Blog
In
other , eco-aprelakerp , eco-dizayn , shrjaka-mijavayr
Թափոնների երկրորդ կյանքը. ցուցահանդես «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում
Posted on 15 Հուլիսի, 2021

Ս.թ. հուլիսի 15-ին, ժամը 11:00-15:00-ն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում տեղի է ունենալու «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվելու են ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների ընթացքում մասնակիցների կողմից թափոններից պատրաստված նոր իրերը, ինչպես նաև 10 համայնքներում գետերի հուների մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերված «գանձերը»: Ցուցահանդեսին ներկայացվելու են նաև շահառու համայնքներում մաքրման ընթացքում արված լուսանկարները: Հիշեցնենք, որ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի 10 համայնքից (Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր, Կարճաղբյուր, Մարտունի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ և Վարդենիկ) 253 բնակիչ մասնակցել է նշված համայնքների վարչական տարածքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, որի արդյունքում հավաքվել է 229 364 կգ աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն, որը տեղափոխվել է համապատասխան վերամշակման գործարաններ: Մաքրման աշխատանքները սկսելուց անմիջապես առաջ բոլոր մասնակիցներն անցել են՝ թափոնների հավաքի, վերամշակման, սորտավորման և այլ բնապահպանական թեմաներով դասընթացներ: Ծրագրին աջակցող գործընկերներն են «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ն և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն:
In
other , eco-aprelakerp , eco-kosmetika , eco-dexatun
Մթերքներ՝ ցելյուլիտի դեմ
Posted on 15 Հուլիսի, 2021

Լողափում հանգստի մեկնելիս հաճախ, լողազգեստի տակից երբեմն տգեղ արտահայտված ցելյուլիտը, նախ բարդութավորում, ապա փչացնում է արձակուրդային տրամադրությունը։ Eco.am-ն առանձնացրել է մթերքների կարելիների ու չի կարելիների ցուցակ, թե ո՞ր մթերքներից հրաժարվել, և ի՞նչ ուտել՝ ցելյուլիտից ազատվելու համար։ Կարելի է 1․ Շամպինիոն- Այս մթերքը հանդիսանում է որպես պանտոտենաթթվի աղբյուր, որը կարգավորում է ներբջջային նյութափոխանակությունը։ 2․ Բանան- Որպես սիլիցիումի աղբյուր, որից կազմվում են շարակցական հյուսվածքների բջիջները։ 3․ Ցիտրուսներ – Որոնք C վիտամինի աղբյուր են և նպաստում են մաշկի առաձգականության պահպանմանը։ 4․ Տանձ – Որպես ցինկի աղբյուր, որը մասնակցում է կոլագենի ստեղծմանը։ 5․ Անանաս – Կարգավորում է նյութափոխանակությունը։ 6․ Վարսակի փաթիլներ – Նպաստում են մաշկի առաձգականության պահպանմանը։ 7․ Սալորաչիր կամ ծիրանաչիր – ցանկալի է ուտել քնելուց առաջ, քանի որ խթանում են աղիների աշխատանքը։ 8․ Կանաչ թեյ- Պետք է խմել օրը երկու անգամ, ընդ որում՝ թուրմը պետք է պատրաստել ոչ թե եռացրած, այլ տաք ջրով։ 9․ Թթու կաղամբի հյութ – Ցանկալի է խմել մեկ բաժակ՝ նախաճաշից առաջ։ Չի կարելի 1․ Ապխտած երշիկներ 2․ Ալկոհոլ 3․ Լուծվող սուրճ 4․ Գազավորված քաղցր ըմպելիքներ 5․ Շաքար 6․ Աղ 7․ Խմորեղեն 8․ Սպիտակ հաց 9․ Մակարոնեղեն։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ջրի կարևորությունը մարդու օրգանիզմում
Posted on 13 Հուլիսի, 2021

Երկրի վրա կյանքն առաջացել է ջրային միջավայրում և պահպանել է իր բնույթը մինչև բնության բարձրագույն արարածը՝ մարդը։ Ամառային այս շոգ օրերին, բոլորս ենք գիտակցում և մեր օրգանիզմի վրա զգում ջրի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Eco.am-ը մանրամասն ուսումնասիրել և ներկայացնում է օրգանիզմում ջրի կարևորությունն ու հետաքրքիր փաստեր ներկայացնում ջրի մասին։ Այն բանում, որ ջուրը բացարձակապես անհրաժեշտ է կյանքի համար, մենք կարող ենք համոզվել հետևյալ օրինակով՝ մարդն առանց սննդի կարող է ապրել 30-40 օր, իսկ առանց ջրի՝ միայն 5-8 օր։ Մարդը ջուրը ստանում է կամ բնական վիճակում, ինչպիսին են խմելու և հանքային ջուրը, որպես գազով ըմպելիք, կամ ապուրի, մրգերի, բանջարեղենի հյութերի և այլ ձևով։ Սակայն, մարդը ջուր է ստանում նաև բանջարեղենի և մրգերի հետ։ Ջուր է պարունակվում նույնիսկ, այսպես կոչված չոր սննդում։ 1․ Հացը մոտավորապես պարունակում է 40 տոկոս ջուր։ Ջուր է ստեղծվում նաև հենց օրգանիզմում։ 2․ 100 գրամ ճարպի օքսիդացման դեպքում անջատվում է 107 մլ ջուր։ 3․100 գրամ ածխաջրի այրման դեպքում անջատվում է 55 մլ ջուր։ 4․ 100 գրամ սպիտների քայքայման դեպքում անջատվում է 40 մլ ջուր։ 5․ Սննդանյութերի այրման դեպքում օրական կարող է առաջանալ 300-500 մլ ջուր։ Ջուրը մարդու հիմնական միջավայրն է, որը ոչ միայն արյամբ և լիմֆայով տարածում է բոլոր սննդանյութերը և դուրս է բերում քայքայման արգասիքները, այլև նրանում իրականանում են գրեթե բոլոր բարդ կենսաքիմիական ռեակցիաները։ Ամեն օր օրգանիզմն արտազատում է մոտ 2,5 լիտր ջուր։ Մոտավորապես նույնքան էլ անհրաժեշտ է օրգանիզմին լրացնել ջուր խմելով․ - ապուրներից, հյութերից և այլ սննդից՝ 1000 մլ - Էնդոգեն ստեղծվող ջրից 350-500 մլ - սովորական ջուր խմելով՝ 1000 մլ։ Ավելի մեծ քանակությամբ ջուր օգտագործելիս կարող է խանգարվել ջրային փոխանակությունը, որն արտահայտվում է ջրի կուտակմամբ, այտուցների գոյացմամբ, սրտի և արյունատար համակարգի ծանրաբեռնմամբ։ Ջուրն ու ջերմակարգավորումը Ջուրը մեծ նշանակություն ունի նաև ջերմակարգավորման համար։ Արտաքին բարձր ջերմաստիճանի դեպքում մաշկային ծածկույթը պահպանում է օրգանիզմը գերտաքացումից՝ քրտնարտադրության միջոցով։ Ծարավը հագեցնելու համար, հատկապես ամռան տապին, պետք է օգտագործել գազով ըմպելիքներ, հացի կվաս, նոսրացված թթվահամ մրգահութեր կամ աղիավուն գազով ջուր։ Անհրաժեշտ է հիշել, որ ծարավը հագենում է ավելի արագ, երբ ջուրը խմում եք ոչ մեծ կումերով՝ տասը րոպեի ընթացքում խմելու դեպքում։ Ջրի ծավալը մարդու օրգանիզմում բավականին բարդ պրոցես է։ Օրգանիզմում ջրի փոխանակությանը մասնակցում են՝ ենթաստամոքսային գեղձի հորմոն ինսուլինը սեռական հորմոնները, կանանց մոտ՝ ֆոլիկուլինը և այլն։ Որոշ հիվանդությունների՝ սրտային, երիկամային, լյարդային, դիաբետի դեպքում կարող է զգալիորեն մեծանալ մեզի հետ ջրի արտազատումը կամ էլ առաջանալ օրգանիզմում ջրի կուտակում։ Դա պետք է իմանալ և կատարել բժշկի խորհուրդների ջրային բալանսի կարգավորման համար։ Հետաքրքիր փաստեր 1․ Մարդու 3 ամսական սաղմը պարունակում է 95 տոկոս ջուր։ 5 ամսականը՝ 85 տոկոս, նորածին երեխայի մարմնում ջուրը կազմում է 70 տոկոս, իսկ չափահաս մարդու մոտ՝ գրեթե 60 տոկոս։ 2․ Մարդու օրգանիզմի բջիջները ծնվում են, ապրում և մահանում ջրային միջավայրում։ 3․ Ջուրն օրգանիզմից դուրս է գալիս մեզի և քրտինքի հետ ու շնչառության ժամանակ գոլորշիանում է թոքերի մակերեսից։
In
other , shrjaka-mijavayr
Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար
Posted on 13 Հուլիսի, 2021

Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: Կանաչ կլիմայի հիմնադրամի ութնամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։ Ծրագրի շրջանակում հունիսի 15-ին համաձայնագիր են ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ Երեկ Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր են կնքել` որպես իր կողմից բնաիրային ներդրում: Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
In
other , eco-aprelakerp
Ֆուտբոլ․ առողջարար, թե՝ վնասակար
Posted on 13 Հուլիսի, 2021

Մինչ ֆուտբոլի երկրպագուները քննարկում են Ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքներն ու չեմպիոնների արդարացի և ոչ արդարացի հաղթանակը, Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ֆուտբոլի օգտակար ու վնասակար հատկությունների մասին։ Մանկության տարիներին բոլորս էլ, անկախ սեռից, բակային ֆուտբոլի «առաջնությունների» ժամանակ վնասվածքներով ենք տուն վերադարձել, սակայն հանդիպել ենք ծնողների խրախուսանքին, թե՝ ընկնել վեր կենալով ես մարդ դառնում, կամ՝ կմեծանաս, կմոռանաս ․․․ Իրականում, ժամանակակից ծնողները գրեթե երազում են, որ երեխան գոնե մեկ ժամով կտրվի համակարգչային խաղերից ու վիրտուալ իրականությունից և տեղափոխվի բակ՝ ֆոտբոլ, բասկետբոլ, բադմինտոն և այլ ֆիզիկական ու օրը լցնի առողջարար խաղերով։ Ինչևէ, ապացուցված է, որ բոլոր բակային խաղերն էլ առողջ ապրելակերպի մի մասնիկ են հանդիսանում և առաջիկայում, մենք պարբերաբար մեր ընթերցողներին կներկայացնենք բակային խաղերի առողջարար ու օգտակար հատկությունների մասին։ Այսօր փորձենք պարզել այդքան տարածված ու արական սեռի համար պաշտելի ֆուտբոլի օգտակար ու վնասակար հատկությունների մասին։ Ֆուտբոլի օգուտը Ֆուտբոլն ամրապնդում է ոտքերի մկանները, կանոնավորում կենսառիթմն ու շնչառությունը, բարելավում է սրտամկանի համակարգը։ Ֆուտբոլի վնասը Իրականում, ֆուտբոլից ստացած վնասը մեծ է, այն կարող է լայնացնել ծնկածալերի ջլերն ու կողի մկանները։ Հաճախակի են ոտնաթաթի և ծնկների մկանահյուսվածքների հատվածների վնասվածքները։ Անխուսափելի է ոտքերի կոտրվածքներն ու ուղեղի ցնցումը։ Հնարավոր բարդություններն ապագայում Առանց համապատասխան պատրաստվածության, շարունակաբար ֆուտբոլ խաղալը կարող է առաջ բերել ցավեր՝ թիկունքի ներքնամասում և մեծացնել աքիլեսյան ջիլը։ Կալորիականության կորուստ Եթե մեկ ժամ զբաղվեք ֆուտբոլ սպորտաձևով, ապա կծախսեք 636 կկալ։
In
other , shrjaka-mijavayr
Բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված ապօրինի ծառահատման դեպք
Posted on 12 Հուլիսի, 2021

Սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։ Հաղորդման հիման վրա Ոստիկանությունում կազմվել էր արձանագրություն և հարուցվել վարույթ։ Դիլիջանի ոստիկաններն Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում՝ արագ կարողացան բացահայտել հանցագործությունը․ փայտանյութի մնացած մասն հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին։ Շնորհակալություն ենք հայտնում ահազանգելու համար։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճում պետք է ունենանք ձկան պաշար․ Բարդուխ Գաբրիելյան
Posted on 12 Հուլիսի, 2021

«Մեր ձկնային պաշարներն ամենակարևորը պետք է դիտենք երկու տեսանկյունից. առաջին՝ որպես սննդային շղթայի վերին օղակ, որը կարելի է օգտագործել՝ որպես հնարավորություն, Սևանա լճից օրգանական նյութի արտահանում: Եվ երկրորդ՝ Սևանա լճում պետք է ունենանք ձկան պաշար՝ ռազմավարական առումով»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Այս գեոքաղաքական վիճակում զուրկ չենք այն պահերից, որ պատերազմ, շրջափակում է լինում, և սա կարող է լինել մեր փրկությունը՝ սննդի առումով, ինչպես նաև անհրաժեշտ է զորքի համար: Որսը կառավարելի չէ, մինչդեռ կառավարությունը պետք է որոշի, որ այսքան պաշար մշտապես պետք է լինի Սևանա լճում՝ ձկան ձևով»,- զգուշացնում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը։ Ըստ նրա, մինչ օրս հստակ տեսլական չունենք, թե ի՞նչ ենք ուզում Սևանից: Ի՞նչ որակի ջուր ենք ակնկալում ստանալ և, համապատասխանաբար, ի՞նչ ջրամբար ենք ուզում ունենալ․ «Եթե Սևանը դիտում ենք՝ որպես խմելու ջրի ապաստարան, ապա դրա համար ուրիշ պահանջներ պետք է լինեն, իսկ եթե ուզում ենք ձկնաբանական, ոռոգման ջրի ջրամբար ունենալ, դա այլ խնդիր է, և համապատասխան գործողություններ պետք է իրականացվեն: Մեր կառավարությունը պետք է հստակ տեսլական ունենա, թե ի՞նչ ջուր պետք է լինի Սևանա լճում»,- պնդում է բանախոսն ու անդրադառնալով ձկնային պաշարներին, դիտարկում․ «Այն չպետք է դիտենք՝ միայն որպես սնունդ մեր բնակչության համար»:
In
other , shrjaka-mijavayr
ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ 200 000 ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման համաձայնագիր է կնքել
Posted on 12 Հուլիսի, 2021

Հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրի համար այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր կնքեց` որպես իր կողմից բնաիրային ներդրում: Այս մասին հայտնում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։ Ըստ կազմակերպության՝ սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: Անտառները կոնցեսիոն պայամանագրերով հանձնելու և վառելափայտի մթերումը բարելավված կառավարելու, փայտանյութի և անտառների ոչ փայտանյութային ապրանքների արտադրության շնորհիվ կբարձրանա բնական ռեսուրսների տնօրինման և կառավարման գործում համայնքների դերը: Համաձայնագիրն այսօր ստորագրեցին ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: «Այս կարևոր նախագծում Բնության համաշխարհային հիմնադրամի մասնակցությունն ու ներդրումը լայն գործընկերություն ծավալելու կարևոր բաղադրիչներից մեկն է։ ԲՀՀ-ի փորձն իր հետագա արժեքը կհաղորդի ծրագրի իրականացմանը»,- ասաց Յելեն։ Ծրագրի ութ տարիների ընթացքում ԲՀՀ-ի հայաստանյան մասնաճյուղը համաֆինանսավորելու է նախագիծը, տեխնիկական և ֆինանսական աջակցություն է տրամադրելու համայնքի ներգրավվածության և անտառների կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև Սյունիքի մարզի համանքային հողերում նոր անտառային տարածքներ հիմնելու համար: «Այդ նպատակով նախագիծը մեծապես կնպաստի Կովկասի էկո-տարածաշրջանում էկո-միջանցքների ստեղծման ապահովման մեր նպատակին։ Անտառները Հայաստանի պատմության և ժառանգության մի մասն են, և մենք համոզված ենք, որ պարադիգմայի ոչ մի փոփոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ համայնքների մասնակցությունը անտառների համայնքահեն կառավարման մեջ ապահովելու համար հաշվի չեն առնվել խոցելի համայնքների էներգետիկ կարիքները և նրանց համար հարմարեցված գիտելիքներ չեն փոխանցվել»,- նշեց Կարեն Մանվելյանը: Իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում անտառային էկոհամակարգերը կլիմայի փոփոխությանը հարմարվելու օգնական միջոցներ ձեռնարկելով ՝ ԲՀՀ-ն աշխատում է մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հարմարվել դրան: Դա իրականացվում է անտառների վերականգնման, վերափոխման և պահպանվող տարածքների ստեղծման նախագծերի միջոցով: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտնում է, որ այս ութամյա նախագիծը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 միլիոն ԱՄՆ դոլար, ապավինելու է նաև Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի և ՊԳԿ-ի համաֆինանսավորմանը և տեխնիկական փորձառությանը: Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
In
other , eco-aprelakerp
Էկո հագուստ․ ինքնության տարազ
Posted on 12 Հուլիսի, 2021

Հունիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) ընթանում է «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը։
Տարազային համալիրները Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասն են։ Ժամանակավոր ցուցահանդեսի ընթացքում հանրությանն են ներկայացվել 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ: Ցուցադրված են նաեւ այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում։
Eco.am-ը ներկայացնում է ցուցահանդեսում ներկայացված Կիլիկիայի վերնազգեստը (խրխա):
Զգեստը դարչնագույն մետաքսից է, աստառը՝ վարդագույն: Եզրերը, օձիքը, թևքաբերանները, թևատակերը և քղանցքը ասեղնագործված են մետաքսե գունավոր թելերով և արծաթաթելով:
Զգեստի օձիքի ետևի կողմից թվականն է՝ ՌՆԿԵ 1465: Հիմնական արձանագրությունը գրված է ծաղկազարդ շրջանակների մեջ և կրկնվում է թևքերին, եզրերին, մեջքին: Այն խրատական բնույթ է կրում՝ «Յիշեա զվախճան քո և յաւիտեան ոչ մեղանչեսցես»:
Ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։
Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաեւ զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք եւ այլ ավանդական տարրեր։ Այս ամենը համադրված է լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։
«Ցուցահանդեսում այցելուն կտեսնի, թե ինչպես է ավանդական տարազը վերածվում ինքնության խորհրդանիշի։ Տարազով լուսանկարվելը ինքնության մի հետաքրքիր եղանակ է, որը մինչև այսօր պահպանվել է»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Ի դեպ, ցուցադրված տարազները ժամանակ առ ժամանակ փոփոխվելու են, նախատեսվում են նաեւ կրթական ծրագրեր, շաբաթական դասախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ միջոցառումներ։
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի բնական էկոհամակարգերի պաշտպանությունը. Նազելի Վարդանյան
Posted on 10 Հուլիսի, 2021





