Blog
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Խոլորձների ցուցահանդես
Posted on 20 Մայիսի, 2022

Մայիսի 22-ին, Բաղրամյան 56 հասցեում գտնվող Orchid Gallery ծաղկի սրահը, առաջին անգամ Հայաստանում, կկազմակերպի ծաղկի ցուցահանդես։
Orchid Gallery-ի առաջարկով «Խոլորձների ցուցահանդես»-ում կցուցադրվեն այն անհատների բույսերը, որոնք ունեն հետաքրքիր պատմություն կամ յուրահատուկ տեսակի են։ Ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև այն ծաղիկները, որոնք դեռ ծաղկած չեն՝ կցելով իր լուսանկարը:
Իսկ այցելուների համար, ովքեր կցանկանան ներկա լինել և վայելել այդ օրվա հետաքրքիր ու դրական միջավայրը՝ մուտքն ազատ է՝ սկսած առավոտյան 10։00-ից, իսկ 13:00 ից սկսած տեղի կունենա փոքր միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կպատմեն իրենց բույսերի, սիրելի հոբբիի մասին, մանրամասնորեն կներկայացնեն իրենց հավաքածուները։
Մասնակիցները կստանան մասնակցության սերտիֆիկատ, իսկ միջոցառումը կլուսաբանվի նաև լայն շրջանակների համար։
Փոխենք միասին մեր ամենօրյա կյանքի ռիթմը՝ մեկ կիրակի նվիրելով բույսերին։
«Խոլորձների ցուցահանդեսի» մասին մանրամասն տեղեկությունների համար՝ սեղմեք այստեղ․

In
eco-tourism , shrjaka-mijavayr
Ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության, World Land Trust-ի ներկայացուցիչները մտադիր են երկար ժամանակով գալ Հայաստան
Posted on 19 Մայիսի, 2022

Բրիտանական World Land Trust կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝ գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր որդեգրած առաքելության շրջանակներում։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները տպավորված էին կատարված աշխատանքով և պատրաստ են շարունակել աջակցել մեզ՝ իրականացվելիք ծրագրերի շրջանում ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության»,-նշեց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ում ուղեկցությամբ էլ գործնկերները շրջեցին ապաստարանում, այցելեցին ծառատունկ իրականացված տարածքներ, ինչպես նաև ծանոթացան արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք այլ ծրագրերին։
Հիմնադրամի աշխատակիցները գործնկերներին ներկայացրեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսլականը և գործողությունների պլանը՝ առ 2030 թվականը։ World Land Trust-ի ներկայացուցիչները ծանոթացան նաև խնդիրներին և քննարկեցին հնարավոր լուծման տարբերակները:
«Հայաստանի մասին շատ եմ լսել, և բոլոր սպասելիքներս արդարացան՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կատարած հսկայածավալ աշխատանքների և նվիրումի առումով։ Շատ տպավորված եմ այն ամենով, թե ինչքան լավ են կատարվում աշխատանքները»,-նշեց World Land Trust-ի կենսաբազմազանության պահպանության բաժնի տնօրեն Ռիչարդ Քաթբերթը, որն առաջին անգամ էր Հայաստանում։
Իսկ World Land Trust-ի Պահպանության ծրագրերի մենեջեր Շարլոթ Բեքհեմը հասցրել է մի քանի անգամ լինել Հայաստանում։
«Ամեն այցիս ընթացքում տեսնում եմ այն զարգացումը, որը տեղի է ունեցել նախորդ այցերից հետո։ Տարիներ առաջ, երբ առաջին անգամ այստեղ էի եկել, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում ոչինչ չկար, իսկ այսօր ամեն ինչ այլ է։ Շատ տպավորիչ է տեսնել, թե ինչի եք հասել այս ընթացքում»,-շեշտեց նա։
World Land Trust-ի ներկայացուցիչները ցանկություն ունեն վերադառնալ և ավելի երկար ժամանակահատվածով ուսումնասիրել նախագծերը և հնարավոր համագործակցության ընդլայնումը։
Նշենք, որ World Land Trust-ը տարիներ շարունակ աջակցում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծրագրերին։ Բրիտանական կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին, զբաղվում է վտանգված տարածքների պահպանությամբ։ Այն աջակցում է ծրագրերի իրականացմանն ավելի քան 20 երկրներում։
In
other , shrjaka-mijavayr
«Արյունոտ» գերլուսի՞ն, թե՝ լուսնի խավարում
Posted on 19 Մայիսի, 2022

Օրերս Երկիր մոլորակը մի քանի րոպեով գտնվել է Արեգակի և Լուսնի միջև, արդյունքում՝ երկնքում հայտնվել է «արյունոտ» գերլուսին։ Այդ ժամանակ լուսինն ամբողջությամբ ընկել է Երկրի ստվերի մեջ և դրանից ստացել մուգ կարմիր երանգ։ Լուսնի խավարումը համընկել է մեկ այլ իրադարձության՝ գերլուսնի հետ, երբ Լուսինն իր ուղեծրի մեջ գտնվում է Երկիր մոլորակին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ էր թվում: Լոնդոնի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ դոկտոր Գրեգորի Բրաունը իրադարձությունն այսպես է բացատրել․ «Իրականում, այս պահին դուք կարող եք տեսնել և՛ արևածագը, և՛ մայրամուտը, որոնք տեղի են ունենում միաժամանակ»։ Եվրոպայում խավարումը տևել է համեմատաբար կարճ ժամանակ, բայց Ամերիկայի որոշ շրջաններում պատկերն իսկապես տպավորիչ է եղել։
In
other , shrjaka-mijavayr
Գետերի մեծ մասում և ջրամբարներում դիտվել է ջրի ելքերի մեծացում
Posted on 17 Մայիսի, 2022

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Հանրապետության գետերի մեծ մասում մայիսի 16-17-ը դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում։ Իսկ ջրամբարների լցվածությունը, մայիսի 17-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ավելացել է` 1․Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 150.73մլն. մ³-ով 2․Ապարանի ջրամբարում՝ 1.85մլն. մ³-ով։ 3․Արփի լիճ ջրամբարում` 6.50մլն. մ³-ով, 4․Ազատի ջրամբարում՝ 5.23մլն. մ³-ով, 5․Մարմարիկի ջրամբարում` 0.02մլն. մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից։
In
other , eco-mshakuyt
«ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը, այլև այն կնպաստի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը
Posted on 17 Մայիսի, 2022

Նախադեպը չունեցող «ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը՝ որպես մշակութային կենտրոն, այլև այն կնպաստի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, այդպիսով՝ խթանելով նաև մեր երկրի տնտեսության ակտիվությանը։ Այս մասին օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ 2022 թ.-ին փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին: Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը: Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Բոլոր համերգները կանցկացվեն Հրազդան մարզադաշտում։ «Նախագիծը կնպաստի Հայաստանի PR-ի և իմիջի էլ ավելի լավացմանն ու ճանապարհ կբացի համաշխարհային այլ՝ էլ ավելի հռչակավոր անունների համար, ովքեր կգան Հայաստան և հանդես կգան ելույթներով։ Մենք գովազդելու ենք Հայաստանը, ցույց ենք տալու մեր երկիրը որպես խաղաղ, կայուն, ծաղկող վայր, որն ունի փառահեղ ապագա։ Մեր համերգները լսելու են 30-50 հազար մարդիկ։ Ելույթ են ունենալու արտիստներ, որոնց համերգներին մասնակցելը երազանք է։ Պետք է ասեմ, որ միայն այս երեք արտիստներով փառատոնը չի սահմանափակվելու։ «ՀԱՅԱ»-ն կշարունակվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին` Հայաստանում ներկայացնելով ամենասիրված և ականավոր փոփ աստղերի, որոնց անունները շուտով կհրապարակվեն և որոնց անունների հրապարակումը ևս մեծ ցնցում կառաջացնի: Նախատեսվում են համերգներ նաև քաղաքից դուրս գտնվող գեղատեսիլ վայրերում»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ համերգների հետ կապված իրարարանցում է առաջացել ոչ միայն Հայաստանում և տարածաշրջանում, այլև սփյուռքում։ Սոնա Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց նաև Հրազդան մարզադաշտին՝ նշելով, որ օգտագործում են դաշտի մի մասը։ «Վստահեցնում եմ, որ մարզադաշտը ունակ է հյուրընկալելու այդ համերգները։ Փառատոնը մարզադաշտի կյանքում մեծ դեր է խաղալու․ այդ կառույցը երկրորդ կյանք և շնչառություն կստանա։ Նշեմ նաև, որ այդ օրերին հատուկ փառատոնային մթնոլորտ ու միջավայր է լինելու ամբողջ մարզադաշտի տարածքում»,-հավելեց նա։ Փառատոնի շրջանակում Հայաստան են այցելելու պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, հնարավոր է լինեն Հոլիվուդյան դերասաններ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Սոնա Հովհաննիսյանը փաստում է՝ այն վերաբերմունքը, ջերմությունը, որով Հայաստանն ընդունում է հյուրերին, իրենց դարձնում է մեր երկրի ընկերներն ու բարեկամները և այդ բարեկամությունը ի շահ Հայաստանի է ծառայում։ Եվ իրենք աշխատելու են բոլոր գերատեսչությունների հետ՝ մաքսիմալ ապահովելու փառատոնի հանրահռչակումը։ «ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ: «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։ «Երևանյան Հեռանկարներ»-ի շրջանակներում Հայաստանում ելույթներ են ունեցել Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Շառլ Ազնավուրը, Ջորջ Բենսոնը, Լառա Ֆաբիանը, Գառուն, Ջո Կոկերը, Գորան Բրեգովիչը, Լոնդոնի և Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք։ «Երևանյան Հեռանկարներ»-ը ևս շարունակվելու է՝ հյուրընկալելով համաշխարհային աստղերի։
In
other , shrjaka-mijavayr
50 տարվա աղբից մաքրվում է Երևանյան լիճը․ ափամերձ տարածքում կգործի հանգստի գոտի
Posted on 16 Մայիսի, 2022

Գրեթե մեկ ամիս է ինչ մեկնարկել է Երևանյան լճի ափամերձ տարածքում հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Մինչ այդ, տարածքում ընթանում է մաքրման գործընթաց։
«25000 քմ տարածք արդեն մաքրել ենք, որտեղից շուրջ 12 000 խմ աղբ է տեղափոխվել, օրական՝ 40 մեքենա»,- ասում է Երևանյան լճի մաքրման աշխատանքները համակարգող Անդրանիկ Մելիքյանը:
«Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ»,-տեղեկացնում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
Նախաձեռնությունն աննախադեպ է, ծավալները՝ մեծ. հանգստի գոտին մաքրվում է շուրջ 50 տարվա աղբից: Ծրագրի համար բյուջետային մասհանումն ու համայնքի միջոցներից հատկացումների ծավալը հասնում է շուրջ 80 մլն դրամի:
«Քանի որ Երևան համայնքը բնապահպանական վճարներ է ստանում՝ ծրագիրը ներկայացրեցինք կառավարություն և հավանություն ստացանք՝ սկսելու մաքրման աշխատանքները: Ծավալն, իհարկե բավականին մեծ է, այս տարի առաջին անգամ ենք իրականացնում: Ծրագիրը լինելու է շարունակական, և մենք արդեն նոր մրցույթ ենք հայտարարել, որ մաքրման աշխատանքներ շարունակենք աշնանը»,- ասում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Միջավայրի համար պակաս վտանգավոր չեն լճում աճող եղեգնը: 16 հա զբաղեցնող եղեգնուտը հանգեցնում է ջրի չնախատեսված կորստի: Եղեգնուտը չորացնելու միջոցառումները մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից:
«Մեր գիտնականներից մեկը դիմում էր գրել, թե եղեգնը մեր գյուղատնտեսությանն ու ընդհանուր ջրային պաշարներին ինչ վնաս է հասցնում, օրինակ, մեկ եղեգնը ընդհանուր առմամբ շուրջ 300 լիտր ջուր է գոլորշիացնում: Անօդաչու սարքով կարողացանք հատուկ լուծույթով ամբողջ մակերևույթը ծածկել: Այս հատվածը հիմա պետք է եղեգնով պատված լիներ, ինչպես տեսնում եք՝ մաքուր է»,- նկատում է քաղաքապետը և տեղեկացնում, որ ծրագրով Հրազդան գետի վրա կտեղադրվի նաև ճաղավանդակ, կիրականացվեն աղբաորսիչ միջոցառումներ:
«Տեսնում եք, որ պլաստիկե շշեր և տարբեր առարկաներ են այս պահի դրությամբ ջրին լողում: Դրանց հոսքը կսահմանափակվի, և այլևս հնարավոր չի լինի, որ Հրազդան գետով այդ ամբողջ աղբը հասնի լիճ: Բացի այդ, այս ծրագրով ջրի մակերևույթը բավականին կբարձրանա, որը հնարավորություն կտա Արարատյան դաշտ ուղարկվող ջրի ծավալն ավելացնել և արդյունավետ օգտագործել»,- ընդգծում է քաղաքապետը:
Անդրադառնալով տարածքում հանգստի գոտի կառուցելու ծրագրին՝ Երևանյան լիճը մաքրելուն զուգահեռ, քաղաքապետը տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման համար հարկ կլինի ծախսել շուրջ 190 մլն դրամ․ «Սա Երևանի լավագույն միջավայրներից մեկն է, որը, ցավոք սրտի, աղտոտում ենք և հիմա պետական ու համայնքային բյուջեից գումարներ ենք ծախսում վերականգնելու համար: Ուրախ կլինեմ, եթե մեր քաղաքացիները Երևանը, մեր հայրենիքը մաքուր պահեն և դրանով նպաստեն մեր երկրի զարգացմանը»:
Տեղեկանք
Երևանյան ջրամբարը կառուցվել է դեռևս 1970թ.՝ Հրազդան գետի վրա, նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշար կուտակելու խնդիրը, այլև, հաշվի առնելով Երևանի կլիմայական պայմանները, ամռանը մեղմում է քաղաքի շոգը, իսկ ձմռանը՝ ցուրտը:
In
other , shrjaka-mijavayr
Մայիսի 15-ին նշվեց Կլիմայի միջազգային օրը․ վերջին տասնամյակներին Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ
Posted on 16 Մայիսի, 2022

Կլիմայի պահպանումը, հատկապես վերջին տարիներին, մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է: Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով: Կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախականության և ինտենսիվության ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկները, տորնադոները, աննախադեպ շոգից մինչև անսովոր սառնամանիքներ: Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից: Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հարցերն ակտիվորեն քննարկվում են՝ սկսած անցյալ դարի 1980-ականների վերջերից: Իսկ առաջին անգամ կլիմայի գլոբալ տաքացման խնդիրները քննարկվել են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային գագաթնաժողովում։ Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը կայունացնելու և, որպես հետևանք, ջերմոցային էֆեկտի առաջացումը կանխելու կամ երկրագնդի կլիմայի վիճակի վրա վերջինիս բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ավելի քան 180 ներկայացուցիչներ ստորագրեցին կլիմայի փոփոխության մասին Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) շրջանակային կոնվենցիան (UNFCCC): 1997 թվականի դեկտեմբերին աշխարհի 190 տերությունների ներկայացուցիչներ ստորագրեցին Կիոտոյի արձանագրությունը՝ Շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ փաստաթուղթ, որը յուրաքանչյուր պետության պարտավորեցնում էր նվազեցնել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները: Կլիմայի գլոբալ տաքացման բացասական հետևանքները 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում կնքվեց համաձայնագիր՝ մոտ 190 երկրների կողմից, ըստ որի, պետությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի 21-րդ դարում կլիմայի գլոբալ տաքացման շեմը չգերազանցի 2ºC–ը՝ մինչինդուստրյալ ժամանակահատվածի համեմատ։ Ըստ այդ համաձայնագրի՝ երկրները պարտավոր են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակն էներգիայի պահպանման, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման միջոցով: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՄԿ) իրականացվում են կլիմայական և կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ, որոնց արդյունքների կիրառումը նպաստում է երկրի կայուն զարգացմանը, կլիմայական ռիսկերի նվազեցմանը, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի պարտավորությունները կատարելու նպատակով դեռ 1995 թվականին «ՀՄԿ»-ի կազմում նախկինում գործող Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի կողմից պատրաստվել է առաջարկ սկսել կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ Հայաստանում։ «ՀՄԿ»–ի կողմից պատրաստվել և հրատարակվել են ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի կլիմայական տեղեկագրերը՝ «Օդի և հողի ջերմաստիճանը», «Խոնավություն, մթնոլորտային տեղումներ և ձնածածկույթ», «Քամի և մթնոլորտային ճնշում», «Հայաստանի ագրոկլիմայական ռեսուրսները», «ՀՀ տարածքում արեգակնային ճառագայթման տեղեկատու», «Շինարարական կլիմայաբանություն»։ Կլիմայի դիտված փոփոխությունները Հայաստանի տարածքում Օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները գնահատվել են տարբեր ժամանակաշրջանների համար, որոնց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Կլիմայի Փոփոխության Առաջինից Չորրորդ ազգային հաղորդագրություններում: Արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ։
In
other , eco-mshakuyt
«Արմմոնո» հոբելյանական 20-րդ փառատոնը կմեկնարկի «Ձայն մարդկային» մոնոօպերայով
Posted on 16 Մայիսի, 2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-ից 21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը:
«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։ Հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն կմարմնավորի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
«Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022թ․-ին»,- ասաց փառատոնի տնօրենը։
Ըստ Մ․Մխիթարյանի, փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։
«Կանցկացվի նաև հատուկ նախագիծ՝ համատեղ Թատրոն-Դրամա.am էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։ Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք կցուցադրվեն տարբեր փորձարարական թատերական հարթակներում»,- ասաց Մ․Մխիթարյանը։
Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց ներկայացման դիտում. կներկայացվի Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) մոնոներկայացումը՝ Լևոն Ուզունյանի ռեժիսուրայով (Վրաստան)։ Հոբելյանական «Արմմոնո» փառատոնին մասնակից երկրներն են՝ Հունաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Վրաստան, Ալբանիա, Ուզբեկստան. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում։
Փառատոնի օրերին Երևանում ներկա կլինեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։ Միջազգային ծրագրում հանդես կգան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝ «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:
Տեղական ծրագրում հանդես կգան ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստ. արտիստ Սամվել Բաղինյանը՝ «Ասպետական ռապսոդիա», ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով:
Աշխարհում ընդունված և ճանաչված արդի թատերական ժանրերից՝ մոնոներկայացումը, հարազատ և սիրելի է հայ հանդիսատեսի համար: Մեծ է փառատոնի կարևորությունն և նշանակությունը հայաստանյան մշակույթի զարգացման և թատերարվեստի մոնոժանրի խթանման, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ թատերական արվեստը ճանաչելի դարձնելու գործում:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը բացահայտում և սիրելի է դարձնում Հայաստանը օտարերկրյա մշակութային գործիչների համար:
Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 20-րդ» միջազգային հոբելյանական թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։ Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
In
other , eco-dizayn , eco-energia , shrjaka-mijavayr
Սմարթ ծառեր՝ «ԷկոՎիլ» ընկերության կողմից
Posted on 11 Մայիսի, 2022

Շուտով Երևանի տարբեր վայրերում կհայտնվեն սմարթ ծառեր, որոնք հնարավորություն կտան մեր համաքաղաքացիներին, արևային էներգիայի շնորհիվ, անվճար լիցքավորել իրենց սմարթֆոնները։ Բացի այդ, սմարթ ծառը Հայաստանում կդառնա արևային համակարգերի օգտագործման սիմվոլ, որն ունենալով իրական ծառի տեսք, կլուսավորի իր շրջակա հատվածն ու կստանձնի յուրահատուկ էկո խորհրդատուի դեր։
Նախագծի հեղինակը «ԷկոՎիլ» արևային ընկերության մարքետինգային թիմն է, ի դեմս թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանի, որն ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշեց ավելի կատարելագործված տարբերակը ստեղծել Հայաստանում։
«Մոտ 6 ամիս է ինչ նախաձեռնել ենք սմարթ ծառի իրականացման գործընթացը։ Մեր ինժեներական թիմի հետ նախագծել ենք նոր ինովացիոն արտադրանք, որը Հայաստանում նորություն է։ Իրականում, հնարավոր է նման արտադրանքներ հանդիպել աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում, բայց՝ «ԷկոՎիլ» արևային ընկերության կողմից մշակած հայկական տարբերակը, որոշ փոփոխություններ ունի թե՛ իր դիզայնով, և թե՛ ֆունկցիաներով։ Այն իր բոլոր հնարավորություններով նորություն է աշխարհում և տարբերվում է եղած նմանատիպ արտադրանքներից»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց «ԷկոՎիլ» արևային ընկերության մարքեթինգային թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանը։
Ընկերության ինժեներական թիմի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում նախագիծն արդեն գտնվում է նախագծման և արտադրության փուլում, իսկ որոշ ժամանակ անց, արդեն կարող է վերածվել լիարժեք արտադրանքի։
«Նախ, ստեղծեցինք սմարթ ծառի եռաչափ տարբերակը, ապա հաշվարկվեց նրա տեխնիկական հնարավորությունները և արդեն ինժեներական թիմը եկավ այն եզրակացության, որ այն լիովին պատրաստ է իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց «ԷկոՎիլ» ընկերության տեխնիկական տնօրեն Կարեն Ներսիսյանն ու շտապեց տեխնիկապես ներկայացնել սմարթ ծառի ֆունկցիան։
«Տեխնոլոգիապես այն հնարավորություն է ունենալու արևից վերցնել էներգիա, պահուստավորել իր մեջ՝ տեխնիկական սենյակում, լիցքավորել մարտկոցները, որպեսզի արևի բացակայության ժամանակ կարողանա էներգիա տալ։ Այն արևից ստանում է էներգիան, պահում և փոխանցում։ Այսինքն, գիշերը նույնպես կաշխատի՝ իր մեջ լիցքավորված էներգիայի հաշվին, կապահովի տարածքի լուսավորությունը, հանրությանը հնարավորություն կտա անվճար լիցքավորել սմարթֆոնները և միաժամանակ էկոկրթությանը միտված մեսիջներ կուղղի»,- վստահեցրեց «ԷկոՎիլ» ընկերության տեխնիկական տնօրենը։
Նրա փոխանցմամբ, սմարթ ծառը փորձնական թողարկելուց հետո, նախ կստուգեն նրա նպատակահարմարությունը, փոփոխությունները և հնարավորությունները, որից հետո նոր այն լայնածավալ կտեղադրվի քաղաքի տարբեր հատվածներում։ Զրուցակիցը լիահույս է, որ շատ կարճ ժամանակում, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, գյուղերոմ հասանելի ու հանրության համար նախընտրելի կլինեն կիրառել սմարթ ծառերը։ Ինչն էլ հնարավորություն կտա հանրությանը կողմնակից լինել էկոլոգիապես մաքուր էներգիայի։
Նախագծի հեղինակները նախատեսել են, որ սմարթ ծառը, մետաղական կարկասի օգնությամբ, ունենա հենց իրական ծառի տեսք։
«Յուրօրինակ մետաղական կարկասի շնորհիվ այն կսնվի արևի ճառագայթներից, քանի որ տերևի կամ ճյուղերի փոխարեն նախատեսված է տեղադրել արևային կայաններ, որն էլ կստեղծի ընդհանուր արտադրանքի ուրբանիստական ոճը»,- մանրամասնեց ընկերության մարքեթինգային թիմի ղեկավարը։
Ըստ նրա, սմարթ ծառը ոչ միայն նորագույն տեխնալոգիա է, այլ ունի նաև նորաոճ ու հետաքրքիր դիզայն․ «Եթե այն տեղադրվի բնության մեջ՝ այգում, իր դիզայնով առանձնապես չի տարբերվի իրական ծառից, միանշանակ կձուլվի շրջապատում եղած իրական ծառերի հետ։ Բայց, նաև չմոռանանք, որ այն ֆունկցիա է կատարելու։ Բացի իր շրջակա հատվածը լուսավորելուց, նաև իր շուրջը կունենա նստարանային հատված, որպեսզի անցորդներին հնարավորություն տա նստած լիցքավորելու իրենց սմարթֆոնները»։
Կարեն Գրիգորյանի դիտարկմամբ, ապագայում նաև նախատեսում են ժամանակակից սմարթ ծառին օժտել արհեստական բանականությամբ․ «Ծառը հնարավորություն կունենա ճանաչելու այցելուներին՝ առաջին անգամ իմանալով նրանց անունները, հաջորդ անգամ արդեն կճանաչի ու ձայնային կողջունի անունով։ Իսկ ընթացքում, բնապահպանական մեսիջներ կուղղի այցելուներին, օրինակ՝ մի՛ աղտոտեք շրջակա միջավայրը, ջրե՛ք ծառերը, մի՛ վնասեք բնությունը, աղբը հավաքե՛ք ձեր հետևից։ Կարծում եմ, ազդեցիկ կլինի ծառից լսել այդ մեսիջները, որ հենց ծառն է խնդրում, որպեսզի չվնասեն և խնամեն բնությունը»։
Սմարթ ծառն իր գոյությամբ նաև այլ կարևոր խնդիր կլուծի՝ հանրությանը կիրազեկի այլընտրանքային էներգիայի աղբյուրի մասին․ «Դրա շնորհիվ ապագայում մեր հասարակությունը էլ ավելի լավ իրազեկված կլինի կանաչ էներգիայի մասին։ Ըստ իս, նորագույն տեխնոլոգիաների և բնապահպանական այս նախագծերի միաձուլումը հեղափոխական կլինի ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի առհասարակ էկո համակարգի համար»,- հույս հայտնեց Կ․ Գրիգորյանն ու հավելեց, որ առաջիկայում սմարթ ծառին կհաջորդի «ԷկոՎիլ»-ի մեկ այլ արտադրանք՝ սմարթ ցայտաղբյուրը, որը նույնպես կունենա բնապահպանական նպատակ՝ խնայել ջուրը, չվնասել ու պահպանել բնությունը։
In
other , shrjaka-mijavayr
«Որոշեցինք համախմբվել ու Բուսաբանական այգին հանել այս ճահճային վիճակից»․ այգին կբարեկարգվի անհատների միջոցով
Posted on 11 Մայիսի, 2022

Ըստ տնօրենի ժ/պ-ի, իր ղեկավարած հաստատությունում առաջին կարևոր հարցը անվտանգությունն է․ «Մենք այս պահին ունենք երկու անվտանգության աշխատող՝ 80 հա տարածքի համար: Այդ մակարդակով անվտանգություն չես կարող ապահովել: Մարդիկ հաճախ ցանկապատը կոտրում են, վնասում են, բույսեր են գողանում: Դրանից բացի, տարածքը մեծ է և ոչ մարդաշատ, մարդիկ ներխուժում են ու ապօրինի գործունեությամբ են զբաղվում»,- ասաց Արսեն Գասպարյանն ու հաջորդաբար թվարկեց խնդիրներն ըստ կարևորության․ «Երկրորդ կարևոր խնդիրը լուսավորությունն է: Դրա բացակայության պայմաններում մարդիկ երեկոյան չեն կարողանում անվտանգ այցելել այգի: Այգու տարածքում կան անապատային տարածքներ, որտեղ ոռոգման ցանց ունենալու անհրաժեշտություն կա: Դա հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել տարածքի այդ հատվածին»:
Ա․ Գասպարյանը նաև տեղեկացրեց, որ շուտով Բուսաբանական այգին ՀՀ կառավարությանը կներկայացնի խնդիրների լուծմանն ուղղված մշակած ռազմավարությունը՝ աջակցություն ստանալու նպատակով․ «Թեպետ կառավարությունը պատրաստակամ է, սակայն մենք ցանկանում ենք նաև մեր տարբեր ծրագրերով ևս ֆինանսական միջոցներ ներգրավել, աջակիցների շրջանակն ընդլայնել, որպեսզի կարողանանք համակարգային լիարժեք լուծում տալ»,- եզրափակեց ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանը:


