Ձեր դեմքը կմատնի առողջական խնդիրները

https://eco.am/%d5%b1%d5%a5%d6%80-%d5%a4%d5%a5%d5%b4%d6%84%d5%a8-%d5%af%d5%b4%d5%a1%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Մաշկը հայելի է, որտեղ արտացոլվում է ձեր առողջական վիճակը։ Ամռան տապին, թե ձմռան ցրտին, առողջական խնդիրներն արտացոլվում են դեմքի վրա և որքան էլ այն արտաքնապես քսուքներով քողարկեք, միևնուն է դեմքը կմատնի այն։

Ուստի լավ կլինի հետևեք ձեր առողջ ապրելակերպին և ճիշտ սնվեք։

Eco.am-ն առանձնացրել է, դեմքը երկար ժամանակ երիտասարդ մնալու 7 կետ։

1 Դեմքի հիգիենան ունի առաջնային նշանակություն։

Նույնիսկ, եթե  դուք կոսմետիկա չեք օգտագործում, անհրաժեշտ է մաքրել դեմքն ամեն օր, քանի որ օդում պարունակվող ամեն մի նյութ կարող է վատ ազդեցություն ունենալ ձեր մաշկի վրա։

2 Զգուշացե՛ք արևից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Արևի տակ երկար մնալը նպաստում է մաշկի շուտ ծերանալուն։ Իսկ երբ արևը թաքնված է ամպերի ետևում, մաշկը կարող է վնասվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

3 Քունը պետք է լինի սիստեմատիկ։

Հենց քնի ժամանակ են ձեր մաշկի վանդակները դառնում ակտիվ։ Ուստի, կանոնավոր քունը առողջարար է։

4Ջուր շատ խմե՛ք։

Ջուրը մարդու հիմնական միջավայրն է, որը ոչ միայն արյամբ և լիմֆայով տարածում է բոլոր սննդանյութերը և դուրս է բերում քայքայման արգասիքները, այլև նրանում իրականանում են գրեթե բոլոր բարդ կենսաքիմիական ռեակցիաները։ Ամեն օր օրգանիզմն արտազատում է մոտ 2,5 լիտր ջուր։ Մոտավորապես նույնքան էլ անհրաժեշտ է օրգանիզմին լրացնել ջուր խմելով, որպեսզի մաշկը չցամաքի։

5․ Հետևե՛ք, որ ձեր սնունդը լինի սիստեմատիկ։

Կանոնավոր սնունդը կարևոր է մաշկի համար։ Ճաշը պետք է լինի սնուցող, ընթրիքը՝ թեթև։ Ուտելիքը պետք է հարուստ լինի վիտամիններով և մագնիումով։

6․Խուսափե՛ք ալկոհոլի և ծխախոտի սիստեմատիկ և շատ օգտագործումից։

Ծխախոտն ու ալկոհոլը խախտում է արյան շրջանառությունը, առաջ է բերում մաշկի գույնի փոփոխություն։

7․ Կատարե՛ք ֆիզիկական վարժություններ։

Ֆիզիկական վարժություններն օգնում են թթվածինը օրգանիզմ թափանցելուն և դուրս է մղվում թունավոր նյութերը։ Վարժություններն օգնում են նաև պահպանել կազմվածքը և երկարացնել երիտասարդությունը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։