Օրերս Երկիր մոլորակը մի քանի րոպեով գտնվել է Արեգակի և Լուսնի միջև, արդյունքում՝ երկնքում հայտնվել է «արյունոտ» գերլուսին։ Այդ ժամանակ լուսինն ամբողջությամբ ընկել է Երկրի ստվերի մեջ և դրանից ստացել մուգ կարմիր երանգ։
Լուսնի խավարումը համընկել է մեկ այլ իրադարձության՝ գերլուսնի հետ, երբ Լուսինն իր ուղեծրի մեջ գտնվում է Երկիր մոլորակին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ էր թվում:
Լոնդոնի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ դոկտոր Գրեգորի Բրաունը իրադարձությունն այսպես է բացատրել․ «Իրականում, այս պահին դուք կարող եք տեսնել և՛ արևածագը, և՛ մայրամուտը, որոնք տեղի են ունենում միաժամանակ»։
Եվրոպայում խավարումը տևել է համեմատաբար կարճ ժամանակ, բայց Ամերիկայի որոշ շրջաններում պատկերն իսկապես տպավորիչ է եղել։






Թողնել մեկնաբանություն