Ճիշտ մարզվելու գաղտնիքները

https://eco.am/%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a3%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b6%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Եթե սպորտը ձեր առօրեայի մի մասն է կազմում, կամ այսօրվանից որոշել եք կանոնավոր զբաղվել սպորտով, ապա Eco.am անդրադարձը հենց ձեզ համար է։  Այսօր, մեր ընթերցողների համար ներկայացնում ենք ճիշտ մարզվելու մի քանի կանոններ։

Ե՞րբ արթնանալ

Սպորտով զբաղվելու լավագույն ժամանակահատվածը առավոտյան ժամերն են, երբ օրգանիզմը լիցքավորված է էներգիայով և պատրաստ՝ հաղթահարելու ցանկացած ֆիզիկական դժվարություն։ Արդյունքում, օրվա ընթացքում կլինեք առույգ, լավ տրամադրությամբ և պատրաստ օրվա անցուդարձին։

Ինչպես մարզվել

Սպորտային մարզման հիմնական սկզբունքը ֆիզիկական վարժությունների աստիճանական, բազմակի, կանոնավոր կրկնությունն է՝ առանց երկարատև ընդմիջումների:

1․Սպորտային մարզումների 1-ին փուլում պարապում են շաբաթական 2-3 անգամ, հետագայում՝ ավելի հաճախ:

2․ Շաբաթական 2 անգամից պակաս մարզվելու դեպքում դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է:

3․Պարապմունքների սկզբում ֆիզիկական բեռնվածություններից ավելի հաճախ է հոգնածություն առաջանում, որն ավելի սուր է զգացվում, քան հաջորդող մարզումների ժամանակ: Կանոնավոր, ճիշտ կազմակերպված մարզումներից գերհոգնածություն չպետք է առաջանա:

Երբ մարզվել

1․ Մարզումները ավելի նպատակահարմար է անցկացնել առավոտյան և երեկոյան ժամերին՝ 10։00-13։00-ի և 18։00-21։00-ի ժամանակահատվածում։

2․ Խորհուրդ է տրվում մարզվել նախաճաշից հետո՝ 2-2,5 ժամ և ճաշից հետո՝ 3-3,5 ժամից ոչ շուտ:

3․ Մարզումներից հետո խորհուրդ է տրվում ուտել 30-40 րոպե հետո:

4․ Երեկոյան մարզումները պետք է ավարտել քնելուց առնվազն 2-3 ժ առաջ, որպեսզի հուզական գրգռվածությունն անցնի:

5․Հատուկ վարժություններից բացի, մարզումների ընթացքում անպայման պետք է զբաղվել մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, մարզական խաղերով և այլն:

Ինչ է կատարվում կանոնավոր մարզվելուց հետո

Կանոնավոր մարզվելիս զարգանում են շնչառական մկանները, մեծանում են կրծքավանդակի շարժունությունը, թոքերի կենսական ծավալը: Շնչառությունը դառնում է ավելի դանդաղ և խորը, արտաշնչումը՝ երկարատև: Սիրտն աշխատում է ավելի կանոնավոր. կծկումների հաճախությունը մասամբ նվազում է, իսկ ուժը՝ մեծանում, որը վկայում Է սրտի խնայող, աշխատանքի մասին։

Մարզիկներին խիստ հակացուցված Է

Ծխելը և ալկոհոլային խմիչքներ օգտագործելը: Նիկոտինի և ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները խիստ ընկճում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, նվազեցնում աշխատունակությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով