Blog
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Կարծրացված փայտը կարող Է դառնալ պլաստիկի վերականգնվող այլընտրանք
Posted on 10 Նոյեմբերի, 2021

Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ստեղծել են նոր տեսակի էկոլոգիապես մաքուր նյութ, որն անվանել են «կարծրացված փայտ»: Այս նյութի հիմքում մշակված բջջանյութն է (ցելյուլոզ), որը կազմում է փայտի 40-50%-ը: Գիտնականներն առանձնացրել են փայտի բջջանյութը և այն ենթարկել հատուկ մշակման։ Արդյունքում նրանք ստացան նոր տեսակի նյութ, որը մի շարք չափանիշներով գերազանցում է նույնիսկ պողպատին։ Բջջանյութն ինքնին ավելի ամուր է, քան շատ մետաղներ կամ պոլիմերներ, սակայն փայտի մեջ դրա հատկությունները նվազում են լիգնինի և հեմիցելյուլոզայի առկայության պատճառով: Առաջին բաղադրիչը հեռացվում է քիմիական ճանապարհով, որից հետո նյութը սեղմվում է և ենթարկվում բարձր ջերմաստիճանի ազդեության։ Սա թույլ է տալիս գոլորշիացնել մնացորդային խոնավությունը, ինչը բջջանյութին տալիս է աներևակայելի ամրություն: Այնուամենայնիվ, այն դեռևս խոցելի է մնում ջրի նկատմամբ և կարող է նորից ուռչել, ուստի կարծրացումից հետո այն մշակվում է հանքային յուղով: Ստացված նյութը փորձարկելու համար, գիտնականներն այդ նյութից պատրաստել են խոհանոցային դանակի շեղբ և մի քանի մեխ։ Պարզվեց, որ ստացված դանակը 23 անգամ ավելի ամուր է, քան իր փայտե համօրինակը և 3 անգամ ավելի երկար է պահպանում իր սրությունը, քան պողպատե շեղբով դանակը: Հանքային յուղով մշակման շնորհիվ այս դանակը կարելի է օգտագործել ցանկացած մթերք կտրելու համար և նույնիսկ լվանալ աման լվացող մեքենայի մեջ։ Ինչ վերաբերում է մեխերին, ապա դրանք նույնիսկ բազմակի օգտագործումից չեն բթանում, և ինչը շատ կարևոր է՝ նման մեխերը չեն վախենում ժանգից։ Ներկայումս կարծրացված փայտի արտադրությունն էներգաարդյունավետ չէ, սակայն ապագայում դա կարող է փոխվել: Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի շատ ավելի ցածր գնով փայտե սպասք և գործիքներ ստանալ պլաստմասի և պողպատի փոխարեն։
In
other , eco-aprelakerp , eco-kosmetika
7 միֆ + 3 խորհուրդ մազերի խնամքի մասին
Posted on 10 Նոյեմբերի, 2021

Ի՞նչն է խանգարում ունենալ առողջ և գեղեցիկ մազեր: Շատ հաճախ մենք հետևում ենք տարածված միֆերին և սկսում օգնելու փոխարեն վնասել ինքներս մեզ: Մենք առանձնացրել ենք մազերի խնամքի հետ կապված ամենատարածված միֆերն ու մի քանի կարևոր խորհուրդ, որ միանշանակ կօգնեն ունենալ Ձեր երազանքի փարթամ մազերը:
Միֆ 1. Մազերը հաճախ կտրելը նպաստում է, որ դրանք ավելի արագ աճեն
Նշանակություն չունի, թե որքան հաճախ եք կտրում մազերը: Ամսական նրանք աճում են 2-3սմ չափով: Մազերը մի փոքր ավելի արագ են աճում ամռանը, քանի որ այդ շրջանում օրգանիզմի կենսագործունեությունն արագանում է: Իհարկե, մազերը պարբերաբար կտրելը կօգնի ազատվել ճյուղավորումից և ավելի թարմ տեսք հաղորդել Ձեր սանրվածքին, սակայն սա չի նպաստում, որ մազերն ավելի արագ կաճեն:
Միֆ 2. Անհրաժեշտ է ամեն օր լվանալ մազերը
Մեծամասամբ մազերն ամեն օր լվանալու կարիք չկա: Առողջ գլխամաշկ ունենալու համար ամենահարմար տարբերակը մազերն օրումեջ լվանալն է: Եթե Դուք զբաղվում եք ակտիվ սպորտով կամ Ձեր գլխամաշկը հաճախ է յուղոտվում, հնարավոր է, որ ավելի հաճախ լվանալու կարիք ունենաք, իսկ չոր գլխամաշկի դեպքում կարելի է լվանալ մի քանի օրը մեկ հաճախականությամբ:
Միֆ 3. Եթե պոկեք սպիտակ մազերը, ապա դրանք կշատանան
Հավանաբար Դուք էլ եք լսել այս տարածված կարծիքը, որն իրականում չի համապատասխանում իրականությանը: Եթե Դուք պոկեք մոխրագույն կամ սպիտակած մազը, ապա դրա փոխարն երկու նորը չեն ավելանա, քանի որ այդ երկու գործոնները փոխկապակցված չեն:
Միֆ 4. Չի կարելի քնել կապված կամ հյուսված մազերով
Ժամանակ առ ժամանակ կարելի է քնել հյուսված կամ կապված մազերով: Կարևոր է հիշել, որ մազերը պետք է թույլ կապել կամ հյուսել, հակառակ դեպքում չեն բառացվում գլխացավերը, հնարավոր է նաև մազերի որակի վատացում: Ուշադրություն դարձրեք նաև մազերի ժապավենների ընտրությանը: Ցանալի է, որ դրանք լինեն հնարավորինս առաձգական, որ չվնասեն մազափնջերին:
Միֆ 5. Մազերն անհրաժեշտ է հաճախ սանրել
Եթե Դուք մազերը հաճախ սանրելու սովորություն ունեք, ապա ցանկալի է հրաժարվել դրանից: Հակառակ դեպքում մազարմատները սկսեն թուլանալ, իսկ մազերը ավելի շատ կճյուղավորվեն: Մազերը սանրելու ամենահարմար քանակը օրական 2-3 անգամն է հնարավորինս նուրբ ձևով, ինչը օգտակար կլինի գլխամաշկի համար և կնպաստի առողջ մազերի աճին:
Միֆ 6. Օրական մոտ 100 մազ կորցնելը նորմալ չէ
Մեզնից շատերը մոտ 100.000 մազ ունեն, իսկ օրական մոտ 100 մազ կորցնելը բնականոն երևույթ է: Սակայն եթե ամեն անգամ մազերը լվանալուց հետո դրանք ինչպես ընդունված է ասել «բռերով թափվում են», ապա դիմեք բժշկի օգնությանը: Մազերը սանրելուց կամ լվանալուց հետո ընդամենը մի քանի մազ թափվելու դեպքում մի՛ անհանգստացեք, դրանց փոխարեն կաճեն նորերը:
Միֆ 7. Թաց մազերը սանրելը վնասակար չէ
Ջուրը թուլացնում է մազերը և ավելի զգայուն դարձնում դրանք: Թաց մազերը սանրելը վնասակար չէ միայն այն դեպքում, երբ մենք անում ենք դա առավելագույն խնամքով և նրբությամբ: Լվանալուց հետո խճճված մազերից խուսափելու լավագույն տարբերակը մեծ ատամներով սանր օգտագործելն է՝ խուսափելով ուժգին և կտրուկ շարժումներից:
Իսկ վերջում՝ 3 կարևոր խորհուրդ, որ կօգնեն ունենալ առողջ մազեր
Առողջ գլխամաշկ և մազեր ունենալու համար սննդացանկում ներառեք ավելի շատ ընդեղեն, կանաչ տերևավոր բանջարեղեն, օրինակ՝ կաղամբ, բրոկոլի, բազուկի ճավ, հազար և այլն, ինչպես նաև լոբազգիներ:
Հետևե՛ք մեր խորհուրդներին առողջ և փայլուն մազեր ունենալու համար: Իսկ եթե կան խնդիրներ, մի՛ հապաղեք դիմել բժշկի օգնությանը: Մեր կայքում գրանցված մասնագետները պատրաստ են սիրով օգնել Ձեզ:
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարարության միջազգային գործընկեր Կովկասի բնության հիմնադրամը 40 միլիոն եվրո դրամաշնորհ է ստացել
Posted on 10 Նոյեմբերի, 2021

Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին / #CNF/ աննախադեպ դրամաշնորհ է հատկացրել: Այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո:
In
other , shrjaka-mijavayr
«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոն
Posted on 10 Նոյեմբերի, 2021

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 14-ից 18-ը, որի ընթացքում կցուցադրվեն շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։
Ի պատասխան ՔՈՎԻԴ-19 համաճարակի՝ SunChild փառատոնի կազմակերպչական թիմը որոշեց փառատոնը տեղափոխել առցանց հարթակ:
Կայք։ http://sunchild.fpwc.org/
Փառատոնի օրերին՝ ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ նրանցից յուրաքանչյուրն ըստ ցուցադրության օրերի բաշխվածությամբ՝ 24 ժամ հասանելի կլինեն։
«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ
-Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին -Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին -Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին -Լավագույն կրթական ֆիլմ
In
other , eco-dexatun
«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Նորվեգիան Հայաստանին նվիրաբերում է «Moderna» տեսակի պատվաստանյութ
Posted on 4 Նոյեմբերի, 2021

Հոկտեմբերի 30-ին Հայաստան է ժամանել «Moderna» տեսակի պատվաստանյութի 620 000 դեղաչափ, որը Նորվեգիան «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ նվիրաբերել է ՀՀ քաղաքացիներին: «Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Հուսով ենք, որ ՀՀ քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր մակարդակ։ Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են»,— նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նորվեգիան «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի մասնակից պետություն է և, հետևաբար, գործում է Եվրոպական միության և նրա անդամ երկրների նախաձեռնության ներքո՝ միավորելով նրանց ջանքերը ԵՄ կառույցների և ԵՄ անդամ պետությունների հետ:
In
other , shrjaka-mijavayr
«ԵՄ-ն՝ Սևանի համար» (#EU4Sevan) . 5.7 մլն եվրո՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը
Posted on 4 Նոյեմբերի, 2021

«EU4SEVAN» ծրագիրը կնպաստի բնական լուծումների օգտագործմամբ կեղտաջրերի մաքրման բարելավմանը՝ պետական և մասնավոր շահառուների միջոցով։ Ծրագիրը կաջակցի նաև էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Չուտող երեխա. ի՞նչ անել և ի՞նչ չանել
Posted on 3 Նոյեմբերի, 2021

«Կեր, որ մեծանաս, կեր, որ առողջ լինես, այս մեկն էլ կեր հայրիկի համար». այս շարքը կարելի է անվերջ շարունակել, քանի որ ծնողները հազար ու մի տարբերակ են գտնում, որ երեխան սկսի լավ ուտել: Արդյոք սա ճիշտ մոտեցում է և ի՞նչ անել, եթե Ձեր երեխան, ինչպես ընդունված է ասել, չուտող է:
Մարդն ունի բնածին ախորժակ և ուտում է ոչ միայն քաղցը հագեցնելու, այլ նաև սննդից հաճույք ստանալու համար: Չնայած այս ամենին՝ շատ ծնողներ կփաստեն, որ իրենց երեխաները հաճախ են հրաժարվում սննդից: Այս ամենն իհարկե առաջացնում է ծնողների անհանգստությունը: Նրանք սկսում են համոզել, ստիպել կամ սպառնալ երեխային, որ չհրաժարվի սննդից:
Ինչու՞ են ծնողները ստիպում, որ երեխան ուտի
Նախ ծնողները մտահոգվում են երեխայի առողջության համար՝ ենթադրելով, որ եթե նա վատ է սնվում, ապա առողջական խնդիր ունի և չեն դիտարկում այն տարբերակը, որ նա պարզապես չի ցանկանում ուտել: Բացի այս ծնողները երեխային կերակրելը ենթագիտակցորեն նույնացնում են նրան սիրելու հետ և ուտելիքից հրաժարվելը ընկալում են որպես արհամարհանք իրենց դրսևորած սիրո և ուշադրության հանդեպ: Առհասարակ սիրելի մարդկանց սովը հագեցնելու ցանկությունը մարդկային սիրո ամենաառաջին դրսևորումներից է: Հիշեք, թե ինչ է կատարվում, երբ մեր տանը հյուրընկալում ենք սիրելի մարդկանց: Մենք նրանց համար պատրաստում ենք ամենահամեղ ուտեստները՝ այդպիսով արտահայտելով մեր սերն ու ջերմությունը:
Ի՞նչ է կատարվում, երբ երեխան ուտում է ստիպված
Ուտելու գործընթացը երեխաների համար դառնում է տհաճ և որպես արդյունք նրանք կորցնում են ախորժակը: Այս ամենի պատճառով ծնողները սկսում են ավելի շատ անհանգստանալ և ավելի շատ ճնշել երեխային, որ սնունդ ընդունի: Այսպիսով սնվելու խնդիրը ավելի է բարդանում: Երեխաները սկսում են կամակորություններ անել և ուտելուց խուսափելու նոր ձևեր գտնել: Օրինակ, կարող են շատ երկար ծամել սնունդը կամ պահել այն բերանում ու կուլ չտալ: Եթե ունեն սիրելի կերակրատեսակներ, ապա պահանջում են, որ դա պատրաստված լինի միայն իրենց ուզած ձևով և հրաժարվում են մյուս տարբերակներից: Որպես կանոն սա հուսահատեցնում է ծնողներին, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես է երեխան շարունակ մերժում մեծ սիրով պատրաստված կերակուրը:
Երբ ծնողները ստիպում են երեխային ուտել, նրա օրգանիզմում դրան ի պատասխան կարող է փսխման ռեֆլեքս առաջանալ: Նա արագ գլխի է ընկնում, որ հեշտորեն կարելի է ազատվել անցանկալի սննդից փսխման տարբերակով: Այս ամենը բացասաբար է ազդում երեխայի մարսողական համակարգի աշխատանքի վրա, իսկ փսխման սովորությունը կարող է պահպանվել տարիներ շարունակ՝ երբեմն անհանգստացնելով ողջ կյանքի ընթացքում:
Բացի ֆիզիոլոգիական խնդիրներից երեխայի մոտ կարող են նաև հոգեբանական խնդիրներ առաջանալ: Եթե ծնողները ստիպում են երեխային սնունդ ընդունել առանց նրա ցանկության, երեխայի մոտ բողոք և ագրեսիա է առաջանում, որը բացի ծնողների հանդեպ դրսևորվելուց կարող է արտահայտվել նաև այլ ոլորտներում՝ դառնալով կյանքի որակը վատացնող գործոն:
Ի՞նչ անել, եթե Ձեր երեխան չուտող է
Որքան էլ զարմանալի թվա այս իրավիճակում կարիք չկա հնարքների կամ խորամանկությունների դիմել, որ երեխան սկսի ուտել: Եթե Ձեր երեխայի վարքի մեջ այլ փոփոխություններ չեք նկատում, նա առույգ և ակտիվ է, ապա ամենանախընտրելի տարբերակը ոչինչ չանելն է: Եթե երեխան զգա, որ ուտել է ուզում, ապա կուտի, հակառակ դեպքում նրան պարզապես հանգիստ թողեք և մի՛ պնդեք ուտել: Անհանգստանալու կարիք չկա, եթե երեխան այդ ընթացքում մի փոքր նիհարի:
Իհարկե, այս ինֆորմացիան իմանալը մի բան է, իսկ այն գործնականում կիրառելը մեկ այլ բան: Ծնողների համար ավելի հեշտ է որևէ բան ձեռնարկել, քան հաշտվել այն մտքի հետ, որ որևէ բան անելու կարիք չկա: Սակայն ավելի լավ է որոշ ժամանակ կամք դրսևորել՝ երեխային չստիպելով իր ցանկությանը հակառակ ուտել, քան ավելի բարդացնել խնդիրը:
Անհանգստացած ծնողների զգացումների վրա ազդելու մի շատ հետաքրքիր մեթոդ կա, որը կիրառվում է մանկաբույժների կողմից ծնողներին ավելի ակնառու կերպով խնդիրը ներկայացնելու համար: Պատկարացրեք, որ Դուք տանն ունեք ընտանի կենդանի, օրինակ՝ շուն, որը հրաժարվում է սննդից: Կարծում ենք այս պարագայում Դուք ոչ թե կսկսեք համոզել կամ ստիպել նրան, որ ուտի, այլ պարզապես կմտածեք, որ ինչ որ բան արդեն կերել է և այժմ չունի քաղցի զգացում: Միայն այն դեպքում, երբ նկատվեն այլ վարքային փոփոխություններ, կարելի է մտածել, որ առողջական խնդիրներ կան: Դեռ ավելին՝ եթե շունը քաղցած լինի, ապա նույնիսկ կկծի նրան, ով կփորձի վերցնել իր սնունդը: Հենց այս օրինակը հիշելով էլ մի՛ ստիպեք Ձեր երեխային սնվել և նրա ուտելու ցանկությունը ինքն իրեն կվերականգնվի. չէ՞ որ սնվելու պահանջմունքը բնածին է և մենք այսպես թե այնպես սնվելու կարիք ենք ունենալու:
Փորձե՛ք երեխայի հանդեպ Ձեր սերն արտահայտելու այլ տարբերակներ գտնել, իսկ արդյունքում կլինի այն, ինչ Դուք ցանկանում եք՝ երեխան կսկսի ախորժակով սնվել և ավելի շատ կսիրի թե՛ ուտելու պրոցեսը, թե՛ իրեն, թե՛ Ձեզ:
Նյութի աղբյուրը՝ Ալան Ֆրոմ «Այբուբեն ծնողների համար»
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան և ՀՀ-ում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոսի հետ
Posted on 3 Նոյեմբերի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար, նախարարը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Այն մեկնարկել է ս.թ. մարտի 4-ին։ Ծրագրի բյուջեն 1,000,000 եվրո է, ծրագրի տևողությունը՝ 24 ամիս: Նախարարության միջազգային համագործակցության վարչության և մասնագիտական ստորաբաժանումների առաջ խնդիր է դրված առավելագույնս ներգրավված լինել գործընթացներին և աջակցություն ցուցաբերել կողմերին։ Նախարարը ցավով արձանագրել է նաև, որ էկոհամակարգերի զարգացման առումով այնպիսի առաջատար երկիր, ինչպիսին Ֆինլանդիան է, Շրջակա միջավայրի նախարարության հետ այլ ընթացիկ ծրագիր չունի, ինչի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրվեն և կոնկրետ աշխատանքներ տարվեն։ Նախարարը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը, ի մասնավորի Շրջակա միջավայրի նախարարության, պատրաստակամ է քննարկել ամենալայն համագործկացության ձևաչափերը՝ կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև էներգետիկայի վերականգնվող աղբյուրների կիրառման ոլորտում։ Ուրախ կլինենք համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բնագավառում։ Նախարար Պետրոսյանն անդրադարձել է այս փուլում առկա բնապահպանական խնդիրներին, Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին և այն բարեփոխումներին, որոնք հետևողականության և ոլորտը կանոնակարգելու կամքի շնորհիվ հասցրել են կյանքի կոչվել։ Տիկին դեսպանի հետ քննարկել են նաև հանրության շրջանում էկոլոգիական կրթության որակի բարելավման և բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։ Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումներն ու երկկողմ ջանքերը հնարավորություն կտան շրջակա միջավայրի կառավարման ուղղություններով հետևողականորեն ամրապնդել հարաբերությունները և խորացնել համագործակցությունը։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Հակակարկտային կայանքներին՝ այլընտրանք
Posted on 3 Նոյեմբերի, 2021

Հակակարկտային կայանքներին՝ այլընտրանք. մասնագետների առաջարկները ՀՀ-ն աշխարհում միակ պետությունն է, որտեղ հակակարկտային պաշտպանության պետական աշխատանքներում օգտագործվում են գազագեներատորային հակակարկտային կայանքներ։ Դրանց ամենամեծ խտությունը Արմավիրի մարզում է՝ 225 հատ, Արարատում՝ 99, Շիրակում՝ 88, Լոռիում՝ 75, Արագածոտնում՝ 73 հատ։ ՀՀ տարածքում գազագեներատորային հակակարկտային կայանքների տեղաբաշխման առումով ամենամեծ խտությունն Արմավիրի, Շիրակի և Արագածոտնի մարզերում է։ Սակայն վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր հանրապետությունում ամենամեծ հաճախականությամբ և ինտենսիվությամբ կարկտահարությունները գրանցվում են հենց այդ հատվածներում։
In
other , eco-energia , shrjaka-mijavayr
ԵՆԲ-ն ներդրումներ է կատարում Հայաստանում մանկապարտեզների անվտանգության և էներգաարդյունավետության բարելավման ուղղությամբ
Posted on 2 Նոյեմբերի, 2021





