«Արաքսի հովտի ջրաճահճային տարածքների պահպանություն համայնքների ներգրավմամբ» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում (Արաքս խոշորացված համայնք) կազմավորվել է կամավորական խումբ՝ որին անդամակցում են տեղացի ակտիվ քաղաքացիներ, ովքեր հանձն են առել պահպանելու իրենց համայնքի ջրաճահճային տարածքները:
Իրենց գործունեության ընթացքում կամավորները կհավաքագրեն տեղեկատվություն տեղի բնապահպանական խնդիրների, կենդանատեսակների առկայության և նրանց հետ կապված խնդիրների միասին, և հնարավորինս իրենց նպաստը կունենան տարածքի մաքրության և կենսաբազմազանության պահպանությանը:
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից, որի աշխատակիցները խմբի անդամներին նախապես ներկայացրել են ծրագրի նպատակներն ու արդեն իսկ ստացված արդյունքները։ Ինչպես նաև քննարկվել են տեղում առկա բնապահպանական խնդիրները և դրանց հետ կապված հնարավոր լուծումները:
Կամավորական խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով ծրագրի շրջանակներում Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Միխայել Օտտո (Michael Otto) բնապահպանական ֆոնդի աջակցությամբ, տրամադրվել են դաշտային հանդերձանք, կապի միջոցներ, լուսանկարչական սարք, համակարգիչ և օպտիկական սարքեր:






Թողնել մեկնաբանություն