Գիտնականները պարզել են, որ սեխը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում է նյարդերը, նվազեցնում է ֆիզիկական հոգնածությունը, կանխարգելում է մարդու օրգանիզմի հյուսվածքների քայքայումը:
Արևելքում ասում են` «Սեխը մազերը դարձնում է փայլուն, աչքերը երիտասարդ, շրթունքները թարմ, ցանկություններն ուժեղ, հնարավորությունները կատարելի, տղամարդկանց ցանկալի, իսկ կանանց՝ հրաշալի»:
Ամռանը սեխը, ձմերուկի հետ միասին, դառնում է շատերիս սննդակարգի անբաժանելի մի մասնիկը, քանի որ այն և՛ համեղ է, և՛ առողջարար։
Eco.am-ն այսօր կներկայացնի սեխի օգտակար և վնասակար հատկությունները։
Առաջին հերթին, սեխը գնահատում են նրա համային և աննախադեպ դիետիկ առանձնահատկությունների համար: Պտղի փափուկ և սպունգանման մասը պարունակում է հեշտ մարսովող շաքար, օսլա, սպիտակուցներ, վիտամիններ, օրգանիկ թթուներ և բազմապիսի հանքային աղեր: Դրա մեջ հատկապես գերակշռում է երկաթի և կալիումի աղը, ինչի կապկցությամբ սեխն օգտագործում են սակավարյունության և սրտանոթային հիվանդությունների բուժման, երիկամների և լյարդի հիվանդությունների, ինչպես նաև ռևմատիզմի ժամանակ:
Սեխի պտղամիսը պարունակում է․
1․ 7-13 տոկոս շաքարներ,
2․ մինչև 0,2 տոկոս խնձորաթթու
3․ պարունակում է նաև B1, B2, PP, B5, B6, E վիտամիններ,
4․ ֆոլիաթթու, կալիում, մագնիում, կրեմնիում, ինուլիտ, երկաթ, կոբալտ, պեկտինային միացություններ, թաղանթանյութ:
5․ Սեխը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին С: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, նպաստում է օրգանիզմից խոլեստերինի դուրս բերմանը, լավացնում է մարսողական գործընթացը:
Սեխը երջանկության հորմոն է արտադրում
Սեխի միջուկի մեջ առկա է նյութ, որը օգնում է սերոտոնինի` «երջանկության հորմոնի» արտադրմանը: Եթե տխուր եք, ապա փորձեք մի քանի կտոր սեխ և տրամադրությունը կբարձրանա: Դրանում կան շատ ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են արյունաստեղծման համար, ինչն օգնում է վիրահատությունից հետո վերականգնվել: Ունի միզամուղ հատկություն: Սակայն սեխի մեջ կա շատ շաքար և չի կարելի այն չարաշահել:
Ունի երիտասարդացնող հատկություն
Սեխը հարուստ է կրեմնիումով, այդ իսկ պատճառով, սեխի հյութը և սերմերի թուրմը վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը և լյարդի, երիկամների, վահանագեղձի, աղիների բնականոն գործունեությունը: Շնորհիվ բուժիչ հատկությունների` սեխն օգտակար է լուծի, աթերոսկլերոզի, թութքի, արյան, երիկամների և սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:
Կալիումը և մագնիումը նպաստում են սիրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին, հեշտ յուրացվող երկաթը կանխարգելում է սակավարյունության առաջացումը: Կրեմնիումը շատ լավ է ազդում գլխուղեղի կեղևի վրա, այն անհրաժեշտ է նյարդերին, աղիների պատերին, մարսողական տրակտին և ներքին օրգանների ամբողջ համակարգին:
Սեխը բարելավում է օգտակար միկրոօրգանիզմների միկրոֆլորան աղիներում և մաշկի մակերեսին: Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն:
Սեխի սերմերը և՛ օգտակար են և՛ վնասակար
1․ Սեխի սերմերը առատացնում են կնոջ կաթը,
2․ ամրացնում են տղամարդկանց սեռական կարողությունը
3․ սեխի սերմերի յուղը կօգնի միզուղիների խոցի դեպքում։
4․ սեխի սերմը վնասակար է փայծաղի համար:
Սեխի կեղևը բուժիչ է
Եթե սեխի կեղևը դնեն ճակատին, կօգնի մրսածության դեպքում,
եթե քսեն մարմնին, կօգնի միզակապության դեպքում,
եթե կեղևի ջրով (թրմով) լվանան ցրտից ուռած ոտքերը, ուռածությունը կիջնի
Թեպետ, տարածված կարծիք կա, թե սեխը վտանգավոր սնունդ է օրգանիզմի համար, բայց դիետոլոգները հակառակն են ապացուցում, որ չափավոր ուտելու դեպքում սեխը չունի հակացուցումներ։ Սննդաբանները զգուշացնում են, որ սեխի չարաշահումը կարող է որովայնում առաջացնել ցավեր և լուծ:
Սեխը չի կարելի ուտել կաթնամթերքի հետ: Խորհուրդ է տրվում ուտել որպես ինքնուրույն սնունդ` երկրորդ նախաճաշի կամ ետճաշիկի ժամերին:
Սեխի չիր
Սեխի չիրը համարվում է հրաշալի աղանդեր: Որպես կանոն, սեխն ուտում են թարմ վիճակում, սակայն, բացի այդ, դրանից պատրաստում են մեղր, ջեմ, հյութեր, չիր և այլն:
Ում համար է հակացուցված
Հղիները, շաքարային դիաբետիկները, ստամոքսաբորբ և խոց ունեցող հիվանդները պետք է սննդակարգը ճշտեն բժշկի հետ: Հակացուցված է ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:






Թողնել մեկնաբանություն