Արևային էներգիայի օգտագործման ոլորտում մեծանում է համայնքների ներգրավվածությունը

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf/

«Մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարությունը խիստ կարևորում է արևային էներգետիկայի զարգացումը մեր երկրում»,- ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի EU4ASEP  ծրագրի ներքո՝ «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարն ուրախությամբ արձանագրեց, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով մեծանում է համայնքների ներգրավվածությունը։

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»  ծրագրի ջանքերով արդեն իրականություն են դարձել երեք համայնքներում արևային կայանների հիմնումը, որոնք ներկայացնում են զուգահեռ ռեժիմով ցանցի հետ աշխատող կայաններ Ապարանում, ինչպես նաև լիցենզավորված ցանցային կայան Արթիկում։

«Ոլորտի սակագնային և կարգավորող դաշտը արևային էներգիայի զարգացման համար մի շարք հնարավորություններ է ստեղծել, որից մեծապես օգտվում են մասնավոր ընկերությունները։ 2021 թվականին հատուկ լիցենզիաների 15 ՄՎտ-ի պատուհանի գործարկումը հնարավորություն է ստեղծել համայնքների համար օգտվելու այս խթաններից՝ ի նպաստ համայնքների տնտեսական զարգացման, լրացուցիչ բյուջետային միջոցների ստացման, աշխատատեղերի ստեղծման և հետճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար»,- իր ելույթում շեշտեց  նախարարը և հավելեց, որ տեղական արևային էներգիայի բաշխված արտադրությունը կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Համաժողովի ընթացքում, Հայաստանում էներգախնայող աջակցման հիմնադրամներն անդրադարձան համայնքային արևային կայանների կարգավորման դաշտի, ոլորտի զարգացման միտումների, ինչպես նաև ծրագրավորման, նախագծման, տեխնիկական, ստացված էներգիայի հետևանքով բնությանն ու շրջակա միջավայրին չվնասելու խնդիրների մասին։ Իսկ արդեն կառուցման ու էներգավաճառող ընկերություններն էլ տեսանյութերի ու ինֆորմատիվ  ցուցադրության միջոցով ներկայացան իրենց փորձով ու ձեռքբերումներով։ անդրադարձան  փորձի ն ու Համայնքային կայանների կառուցման և էներգավաճառող ընկերությունները գործող:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով