Էկո էներգիա

ՀՀ կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերջնաժամկետ է սահմանել 2035թ.: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)», որը գործադիրը հավանության արժանացրեց սույն թվականի հունվարի 14-ի նիստում: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ֆինանսական աղբյուրները հստակեցված չեն: Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը շահագործել մինչև 2036թ., եթե հիմնավորվի […]
Իմանալ ավելին
Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները: Նոր սակագների համաձայն`  110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ,  գիշերային սակագինը ` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող […]
Իմանալ ավելին
2020թ. դեկտեմբերի 24-ին «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունն ու Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) ստորագրել են 2021թ. միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրը: Այս մասին նշված է «ՏՎԷԼ»-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՀԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ՀԱԷԿ-ում արտադրվել է 1 միլիարդ […]
Իմանալ ավելին
Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից մեկը՝ «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, ստեղծել է նոր վիրտուալ հարթակ  ցուցահանդեսների, բիզնես հանդիպուﬓերի կազմակերպման և քննարկուﬓերի համար առանց ժամանակի և տարածության խոչընդոտների: Հարթակը շատ ճիշտ ժամանակին թողարկվեց՝ հաշվի առնելով պանդեﬕայիի առաջացրած խնդիրները: Գովազդային տեսանյությում հարթակի կարևոր հատկանիշներից մեկը նշվում է այն, որ այլևս կարիք չկա իրական տաղավարներ ստեղծելու համար վնասել շրջակա միջավայրը, մասնավորապես, […]
Իմանալ ավելին
Դեկտեմբերի 22-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձով շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական օրվա առթիվ: «Հարգելի էներգետիկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի […]
Իմանալ ավելին
Ոչ ավանդական, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաև կրճատում է էներգիայի ստացման ծախսերը: Էներգոխնայողությունը ապրելակերպ է, ինչն էապես կարող է նպաստել և շրջակա միջավայրի, և ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: Ներկայիս տեխնոլոգիաները, որոշակի ներդրում կատարելուց հետո, թույլ են տասիս նույնիսկ տնային տնտեսություններին ունենալ սեփական, բնական […]
Իմանալ ավելին
Էլեկտրական շարժիչով մեքենաների շուկան շատ արագ է զարգանում, և համաշխարհային միտումները վաղ թե ուշ իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանում: Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրամոբիլների տարածման առումով առաջիկա տարիները լինելու են հեղափոխական։ Նշենք, որ PLUG.am ծրագրի շրջանակում լիցքավորման կայանների ցանցը ընդլայնվում է, արդեն առկա են […]
Իմանալ ավելին
Հայաստանյան շուկայում արևային էներգետիկ ոլորտում գերակշռում է ֆոտովոլտային համակարգերի դերը, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել նաև այլ արդյունավետ տեխնոլոգիաների համաշխարհային տենդենցներին։ «Կենտրոնացված Արևային Էներգիայի Շուկա, 2019» զեկույցում GlobalData-ն վերլուծում է ոլորտի զարգացման հեռանկարները եւ կանխատեսում, որ 2030 թ․-ին համաշխարհային ԿԱԷ կայանների գումարային հզորությունը կաճի մինչեւ 22․4 ԳՎ, 2018 թ.-ի 5,6 ԳՎ-ից: Անցյալ տարի ոլորտի հզորությունը […]
Իմանալ ավելին
Ռուսաստանը Նորվեգիայի համար «չտեսնված էկոլոգիական նվեր» է պատրաստել Սուրբ Ծննդյան տոներից առաջ: Այդ մասին հաղորդել է NRK նորվեգական հրատարակությունը: Խոսքը Նորվեգիայի հետ սահմանին գտնվող Նիկել քաղաքում մետալուրգիական կոմբինատը փակելու մասին է: «Մեզ ծծումբի երկօքսիդի արտանետումների խոշորագույն կրճատում է սպասում Հյուսիսային Եվրոպայում: Դա հիանալիէ»,-ասել է էկո-ակտիվիստներից մեկը՝ Թոմաս Նիլսենը: Նորվեգիայի բիոէկոնոմիկայի ինստիտուտի հետազոտող Պոլ Էրիկ Ասպհոլմի […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։