Թարմ բնական հյութերն առողջարար են

https://eco.am/%d5%a9%d5%a1%d6%80%d5%b4-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%a5%d5%b6/

Բնությունը շատ բնական դեղամիջոցներ ունի, որոնցից մեկն էլ թարմ բնական հյութերն են։ Eco.am-ն արդեն խոսել է բնական հյութերի՝ սմուզիների վնասակար կողմերի մասին, բայց այսօր կանդրադառնանք բնական հյութերի բուժական հատկություններին։

1․ Մրգային և բանջարեղենային թարմ հյութերը շատ մեծ առավելություն ունեն՝ պահածոյացվածների համեմատ, որովհետև պահածոյացման ժամանակ ոչնչանում և ակտիվությունը կորցնում են ֆերմենտները, վիտամինները և այլ ակտիվ միացություններ։

2․ Թարմ հյութերի բուժական հատկություններն էլ ավելի են ուժեղանում, եթե դրանք փորձեք համակցել առողջ սննդի ապրելակերպի հետ։

3․ Մրգային հյութերն ունեն հիմնականում մաքրող հատկություն, իսկ բանջարեղենայինը՝ կառուցողական։

4․ Թարմ հյութերը ավելի արագ են մարսվում՝ 10-15 րոպեում՝ դրանով նպաստելով արագ ազդեցությունը։

5․ Օրվա ընթացքում կարելի է խմել մինչև 2 լիտր հյութ։ Բուժական ազդեցությունը սկսվում է 1 բաժակից։

6․Հյութերը պետք է խմել միմիայն այն դեպքում, երբ ստամոքսը դատարկ է։

Հյութերի խառնուրդներն ավելի արժեքավոր են և բաղադրությամբ ավելի հարուստ

Օրինակ՝

Ա․Լեղամուղ ազդեցություն ունի՝ կաղամբի, գազարի, լոլիկի, ծիրանի, դեղձի հյութերի խառնուրդը։

Բ․Միզամուղ ազդեցություն ունի՝ ձմերուկի, խաղողի, գազարի, ծիրանի, տանձի հյութերի խառնուրդները։

Բարձր բուժական հատկություններով օժտված հյութեր ստանալու համար պետք է օգտագործել միայն թարմ, առողջ միրգն ու բանջարեղենը։

Առողջ եղե՛ք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով