Հին ճապոնական անտառային տեխնիկան, առանց ծառերը կտրելու, փայտանյութ է արտադրում

https://eco.am/%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%ba%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1/

Ճապոնական փայտանյութի ճգնաժամը հաղթահարելու համար ճապոնացի  ծառաբուծագործները մշակել են մի մեթոդ, ըստ որի, գոյություն ունեցող ծառերի վրա հնարավոր է ավելի արագ աճեցնել ծառեր:

Փայտանյութի արտադրության նոր արդյունավետ մեթոդի մշակման պատճառ են դարձել Չինաստանի բերրի հողերի սղությունն ու տնկիների սակավությունը։

Ավելի արագ փայտանյութ արտադրելու համար, առանց որևէ ծառահատման, կարելի է էտել ճապոնական մայրու ծառերը։ Մայրիների ծառերը կտրելու փոխարեն, ճապոնացի ծառաբուծագործներն այն էտում են լայնորեն՝ թողնելով միայն ուղիղ ճյուղերը։ Արդյունքում փայտանյութը ուղիղ է աճում և առանց հանգույցների՝ սովորական մայրիից կրկնակի անգամ ավելի ուժեղ և 140 տոկոս ճկունությամբ: Այն ունի ավելի մեծ խտություն, քան սովորական մայրիները և զգալիորեն ավելի արագ է հասունանում՝ ընդամենը 20 տարի:

Ըստ ճապոնացի ծառաբուծագործների այն նվազեցնում է նոր ծառերի տնկման պահանջը և պահպանում  հին ծառերը՝ միաժամանակ ավելի արագ ապահովելով բարձրորակ փայտանյութ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով