3.5 մետր հասակով տիկնիկը աշխարհին կիրազեկի կլիմայական ճգնաժամի փոփոխության մասին

https://eco.am/3-5-%d5%b4%d5%a5%d5%bf%d6%80-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%b8%d5%be-%d5%bf%d5%ab%d5%af%d5%b6%d5%ab%d5%af%d5%a8-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%af%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5/

Ամիր Նիզար Զուաբին պաղեստինցի նկարիչ է, ով օգնել է «Ամալ» նախագծի մեկնարկին։ Ամալը սիրիացի աղջկա տեսքով տիկնիկ է, ով իր խմբի հետ ճամփորդում է տարբեր երկրներով և հասարակությանը իրազեկում որևէ խնդրի մասին։

Այն 3.5 մետր հասակով տիկնիկ է, որին կմիանան ևս 30 տիկնիկներ, որոնք կանցնեն 20.000 կմ ճանապարհ։

Ըստ The Guardian-ի տիկնիկները շրջագայելու են աֆրիկյան և եվրոպական մի քանի քաղաքներով և իրազեկելու են գլոբալ կլիմայական ճգնաժամի մասին: Տիկնիկները կսկսեն ճանապարհորդությունը Արևմտյան Աֆրիկայում 2025 թվականի գարնանը։ Նախատեսված երթուղին ներառում է Սենեգալը, Մարոկկոն, Ջիբրալթարը, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Դանիան, Շվեդիան և Նորվեգիան: Տիկնիկները կլինեն նաև կենդանիների տեսքով, որոնք կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են միգրացիայի։

Նկարչի խոսքով նրանք փորձելու են այս մեթոդով հետաքրքիր և նաև գեղեցիկ ներկայացնել մարդկությանը ներկա ժամանակների կարևորգույն խնդիրներից մեկը։ Մինչ այս Ամալը հասցրել է շրջագայել և մոտ 2 միլիարդ մարդու իրազեկել տարբեր գլոբալ խնդիրների մասին։

Մանրամասները՝ այստեղ․

Էկո տիկնիկներ 1-100 տարեկան երեխաների համար.«Onze kids»․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով