տեղադրված ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով գերատեսչությանը հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների տեղադրման սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման և դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։ Մեկ այլ գրությամբ նախարարությունը դիմել է Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեղեկացնենք նաև, որ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու և թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։ Խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրների դեպքում օպերատիվ ահազանգում են։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության շնորհակալ գործին առանձնահատուկ կարևոր է։
In
other , eco-snund
Սննդամթերքի տեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել շոգ եղանակին
Posted on 19 Հուլիսի, 2021




