Վերջինն օրերին սաստիկ շոգ եղանակը շատերին «գործուղել» է երկրի զով գոտիներ, մեծամասնությանը՝ Սևանի ափամերձ տարածքներ։ Սակայն, երբ հնարավորություն չկա փախչելու +40 աստիճան շոգ եղանակից, մարդիկ դիմում եմ արևային լոգանքների։ Լինեք լողափին, թե տան բակում հարմարեցված փոքրիկ լողավազանում, միևնույն է, արևային լոգանքներն ընդունեք չափավոր։
Հանրության շրջանում տարածված կարիծիք կա, որ արևային լոգանքները վնասակար են և հակացուցված։ Սակայն, մասնագետները հակառակն են փաստում, որ արևային լոգանքը, ոչ թե վնասակար են մարդու օրգանիզմի համար, այլ, նույնիսկ, անհրաժեշտ են։ Բայց դա չի նշանակում, որ պիտի օրը սկսեք ու ավարտեք արևային լոգանք ընդունելով։
Eco.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում, արևային լոգանք ընդունելու մի քանի ճիշտ կանոններ։
Արևի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն սպեկտոր, որոնք նպաստում են մաշկում D վիտամինի առաջացմանը։
Այդ իսկ պատճառով՝
1․երեխայի համար օգտակար է արևի տակ թողնել է 3-5 րոպե։
2․այրվածքներից խուսափելու համար, արևային լոգանքի տևողությունը պետք է ավելացնել աստիճանաբար, հատկապես ուժեղ արևի դեպքում։ Սկզբում լոգանքի տևողությունը պետք է լինի 2 րոպե, ապա աստիճանաբար ՝ օրը 2-ական րոպեով ավելացնել։
3․Խորհուրդ չի տրվում երեխային 20 րոպեից ավելի պահել արևի տակ։
4․ Արևի ուժեղ ճառագայթների դեպքում, օրինակ ծովափին, ցանկալի է գոնե առաջին 2-3 օրը մնալ ստվերում։
Անդրադարձած ճառագայթները այնքան ուժեղ կարող են լինել, որ կարելի է այրվածք ստանալ նույնիսկ՝ ստվերում, առավելապես, եթե մաշկի գույնը բաց է։
Երկարատև արևային լոգանքներից պետք է զգուշանալ, նույնիսկ, եթե մաշկը աստիճանաբար է թխանում։ Մաշկի թխանալու հատկությունը միջոց է չափազանց շատ արևային լույսի դեմ։ Օրգանիզմը չափավոր քանակով արևային ճառագայթների կարիք ունի և չի կարող հաղթահարել նրանց ավելցուկը։
Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե ջրի մեջ երկար մնալով արևի ճառագայթները չեն հասնի իրենց, հակառակը, ջրում հեշտ է այրվածք ստանալ՝ ջրի օպտիկական հատկությունների շնորհիվ։
Եթե արդեն այրվածք եք ստացել
1․Արևային այրվածքը ի հայտ է գալիս մի քանի ժամ անց։ Այն նույնքան վտանգավոր է, որքան ջերմային այրվածքը։
2․Ավելի հեշտ է կանխարգելել այրվածք ստանալը, քան՝ վերացնել հետևանքները։
3․Խորհուրդ է տրվում արևային լոգանքներ ընդունել մինչև ժամը 12։00-ն, կամ՝ երեկոյան ժամը՝ 17։00-18։00-ից հետո։
Պետք է մշտապես հիշել նախազգուշական միջոցների մասին և ամեն դեպքում անհրաժեշտ է կիրառել արևապաշտպան նյութեր։
Իսկ արդեն այրվածքի դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։






Թողնել մեկնաբանություն