Ագրոօդերևութաբանական դիտարկումներ

https://eco.am/%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%85%d5%a4%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80/

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դիտված տեղումները փոքր-ինչ դժվարեցրել են դաշտային աշխատանքները, սակայն բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության  պաշարները։
Լեռնային շրջաններում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի և կաղամբի հասունացումը, տեղ-տեղ շարունակվում է կաղամբի գլխի ձևավորումը։
Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել են ջերմասեր մշակաբույսերի, պտղատուների, խոտաբույսերի, ձմերուկի և  ծխախոտի դաշտերում ոռոգում, փխրեցում, խաղողի այգիներում՝ թունաքիմիկատներով մշակում, տեղ-տեղ՝ առվույտի երրորդ հունձ, եգիպտացորենը ծաղկել է, առանձին հովտային շրջաններում կատարվել է լոլիկի բերքահավաք։
Լուսանկարները՝ Անդրանիկ Քեշիշյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով