Գիտնականները ընդանուր համաձայնության չեն եկել, թե ինչպես են մագնիսական փոթորիկները ազդում մարդկանց վրա: Ուսումնասիրությունները պարզել են օդաչուների, ինքնաթիռի ուղևորների և տիեզերագնացների, այսինքն՝ մեծ բարձրության վրա գտնվող մարդկանց մոտ նման փոթորիկների պատճառով ինքնազգացողության վատթարացում: Մյուս կողմից՝ եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ հաճախ բողոքում են այդ օրերին վատ ինքնազգացողությունից։
Ի՞նչ ախտանշաններ ունի մարդը մագնիսական փոթորիկների ժամանակ
Մագնիսական փոթորիկները ամենամեծ ազդեցությունն ունեն եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց, տարեցների, քրոնիկ հիվանդների և հղիների վրա։ Մագնիսական փոթորկի ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, բայց ամենատարածվածներն են.

1․ գլխացավ,
2․ գլխապտույտ,
3․ սրտխառնոց և փսխում
4․ ցավ հոդերի և մկանների մեջ,
5․ ջերմություն,
6․ բարձր արյան ճնշում,
7․ անքնություն,
Նման օրերին լուրջ հիվանդությունները հազվադեպ են և մարդկանց մեծամասնության համար փոթորիկները անցնում են առանց առողջական լուրջ հետևանքների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
10 փաստ․ Գեոմագնիսական դաշտի ազդեցությունը՝ մարդկության առողջության վրա






Թողնել մեկնաբանություն