Շրջակա Միջավայր

Շուտով Երևանի տարբեր վայրերում կհայտնվեն սմարթ ծառեր, որոնք հնարավորություն կտան մեր համաքաղաքացիներին, արևային էներգիայի շնորհիվ, անվճար լիցքավորել իրենց սմարթֆոնները։ Բացի այդ, սմարթ ծառը Հայաստանում կդառնա արևային համակարգերի օգտագործման սիմվոլ, որն ունենալով իրական ծառի տեսք, կլուսավորի իր շրջակա հատվածն ու կստանձնի յուրահատուկ էկո խորհրդատուի դեր։ Նախագծի հեղինակը «ԷկոՎիլ» արևային ընկերության մարքետինգային թիմն է, ի դեմս թիմի […]
Իմանալ ավելին
ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երիտասարդ գիտնականները ստեղծել են «Բուսաբանական այգու ընկերներ/Friends of Botanical Garden» բարեգործական հասարակական կազմակերպություն, որով նախատեսվում է ներգրավել անհատների, որոնք անդամակցելով ՀԿ-ին և վճարելով սահմանված ամսական անդամավճարը, իրենց ներդրումը կունենան Երևանի, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։ «Այգում խնդիրները բազմաթիվ են, 30 տարի լուրջ ներդրումներ չեն […]
Իմանալ ավելին
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օրերս իրականացվեց համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի […]
Իմանալ ավելին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստանում են միջազգային ճանաչում ունեցող ութ միջատաբաններ՝ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերելու համար նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հետազոտական աշխատանքներ են իրականացնում։ Eco.am սոցիալական հարթակը, միջատաբաններին հանդիպեց հենց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ «‎Մեզ համար հետաքրքիր է, […]
Իմանալ ավելին
Արդեն տեղեկացրել ենք, որ վաղը՝ մայիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է համապետական ծառատունկ։ Մինչ մասնակցելը, ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, հարկավոր է իմանալ մի քանի կարևոր հանգամանք, այդ թվում տնկանյութի ճիշտ ընտրությունը։ Տնկանյութի տարբեր տեսակներ Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։ Անտառապատման աշխատանքների համար […]
Իմանալ ավելին
Տեղումների և ձնհալի շնորհիվ այս տարի Հայաստանի ջրամբարներում անհամեմատ ավելի շատ ջուր կլինի, քան նախորդ տարի էր: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, հանրապետության գետերի մեծ մասում, մայիսի 5-6-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի ջրամբարների լցվածությունը զգալիորեն բարձր է։ 5 խոշոր ջրամբարներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 62.8 մլն խմ-ով ավելի ջուր […]
Իմանալ ավելին
Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնից Կովկասի էքսպոզիցիոն հողամասում օրերս վերատնկվել է 20 տարեկան Ձելկովա բոխիատերև (Zelkova carpinifolia) ծառը։ Այս տեսակը գրանցված է ՀՀ բույսերի կարմիր գրքում՝ «Տվյալների անբավարարության» (DD) կատեգորիայի պատկանող բույսերի ցուցակի կազմում։ Բույսի վերջին հավաքը կատարվել է 1927 թվականին և հնարավոր է, որ այս տեսակը ընդանրապես վերացել է ՀՀ տարածքից։ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան […]
Իմանալ ավելին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ, ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։ Ինչպես հայտնում են Տեսչական մարմնից, շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։ Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, […]
Իմանալ ավելին
Ճապոնական փայտանյութի ճգնաժամը հաղթահարելու համար ճապոնացի  ծառաբուծագործները մշակել են մի մեթոդ, ըստ որի, գոյություն ունեցող ծառերի վրա հնարավոր է ավելի արագ աճեցնել ծառեր: Փայտանյութի արտադրության նոր արդյունավետ մեթոդի մշակման պատճառ են դարձել Չինաստանի բերրի հողերի սղությունն ու տնկիների սակավությունը։ Ավելի արագ փայտանյութ արտադրելու համար, առանց որևէ ծառահատման, կարելի է էտել ճապոնական մայրու ծառերը։ Մայրիների ծառերը […]
Իմանալ ավելին
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Հանրապետության գետերի մեծ մասում՝ մայիսի 3-4-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Իսկ ջրամբարների լցվածությունը, նախորդ տարվա համեմատ ավելացել է միայն Ախուրյանի ջրամբարում, որտեղ ջրի ծավալը 74.10մլն. մ³-ով ավելի է։ Նախորդ տարվա համեմատ պակասել է․ 1․ Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն. մ³-ով, 2․ Ազատի ջրամբարում՝ 8.99մլն. մ³-ով, 3․ Մարմարիկի ջրամբարում` 0.88մլն. […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել