Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

«Կլիմայի փոփոխությունն էական վտանգ է ներկայացնում Հայաստանի ջրային ռեսուրսների համար»․ Նաթիա Նացվիլիշվիլի

«Կլիմայի փոփոխությունն էական վտանգ է ներկայացնում Հայաստանի ջրային ռեսուրսների համար»․ Նաթիա Նացվիլիշվիլի
Այսօր կայացել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» (ԿԱՆԱՉ Հայաստան) հարթակի քաղաքական չորրորդ երկխոսությունը, որն իրականացվում է ՀՀ կառավարության` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են նորարարական գաղափարներ, ներկայացվել են գլոբալ պատկերացնումներն այն մասին, թե ինչպես ջրի և կեղտաջրերի կայուն կառավարումը կարող է նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության բարձրացմանը: Ներկայացվել են նաև ջրային ոլորտի մարտահրավերների վերաբերյալ Կառավարության հեռահար պատկերացումները, ինչպես նաև Հայաստանի ջրային ոլորտի խոցելի խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների տեսլականն ու հանձնառությունը, ներառյալ միջազգային փորձը մոբիլիզացնելու և ոլորտում ներդրումները կարևորելու հիմքով հավանական գործընկերությունները: «Կլիմայի փոփոխությունն էական վտանգ է ներկայացնում Հայաստանի ջրային ռեսուրսների համար։ Ջրի և կեղտաջրերի կայուն կառավարման ապահովումն առանցքային կարևորություն ունի ապագայի կերտման ճանապարհին: Ջրային հատվածի հարմարվողականության պլանը կարևոր քայլեր է ներկայացնում այս նպատակին հասնելու համար: Այն նաև անհրաժեշտաբար լուրջ ուշադրություն է դարձնում ջրի կառավարման ուղղությամբ տեղական մակարդակում կիրառվող և կլիմայական առումով խելացի լուծումներին, որոնք ՄԱԶԾ-ն հաջողությամբ ի ցույց է դրել վերջին տասնամյակների ընթացքում: Այս երկխոսությունը քայլ առաջ է ջանքերը համակարգելու և համագործակցային նոր լուծումներ գտնելու ուղղությամբ», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին: «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է համատեղել և օպտիմալացնել ոլորտային քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները՝ աջակցելու Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման ճանապարհին:

Գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ․ EU4Climate ծրագիր

Գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ․ EU4Climate ծրագիր
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցել է Հայաստանի Հանրապետությանը գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ ՝ աջակցելով երկրին իրականացնել Փարիզյան համաձայնագիրը և բարելավել կլիմայական քաղաքականությունները և օրենսդրությունը: Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, որ բացի կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղական և եվրոպական քաղաքականությունների ներդաշնակեցմանն աջակցելուց, «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը կարևորել է հանրության՝ հատկապես երիտասարդության ներգրավվածությունը՝ նպատակ ունենալով տեղական համայնքներում բարձրաձայնել կլիմայի փոփոխության խնդիրների և լուծումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/03/10000000_3509111172686154_6131127796221586817_n.mp4"][/video]

Ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները աճել են 410 մլն տոննայով

Ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները աճել են 410 մլն տոննայով
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալների համաձայն էներգետիկայի հետ կապված ածխաթթու գազի (CO2) համաշխարհային արտանետումները նախորդ տարի հասել են ռեկորդային մակարդակի։ Դրանք աճել են 410 մլն տոննայով կամ 1,1%-ով՝ հասնելով 37,4 մլրդ տոննայի։ Գիտնականների կարծիքով,  հիմնականում հանածո վառելիքի այրումից  հրաժարվելու միջոցով գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու և գալիք տարիներին կլիմայի կտրուկ փոփոխությունը կանխելու նպատակներին հասնելը կպահանջի CO2-ի արտանետումների կտրուկ կրճատում: Բայց, առայժմ, նրանք միայն շարունակում են աճել որոշակի դանդաղ տեմպերով։ Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ընդլայնումը, ինչպիսիք են հողմային, արևային կայանները և էլեկտրական տրանսպորտային միջոցները, օգնել են զսպել աճող արտանետումները, որոնք 2022 թվականին աճել են 490 միլիոն տոննայով կամ 1,3 տոկոսով: Սակայն, COVID-19-ից հետո, հանածո վառելիքի օգտագործման ավելացումն այն երկրներում, որտեղ սաստիկ երաշտները խոչընդոտել են հիդրոէլեկտրակայանների արտադրությանը, և ավիացիոն հատվածի վերականգնումը հանգեցրել են արտանետումների ընդհանուր աճի, ասվում է ՄԷԳ-ի զեկույցում: Վիճակագրության վրա հատկապես նկատելի ազդեցություն են ունեցել երաշտները։ Ջրի վրա հիմնված էներգիայի աղբյուրները ածխածնի վրա հիմնված աղբյուրներով փոխարինելու միջոցառումները հանգեցրել են արտանետումների 40%-ով ավելացման կամ 170 մլն տոննա CO2-ի: «Առանց այդ ազդեցության, 2023 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային հատվածից արտանետումները կնվազեին: Իսկ առանց մաքուր էներգիայի տեխնոլոգիաների, CO2-ի արտանետումների համաշխարհային աճը վերջին հինգ տարիների ընթացքում երեք անգամ ավելի մեծ կլիներ», - ասվում է ՄԷԳ-ում: Կլիմայագետները զգուշացնում են, որ երաշտներն ապագայում էլ ավելի հաճախակի և ուժեղ կլինեն։ Սա խաթարում է վերականգնվող էներգիայի աշխարհի ամենամեծ աղբյուրներից մեկի հուսալիությունը: Զեկույցի համաձայն՝ էներգիայի հետ կապված արտանետումները նվազել են 4,1%-ով ԱՄՆ-ում և մոտ 9%-ով, ԵՄ-ում՝ վերականգնվող էներգիայի արտադրության աճի և ածուխի և գազի էներգիայի արտադրության նվազման պատճառով: Չինաստանում էներգիայի արտանետումները աճել են 5,2%-ով և էներգիայի պահանջարկը շարունակում է աճել, քանի որ տնտեսությունը վերականգնվում է: Միևնույն ժամանակ, ըստ ՄԷԳ-ի գնահատականների 2023 թվականին Չինաստանին բաժին է հասել արևային և քամու էներգիայի և էլեկտրական մեքենաների թվաքանակի համաշխարհային աճի մոտ 60%-ը։ 2023 թվականին աշխարհում վաճառված յուրաքանչյուր հինգերորդ նոր մեքենան էլեկտրական է եղել, իսկ նման մեքենաների ընդհանուր վաճառքը հասել է 14 միլիոնի, ինչը 35 տոկոսով ավելի է, քան 2022 թվականին։

AFEPASA-ն մշակել է մշակաբույսերի բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի նոր լուծում

AFEPASA-ն մշակել է մշակաբույսերի բարձր ջերմաստիճանի դեմ պայքարի նոր լուծում
2020-ականների վերջին և հատկապես 2023թ. Եվրոպայում ամռան ամիսներին գրանցված բարձր ջերմաստիճաններն ավելի հաճախակի են դիտվում: Գիտակցելով, որ խնդիրը զգալիորեն վատ անդրադարձ կարող է ունենալ բերքի քանակական և որակական ցուցանիշների վրա` AFEPASA-ում գտել են լուծումներ, որոնցով գյուղատնտեսները կարող են հաղթահարել բարձր ջերմաստիճանային տարիները՝ խուսափելով բերքի կորստից:  Դա SOLDEFEND PLUS-ն է, որը նախատեսված է օգտագործել սաղարթային ցողումով: Արտադրանքի հիմնական բաղադրությունն իր մեջ ներառում է ցինկ և կալցիում, որոնք կարող են արևի լույսն անդրադարձնել՝ նվազեցնելով բարձր ջերմաստիճանի կլանումը տերևներում և պտուղներում: Բարձր արևային ճառագայթման հետևանքով մշակաբույսերի վրա դիտվում են մակերեսային այրվածքային բծեր, որոնք կարող են առաջացնել տերևների, ցողունների չորացում և մրգերի փտում: Այս խնդիրը բացասական ազդեցություն է ունենում բերքի քանակի և որակի վրա՝ գյուղատնտեսությանը պատճառելով մեծ վնասներ: Բարձր ջերմաստիճանները նպաստում են բույսի ջրազրկմանը և առաջացնում ջերմային շոկ։ Բազմաթիվ փորձարկումներ են իրականացվել՝ ստուգելու SOLDEFEND PLUS-ի արդյունավետությունն այն մշակաբույսերի վրա, որոնք վաղաժամ վնասներ են կրում արեգակի ջերմային ճառագայթման բարձր ինտեսիվությունից: Խաղողի այգում կատարված փորձարկումներն ունեցել են բարձր արդյունավետություն։ AFEPASA-ն ընկերություն է, որն ունի 130 տարվա փորձ, զբաղվում է գյուղատնտեսության մեջ կիրառվող ծծմբի արտադրությամբ՝ որպես պարարտանյութ և կենսախթանիչ: Մանրամասները՝այստեղ․  

Մագնիսական փոթորիկների ազդեցությունը առողջության վրա

Մագնիսական փոթորիկների ազդեցությունը առողջության վրա
Գիտնականները ընդանուր համաձայնության չեն եկել, թե ինչպես են մագնիսական փոթորիկները ազդում մարդկանց վրա: Ուսումնասիրությունները պարզել են օդաչուների, ինքնաթիռի ուղևորների և տիեզերագնացների, այսինքն՝ մեծ բարձրության վրա գտնվող մարդկանց մոտ նման փոթորիկների պատճառով ինքնազգացողության վատթարացում: Մյուս կողմից՝ եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ հաճախ բողոքում են այդ օրերին վատ ինքնազգացողությունից։ Ի՞նչ ախտանշաններ ունի մարդը մագնիսական փոթորիկների ժամանակ Մագնիսական փոթորիկները ամենամեծ ազդեցությունն ունեն եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց, տարեցների, քրոնիկ հիվանդների և հղիների վրա։ Մագնիսական փոթորկի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, բայց ամենատարածվածներն են. 1․ գլխացավ, 2․ գլխապտույտ, 3․ սրտխառնոց և փսխում 4․ ցավ հոդերի և մկանների մեջ, 5․ ջերմություն, 6․ բարձր արյան ճնշում, 7․ անքնություն, Նման օրերին լուրջ հիվանդությունները հազվադեպ են և մարդկանց մեծամասնության համար փոթորիկները անցնում են առանց առողջական լուրջ հետևանքների: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/10-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%e2%80%a4-%d5%a3%d5%a5%d5%b8%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b6%d5%ab%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9/

Նշվեց Վայրի բնության համաշխարհային օրը

Նշվեց Վայրի բնության համաշխարհային օրը
Մարտի 3-ին ամբողջ աշխարհում նշվեց Վայրի բնության համաշխարհային օրը։ Յուրաքանչյուր տարի այս օրն ունի որոշակի թեմատիկ ուղղվածություն, 2024 թվականի Վայրի բնության համաշխարհային օրվա թեման է «Միացնելով մարդկանց և մոլորակին. օգտագործել թվային նորարարությունը վայրի բնության պահպանման համար», նվիրված նորարարությանը թվային ոլորտում: Թվային բնապահպանական տեխնոլոգիաները և ծառայությունները կարող են ապահովվել վայրի բնության պահպանություն, վայրի կենդանիների կայուն առևտրի և մարդ-վայրի բնության գոյակցության: Վայրի բնության համաշխարհային օրը հնարավորություն է տալիս գնահատելու վայրի կենդանական և բուսական աշխարհի բազմաթիվ նմուշներն ու գեղեցկությունը, ինչպես նաև օգնում է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը բնապահպանական գործողությունների իրականացման օգուտների մասին: Օրվա ընտրությունը կապված է 1973 թվականի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։ 2013 թվականին ՄԱԿ-ի բանաձևը, որով մարտի 3-ը հռչակվեց որպես Վայրի բնության համաշխարհային օր, վերահաստատում էր «վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը  կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ առանձնացնելով վայրի բնության դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում: Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի  դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։ Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։ Կենսաբազմազանության կորստի կասեցումը Կայուն Զարգացման 15-րդ նպատակի թիրախներից է: Վերաբերվում են այն տեսակների խմբերին, որոնք գտնվում են անհետացման եզրին: Ներկայումս վտանգված է մեկ միլիոն տեսակ: 1․Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ կախված են բուսական և կենդանական աշխարհի 50000 վայրի տեսակներից: 2․ Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ եկամուտ և սնունդ է ստանում վայրի տեսակներից, իսկ 2,4 միլիարդ մարդ սնունդ պատրաստելու համար կախված է փայտի վառելիքից: 3․ Կակտուսները, ծովային ջրիմուռները, ընձուղտները, թութակները և կաղնու ծառերը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab-%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%b6%d5%a5%d5%b8-%d5%b0%d5%b8%d5%be%d5%a1/

Մագնիսական փոթորիկներ 2024 թվականի մարտին․ NOAA-ի կանխատեսումները

Մագնիսական փոթորիկներ 2024 թվականի մարտին․ NOAA-ի կանխատեսումները
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը պատրաստել է 2024 թվականի մարտ ամսվա մագնիսական փոթորիկների կանխատեսման ժամանակացույց։ Փորձագետների նախնական վերլուծությունների համաձայն՝ մարտի մեծ մասում կտիրի «անդորր», իսկ արեգակնային ակտիվությունը ցածր կլինի։ Այնուամենայնիվ, կան մի քանի ամսաթվեր, որոնց համար պետք է նախօրոք պատրաստվել՝ ձեր առողջությունը գեոփոթորիկների բացասական ազդեցությունից պաշտպանելու համար. Մարտի 4 - արևային փոթորկի ցածր ակտիվություն, բայց դա կարող է ազդել եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի վրա: Մարտի 10-ը միջին ուժգնության մագնիսական փոթորիկ է, որը կարող է ազդել եղանակից կախված մարդկանց և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց ինքնազգացողության վրա։ Որոշ մարդիկ կարող են զգալ գլխացավ կամ ընդհանուր թուլություն: Մարտի 15-16 - այս ամսաթվերին մագնիսական փոթորիկները կարող են հանգեցնել քրոնիկ հիվանդությունների սրացման։ Այս ընթացքում կարևոր է վերահսկել ձեր առողջությունը և ձեզ հետ ունենալ անհրաժեշտ դեղամիջոցներ։ Շատերը կարող են հոգնածություն զգալ կամ դյուրագրգիռ լինել։ Մարտի 21-22-ը սպասվում է թույլ արևային փոթորիկ, որը սակայն, կարող է առաջացնել անքնություն և գլխացավ։ Մարտի 26-28-ը՝ միջին ուժգնության երկարատև մագնիսական փոթորիկ, որը կարող է առողջության վատթարացման պատճառ դառնալ։ Հատկապես զգոն պետք է լինեն քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։

5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը

5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը քաղցրահամ ստորերկրյա ջրերի մոնիթորինգն  իրականացնում է 119 դիտակետերում, որտեղ 5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը, իսկ գրունտային և չշատրվանող հորատանցքերում՝ ջրի մակարդակը, բոլոր դիտակետերում՝ ջրի ջերմաստիճանը: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում, դրանց որակական բնութագրերը որոշելու համար: Քիմիական անալիզի արդյունքում որոշվում է ստորերկրյա ջրերի հանքայնացումը, կոշտությունը, pH-ը, հոտը, համը և այլ մակրո և միկրոտարրեր՝ թվով շուրջ 40 բաղադրիչ: Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն աշխատանքները իրականցնում է ժամանակակից չափիչ գործիքներով: Մշտապես կատարելագործվում են չափումներ իրականացնելուն նպաստող տեխնիկական հնարավորությունները և գործնական հմտությունները: 2024 թվականի փետրվարի 29-ին ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության և «Առլեամդուռ» ՍՊԸ-ի աշխատակիցների ջանքերով Արագածոտնի մարզի Կարբի գյուղի տարածքում գտնվող N2089 դիտակետում տեղադրվեց պիեզոմետրական խողովակ, որը չափումները կդարձնի ավելի դյուրին, իսկ մոնիթորինգի տվյալներն առավել հավաստի: Դիտակետում կուսումնասիրվեն Արարատյան արտեզյան ավազանի նախալեռնային գոտու ստորերկրյա ջրերը: Այստեղ ստորերկրյա ջրերը բարձր որակի են, պիտանի են խմելու և ոռոգման համար: Դիտակետում ստորերկրյա ջրերի մակարդակը վերականգվում է երկրի մակերևույթից 46.2 մետր ցածր, ջրերի ջերմասիճանը 10.3°C է, էլեկտրահաղորդականությունը՝ 273 մկՍմ/սմ: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab%d6%81-%d5%be%d5%a5%d6%80%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%bb%d6%80%d5%ab-%d5%b6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b0%d5%a5%d5%bf/

3.5 մետր հասակով տիկնիկը աշխարհին կիրազեկի կլիմայական ճգնաժամի փոփոխության մասին

3.5 մետր հասակով տիկնիկը աշխարհին կիրազեկի կլիմայական ճգնաժամի փոփոխության մասին
Ամիր Նիզար Զուաբին պաղեստինցի նկարիչ է, ով օգնել է «Ամալ» նախագծի մեկնարկին։ Ամալը սիրիացի աղջկա տեսքով տիկնիկ է, ով իր խմբի հետ ճամփորդում է տարբեր երկրներով և հասարակությանը իրազեկում որևէ խնդրի մասին։ Այն 3.5 մետր հասակով տիկնիկ է, որին կմիանան ևս 30 տիկնիկներ, որոնք կանցնեն 20.000 կմ ճանապարհ։ Ըստ The Guardian-ի տիկնիկները շրջագայելու են աֆրիկյան և եվրոպական մի քանի քաղաքներով և իրազեկելու են գլոբալ կլիմայական ճգնաժամի մասին: Տիկնիկները կսկսեն ճանապարհորդությունը Արևմտյան Աֆրիկայում 2025 թվականի գարնանը։ Նախատեսված երթուղին ներառում է Սենեգալը, Մարոկկոն, Ջիբրալթարը, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Դանիան, Շվեդիան և Նորվեգիան: Տիկնիկները կլինեն նաև կենդանիների տեսքով, որոնք կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են միգրացիայի։ Նկարչի խոսքով նրանք փորձելու են այս մեթոդով հետաքրքիր և նաև գեղեցիկ ներկայացնել մարդկությանը ներկա ժամանակների կարևորգույն խնդիրներից մեկը։ Մինչ այս Ամալը հասցրել է շրջագայել և մոտ 2 միլիարդ մարդու իրազեկել տարբեր գլոբալ խնդիրների մասին։ Մանրամասները՝ այստեղ․ https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%bf%d5%ab%d5%af%d5%b6%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80-1-100-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4/

Ջրհեղեղների պատճառով Բրիտանիայում ոչնչացվել է աշնանացան ցորենի և գարու բերքը

Ջրհեղեղների պատճառով Բրիտանիայում ոչնչացվել է աշնանացան ցորենի և գարու բերքը
2023 թվականին Անգլիայի 139 հիդրոլոգիական ցանցի (գետերի, լճերի և այլ ջրային աղբյուրների շրջակայքի տարածքները) միայն 4-ում են գրանցվել նորմային մոտ տեղումներ: Մնացած գետավազաններից 47-ում տեղումները դիտվել են նորմայից ավելի, իսկ 76-ում, որը կեսից ավելին է, նորմայից զգալի բարձր: Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնը (UKCEH) հայտարարել է, որ թեև հունվարին դիտվել են տեղումների որոշակի դադար, սակայն հողի խոնավության հագեցվածութան բարձր աստիճանը ավելի է աճել փետրվարին դիտված հորդառատ անձրևների պատճառով։ Ուիր, Դոն, Կոլդեր, Դերուենտ, Մերսի և Իրվելլ գետերին մոտ տարածքներում դիտվել է ամենախոնավ վեցամսյա շրջան՝ դիտարկումների սկսման պահից ի վեր։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, անգլիացի գյուղատնտեսները նախորդ տարին համարում են վատագույներից մեկը՝ ջրհեղեղների պատճառով, քանի որ ոչնչացվել է աշնանացան ցորենի և գարու բերքը։ Վնասների մի մասը գնահատվում է վեցանիշ թվերով։ Այս տարվա բերքի կանխատեսումները նույնպես հուսադրող չեն։ Գյուղատնտեսության և այգեգործության զարգացման խորհուրդը (AHDB) կանխատեսում է ցորենի բերքատվության անկում մինչև մեկ քառորդով: Ավելի չոր գարունը սովորաբար հնարավորություն է տալիս նոր մշակաբույսեր տնկելու։ Սակայն գյուղատնտեսների կողմից գարնանային սերմերի աճող պահանջարկը, ովքեր չեն կատարել ձմեռային ցանքսը անձրևների պատճառով, հանգեցրել է ծախսերի աճի: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a2%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%bd%d5%bf/