Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրեական գործ է հարուցվել

ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրեական գործ է հարուցվել
Դեռևս ապրիլ ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն և կից նյութեր էին ուղարկվել՝ ուսումնասիրելու փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ տվյալները և համապատասխան ընթացք տալու։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ն 28.10.2020թ.-ին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2015թ.-ի նոյեմբերի 16-ին տրամադրված № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման դիմում: Վերջինիս գնահատման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվությունների և Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվությունների միջև կան անհամապատասխանություններ: Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված  ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի աղբյուրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ, իսկ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի վայր (մակերևութային ջրային ռեսուրս) նշված է՝ «Ձորագյուղ-3»  ՓՀԷԿ-ի մոտ կառուցված մետաղյա ճնշումային ավազան: Տարբերություններ են առկա եղել նաև ըստ ամիսների ջրառի նախատեսվող ծավալներում: Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված №000367 ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է կառուցված մետաղյա ճնշումային ավազան, կամ Ձորագյուղ գետի անանուն վտակ՝ «Ձորագյուղ-1»  ՓՀԷԿ-ի չգործելու դեպքում, սակայն պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ: Այսինքն՝ ՍՊԸ-ի № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման նպատակով 28.10.2020թ.-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացրել ենթադրաբար կեղծ գրառումներով ջրօգտագործման թույլտվություններ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք պատրաստելու իրացնելու, օգտագործելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և առկա է դեպքին առնչվող հանգամանքների պարզում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Երաժշտական թերապիա․ դասական երաժշտությունը նաև բուժիչ է

Երաժշտական թերապիա․ դասական երաժշտությունը նաև բուժիչ է
Երաժշտության բուժիչ հատկությունների մասին մարդկությանը հայտնի է անհիշելի ժամանակներից: Eco.am-ն առաջարկում է առողջ ապրելակերպ ունենալու համար  հետևել հրապարակմանն ու բժշկվել երաժշտությամբ։ Երաժշտական թերապիան կամ երաժշտաբուժությունն այսօր լայնորեն տարածված է աշխարհում: Մասնագետները պնդում են, որ յուրաքանչյուրի համար պետք է անհատական երաժշտություն ընտրել, սակայն գոյություն ունեն այսպես կոչված՝ «բուժիչ մեղեդիներ», որոնք կիրառվում են կոնկրետ հիվանդությունների և հոգեվիճակների դեպքում: Պատմական փաստեր՝ երաժշտական թերապիայի մասին Պատմության մեջ առաջինը Պյութագորասն էր, ով փորձեց գիտականորեն հիմնավորել երաժշտության դրական ազդեցությունը, մարդու ներաշխարհի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների թեթևացման կամ բուժման գործընթացի վրա: Երաժշտական թերապիա կիրառել է նաև Հիպոկրատը. երաժշտության միջոցով նա բուժում էր անքնությունը և էպիլեպսիան: 20-րդ դարասկզբին ռուս հոգեբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Բեխտերևը սկսել է ուսումնասիրել երաժշտության ազդեցությունը մարդու օրգանզիմի վրա: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում նա ապացուցել է․ 1․ Երաժշտությունը կարող է թոթափել հոգնածությունը 2․Դրական հույզեր առաջացնել 3․ Դրականորեն ազդել արյան շրջանառության վրա 4․Կարգավորել շնչառությունը 5․Թեթևացնել կամ բուժել որոշ հիվանդություններ: Բեխտերևը գտնում էր, որ մայրական շուրթերից հնչող օրորոցայինը մեծապես խթանում է երեխայի լիարժեք զարգացմանը: Դասական երաժշտությունը բուժում է Այս ոլորտում ուսումնասիրություններ իրականացրած որոշ մասնագետների կարծիքով՝ Տրամադրությունը բարձրացնելուն նպաստում են 1․ Մոցարտի «Թուրքական քայլերգը» 2․Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայից «Habanera» հատվածը 3․Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայից «Հաղթական քայլերգը» Մոռացության են տալիս տագնապներն ու անհանգստությունը․ 1․Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիան» 2 Յոհաննես Բրամսի «Օրորոցայինը»՝ Օգնում են վաղ առավոտյան հեշտությամբ արթնանալ․ 1․Անտոնիո Վիիվալդիի սոնատները 2․Ֆրանց Շուբերտի սերենադները։ Անքնության դեպքում խորհուրդ է տրվում ունկնդրել 1․ Քրիստոֆ Գլյուկի «Մեղեդին» 2․Ռոբերտ Շումանի «Երազանքները» 3․ Յան Սիբելիուսի «Տխուր վալսը»: Գլխացավերը մեղմում են․ 1․ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» 2․Մոցարտի «Դոն ժուանը»: Գիտնականները պնդում են, որ դասապատրաստման ժամանակ, Մոցարտի ստեղծագործություններից որևէ մեկն ընդամենը 10 րոպե ունկնդրելը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Հոգևոր երաժշտությունը նույնպես մարդկանց խաղաղություն և հանգստություն է պարգևում, օգնում հաղթահարել ցավի զգացողությունը:

«Կապ չունի հրդեհը Թուրքիայի, թե՝ Հայաստանի տարածքում է, դրանք մեծ աղետ են բերում տարածաշրջանին․ բնապահպան

«Կապ չունի հրդեհը Թուրքիայի, թե՝ Հայաստանի տարածքում է, դրանք մեծ աղետ են բերում տարածաշրջանին․ բնապահպան
Թուրքիայի հարավային՝ Էգեյան և Միջերկրական ծովափնյա 17 նահանգներում այս շաբաթվա ընթացքում ավելի քան 60 անտառային հրդեհներ են բռնկվել, որոնց արդյունքում կան զոհեր։ «Տարածքային առումով այդ հրդեհների ծուխն իհարկե Հայաստան չի հասնի, բայց մենք էլ պետք է մտածենք, քանի որ հրդեհավտանգ շրջանում ենք»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանն ու Թուրքիայի տարածքում ընթացող հրդեհներով ուրախացող մեր հայրենակիցներին խորհուրդ տվեց իրավիճակը գնահատել սթափ և չընկնել էմոցիաների հետևից․ «Համենյանդեպս, տարբեր կարծիքներ եմ լսել, բայց, եթե Թուրքիայում հրդեհ է, դա չի նշանակում, որ մենք ենք իրենց պատժել՝ մեզ կոտորելու համար, այլ սա բնական աղետ է»։ Ըստ բնապահպանի, թյուր կարծիք է ստեղծվել, թե ամբողջ Թուրքիան է վառվում, նույնն էլ Ավստրալիայի դեպքում, բայց մի քանի հանգամանքներ այդպես էլ մնացին ուշադրությունից դուրս․ «Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն փաստի վրա, որ օրինակ՝ Ավստրալիան անտառներից զուրկ է՝ ամբողջ տարածքի ընդամենը  3-6% -ն է անտառ, բայց խոսվում է, որ ողջ Ավստրալիան այրվում է։ Իսկ Թուրքիայի դեպքում էլ՝ չի նշվում խոտածածկ է այրվում, թե՝ բնության համար կարևոր ծառատեսակներ։ Այսինքն՝ կրակը կա, ծուխը կա, կարևոր չէ, թե ինչ է վառվում, գուցե անդառնալի չէ՞ բնության համար և հաջորդ տարի, երբ անձրևները սկսվեն, կվերականգնվեն։ Միայն իրենց տներն ու ապրուստն է վառվում, ոչինչ տունն ու գույքը կվերականգնվի, կարևորը ծառն է, որ պիտանի է մարդկությանը»,- ասաց բնապահպանն ու փաստեց․ «Որքան հետևել եմ Թուրքիայի հրդեհին և՛ խոտածածկ է վառվում, և՛ ասեղնատերև ծառատեսակներ, որոնք արագ են վառվում։ Բայց, հաշվի առնենք, որ իրենք ծովային գոտի են, իսկ ծովի մակերեսի վրա այրվածը շատ հեշտ կվերականգնվի, դրանից պետք չէ դարձնել հայոց պատմություն և ուրախանալ, մի մեծ բան չէ»։ Բնապահպանը հիշեցրեց 2017 թվականին Հայաստանում գրանացված լայնածավալ և աղետալի հրդեհները, երբ Խոսրավի արգելոցում այրվեց մի քանի հազար հեկտար տարածք։ «Այս պահին 2017 թվականի հրդեհները մեր աչքի առաջ ունենալով պետք է զգոն լինենք։ Մենք անհանգստացած խոսում ենք Թուրքիայի հրդեհների մասին, բայց ոչ ոք չի խոսում այս պահին թշնամու կողմից գրավյալ մեր տարածքների հրդեհների մասին։ Օրինակ, այս և նախորդ գիշեր հրդեհ էր բռնկվել Նռնաձորում ու տասը հեկտար ոչնչացվել է։ Մյուս հարակից տարածքները, որոնք այս պահին թշնամու տիրապետության տակ են, ևս այրվում է, հավանական է, որ հենց թշնամին էլ հրդեհում է»,-բարձրաձայնում է Ն․ Կիրակոսյանն ու փաստերով խոսում․ «Վերջին շրջանում այցելեցի Արցախ և Արցախի Բերձորի տարածքից սկսած իրենք արդեն հրդեհում էին, դրանք մարդածին հրդեհներ էին։ Բերձորի, Քարվաճառի տարածքներում, Նռնաձորի հատվածը՝ Մեղրի տանող այդ ճանապարհը, ամբողջ Կապանի ձախակողմյան հատվածը և թշնամու կողմից գրավյալ Արցախի Քաշաթաղը, որն իրենք Զանգելան են ասում, պարբերաբար հրդեհում են։ Հրդեհի ծուխը հասնում էր մինչև Գորիս, որի ողջ տարածքը ծխով էր պատված։ Երբ մենք  մոտեցանք, հասկացանք, որ իրենք իսկապես մտածված են հրդեհում, քանի որ ջերմային ռումբերով են կրակում, ես դա որպես ականտես եմ ասում»։ Բնապահպանի դիտարկմամբ, թշնամու համար միևնույն է, թե մենք ինչ ենք մտածում, քանի որ նա այս անգամ նպատակ է դրել մեզ այդ տարածքից ծխով դուրս հանի․ «Առաջին հերթին այդ ծուխը վնասում է մեր թոքերը, իսկ կորոնավիրուսի պայմաններում մեզ մաքուր թթվածին է պետք։ Իսկ թթվածնի պակասից առաջանում են թոքերի հիվանդությունների, ալերգիաների, ասթմաների սրացում, հիմնականում առաջանում են շնչառական խնդիրներ։ Այս կորոնավիրուսի պայմաններում կրկնապատկում է նաև հիվանդության տարածումն ու վարակման դեպքում ծանր տանելը։ Գլոբալ առումով, այդ հրդեհներից վատ արտանետումները աղտոտում են ընդհանուր մթնոլորտը և կապ չունի հրդեհը Թուրքիայի, թե՝ Հայաստանի տարածքում է, դրանք մեծ աղետ են բերում տարածաշրջանին։ Չեմ կարծում, որ թշնամին մտածում է բնության մասին, որովհետև հատկապես Քարվաճառում ջերմային ռումբեր էին օգտագործում, որ վերացնեն ասեղնատերև ծառատեսակները, որոնք ֆիտոցիդներ են արտադրում և մաքրում օդը։ Դրանից է կախված նաև մարդու առողջությունը։ Ասեղնատերևների ոչնչացման պատճառով են տարածվում այդ վիրուսները, որովհետև բնությունը չի կարողանում ինքնամաքրվել»,- կարևորում է զրուցակիցը։ Eco.am-ի հետ զրույցում բնապահպանը ևս մի կարևոր, բայց ցավալի փաստ արձանագրեց․ «Մեր ջրային այն հատվածները, որտեղ ջրագոյացում է լինում ձնհալից հետո, ադրբեջանցիները գրավել են և զրկել են մեզ ջրից։ Մինչև գոնե առնվազն ձյան գալը մեզ խիստ անհրաժեշտ է մեր լճերը, ավազանները վերադարձնել մեր տիրապետության տակ, որովհետև թշնամին այդ ջրերը դեպի իրենց կողմ տանելու ակտիվ աշխատանք է կատարում։ Մենք զրկվում ենք ջրից, իսկ դա նշանակում է կլիման դեպի ավելի չորային՝ անապատացում է գնում։  Թշնամին այսօր ավելի է արագացնում այդ գործընթացը։ Շուտով կանգնելու ենք ստորգետնյա, արտեզյան ջրերի մեծ դեֆիցիտի առաջ ինչն էլ երկիրը տանում է բնապահպանական աղետի»,- եզրափակեց բնապահպան Ն․ Կիրակոսյանը։

Իսկ դուք գիտեիք՝ ինչո՞ւ չի կարելի խառնել վարունգն ու լոլիկը

Իսկ դուք գիտեիք՝ ինչո՞ւ չի կարելի խառնել վարունգն ու լոլիկը
Վարունգով և լոլիկով աղցանը շատերի սիրած կերակրատեսակն է: Այն ուտում են առանձին կամ գարնիրի և մսի հետ: Սակայն գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ խառնել վարունգը լոլիկի հետ խստիվ արգելվում է: Վարունգի և լոլիկի խառնուրդով աղցան խորհուրդ չի տրվում պատրաստել նույնիսկ նրանց, ովքեր չեն հետևում առողջ սնվելուն: Կանաչ վարունգը և կարմիր լոլիկը համարվում են անտոգոնիստ մթերքներ և բանը ամենևին էլ արտաքին գունավորման մեջ չէ: Լոլիկը աղեստամոքսային համակարգում առաջացնում է թթվային միջավայր, իսկ վարունգը՝ հիմնային: Տարրական քիմիայի դասընթացից հայտնի է, որ թթվի և հիմքի փոխազդեցությունից աղ է առաջանում: Այս բանջարեղեններից պատրաստված աղցանի հաճախակի օգտագործումը կարող է պրոբլեմներ առաջացնել երիկամներում և լյարդում, իսկ որպես հետևանք կխանգարվի օրգանիզմի ֆիլտրացումը: Վարունգը և լոլիկը մարսելու համար ստամոքսը պետք է արտադրի բոլորովին տարբեր ֆերմենտներ: Ֆիզիոլոգիայի օրենքներով դա հանարավոր չէ: Այդ պատճառով, մինչև կմարսվի մեկ բանջարեղենը, մյուսը հանգիստ փտում է աղիքներում: Այդպիսի աղցանի օգտագործման հետևանքները կարող են տարբեր լինել՝ փքվածություն, գազերի առաջացում, ցավեր մակորովայնային շրջանում: Տոմատում պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին C, սակայն ֆերմենտները, որոնք պարունակվում են վարունգում՝ նպաստում են ասկորբինի քայքայմանը և զրոյի հասցնում այդ աղցանի օգտակարությունը: Եթե այդ երկու բանջարեղենն էլ սիրում եք, ապա ճիշտ կլինի, որպեսզի օգտագործեք դրանք առանձին-առանձին՝ 2 ժամ միջակայքով:

Թարմ բնական հյութերն առողջարար են

Թարմ բնական հյութերն առողջարար են
Բնությունը շատ բնական դեղամիջոցներ ունի, որոնցից մեկն էլ թարմ բնական հյութերն են։ Eco.am-ն արդեն խոսել է բնական հյութերի՝ սմուզիների վնասակար կողմերի մասին, բայց այսօր կանդրադառնանք բնական հյութերի բուժական հատկություններին։ 1․ Մրգային և բանջարեղենային թարմ հյութերը շատ մեծ առավելություն ունեն՝ պահածոյացվածների համեմատ, որովհետև պահածոյացման ժամանակ ոչնչանում և ակտիվությունը կորցնում են ֆերմենտները, վիտամինները և այլ ակտիվ միացություններ։ 2․ Թարմ հյութերի բուժական հատկություններն էլ ավելի են ուժեղանում, եթե դրանք փորձեք համակցել առողջ սննդի ապրելակերպի հետ։ 3․ Մրգային հյութերն ունեն հիմնականում մաքրող հատկություն, իսկ բանջարեղենայինը՝ կառուցողական։ 4․ Թարմ հյութերը ավելի արագ են մարսվում՝ 10-15 րոպեում՝ դրանով նպաստելով արագ ազդեցությունը։ 5․ Օրվա ընթացքում կարելի է խմել մինչև 2 լիտր հյութ։ Բուժական ազդեցությունը սկսվում է 1 բաժակից։ 6․Հյութերը պետք է խմել միմիայն այն դեպքում, երբ ստամոքսը դատարկ է։ Հյութերի խառնուրդներն ավելի արժեքավոր են և բաղադրությամբ ավելի հարուստ Օրինակ՝ Ա․Լեղամուղ ազդեցություն ունի՝ կաղամբի, գազարի, լոլիկի, ծիրանի, դեղձի հյութերի խառնուրդը։ Բ․Միզամուղ ազդեցություն ունի՝ ձմերուկի, խաղողի, գազարի, ծիրանի, տանձի հյութերի խառնուրդները։ Բարձր բուժական հատկություններով օժտված հյութեր ստանալու համար պետք է օգտագործել միայն թարմ, առողջ միրգն ու բանջարեղենը։ Առողջ եղե՛ք

Լողն առողջարար է, եթե պահպանում ես անձնական հիգիենան

Լողն առողջարար է, եթե պահպանում ես անձնական հիգիենան
Լողը հիանալի միջոց է սեփական ֆիզիկական առողջությունը պահպանելու համար։ Այն ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը, բարձրացնում իմունիտետը։ Լողն օգտագործվում է նաև հենաշարժողական համակարգի մի շարք հիվանդությունների բուժման կոմպլեքս սխեմաներում։ Առողջ ապրելակերպով զբաղվողների թիվը տարեց տարի ավելի է աճում։ Հատկապես ամռանը մարդիկ ավելի շատ են հաճախում լողավազաններ և սպորտդահլիճներ, բայց, երբեմն, հիգիենայի կանոններին չհետևելով բախվում են լուրջ հիվանդությունների։ Eco.am-ն այսօր իր ընթերցողների համար կներկայացնի մի քանի կանոններ՝ թե ինչպես լազավազաններում պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չվարակվել։ Շատերը խուսափում են հաճախել լողավազան վախենալով, որ ձեռք կբերեն տարբեր վարակիչ հիվանդություններ։ 1․Լողավազաններում ավելի մեծ է եղունգների և մաշկի սնկախտով հիվանդանալու հավանականությունը։ 2․ Խոնավությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում սնկերի զարգացման համար։ Եթե լողավազանը չի ենթարկվում սանիտարական մշակման  իսկ դուք էլ չեք պահպանում կանխարգելիչ միջոցառումները,  ապա մեծանում է սնկախտով հիվանդանալու հավանականությունը։ 3․ Լողալու ընթացքում վարակված ջուր կուլ տալու դեպքում հնարավոր է վարակվել հեպատիտ Ա, մանրէային դիզենտերիա։ Ինչ միջոցներ է պետք ձեռնարկել 1․ Լողավազանների գերակշիռ մասը կիրառում է քլոր, ուստի պետք է հաշվի առնել ալերգիկ մաշկաբորբեր առաջացնելու հնարավորությունը։ Այդ դեպքում պետք է նախապատվություն տալ այն լողավազաններին, որտեղ ջրի ախտազերծումը կատարվում է քլոր չպարունակող միջոցներով։ 2․ Պարտադիր օճառով պետք է լվանալ ոտքերը լողավազանից դուրս գալուց հետո և չորացնել անհատական փոքրիկ սրբիչով։ հատկապես՝ միջնամատային ծալքերը։  Սնկային ախտահարումներից պայքարելու 2 եղանակ Գոյություն ունի 2 եղանակ՝ անհատական և հասարակական 1․ Անհատական - Յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական օգտագործման պարագաները՝ սրբիչ, սանր, գլխարկ, լաթիկներ, կոշիկ։ 2․Հասարակական- Ռիսկային գոտիներում, որտեղ սնկային հիվանդությամբ վարակվելու հավանականությունը մեծ է, պետք է պարբերաբար ստուգումներ կատարվեն․ Ա Լողավազանում Բ․ Սպորտդահլիճ հաճախողները անպայման պետք է ենթարկվեն բժշկական հետազոտության։ Գ․ Պետք է պարբերաբար այցելություններ կատարվեն վարսավիրանոցներ, մատնահարդարների մոտ, մանկապարտեզներ, դպրոցներ։ Վարակվելու ռիսկը նվազեցնելու համար 1․ Մի հաճախեք լողավազան, եթե ձեր մաշկին առկա են վերքեր, քերծվածքներ, քանի որ նման դեպքում պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների առողջության համար։ 2․ Պետք է ընտրել լավ համբավ ունեցող լողավազան։ 3․ Լողավազանում կրեք միայն սեփական հողաթափերը։ 4 Լողալուց առաջ և անմիջապես հետո պարտադիր պետք է լողանալ հակաբակտերիալ օճառով։ Հատկապես, հատուկ ուշադրություն դարձնելով ոտնաթաթերի և միջնամատային ծալքերի մաշկին։ 5․ Լողալու ընթացքում աշխատեք ջուր կուլ չտալ։ Եթե վարակվել եք Այնուամենայնիվ, եթե արդեն վաչակվել եք, ապա չպետք է զբաղվեք ինքնաբուժությամբ, այլ ցանկացած քորի, մազերի թեփոտման, մազաթափության, եղունգների գույնի փոփոխության դեպքում հարկ է դիմել բժշկի։

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դիտված տեղումները փոքր-ինչ դժվարեցրել են դաշտային աշխատանքները, սակայն բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության  պաշարները։ Լեռնային շրջաններում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի և կաղամբի հասունացումը, տեղ-տեղ շարունակվում է կաղամբի գլխի ձևավորումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել են ջերմասեր մշակաբույսերի, պտղատուների, խոտաբույսերի, ձմերուկի և  ծխախոտի դաշտերում ոռոգում, փխրեցում, խաղողի այգիներում՝ թունաքիմիկատներով մշակում, տեղ-տեղ՝ առվույտի երրորդ հունձ, եգիպտացորենը ծաղկել է, առանձին հովտային շրջաններում կատարվել է լոլիկի բերքահավաք։ Լուսանկարները՝ Անդրանիկ Քեշիշյանի

Արտաքին պատճառներ, որոնք վնասում են մաշկը

Արտաքին պատճառներ, որոնք վնասում են մաշկը
Օրվա ընթացքում մի շարք հանգամանքներ, հատկապես մաշկի հետ անմիջական շփումը, կարող են մաշկի վնասման պատճառ հանդիսանալ։ Eco.am-ը ներկայացնում է մի քանի հանգամանքներ, որոնցից կարող եք հետևություն անել և խնամքով վերաբերվել սեփական մաշկին։ Մի շարք քիմական նյութեր Թթուները, աղերը կարող են առաջացնել բշտիկներ, խոցեր, մաշկի բորբ՝ դերմատիտ, որոնք ուղեկցվում են քորով, այտուցով կամ ցավով՝ կախված վնասման աստիճանից։ Մաշկի հետ երկարատև շփման դեպքում, օրինակ արտադրության մեջ, մաշկային նման փոփոխություններ կարող են առաջացնել որոշ ցնդող նյութեր՝ բենզինը, ացետոնը և մյուս օրգանական լուծիչները։ Այն պահանջում է հիգիենիկ կանոնների խիստ պահպանում։ Շատ ցածր և բարձր ջերմաստիճան Այս դեպքում առաջանում է կարմրություն, մաշկի վրա հայտնվում են կա՛մ բշտիկներ, կա՛մ նեկրոզներ՝ մաշկի մեռուկացում՝ խոցոտում։ Ճառագայթային էներգիա Մաշկի վրա ուժեղ ներգործություն է թողնում ճառագայթային էներգիան։ Ուժեղ արևի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ երկարատև մնալը առաջացնում է բշտիկներ կամ մաշկի առավել ծանր այրվածք։ Սակայն, որոշ մարդիկ, հատկապես սպիտակ մաշկ ունեցող, այնքան զգայուն են արևի  նկատմամ, որ նույնիսկ դրա կարճատև ներգործության դեպքում, դեմքի և մարմնի վրա առաջանում են մաշկաբորբ և նույնիսկ արևային էներգիա։ Մանրէներ, սնկեր Մաշկի ամբողջականությունը խախտող և զանազան հիվանդությունների ուղեկցող արտաքին գործոններին են պատկանում նաև մանրէները, սնկերը, խմորիչները։ Դրանց առաջացրած հիվանդությունները ոչ միայն հանգեցնում են մաշկի արտաքին տեսքի բացասական փոփոխմանը, այլև երբեմն լուրջ բարդությունների է հանգեցնում։ Դրանք կանխելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենիկ կանոնները։ Շոգեջեռուցում Հատկապես դեմքի մաշկի վրա վնասակար ազդեցություն է թողնում բնակարանի և աշխատանքի վայրի՝ գրասենյակների, աշխատասենյակների, արտադրամասների չոր օդը՝ շոգեջեռուցման առկայության դեպքում։ Մաշկը երկարատև և խիստ չորանալուց պահպանելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ոչ միայն հետևյալ վայրերի օդի, այլ նաև մաշկի խոնավացման ուղղությամբ։ Ի դեպ, ալկոհոլիզմը, թմրադեղամոլությունը, ծխելը անբարենպաստ են անդրադառնում մաշկի վրա։

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար:

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ Կրթություն 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ Աշխատանքային գործունեություն 2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն (ՄՊՍԿ)` որպես ուսումնական նախագծի ղեկավար 2006թ.- «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետ 2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. - «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ - «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ 2009-2013թթ.- նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար 2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է 2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ 2017թ. «ԵԼՔ» կուսակցության դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում 2016թ.-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում: Հանդիսանում է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ 2018-2020թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետ 2020թ. հուլիսի 30-ից նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար Այլ տվյալներ 1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում Կուսակցական պատկանելություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Աղբ թափելն ամոթ է

Աղբ թափելն ամոթ է
Նախաձեռնության հիմնադիրների նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիների կողմից մաքրվել է Լոռու մարզի բնական տեսարժան վայրերից մեկի՝ Դսեղի ծովեր երկրաբանական բնության հուշարձանի հարակից տարածքում կուտակված աղբը՝  միաժամակ քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալով իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։ Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել