Մազերի խնամքը կարևոր հանգամանք է հատկապես աղջիկների և կանանց համար։ Երկար մազերը խնամք են պահանջում, իսկ բոլոր ժամանակներում, երկար մազերը միշտ էլ նորաձև են եղել։
Քչերը գիտեն, որ սնունդն ազդում է մազերի որակի վրա։ Ձեր մազերի խնամքը ճիշտ ապահովելու համար Eco.am-ն առաջարկում է առաջին հերթին ճիշտ սնվել։
Նախ պետք է պարզել ձեր մազերի որակը, հետո նոր օգտագործեք համապատասխան քսուքներ և լվացման հեղուկներ։ Հիշե՛ք, միշտ չէ, որ ընկերուհու կամ բարեկամի առաջարկած քսուքներն ու լվացման հեռուկները համապատասխանում է ձեր մազերին։
Իսկապես, մազերի հետ կապված շատ գերխնդիրներ հանդիսանում են սխալ սննդի արդյունք։ Օրգանիզմում եղած երկաթի քանակությունը մեծ ազդեցություն ունի մազերի որակի վրա։ Կարևոր է նաև, թե ե՞րբ եք սնվում։ Ուտելուց 4 ժամ հետո օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է և դրանից առաջինը տուժում են մազերը։
Պարզվում է՝ մազերը նույնպես կարիք ունեն հանքանյութերով հարուստ սննդի։ Ավելի քիչ յուղ, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և սպիտակուցներ։ Ցանկալի է 4 ժամը մեկ թեթևակի սնվել, գերադասելի է՝ մրգեր։
Փորձե՛ք և ինքներդ կհամոզվեք, որ ձեր մազերի որակն անհամեմատ լավանում է։ Իսկ առողջ մազերն իր հերթին կբարձրացնի ձեր տրամադրությունը, ինչն էլ կնպաստի ձեր մազերի և առողջ օրգանիզմի ներդաշնակ գոյությանը։






Թողնել մեկնաբանություն