Երևանի արտաքին լուսավորությունն ապահովող նատրիումային լամպերը կփոխարինվեն Էներգախնայող լուսատուներով

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%84%d5%ab%d5%b6-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%ba%d5%a1/

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագիծի արդյունքում Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում: Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 70 հազար լապտեր: Միայն վերջին երեք տարում իրականացված համատեղ ծրագրի շրջանակում շուրջ 6000 նատրիումային լամպ է փոխարինվել էներգախնայող LED լուսատուներով: Եվս 4000-ի փոխարինումը նախատեսվում է այս տարվա ծրագրով:

«Այս տարվա ծրագրով ձեռք ենք բերել 500 մլն դրամի լուսատու, վճարել ենք 250-ը: Հաջորդ տարի նախատեսում ենք նույն ծավալի փոխարինում իրականացնել Երևանում»,- ասում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և հավելում, որ Էներգախնայող LED լուսատուներով են կահավորվում երկրորդական փողոցներն ու բակային տարածքները, լուսավորվում՝ երբևէ արտաքին լուսավորության համակարգ չունեցող փողոցները:

«Այս ծրագրերի շրջանակում 2023թ. արդեն Երևանի արտաքին լուսավորության մոտ 50%-ը փոխարինված կլինի էներգախնայող և ժամանակակից լուսատուներով: Վերջնական նպատակը նա է, որ մենք կարողանանք մեր եղած բյուջեի շրջանակում երկարացնել լուսավորության ժամերը: Այս պահի դրությամբ մենք ունենք երկու ռեժիմ՝ ձմեռային և ամառային: Ձմեռային ռեժիմի դեպքում 24:00-ին են անջատվում լույսերը, իսկ ամառայինին՝ ժամը 01:00-ին: Իհարկե, փողոցներ ունենք, որտեղ մինչև լուսաբաց լուսավորությունը կա»,- ընդգծում է քաղաքապետը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել