Էկո ապրելակերպ

Մի քանի օրից արդեն տոնական սեղանների շուրջ նստած հարազատներին ու բարեկամներին հյուրընկալվելիս միշտ հիշեք, որ պետք է սնվել չափավոր՝ անգամ տոնական օրերին։ Ինչպես Eco.am սոցիալական հարթակին տեղեկացրեցին  ՀՀ Առողջապահության նախարարությունից, դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները […]
Իմանալ ավելին
Տոնական օրերն արդեն ընթացքի մեջ են, մինչ մտածում եք թե ինչպես զարդարել Ձեր Ամանորի տոնական սեղանները, Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է տոնական օրերին նույնպես դրսևորել էկո վարքագիծ։ Թափոնները աղբաման նետելու ու շրջակա միջավայրը աղտոտելու փոխարեն, այն դարձնենք ամանորյա զարդարանքի մի մասնիկ։ Օրինակ՝ 1․ Շնորհավորանք գրիր վերամշակված թղթի վրա։ 2․ Տոնական նվերների համար տոպրակներ պատրաստիր հին […]
Իմանալ ավելին
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի 2022թ.» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Eco.am սոցիալական հարթակը ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացավ, որ 1-ին հաղթող հորիզոնականը զբաղեցրել է հյուրընկալ դպրոցը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) իր գործընկերների՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն»  հիմնարկի (ԴՍԵԲ) և ՌԴ Ճյուղային սննդի […]
Իմանալ ավելին
«Գլխավոր հարցը տեսլականն է, թե մենք ինչպես ենք տեսնում Սևանա լճի ապագան, ինչ ակնկալիքներ ունենք»,- օրերս ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հռետորական հարցադրումով իր ելույթը սկսեց EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստին, որին ներկա էր Eco.am […]
Իմանալ ավելին
«Նորարարական լուծումներ հանուն համայնքների կայուն զարգացման» (ISSD) ՀԿ-ն նախաձեռնել է Հայաստանում «զրո թափոն» ապրելակերպի տարածումը: ISSD-ի առաքելությունն է ապահովել կայուն զարգացումը Հայաստանում՝ թափոնների կառավարման, գյուղատնտեսության, կրթության, բիզնեսի և շրջանաձև տնտեսության և կանանց հզորացման ոլորտում նորարարական նախագծերի իրականացման միջոցով: Եթե ցանկանում ես նվազեցնել քո էկոլոգիական ոտնահետքը, ապա հետևի՛ր ISSD-ի պատրաստած տեսանյութում նշված խորհուրդներին և սկսի՛ր ավելի […]
Իմանալ ավելին
Օդերևութաբանական փոփոխությունները ազդեցություն են թողնում նաև մարդու ինքնազգացողության ու առողջական վիճակի վրա։ Eco.am սոցիալական հարթակն այսօր կանդրադառնա գեոմագնիսական դաշտի փոփոխության արդյունքում մարդկության առողջության վրա թողած հետևանքներին և ազդեցությանը։ Երկրի մագնիսականության ուսումնասիրման հիմքում ընկած են մագնիսական չափումները, որոնք կատարվում են տարբեր եղանակներով ու սարքերով՝ կողմնացույցով, մագնիսական թեոդոլիտով ու կշեռքով, մագնիսաչափով, Երկրի արհեստական արբանյակով։ Երկրի մագնիսականության հետազոտումը […]
Իմանալ ավելին
Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հնարավոր է էլեկտրաէներգիա ստանալ նաև ձյունից։ Այս տարվա դեպտեմբերից մինչև 2023 թվականի մարտը նրանք նախաձեռնել են գիտափորձ իրականացնել և փորձարկել աշխարհում առաջին ձյան էլեկտրակայանը։ Այն իրականացվում է ՝ Տոկիոյի Էլեկտրական հաղորդակցության համալսարանի և Forte-ի հետ համագործակցությամբ։ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի մարտը Ճապոնիան կփորձարկի աշխարհում առաջին ձյան էլեկտրակայանը, ըստ […]
Իմանալ ավելին
Նոր կյանք՝ հին հագուստին։ Օրերս Գյումրու Երիտասարդական պալատի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «rECOvery»՝ վերականգնում հավաքածուի փակ ցուցադրությունը։ Ամբողջ հավաքածուն ստեղծված է հին, օգտագործված հագուստից, ստեղծողներն էլ  պալատի երիտասարդներ են, որոնք ի սկզբանե ոչ մի հատուկ մասնագիտական գիտելիք չեն ունեցել այս ոլորտից: Ծրագիրն ունի բնապահպանական բաղադրիչ՝ հագուստը դեն նետելու փոխարեն դրան երկրորդ կյանք տալը: Նույնիսկ՝  հրավիրատոմսերը […]
Իմանալ ավելին
«Արաքսի հովտի ջրաճահճային տարածքների պահպանություն համայնքների ներգրավմամբ» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում (Արաքս խոշորացված համայնք) կազմավորվել է կամավորական խումբ՝ որին անդամակցում են տեղացի ակտիվ քաղաքացիներ, ովքեր հանձն են առել պահպանելու իրենց համայնքի ջրաճահճային տարածքները: Իրենց գործունեության ընթացքում կամավորները կհավաքագրեն տեղեկատվություն տեղի բնապահպանական խնդիրների, կենդանատեսակների առկայության և նրանց հետ կապված խնդիրների միասին, և հնարավորինս իրենց […]
Իմանալ ավելին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում կայացել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառում: Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրն այս տարի կրում է «Կայուն ժառանգություն» խորագիրը և նպատակ ունի համախմբելու ուժերը շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում, դրա համար մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև բարձրացնելու իրազեկվածությունը պլաստիկի օգտագործման վնասակար հետևանքների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
Իմանալ ավելին