ԵՆԲ-ն ներդրումներ է կատարում Հայաստանում մանկապարտեզների անվտանգության և էներգաարդյունավետության բարելավման ուղղությամբ

https://eco.am/%d5%a5%d5%b6%d5%a2-%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a7-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/

Հոկտեմբերի 26-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Երևան քաղաքը ստորագրեցին Հայաստանի մայրաքաղաքի վեց մանկապարտեզների հիմնանորոգման, էներգաարդյունավետության և սեյսմակայունության բարելավման վերաբերյալ աշխատանքային պայմանագրեր:

Հիմնանորոգման միջոցները կհատկացվեն Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է 15 ԵՆԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) բազմադոնոր հիմնադրամի 15 միլիոն եվրո ներդրումով: Ծրագրի նպատակն է բարելավել Երևանի 90 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը և սանիտարական պայմանները:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ֆինանսավորվում են շենքերի ջերմամեկուսացումը, ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի բարելավումը, ուժեղ երկրաշարժերին դիմակայելու համար սանդուղքների ամրացումը և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց հարմարեցումը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։