Blog
In
other , eco-dexatun
Ինչպես վերականգնել համի և հոտի զգացողությունը․ բժիշկ-դիետոլոգի խորհուրդները
Posted on 8 Դեկտեմբերի, 2021

Քովիդ 19-ով վարակվելուց հետո շատերն են երկար ժամանակ տառապում հոտի ու համի զգացողության կորստով։ Երբեմն, վարակի հետևանքով, հոտի և համի զգացողության վերականգնումը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Մեծ Բրիտանիայի Առողջապահությունը (NHS) գրում է, որ Քովիդ 19-ը վարակի հետևանքով հոտի կորստի վերաբերյալ այս պահին բավարար տվյալներ չկան։ Ըստ բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի․ «10 մարդուց 1-ի մոտ զգայական կորուստը պահպանվում է հիվանդությունից հետո: Պատահում է, որ կորում է ոչ միայն հոտառությունը, այլ նաև համը կամ խառնվում են համային զգացումները»։ Eco.am-ն այսօր ներկայացնում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի խորհուրդները՝ Քովիդ -19-ով վարակվելուց հետո համի և հոտի զգացողությունը վերականգնելու վերաբերյալ։ «Եթե կորցրել եք և համի, և հոտառության զգացումը, ապա կարևոր է չընկնել ծայրահերությունների հետևից և լցվել համբերությամբ»,- ասում է բժիշկ-դիետոլոգը և թվարկում տարբերակներ․ 1․ Կան մթերքներ, որոնք դուք սիրում եք։ Հավանաբար, հենց նրանց համն է, որ կսկսեք ճանաչել առաջին հերթին: 2․ Պահպանեք բերանի խոռոչի հիգիենան՝ խոզանակեք ատամները օրական առնվազն 2 անգամ, ողողեք բերանը խոռոչի լվացման միջոցներով (առանց ալկոհոլի) կամ ջրով։ 3․ Փոխեք սննդի ջերմաստիճանը։ Սովորաբար տաք սննդի և սենյակային ջերմաստիճանի սննդի համը տարբեր են: 4․ Սննդի համը ուժեղացնող միջոցների ավելացումը կարող է արագացնել ընկալիչների վերականգնումը` համեմունքներ, խոտաբույսեր, սոուսներ, կիտրոնի հյութ, անանուխի սոուս, մանանեխ, թթու վարունգ և այլ ուժեղ համեր: 5․ Եթե զգայուն եք քաղցրի նկատմամբ, համը հավասարակշռեք ցիտրուսային մրգերի միջոցով։ 6․ Անանուխի համով կոնֆետները ևս կարող են օգնել «զրոյացնել» բերանի տհաճ համը: 7․ Եթե ուտելիքներն ունեն մետաղի համ, ապա մետաղե պատառաքաղի փոխարեն փորձեք օգտագործել պլաստիկից կամ փայտե պատառաքաղներ։ 8․ Եթե զգայուն եք աղի և դառը համերի նկատմամբ, ընտրեք քիչ աղ պարունակող մթերքներ, ավելացրեք ավելի շատ քաղցրավենիք։ Օրինակ՝ շաքարավազ և մեղր աղցանների և խմիչքների մեջ: 9․ Թվում է, թե համային զգայունության կորստի արդյունքում մեր հետաքրքրությունը սննդի նկատմամբ պետք է թուլանա, բայց շատերը զգում են հակառակ էֆեկտը՝ առանց համերի ավելի դժվար է զգալ լիարժեք հագեցվածություն: Եթե վերահսկում եք քաշը՝ աշխատեք հավատարիմ մնալ առողջ սննդակարգի սկզբունքներին: Ինչպե՞ս հաղթահարել հոտի և համի փոփոխությունները Վարժեցրեք կամ նորից «սովորեք» համերը 1․Օրվա ընթացքում փորձեք մի քանի մթերքներ սուր համերով՝ աղի, կծու, քաղցր, թթու: Օրինակ՝ լիմոն, իմբիր, սոյայի սոուս, պղպեղ, քացախ, աղ, շաքարավազ: 2․ Եթե բերանում չորութուն կա՝ փորձեք մրգային և անանուխի համով կոնֆետներ և մաստակներ օգտագործել: Վարժեցրեք հոտառությունը Օրվա ընթացքում փորձեք մի քանի անգամ հոտ քաշել վառ հոտեր ունեցող յուղերից, խոտաբույսերից, համեմունքներից, օծանելիքներց և ցիտրուսներից, փորձեք նաև աչքերը փակ տարբերակել հոտերը: ԱՌՈՂՋ ԵՂԵՔ
In
other , eco-texnologianer
Գերմանիայում մահացածներին տեղափոխում են էլեկտրական շարժիչով հեծանիվ-դիակառքով
Posted on 8 Դեկտեմբերի, 2021

Ողջ աշխարհում, բացառությամբ մի քանի ազգերի, մահացածին դեպի վերջին հանգրվան՝ գերեզման, տանում են ավտոմեքենայով, որի ծախսած վառելիքը վնասում է օդն ու մարդկության առողջությունը։ Գերմանացի գյուտարար-վարպետները բնապահպանական կարևոր քայլ են կատարել։ Մթնոլորտային օդի աղտոտումը և այլ վնասակար ներգործությունները կանխելու նպատակով Գերմանիայում ստեղծել են էլեկտրական շարժիչով հեծանիվ- դիակառքեր՝ հատուկ դագաղներ տեղափոխելու համար։ «Հեծանիվ-դիակառքը շրջակա միջավայրին և մարդկության առողջությանը վնաս չի հասցնում, և հետո, այս տարբերակով հանգուցյալին տնից դագաղով գերեզմանատուն հասցնելն ավելի հեշտ է»,- փաստում է գերմանացի դիակառքավար Թոմաս Կրեմերը։ Դիակառք հեծանվի վրա դագաղը պտտվող մեխանիզմով հեշտությամբ տեղադրվում ու հանվում է։ Իսկ դիակիզարանից մոխիր տեղափոխելու համար հատուկ զամբյուղ է պատրաստվել։ Թոմասն իր ինքնաշեն ու բենզինային շարժիչով առաջին դիակառքը ստեղծել է Դանիայում․ «Բայց վառելիքով աշխատող շարժիչը վնասում էր շրջակա միջավայրը, աղտոտում օդն ու սգո թափորի առողջությունը։ Հաճախ նկատում էի, որ ճանապարհին մարդիկ ծխահարվում էին։ Երկար եմ մտածել էլեկտրական շարժիչով հեծանվի մասին»,- պատմում է Թոմասը։ Տեսնելով, որ այն չի արդարացնում իր սպասելիքները, գերմանական մի ընկերությանը պատվիրում է վերոնշյալ էլեկտրական շարժիչով դիակառքը։ Նա հեծանիվ-դիակառքն առաջին անգամ օգտագործել է ամիսներ առաջ․ «Հանգուցյալը ամեն օր աշխատանքի գնում էր հեծանիվով ու հարազատների համար կարևոր էր, որ նրա վերջին երթևեկությունը ևս լիներ նրա սիրելի փոխադրամիջոցով՝ հեծանիվով։ Հանգուցյալի ընտանիքը ևս մոլի հեծանվորդներ էին»,- պատմում է դիակառքավարն ու փաստում, որ այդ օրվանից հետո դրական արձագանքներ է ստանում մարդկանց կողմից։ Ըստ Թոմասի, իր յուրահատուկ ծառայությունները ժամանակի ընթացքում կգործեն նաև այլ երկրներում։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Մանկապարտեզների ջերմաարդիականացման աշխատանքների մասին ֆիլմ
Posted on 29 Նոյեմբերի, 2021

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մանկապարտեզների ջերմաարդիականացման աշխատանքների մասին ֆիլմը: Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։ Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։
In
other , shrjaka-mijavayr
«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ Խնձորեսկ գյուղում
Posted on 29 Նոյեմբերի, 2021

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն: Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում․500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն և ավելի քան 40 մասնակից՝ Ներքին Խնձորեսկից և Երևանից։ Միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն /«Armenian Society of Biologists»/: Արշավն իրականացրել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում: Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան՝ Արագածոտնի մարզում
Posted on 29 Նոյեմբերի, 2021

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի կողմից և հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝ որպես արևային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու լիցենզիա ունեցող ընկերություն։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Էկովիլ» ընկերությունը, իսկ ծրագրի ֆինանսավորումը տրամադրվել է «Ամերիաբանկի» կողմից։ [gallery columns="4" link="file" ids="6716,6717,6718,6719,6720,6721,6722,6723"] «Մեր առաջին արևային կայանի շահագործումը կարևոր ձեռքբերում է հիմնադրամի ներդրումային ռազմավարության համար, որի հիմնական բաղադրիչներից մեկն է Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով վերականգնվող էներգիայի առաջատար պորտֆել ստեղծելը»,- նշեց «Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ու շեշտեց․ «Չնայած COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած դժվարություններին, նախագիծն ավարտվեց յոթ ամսից քիչ ժամանակահատվածում՝ շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության չափանիշների խստիվ պահպանմամբ: Մենք գոհ ենք արդյունքներից և ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Էկովիլ»-ի և «Ամերիաբանկ»-ի մեր գործընկերներին՝ հաջող համագործակցության համար: Վերականգնվող էներգիան մնում է «Ամբեր Կապիտալ»-ի առաջնահերթություններից մեկը, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս ոլորտում՝ օգնելով Հայաստանին անցում կատարել դեպի ցածր ածխածնային, կենսունակ տնտեսություն»: Էլեկտրակայանի տարեկան ակնկալվող ընդհանուր արտադրությունը մոտ 7.8 ԳՎտժ է, որը համարժեք է 2,000 տնային տնտեսության տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը։ Էլեկտրակայանի աշխատանքի արդյունքում ածխաթթու գազի արտանետումների խնայողությունը կազմելու է տարեկան մոտ 3,200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն կամ 1,000 մեքենա ճանապարհներից դուրս բերելուն: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղական համայնքի համար ստեղծվել է մոտ 100 աշխատատեղ՝ նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանը: Ի լրումն Հայաստանի կանաչ օրակարգի խթանմանը, կայանը նպաստում է երկրի էներգետիկ համակարգը վերահավասարակշռելուն՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից և երկիրը դնելով էկոլոգիապես մաքուր ու կայուն ապագայի հիմքերի վրա:
In
other , eco-mshakuyt
«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի ժամանակ հանդիսատեսը սմարթֆոնով կարող է փոխել ներկայացման ընթացքը
Posted on 22 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 21-24-ը մեկնարկել է «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» կարգախոսով։ Փառատոնն այս տարի ընթանում է ժամանակակից կատարողական ձևաչափերի ու մոտեցումների մատուցմամբ։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Փառատոնի մեկնարկը տրվեց Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ցուցադրվեց հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքների, բացառիկ ցուցանմուշները՝ սկսած հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը։ Բեմական տարածքներով շրջելու գաղափարը՝ վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։ Ցուցահանդեսը հասանելի կլինի այցելուների համար մինչև նոյեմբերի 24-ը։ Առցանց հարթակում փառատոնի մեկնարկը կազդարարի Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին կհանձնվի բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» /փորձարարական խաղ/ առցանց ներկայացումը՝ ըստ Ա․ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։ Այս ներկայացման ձևաչափն անսովոր է հանդիսատեսի համար․ ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք է գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է տանում, և սյուժետային գիծը հնարավոր է փոխվի՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է։ Ռանևսկայի դերում «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։ Փառատոնի օրերին առաջին անգամ կցուցադրվեն մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ VR ներկայացումներ կցուցադրի նաև Աուքսբուրդի (Գերմանիա) պետական թատրոնը։ Գերհագեցած կլինեն փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրույթուն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկով և այլք։ Փառատոնը կամփոփի «Տրոյացի կանայք» ներկայացումը՝ ըստ Եվրեպիդեսի։ Այն «Ռոյալ Դիստրիքթ» (“Royal District”) թատրոնի (Գերմանիա-Վրաստան) համատեղ նախագիծ է, որը կցուցադրվի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում։ Ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջոցով։ Փառատոնը կանցկացվի նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին։ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն անց է կացվում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում: ECO.am մեդիա հարթակը հանդիսանում է փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
In
other , eco-mshakuyt
Շեքսպիրյան փառատոնը փակվեց «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացմամբ. հայտնի է «FestOFF»-ի հաղթողի անունը
Posted on 21 Նոյեմբերի, 2021

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում նոյեմբերի 20-ին Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումով (բեմադրիչ՝ Կարո Բալյան) փակվեց Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը: Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության դիպլոմներ: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեց նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են: Հաղթող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը՝ «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։ Այս բեմադրությունը անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո և դրանց խոցելի կողմերի մասին է:
Հաղթողին Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրեց շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:
Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էր, ժյուրիի անդամները՝ թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը:
Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 15-ին՝ Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» ներկայացմամբ։ Փառատոնը հյուրընկալեց 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի, որոնց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում ցուցադրվեց շուրջ 15 ներկայացում:
Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացմանը գործում ձեռք մեկնեցին անհատներ, այդ թվում Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և այլք:
Փառատոնի հեդլայներներն էին «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։
Փառատոնի օրերին անցկացվեցին վարպետաց դասեր, որոնք վարեցին ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովորոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Ի դեպ, ECO.am մեդիա հարթակը հանդիսանում էր փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Կանաչ շաբաթ. ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում»
Posted on 19 Նոյեմբերի, 2021

Դրսում աշուն է, իսկ դու արդեն կարոտե՞լ ես «Կանաչ»-ին:
Ուրեմն առաջիկա հանգստյան օրերին արի' Դալմա Գարդեն Մոլ` մասնակցելու Green Weekend-ին` համատեղելով հաճելին և օգտակարը:
Իսկ ի՞նչ է քեզ սպասում:
Եթե փոքրիկի հետ ես, ուրեմն նրան հաստատ դուր կգա հողագործության մեր անկյունը, որտեղ նա կսովորի և տեղում ինքնուրույն կփորձի տնկել սերմեր, ջրել և խնամել բույսերը և կիմանա, թե ինչպես է պետք հոգ տանել բնության մասին ու պաշտպանել շրջակա միջավայրը։
Եվ վերջում, իհարկե, իր հետ տուն կտանի իր փոքրիկ կանաչ «ստեղծագործությունը»:
Իսկ դու այդ ընթացքում հնարավորություն կունենաս ծանոթանալու կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է քո և ընտանիքիդ առողջությունը, պահպանում է բնությունը և աջակցում գյուղական համայնքների զարգացմանը:
Չմոռանա՛ս նաև նկարվել մեր թեմատիկ ֆոտոանկյունում և անպայման պահպանել նկարը, քանի որ շատ շուտով հայտարարելու ենք մրցույթ` հետաքրքիր «կանաչ» նվերով:
Ընտրի'ր կանաչը. կանաչը կյանք է:
In
other , shrjaka-mijavayr
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի տարածքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ
Posted on 19 Նոյեմբերի, 2021

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։ «Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը»,- ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում: Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera pardus tulliana), այնգրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական»կարգավիճակով
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Երաժշտական թերապիա․ Դասական երաժշտությունը կարգավորում է արյան զարկերակային ճնշումը
Posted on 19 Նոյեմբերի, 2021



