Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանում այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: Համաձայն պաշտոնական տվյալների՝  մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 21, 2020-ին՝ 15 հազար 798, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 17 հազար 211: Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 199-ից հասնելով 236-ի: Մյուս նորությունն այն է, որ Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2002, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 508-ով: Բայց, մյուս կողմից, ավելացել են ամուսնությունները՝ 2020-ի 6 ամիսներին՝ 5 հազար 258, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 130: Մի շարք մասնագետների խոսքով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:  

Ուղեղի աշխատանքը կարգավորող 8 կարևոր սնունդ

Ուղեղի աշխատանքը կարգավորող 8 կարևոր սնունդ
Առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն, իսկ ուղեղի լավ աշխատանքին խթանում է ոչ միայն բավարար քունը, այլ նաև ճիշտ սնունդը։ Eco.am-ն առաջարկում է 8 սնունդ, որոնք կօգնեն Ձեզ բարելավել հիշողությունը։ 1Քրքում-Այն հիմնական բաղադրիչն է կարրի փոշու մեջ, և ունի մի շարք օգտակար հատկանիշներ ուղեղի համար։ Կարող է բարելավել հիշողությունը: Հիմնականում օգտակար է այն մարդկանց հիշողության համար, ովքեր ունեն Ալցհեյմերի հիվանդությունը(կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը). Այն նաև օգնում է մաքրել ամիլոիդային սալերը, որոնք այս հիվանդության  վառ նշաններից են։ Թեթևացնում է դեպրեսիան: Այն առաջացնում է օրգանիզմում սերոտոնին և դոպամին, երկուսն էլ բարձրացնում են տրամադրությունը։ Օգնում է ուղեղի նոր բջիջների աճին: Կուրկումինը առաջացնում է ուղեղից բխող նեյրոտրոֆիկ հորմոն, որը պատասխանատու է նոր բջիջների առաջացմանը։ 2Սուրճ – Սուրճի 2 կարևոր բաղադրիչներն են՝ կոֆեինը և հակաօքսիդիչները, որոնք խթանում են ուղեղի աշխատանքին։ Կոֆեինը իր մեջ պարունակում է որոշ դրական էֆեկտներ, որոնք օգնում են ուղեղի աշխատանքին. ԱԿոֆեինը պահում է ձեր ուղեղը զգոն՝ արգելափակելով ադենոզինը, որը ձեզ քնկոտ է դարձնում։ Բ Սուրճը կարող է խթանել ձեր օրգանիզմում սերոտոնի առաջացմանը, որն էլ համարվում է երջանկության հորմոն։ 3Դդմի սերմեր- Դդմի սերմերը պարունակում են հզոր հակաօքսիդիչներ, որոնք պաշտպանում են մարմինը և ուղեղը տարբեր վնասներից. Նրանք նաև մագնեզիումի, երկաթի, ցինկի և պղինձի հիանալի աղբյուր են. Նրանցից յուրանաքչյուրը շատ կարևոր է ուղեղի առողջության համար. Ցինկ: Այս տարրը անչափ կարևոր է նյարդային ազդանշանների համար. Ցինկի անբավարարությունը առաջ է բերում մի շարք նյարդաբանական խնդիրներ,  ինչպիսիք են օրինակ՝ Ալցհայմերի հիվանդությունը, դեպրեսիան և Պարկինսոնի հիվանդությունը(կենտրոնական նյարդային համակարգի  շարժողական (մոտոր) գործառույթը խաթարող դեգերենատիվ խանգարում). Մագնեզիում: Այն էական դեր է խաղում ուսուցման հարցում և հիշողության համար. Մագնեզիումի անբավարարությունը կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ միգրենը, դեպրեսիան և էպիլեպսիան։ Պղինձ: Ձեր ուղեղը օգտագործում է պղինձը՝ օգնելու կառավարել նյարդային ազդանշանները, նրա պակասությունից կարող են առաջանալ նեյրոդեգեներատիվ խանգարումներ, ինչպիսին է օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունը։ Երկաթ: Երկաթի անբավարարությունը հաճախ բնութագրվում է որպես ուղեղի մառախուղ և նրա խանգարված գործառույթ։ 4․ Ընդեղեն-ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդեղենը բարելավում է սրտի աշխատանքը, իսկ առողջ սիրտը խթանում է առողջ ուղեղ ունենալուն. Այն օգնում է կանխել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները. Ուսումնասիրություններից մի քանիսն էլ ցույց են տվել,որ այն կանայք,ովքեր տարիների ընթացքում պարբերաբար օգտագործում են ընդեղեն, ունեն ավելի ուժեղ հիշողություն՝ համեմատած նրանց,ովքեր հազվադեպ են օգտագործում. Ընդեղենի մեջ գտնվող մի քանի սննդանյութերը՝ առողջ ճարպերը, հակաօքսիդիչները, և վիտամին E-ն բարելավում են ուղեղի աշխատանքը. Ընդեղենի բոլոր տեսակներն էլ կարևոր են ուղեղի աշխատանքի համար, սակայն ընկույզը համարվում է ամենաարդյունավետը, քանի որ այն նաև իր մեջ պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ. 5.Նարինջ- օրվա ընթացքում մեկ միջին չափի նարինջ ուտելով՝ դուք ստանում եք բավարար վիտամին C. Սա կօգնի ձեզ բարելավել ուղեղի աշխատանքը, քանի որ վիտամին C-ն հիմնական կանխարգելիչն է մտավոր անկման դեմ. Այս վիտամինը հզոր հակաօքսիդիչ է, որը օգնում է պայքարել ռադիկալների դեմ, որոնք կարող են վնասել ձեր ուղեղը, և բացի դրանից այս վիտամինը պաշտպանում է ձեր ուղեղը ծերացումից. Դուք կարող եք նաև բավականաչափ վիտամին C ստանալ պղպեղից, գուավայից, կիվիից, լոլիկից և ելակից. 6.Ձու- ձուն իր մեջ պարունակում է մի շարք բաղադրիչներ, որոնք կարևոր են ուղեղի համար. Դրանք են ՝վիտամին B6 և B12, ֆոլաթթու և քոլին. Քոլին շատ կարևոր միկրոտարր է, որը ձեր օրգանիզմը օգտագործում է ացետիլխոլինի առաջացման համար. Այն օգնում է կառավարել տրամադրությունը և հիշողությունը. Կանանց համար բավականաչափ քոլինի ընդունման քանակը մեկ օրվա համար 425 միլիգրամ է, տղամարդկանց համար՝ 550 միլիգրամ. Մեկ ձվի դեղնուց իր մեջ պարունակում է 112 միլիգրամ քոլին. Բացի այդ, վիտամին B նույնպես շատ մեծ դեր է խաղում ուղեղի առողջության հարցում. Սկսենք նրանից, որ այն կանխարգելում է ուղեղի անկման ընթացքը ծերերի մոտ. Նրա անբավարարությունը անմիջականորեն կապված է  դեպրեսիայի հետ. Ֆոլաթթվի անբավարարությունը տարածված է հիմնականում այն     ծերերի մոտ, ովքեր ունեն թուլամտության ախտանիշներ, և    ուսումնասիրությունները ցույց են տվել,որ բավականաչափ ֆոլաթթուն օգնում է նվազագույնի հասցնել տարիքի հետ կապված մտավոր անկումը 7Կանաչ թեյ – սուրճի պես՝ կանաչ թեյը նույնպես պարունակում է կոֆեին, որն էլ զարգացնում է ուղեղի աշխատանքը. Իրականում այն նույնիսկ բարելավում է զգայունությունը,հիշողությունը և կենտրոնացումը. Բայց կանաչ թեյը նաև պարունակում է այլ բաղադրիչներ, որոնք իրեն դարձնում են ուղեղի համար օգտակար ըմպելիք. Դրանցից մեկը L-theanine է, որը մտնելով ուղեղի բջիջների մեջ՝ կարողանում է ակտիվացնել նեյրոհաղորդիչ GABA-ն. Այն օգնում է նվազեցնել անհանգստությունը և օգնում է ձեզ՝ ավելի հանգիստ զգալ. 8 Հապալաս –  հապալասը իր մեջ պարունակում է մի շարք օգտակար հատկանիշներ, որոնցից շատերը ազդում են ուղեղի աշխատանքի վրա։ Հապալասը և նմանատիպ մուգ գույների հատապտուղները իրենց մեջ պարունակում են հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցություններ. Հակաօքսիդիչները ազդում են ինչպես օքսիդացնող սթրեսի, այնպես էլ բորբոքման վրա։ Սթրեսը կամ բորբոքումը կարող են նպաստել ուղեղի ծերացմանը և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացմանը։ Հապալասի մեջ գտնվող հակաօքսիդիչներից  ոմանք կուտակվում են ուղեղի մեջ և օգնում են ուղեղի բջիջների միջև հաղորդակցության բարելավմանը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հապալասը օգնում է բարելավել հիշողությունը, և նույնիսկ կարող է խթանել հիշողության կարճաժամկետ կորստին։  

Գետահովիտը մաքրվել է կենցաղային աղբից

Գետահովիտը մաքրվել է կենցաղային աղբից
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզում, Քասախ գետի գետահովտում մաքրման աշխատանքներ են կազմակերպվել։ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը հարակից համայնքների բնակիչների հետ համատեղ Քասախ գետի հունը և տարածքը մաքրել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից։ Միջոցառմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ում խոսքով նմանատիպ միջոցառումները միտված են  քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալ իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։ «Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։ Դրանց նպատակն է  մոբիլիզացնել Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին`  մասնակից դառնալու շրջակա միջավայրը մաքուր պահելու շնորհակալ  գործին և մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումը համայնքային ավելի լայն ներգրավվածություն կունենա,-յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունն իր համայնքի տարածքում գտնվող բնության հուշարձանների նկատմամբ»։ Միջոցառման ավարտին հավաքված աղբը մեքենաների միջոցով տեղափոխվել է դրա համար նախատեսված վայրեր։ Սիրելի՛ քաղաքացիներ,   մաքուր պահենք բնությունը և շրջակա միջավայրը։

Ավելի քիչ յուղ, ավելի շատ մրգեր․ սնունդն ազդում է մազերի որակի վրա

Ավելի քիչ յուղ, ավելի շատ մրգեր․ սնունդն ազդում է մազերի որակի վրա
Մազերի խնամքը կարևոր հանգամանք է հատկապես աղջիկների և կանանց համար։ Երկար մազերը խնամք են պահանջում, իսկ բոլոր ժամանակներում, երկար մազերը միշտ էլ նորաձև են եղել։ Քչերը գիտեն, որ սնունդն ազդում է մազերի որակի վրա։ Ձեր մազերի խնամքը ճիշտ ապահովելու համար Eco.am-ն առաջարկում է առաջին հերթին ճիշտ սնվել։ Նախ պետք է պարզել ձեր մազերի որակը, հետո նոր օգտագործեք համապատասխան քսուքներ և լվացման հեղուկներ։ Հիշե՛ք, միշտ չէ, որ ընկերուհու կամ բարեկամի առաջարկած քսուքներն ու լվացման հեռուկները համապատասխանում է ձեր մազերին։ Իսկապես, մազերի հետ կապված շատ գերխնդիրներ հանդիսանում են սխալ սննդի արդյունք։ Օրգանիզմում եղած երկաթի քանակությունը մեծ ազդեցություն ունի մազերի որակի վրա։ Կարևոր է նաև, թե ե՞րբ եք սնվում։ Ուտելուց 4 ժամ հետո օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է և դրանից առաջինը տուժում են մազերը։ Պարզվում է՝ մազերը նույնպես կարիք ունեն հանքանյութերով հարուստ սննդի։ Ավելի քիչ յուղ, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և սպիտակուցներ։ Ցանկալի է 4 ժամը մեկ թեթևակի սնվել, գերադասելի է՝ մրգեր։ Փորձե՛ք և ինքներդ կհամոզվեք, որ ձեր մազերի որակն անհամեմատ լավանում է։ Իսկ առողջ մազերն իր հերթին կբարձրացնի ձեր տրամադրությունը, ինչն էլ կնպաստի ձեր մազերի և առողջ օրգանիզմի ներդաշնակ գոյությանը։    

Կայացել է «AGREEN» նախագծի առաջին բիզնես համաժողովը

Կայացել է «AGREEN» նախագծի առաջին բիզնես համաժողովը
«Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության տարածաշրջանային բրենդինգի» ռազմավարությունը քննարկելու նպատակով, 2021 թվականի հուլիսի 29-ին, Երևանում կայացել է AGREEN նախագծի առաջին բիզնես համաժողովը, որին հիբրիդ ձևաչափով մասնակցեցին Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի ոլոտի ավելի քան 100 ներկայացուցիչ։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ICARE հիմնադրամի կողմից իրականացվող «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN, BSB-1135) նախագծի շրջանակում։ Համաժողովի մասին ավելի մանրամասն՝ https://icare.am/international-business-conference.../ Համաժողովի անգլալեզու տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=DgAr_P6fV98&t=29s Համաժողովի հայալեզու տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=de8pvFVDvxM&t=12765s

Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը և համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումն այս ոլորտում կարգավորման կարիք ունի։ Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը,  խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջից ելնելով Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը։

Տարբեր խմբերի պատկանող մթերքները չի կարելի ուտել միասին

Տարբեր խմբերի պատկանող մթերքները չի կարելի ուտել միասին
Ճիշտ սնվելը ոչ միայն առողջ ապրելակերպի գրավականն է, այլ՝ ինչպես հին հունական ասացվածքն է ասում՝ մենք այն ենք ինչ ուտում ենք։ Eco.am-ն այսօր ներկայացնում է ամերիկացի այլընտրանքային բժշկության ջատագով Հերբերտ Շելտոնի մեթոդը, որին հետևելով կարող եք կարգավորել ձեր քաշը։ Ըստ այդ մեթոդի, անհամատեղելի մթերքներն իրար խառնելու փոխարեն, դրանք պետք է առանձին-առանձին ուտել։ Այսինքն, եթե ցանկանում եք գրագետ սնվել, ուրեմն այդ դասակարգումը պետք է անգիր իմանաք՝ բազմապատկման աղյուսակի նման և տարբեր խմբերի պատկանող մթերքները չուտել միասին։ Ստորև ներկայացնում ենք այդ խմբերը․ 1․ Սպիտակուցներ- ընկուզեղեն, լոբեղեն, սոյա, միս, ձուկ, հավկիթ, պանիր։ 2․ Ճարպեր – սերուցք, թթվասեր, ճարպ, կարագ։ 3․ Օսլա- հացաբույսեր, կարտոֆիլ, սիսեռ։ 4․ Չափավոր օսլա պարունակող մթերքներ- ծաղկակաղամբ, ճակնդեղ, գազար։ 5․ Քաղցր մրգեր – բանան, խուրմա, չամիչ, թուզ, սև սալորաչիր։ 6․ Կիսաթթու մրգեր- բալ, խնձոր, տանձ, ծիրան, մանգո։ 7․ Թթու մրգեր և բանջարեղեն- նարինջ, արքայախնձոր, նուռ, թուրինջ, կիտրոն, դեղձ, խաղող, լոլիկ։ Տարբեր խմբերի պատկանող մթերքներից կարելի է միայն համադրել օսլան և ճարպերը, այսինքն, տապակած կարտոֆիլը կարելի է ճարպի հետ ուտել, բայց կոտլետի հետ՝ ոչ մի դեպքում։ Իսկ բուտերբրոդների մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանի որ օսլան չի համատեղում սպիտակուցների հետ։ Կան նաև ոչ մի խմբի հետ չհամատեղվող մթերքներ Օրինակ՝ դդումը։ Այն կարելի է ուտել միայն հերթական սնունդն ընդունելուց երկու ժամ հետո։ Այդպիսին է նաև կաթը, քանի որ դրա մեջ միաժամանակ և՛ սպիտակուցներ, և՛ ածխաջրեր կան։ Ըստ այս մեթոդի երեխաներին մայրիկների կողմից պարտադրվող ապուրներն իսկական փորձություն են ստամոքսի համար։ Գրագետ սնվելու համար պետք է պահպանել մի կանոն ևս․ուտելուց կես ժամ առաջ հարկավոր է մեկ բաժակ որևէ հեղուկ խմել, իսկ ուտելու ընթացքում՝ երբեք։  

Ավելի «կանաչ» ապրելու օրացույց կամ եթե #Էկոխիղճ ունես. ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Ավելի «կանաչ» ապրելու օրացույց կամ եթե #Էկոխիղճ ունես. ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

14-օրյա մարտահրավեր՝ քո տունն ու երկիրն ավելի մաքուր պահելու համար։ Միացի՛ր։

Կլիմայի փոփոխության ազդեցությունն ամեն տարի հետզհետե ուժեղանում է, ուստի քայլեր ձեռնարկելն ավելի է հրատապ դառնում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը միասին մարտահրավեր են նետում բոլոր-բոլորին, ում համար կարևոր է, թե ինչ միջավայրում է ապրում և ինչ օդ է շնչում։ Միացե՛ք մեզ, եկե՛ք միասին «կանաչենք» ու կանաչով ներկենք մեր շրջակայքը։ Մի լավություն էլ արա՛, ոգեշնչի՛ր ընկերներիդ․ թո՛ղ իրենք էլ փորձեն - https://uni.cf/3hLXcG1

«Թուրքիայի այրվող անտառների բացասական հետևանքները առաջինը հենց մենք ենք զգալու»․ Նաիրի Հոխիկյան

«Թուրքիայի այրվող անտառների բացասական հետևանքները առաջինը հենց մենք ենք զգալու»․ Նաիրի Հոխիկյան
«Թուրքիայում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհները էմոցիոնալ առումով ուրախացնում է հայերիս՝ հաշվի առնելով այդ երկրի թշնամական վերաբերմունքը մեր նկատմամբ և մեզ հասցված վնասները՝ պատերազմի ժամանակ»,- գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանն ու 4 կետով ներկայացնում Թուրքիայի հրդեհների հետևանքները՝ Հայաստանի համար։ 1 Թուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում է՝ աստիճանաբար մոտենալով հարևան երկրներին։ Հունաստանում արդեն հրդեհներ են սկսվել, Հայաստանի սահմանից մոտ 280կմ հեռավորության վրա՝ Հաքքարի նահանգում ևս անտառային հրդեհի օջախներ կան։ Բնությունը սահմաններ չի ճանաչում, և չի բացառվում, որ հրդեհները կարող են արագ մոտենալ նաև մեզ, հետևաբար նախ պետք է պետական մակարդակով կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել և դադարեցնել անիմաստ հրճվանքը։ 2․ 2019-2020թթ․ ընթացքում Հայաստանից ավելի քան 10․000 կմ հեռու Ավստրալիայում տեղի ունեցած անտառային հրդեհները ոչնչացրին 63․000քկմ անտառ, որը մոլորակի անտառային կազմի 0․001%-ն է։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ այդ հրդեհների հետևանքով մոլորակի ջերմային ֆոնը մեծ վնաս կրեց, ազդեցություն եղավ գլոբալ տաքացման վրա։ Թուրքիայի այրվող անտառները մեզնից հեռու են մոտ 1000կմ, հետևաբար դրանց բացասական հետևանքները առաջինը հենց մենք ենք զգալու ինչպես թթվածնային, այնպես էլ օդի աղտոտվածության առումով։ 3 Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ 4․ Արցախի հարավային գրավյալ շրջաններում՝ Կովսական (Զանգիլան), Ջրական (Ջաբրայիլ) արդեն հրդեհի օջախներ կան։ Հույսը Աստծո վրա դնելու և իրենց երազած տղայի տեղ դնելու փոխարեն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտպանական միջոցներ ձեռնարկել Արցախի և ՀՀ անտառային շերտերի համար։

Վնասակար անհրաժեշտությունները․ հեռախոս և համակարգիչ

Վնասակար անհրաժեշտությունները․ հեռախոս և համակարգիչ
Երբ զարգացած տեխնոլոգիաները՝ համակարգիչը, սմարթֆոնները ներխուժեցին մեր կյանք, այն վերածեցին քաոսի ու գլխիվայր հեղաշրջեցին։ Խոստովանեք, որ դժվար թե ձեր կյանքը պատկերացնեք առանց այս չափազանց կարևոր, բայց վնասակար իրերի։ Eco.am-ն այսօր կներկայացնի այս 2 իրերի կարևոր, բայց և առողջության համար վնասակար կողմերը։ Համակարգիչ Ժամանակի այս մեքենան մեր կյանք ներխուժեց՝ փոխարինելով գրքերին։ Այն իրականում նախատեսված էր տարատեսակ նորություններին արագ տեղեկանալու համար։ Իհարկե, առաջին հայացքից ամեն ինչ հրաշալի է, տանը նստած կարող ես հայտնվել աշխարհի երազածդ երկրում, բայց՝ վիրտուալ տարբերակով։ Էլ չենք խոսում համաշխարհային գրադարաններից օգտվելու և վերջին նորություններն առաջինն իմանալու  հրաշալի ընձեռնված հնարավորության մասին։ Բայց, քչերը գիտեն, որ համակարգչից 30 րոպեից ավելի օգտվելը խստիվ արգելվում է, քանի որ այն վնասում է․ 1․ Տեսողությունը 2․Բթացնում է մտավոր աշխատանքի զարգացումը 3․ Առաջացնում է ողնաշարային մի շարք հիվանդություններ 4․ Գլխացավերը դառնում են հաճախակի 5․ Ավելորդ կիլոգրամների առաջացման պատճառ է դառնում։ Պատահական չէ, որ համակարգչի ստեղծողները՝ չինացիները, համակարգչից օգտվում են շաբաթվա ընթացքում ընդամենը 15-20 րոպե։ Սմարթֆոններ Այն, որ բջջային հեռախոսը մեր կյանքի անբաժանելի իրն է, անժխտելի փաստ է։ Բջջայինն անհրաժեշտություն է, հատկապես գործարար անձանց համար, քանի որ բացի այն, որ նախատեսված է խոսելու համար, երբեմն ծառայում է և՛ համակարգիչ, և՛ նկարահանող, և՛ ձայնագրող սարք։ Բայց, կարևոր է, որ հեռախոսով խոսելը կամ զբաղվելը չդառնա ժամանց։ Հաճախ նկատում ենք, սրճարաններում, ժամանցի այլ վայրերում, ընկերներով կամ ընտանեկան հավաքույթների ժամանակ, թե ինչպես են բոլորը տարված սմարթֆոններով։ Լավագույն դեպքում, աչքը բջջայինց կարող են կտրել միայն սելֆիի՝ ինքնանկարի դեպքում։ Հատկապես երիտասարդները, երբեմն ուշադրություն չեն դարձնում սմարթֆոնների հասցրած վնասներին։ Գիտնականները պարզել են, որ միայն 1 ժամ հեռախոսով խոսելուց հետո 6 ժամ խախտվում են օրգանիզմի ֆունկցիաները և կենսակերպի հետ կախված լուրջ խնդիրներ առաջացնում։ Այս ամենից հետո արդեն պատկերացնելի է, թե որքան վնաս է հասցվում առողջությանը, երբ բջջայինով ժամերով թափառում ենք սոցիալական կայքերում, կամ խաղեր խաղում՝ մոռանալով բջջային հեռախոսի բուն ֆունկցիան։ Այնուամենայնիվ, թույլ մի՛ տվեք, որ զարգացած տեխնոլոգիաները կառավարեն ձեզ և ձեր կյանքը վերածեն անիմաստ ժամանակահատվածի։ Արդյունքում, կորցնելով լավագույն տարիները՝ կկորցնեք նաև առողջությունը։