Նշվեց Վայրի բնության համաշխարհային օրը

https://eco.am/%d5%b6%d5%b7%d5%be%d5%a5%d6%81-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85/

Մարտի 3-ին ամբողջ աշխարհում նշվեց Վայրի բնության համաշխարհային օրը։ Յուրաքանչյուր տարի այս օրն ունի որոշակի թեմատիկ ուղղվածություն, 2024 թվականի Վայրի բնության համաշխարհային օրվա թեման է «Միացնելով մարդկանց և մոլորակին. օգտագործել թվային նորարարությունը վայրի բնության պահպանման համար», նվիրված նորարարությանը թվային ոլորտում: Թվային բնապահպանական տեխնոլոգիաները և ծառայությունները կարող են ապահովվել վայրի բնության պահպանություն, վայրի կենդանիների կայուն առևտրի և մարդ-վայրի բնության գոյակցության:

Վայրի բնության համաշխարհային օրը հնարավորություն է տալիս գնահատելու վայրի կենդանական և բուսական աշխարհի բազմաթիվ նմուշներն ու գեղեցկությունը, ինչպես նաև օգնում է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը բնապահպանական գործողությունների իրականացման օգուտների մասին:

Օրվա ընտրությունը կապված է 1973 թվականի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։

2013 թվականին ՄԱԿ-ի բանաձևը, որով մարտի 3-ը հռչակվեց որպես Վայրի բնության համաշխարհային օր, վերահաստատում էր «վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը  կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ առանձնացնելով վայրի բնության դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում:

Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի  դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։

Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։

Կենսաբազմազանության կորստի կասեցումը Կայուն Զարգացման 15-րդ նպատակի թիրախներից է: Վերաբերվում են այն տեսակների խմբերին, որոնք գտնվում են անհետացման եզրին: Ներկայումս վտանգված է մեկ միլիոն տեսակ:

1․Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ կախված են բուսական և կենդանական աշխարհի 50000 վայրի տեսակներից:

2․ Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ եկամուտ և սնունդ է ստանում վայրի տեսակներից, իսկ 2,4 միլիարդ մարդ սնունդ պատրաստելու համար կախված է փայտի վառելիքից:

3․ Կակտուսները, ծովային ջրիմուռները, ընձուղտները, թութակները և կաղնու ծառերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անհետացման վտանգի տակ գտնվող Նեո հովազին կրկին ֆիքսել են FPWC տեսախցիկները. տեսանյութ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով