Blog
In
other , shrjaka-mijavayr
Համապետական ծառատունկին միայն Բյուրականի անտառպետության տարածքում տնկվել է շուրջ 8500 տնկի
Posted on 10 Մայիսի, 2022

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օրերս իրականացվեց համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և ողջ անձնակազմը, այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։
Նշված տարածքում տնկվել է շուրջ 8500 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թեղի, խնձորենի։
«Ինչպես գիտեք, կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ Ծառ տնկելն ու խնամելը ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել այսօր վաղվա օրվա ու ապագա սերունդների համար։ Եվ այսօր այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի մեր միասնական տեսլականին»,- ծառատունկի ժամանակ ասել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ու շնորհակալություն հայտնել և՛ համապետական ծառատունկի մասնակիցներին, և՛ սեփական այգում կամ բակում մեկ ծառ տնկած համաքաղաքացիներին։
«Ծառատունկից ավելի կարևոր է ծառերի հետագա խնամքը, այնպես որ սա միայն ժամերի աշխատանք չէ, այլ՝ տարիների»,- նշել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
Ծառատունկը համախմբում է բոլորին մեկ միասնական, հանրօգուտ գաղափարի շուրջ, որի իրականացման դեպքում, հնարավորինս կկարողանանք պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև՝ պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնել էկոհամակարգերը։
In
other , shrjaka-mijavayr
Նոր տեսակի թիթեռներ և միջատներ հայտնաբերելու համար Հայաստանում են 6 երկրների անվանի գիտնականներ
Posted on 10 Մայիսի, 2022

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցությամբ այս օրերին Հայաստանում են միջազգային ճանաչում ունեցող ութ միջատաբաններ՝ Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Սլովակիայից։ Հայաստանում նոր տեսակի թիթեռների և միջատների հայտնաբերելու համար նրանք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հետազոտական աշխատանքներ են իրականացնում։
Eco.am սոցիալական հարթակը, միջատաբաններին հանդիպեց հենց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։
«Մեզ համար հետաքրքիր է, թե Հայաստանում ինչպես է իրականացվում վայրի բնության պահպանությունը»,- Eco.am –ի հետ զրույցում ասաց գերմանացի պրոֆեսոր, դոկտոր Հարթմուտ Ռովերիքը։
«Այստեղ գտել ենք կենսաբազմազանություն, որը դժվար է գտնել Եվրոպայում։ Ուրախ ենք, որ կարող ենք օգնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներին՝ մոնիթորինգ իրականացնելու հարցում, բացահայտել տեղեկատվություն այն տեսակների վերաբերյալ, որոնք առկա են տարածաշրջանում»,- պատրաստակամությամբ արձանագրեց գերմանացի պրոֆեսորն ու խոստովանեց․ «Մենք Գերմանիայում նման մեծ տարածք չունենք, այս պահպանության տարածքն ասես Հայաստանի գանձարանն է»։
Ըստ նրա, իր հետ Հայաստանում գտնվող գիտնականները նպատակադրված են պարբերաբար գալ Հայաստան՝ տարբեր եղանակներին, քանի որ յուրաքանչյուր եղանակ իր հետ նոր հնարավորություն է բերում՝ նոր տեսակ հայտնաբերելու համար։
«Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ 30 տարի առաջ եմ եկել ու պիտի ասեմ, որ ձեր երկրի բնության մեջ շատ բան է փոխվել։ Ընդհանրապես, կենդանական աշխարհը փոխվում է՝ կախված եղանակային պայմաններից, իսկ Հայաստանում շատ նոր տեսակներ են հայտնաբերվել»,- մեզ հետ զրույցում փաստեց լիտվացի գիտնական Պովիլաս Իվինսկիսը։
Նախորդ այցի ընթացքում գիտնականներն այստեղ հայտնաբերել են բացառիկ թիթեռների, որոնց հասցրել են գրանցել համաշխարհային գանձարանում։
Գիտնականներից մի քանիսը առաջին անգամ են Հայաստանում, սակայն չեն թաքցնում, որ մշտապես երազել են մեր երկիր գալու մասին։ Նրանցից մեկն էլ հենց Սլովակիայից ժամանած Ժդենո Տոկարն է․«Արդեն 45 տարի փոքր թիթեռներ եմ հավաքում և ուսումնասիրություններ եմ կատարում։ Հայաստանում նոր ցեղատեսակներ հայտնաբերելուն պես պետք է հասկանանք, թե ինչ անուն ընտրենք նրանց համար։ Սովորաբար, նոր տեսակներին անվանակոչում ենք ըստ տարածքի, ըստ բույսի կամ էլ հայտնագործողի ու նրա կնոջ անունով»,- պատմեց զրուցակիցն ու շրջվելով դեպի Լատվիացի գիտնական Նիկոլայ Սավենկովի կողմը, ժպիտով պատմեց․ «Օրինակ, թիթեռներից մեկն անվանել ենք Սավենկովի կնոջ պատվին»,- ապա մտաբերեց․ «Նախորդ այցի ընթացքում Հայաստանում 10 նոր տեսակի թիթեռներ էինք հայտնաբերել»։
Իսկ դանիացի Բյարնե Սկուլեին, բացի գիտական ուսումնասիրություններից հետաքրքիր է անմահացնել հայաստանյան միջատներին․ «Շատ եմ սիրում միջատների լուսանկարներ անել, իսկ այստեղ և՛ բնությունը, և՛ կենդանական աշխարհը անսահման հնարավորություն են ընձեռում, ինչն ինձ շատ է դուր գալիս»։
Այս պահին գիտնականների աշխատանքները շարունակվում են, լիահույս են նոր տեսակներ հայտնաբերելու և միջազգային գանձարանում դրանք ավելացնելու հարցում։ Անկեղծանում են, որ տպավորված են հայկական հյուրընկալությամբ և, իհարկե, բնությամբ։ Նրանց խոսքով, Հայաստանում անգամ կենդանիներն են մարդամոտ ու բարի։
In
shrjaka-mijavayr
Ինչ տնկանյութով մասնակցել համապետական ծառատունկին
Posted on 6 Մայիսի, 2022

Արդեն տեղեկացրել ենք, որ վաղը՝ մայիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է համապետական ծառատունկ։ Մինչ մասնակցելը, ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, հարկավոր է իմանալ մի քանի կարևոր հանգամանք, այդ թվում տնկանյութի ճիշտ ընտրությունը։ Տնկանյութի տարբեր տեսակներ Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։ Անտառապատման աշխատանքների համար օգտագործվում են տարբեր տնկանյութեր, որոնք հիմնականում կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ սերմնաբուսակներ, տնկիներ, կտրոններ։ ՍԵՐՄՆԱԲՈՒՍԱԿՆԵՐԸ սերմից աճեցված մեկից երկու տարեկան բույսեր են և բնորոշվում են հետևյալ բնութագրիչներով․ 1․ ունենան ուղիղ բներ՝ ամբողջությամբ փայտացած ընձյուղների գագաթներով և ձևավորված բողբոջներով, 2․ չափսերը տարբեր տեսակների մոտ պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին (բնի տրամագիծն արմատավզիկի մոտ առնվազն 2.5-6 մմ, վերգետնյա մասի բարձրությունն առնվազն 10-30 սմ), 3․ օժտված լինեն լավ զարգացած փնջաձև արմատային համակարգով՝ վերգետնյա մասին համապատասխան արմատների քանակով, 4․ արմատային համակարգի երկարությունը պետք է լինի առնվազն 20 սմ։ ՏՆԿԻ է կոչվում սերմերից կամ կտրոններից տնկարանի դպրոցական բաժնում աճեցրած ծառի երիտասարդ բուսակը։ Տնկիները բնորոշվում են հետևյալ բնութագրիչներով․ 1․ ունենան ուղիղ բներ՝ ամբողջությամբ փայտացած ընձյուղների գագթներով և ձևավորված բողբոջներով, 2․ չափսերը պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին (բնի տրամագիծը արմատավզիկի մոտ առնվազն 5-10մմ, վերգետնյա մասի բարձրությունն առնվազն 20-40 սմ)։ ԿՏՐՈՆԸ կտրոնավորման համար բույսից առանձնացված վեգետատիվ որևէ մասն է։ Լինում է փայտացած (աշնանը կամ վաղ գարնանը), ոչ լրիվ փայտացած կամ կանաչ (ամռանը տերևով), արմատային (պատրաստում են աշնանը և պահում մինչև գարուն), տերևային (տերևի որևէ մաս)։ Կանաչ կտրոնավորումը հանդիսանում է ամենատարածված մեթոդներից մեկը։Այդ նպատակով հիմնականում օգտագործվում են միամյա և երկամյա կտրոններ։ Ձմեռային կտրոնները հիմնականում մթերվում են հոկտեմբերից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, կամ էլ գարնանը։ Ամառային կտրոննեը մթերվում են վեգետացիոն շրջանի ընթացքում և սահմանափակ կիրառություն ունեն անտառային տնտեսության մեջ։
In
shrjaka-mijavayr
Տեղումների և ձնհալի շնորհիվ Հայաստանի ջրամբարներում ավելի շատ ջուր կլինի
Posted on 6 Մայիսի, 2022

Տեղումների և ձնհալի շնորհիվ այս տարի Հայաստանի ջրամբարներում անհամեմատ ավելի շատ ջուր կլինի, քան նախորդ տարի էր: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, հանրապետության գետերի մեծ մասում, մայիսի 5-6-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի ջրամբարների լցվածությունը զգալիորեն բարձր է։ 5 խոշոր ջրամբարներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 62.8 մլն խմ-ով ավելի ջուր կա: Ախուրյան, Արփի լիճ, Ապարան, Ազատ, Մարմարիկ՝ խոշոր ջրամբարների շարքում ջրի լցվածության լավագույն ցուցանիշը Ախուրյանինն է: 2022 թվականի հունվարից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում, գրանցված ծավալից Սևանա լիճ է տեղափոխվել 46 միլիոն 881 հազար խորանարդ մետրը։ Մայիսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 24 սանտիմետրով շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։
In
eco-tourism
Հայաստանը կմասնակցի երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովին
Posted on 5 Մայիսի, 2022

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը, Իտալիայի Սորենտո քաղաքում, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ, կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit): Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառումը նախատեսված է 2003 թվականի հուլիսի 4-ից մինչև 2010 թվականի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված պատանիների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների (ծրագրերի) և/կամ զբոսաշրջության նկատմամբ: Միջոցառման կազմակերպիչները, բացի ճանապարհածախսից, կհոգան մասնակիցների կեցության և սննդի ծախսերը: Ներկայացվող պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://cvent.me/e24Omo (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ: Միջոցառմանը գրանցման հայտ ներկայացրած թեկնածուն իր և իրեն ուղեկցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե) մինչև ս.թ. մայիսի 14-ը կարող է ուղարկել youth@escs.am էլ. հասցեին:
In
shrjaka-mijavayr
Կարմիր գրքում գրանցված ծառը վերատնկվել է Բուսաբանական այգում
Posted on 5 Մայիսի, 2022

Երևանի բուսաբանական այգու Էկոէպիկենտրոնից Կովկասի էքսպոզիցիոն հողամասում օրերս վերատնկվել է 20 տարեկան Ձելկովա բոխիատերև (Zelkova carpinifolia) ծառը։ Այս տեսակը գրանցված է ՀՀ բույսերի կարմիր գրքում՝ «Տվյալների անբավարարության» (DD) կատեգորիայի պատկանող բույսերի ցուցակի կազմում։ Բույսի վերջին հավաքը կատարվել է 1927 թվականին և հնարավոր է, որ այս տեսակը ընդանրապես վերացել է ՀՀ տարածքից։ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը վերարտադրում է բույսը` հետագայում բնություն վերադարձնելու նպատակով։ Ձելկովա բոխիատերևը տարածված է Կովկասում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրում, աննշան քանակությամբ, բոխակարնային անտառներում, ծովի մակերևույթից 900 մետր բարձրության վրա։ Ի՞նչ պայմաններ է պահանջում 1․ Այն պահանջկոտ բույս է։ 2․ Պահանջկոտ է ոչ միայն հողի, այլ նաև օդի խոնավության նկատմամբ։ 3․ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ անտառային սևահողերը։ 4․ Ստվերատար է. խիստ զգայուն է ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունների նկատմամբ։ 5․ Բազմանում է սերմերով, կտրոնավորմամբ և պատվաստի միջոցով։ Ձելկովա բոխիատերևի կիրառությունը՝ բնության մեջ Պիտանի է ծառուղիների, խմբերի, մասսիվների համար, և որպես սոլիտեր։ Քանի որ առատ արմատային մացառներ է տալիս, հաջողությամբ կարելի է օգտագործել հակաէրոզիոն հողապաշտպան տնկարկներում։ Չափազանց արժեքավոր ծառատեսակ է, որը գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում» և ենթակա է պահպանության։ Ձելկովա բոխիատերևի նկարագրությունը Հզոր, ճյուղատարած ծառն ունի 25-30 մետր բարձրությամբ և մինչև 2,0 մետր բնի տրամագծով։ Խիտ տնկարկներում բունը ուղիղ է, սլացիկ, ճյուղերից ազատ։ Ազատության մեջ առաջացնում է ուժեղ ճյուղավորված հզոր, լայն գլանաձև սաղարթ, կլորավուն գագաթով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագորշավուն է։ Ընձյուղները կարմրագորշավուն են, մազմզուկապատ։ Բողբոջները երկարավուն-կոնաձև են, 2-3 մմ երկարությամբ, կարմրագորշավուն կամ դարչնագույն։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն-էլիպսաձև, սրածայր, 4-8 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ, սղոցաեզր, վերևի կողմից փայլուն, մուգ կանաչ, ներքևից ավելի բաց գույնի։ Աշնանը սովորաբար գորշ կամ դեղնավուն գույն են ստանում։ Ծաղկում է ապրիլին, տերևները բացվելու հետ միաժամանակ։ Տերևաթափը դիտվում է նոյեմբերին։ Պտուղները մանր են, կանաչավուն, անկյունավոր, հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Ապրում է մինչև 300 տարի։
In
shrjaka-mijavayr
Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար
Posted on 5 Մայիսի, 2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ, ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։
Ինչպես հայտնում են Տեսչական մարմնից, շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։ Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, սևահողը հանձնվել է համայնքներին։ Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 250.000 ՀՀ դրամի չափով։ Նշվում է, որ վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։In
eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Հին ճապոնական անտառային տեխնիկան, առանց ծառերը կտրելու, փայտանյութ է արտադրում
Posted on 4 Մայիսի, 2022

Ճապոնական փայտանյութի ճգնաժամը հաղթահարելու համար ճապոնացի ծառաբուծագործները մշակել են մի մեթոդ, ըստ որի, գոյություն ունեցող ծառերի վրա հնարավոր է ավելի արագ աճեցնել ծառեր: Փայտանյութի արտադրության նոր արդյունավետ մեթոդի մշակման պատճառ են դարձել Չինաստանի բերրի հողերի սղությունն ու տնկիների սակավությունը։ Ավելի արագ փայտանյութ արտադրելու համար, առանց որևէ ծառահատման, կարելի է էտել ճապոնական մայրու ծառերը։ Մայրիների ծառերը կտրելու փոխարեն, ճապոնացի ծառաբուծագործներն այն էտում են լայնորեն՝ թողնելով միայն ուղիղ ճյուղերը։ Արդյունքում փայտանյութը ուղիղ է աճում և առանց հանգույցների՝ սովորական մայրիից կրկնակի անգամ ավելի ուժեղ և 140 տոկոս ճկունությամբ: Այն ունի ավելի մեծ խտություն, քան սովորական մայրիները և զգալիորեն ավելի արագ է հասունանում՝ ընդամենը 20 տարի: Ըստ ճապոնացի ծառաբուծագործների այն նվազեցնում է նոր ծառերի տնկման պահանջը և պահպանում հին ծառերը՝ միաժամանակ ավելի արագ ապահովելով բարձրորակ փայտանյութ:
In
shrjaka-mijavayr
Ինչ իրավիճակ է Հանրապետության գետերում և ջրամբարներում
Posted on 4 Մայիսի, 2022

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Հանրապետության գետերի մեծ մասում՝ մայիսի 3-4-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Իսկ ջրամբարների լցվածությունը, նախորդ տարվա համեմատ ավելացել է միայն Ախուրյանի ջրամբարում, որտեղ ջրի ծավալը 74.10մլն. մ³-ով ավելի է։ Նախորդ տարվա համեմատ պակասել է․ 1․ Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն. մ³-ով, 2․ Ազատի ջրամբարում՝ 8.99մլն. մ³-ով, 3․ Մարմարիկի ջրամբարում` 0.88մլն. մ³, 4․ Ապարանի ջրամբարում՝ 1.50մլն. մ³-ով պակաս է՝ նախորդ տարվա նույն օրվա ծավալից։
In
shrjaka-mijavayr
Բնապահպանական ի՞նչ խնդիրներ կլուծի համապետական ծառատունկը
Posted on 4 Մայիսի, 2022





