«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը ներկայացնում է Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ «Բեթհովենը սարերում» ստեղծագործությունը կհնչի Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։ Հայաստանի սարերի ﬕ հեռու գյուղում ապրում էր ﬕ տղա՝ անունը Դավիթ։ […]
Իմանալ ավելին





