Երաժշտական թերապիա․ Դասական երաժշտությունը կարգավորում է արյան զարկերակային ճնշումը

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a5%d6%80%d5%a1%d5%ba%d5%ab%d5%a1%e2%80%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%b8-2/

Արյան զարկերակային ճնշումը կարգավորելու համար հիմնականում դիմում ենք  դեղամիջոցների օգնությանը։ Սակայն, դեղամիջոցներ կիրառելու փոխարեն կարելի է ճնշումը կարգավորել ոչ ավանդական ձևերով, օրինակ՝ որոշակի երաժշտություն կամ ծովի ալիքների ձայնը լսելով։

Նման եզրակացությանն են եկել գիտնականները` գիտափորձի ժամանակ։ Վերջիններս ուսումնասիրելով մի քանի տասնյակ մարդկանց արյան զարկերակային ճնշման տատանումները եկել են այն եզրակացության, որ շաբաթվա ընթացքում երեք կամ ավելի անգամ՝ 15-20 րոպե դասական երաժշտություն՝ Մոցարտ, Բեթհովեն,  ունկնդրելն օգնում է իջեցնել արյան զարկերակային ճնշումը։

Նման օրինակ արդյունքններ են գրանցվել նաև գիտափորձին մասնակցող այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում երեք անգամ 20 րոպե լսել են ծովի ալիքների ձայնը։

Ձայնաբուժության երկրորդ ամսից հետո գիտնականները նկատել են դրական փոփոխություններ։ Իսկ արդեն չորրորդ ամսում, գիտափորձին մասնակցող հիվանդների արյան զարկերակային ճնշումը լիովին կարգավորվել է։ Բացի դրանից, դասական ստեղծագործություններն ու ծովի ալիքների ձայնը թույլ են տալիս կենտրոնանալ և լիցքաթափվել։

Մեկ այլ ուսումնասիրությամբ, գիտնականները պնդում են, որ դասական երաժշտությունն ու ծովի ալիքները հանգստացնում են նյարդերը, լավացնում ինքնազգացողությունը։

Ուստի, հաճախ լսեք դասական երաժշտություն, իսկ ծովի ալիքների ձայնը՝ ձմռանը վայելեք ականջակալներով։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով