Blog
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
Բացահայտեք Սյունիքի զարմանահրաշ բնությունը՝ YFC կրթական ճամբարի միջոցով
Posted on 26 Մայիսի, 2022

Հունիսի 19-ից հուլիսի 17-ը Սյունիքի մարզի «Արևիք» ազգային պարկում (ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ) տեղի կունենա «Երիտասարդներն հանուն փոփոխության» (Youth For Change) ծրագրի այս տարվա առաջին փուլը: Եթե հետաքրքրված եք քայլարշավային տուրիզմով, ցանկանում եք սովորել արահետաշինություն, քարտեզագրում, պրակտիկ սովորել առաջին բուժօգնություն, ապա կարող եք լրացնել ծրագրին մասնակցելու հայտը և հնարավորություն ստանալ մասնակցելու YFC կրթական ճամբարին ու բացահայտելու Սյունիքի զարմանահրաշ բնությունն ու ավելին։ Կրթական ճամբարի յուրաքանչյուր հերթափոխ տևելու է 7 օր (ընդհանուր 4 հերթափոխ), րի ընթացքում մասնակիցները աշխատելու են Տրանսկովկասյան արահետի մաս կազմող Խուստուփից դեպի Մեղրի ձգվող արահետի կառուցման և գծանշման վրա։ Կարող եք մասնակցել, եթե․ 1․ բնակվում եք ՀՀ-ում կամ Արցախում (նախապատվությունը տրվելու է Սյունիքի, Վայոց ձորի և Արցախի բնակավայրերի երիտասարդներին), 2․ 18-35 տարեկան եք, 3․ սիրում եք քայլարշավ, վրանային գիշերակաց ու բնության մեջ աշխատանք։ Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 3-ը։ Ծրագիրն իրականացվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ Անտառային Ծառայության համաֆինանսավորմամբ «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի, «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում: Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով գրանցման հղումով.
In
other , shrjaka-mijavayr
Նոր նախագծով աղբ նետելու համար քաղաքացին կտուգանվի ոչ թե 5000 այլ՝ 50․000 դրամով
Posted on 25 Մայիսի, 2022

«Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով»,- այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ, նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը․ «Կարծում եմ, մինչև հաջորդ ուրբաթ նախագիծը կներկայացնենք կառավարությանը, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»։ Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև աղբի տեսակավորմանը․ «Դավիթաշեն վարչական շրջանում շուտով պիլոտային ծրագիր կիրականացվի»,- ավագանու անդամներին իրազեկեց Երևանի քաղաքապետն ու հավելեց․ «Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
6 Էկո վարքագիծ՝ սեփական այգում
Posted on 25 Մայիսի, 2022

Եթե որոշել եք կարգի բերել սեփական այգին կամ թարմացնել այն ավելի գեղեցիկ ու հաճելի դարձնելու համար, Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է 6 կարևոր էկո խորհուրդ։ Այգու համար ավելի արդյունավետ կլինի, եթե առաջնորդվեք հետևյալ էկո վարքագծերով։ 1․Հավաքեք անձրևաջուրը Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակիչներն իրենց այգին ջրելու համար երբեմն օգտագործում են խմելու համար նախատեսված ծորակի ջուրը։ Կամ, բազմաբնակարան շենքերի բակերում տեղակայված ցայտաղբյուրի ջուրը ծառայում է ոչ միայն ավտոմեքենա լվացնելու, այլ նաև, հարակից պուրակը ջրելու համար։ Դրա փոխարեն, ավելի խելամիտ ու արդյունավետ կլինի, եթե ձեր այգին ջրելու համար Հավաքեք անձրևաջուրը։ Միաժամանակ և կխնայեք մեր երկրի ջրերի պաշարը, և պատշաճ կջրեք ձեր այգին։ 2․ Գտեք ոռոգման ջրի արդյունավետ համակարգ Ցնցուղային և կաթիլային ոռոգումը ավելի արդյունավետ կլինի եթե այն հարմարեցնեք այգու պայմանների հետ։ 3․ Ջրեք այգին վաղ առավոտյան, կամ ուշ երեկոյան Եթե այգին ջրեք վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան այն կնվազեցնի ջրի կորուստը՝ գոլորշիացման տեսանկյունից: Այգին պետք չէ չափից շատ ջրել, պարզապես ջրեք այնքան, մինչև հողը կխոնավանա, այլ ոչ թե ամբողջությամբ ծածկվի ջրի շերտով։ 4․էսթետիկ ու բնական գեղեցկություն տվեք այգուն Այգին գեղեցիկ դարձնելու համար նախ ծառեր տնկեք, թփեր ու ծաղիկներ աճեցրեք։ Տնկեք տեղական ծառերի, ծաղիկների և բանջարեղենների տեսակներ։ Դրանք կգրավեն ոչ միայն թռչուններին, այլ ձեր այգում հյուր եկած մարդկանց: Ցանկալի կլինի նաև տեղադրել թռչունների համար բույներ որպեսզի կերակրեք նրանց։ 5․ Աղբն օգտագործեք հօգուտ ձեր այգու Պարբերաբար այգին կարգի բերելիս բավականին աղբ է կուտակվում՝ ընկած տերևներից ու ծաղիկներից։ Դրանք ոչ թե նետեք աղբամանը, այլ հավաքեք այն թմբի տեսքով՝ թփուտների կամ ծառերի տակ: Նախ այն կնվազեցնի հաճախակի ջրելու կարիքը, հետո, ժամանակի ընթացքում այնա փթթելով կմիախառնվի հողին, կծառայի որպես պարարտանյութ և կբարձրացնի հողի պտղաբերությունը։ Եթե այգում ունեք ազատ տարածք, կարող եք խոհանոցի և այգու օրգանական աղբը նույնպես հավաքել և կուտակել այնտեղ` հարստացնելու հողը գոմաղբով։ 6․Քիմիական նյութեր մի՛ օգտագործեք Շրջակա միջավայրի համար առկա են անվնաս օրգանական պարարտանյութեր և հավելումներ, քանի որ օրգանական այգեգործությունը իջեցնում է աղտոտումը և առավել նպաստավոր է կենդանական աշխարհի համար։ Իսկ քիմիական նյութերն անցնում են ջրի համակարգի մեջ խախտում են կենսացիկլերի հավասարակշռությունը։
In
other , shrjaka-mijavayr
«Որպեսզի մարդկանց ավելի մոտեցնենք բույսերին»․ Հայաստանում առաջին անգամ կայացավ Խոլորձների ցուցահանդես
Posted on 24 Մայիսի, 2022

Մայիսի 22-ին «Orchid Gallery» ծաղկի սրահում, առաջին անգամ Հայաստանում տեղի ուենացավ ծաղկի ցուցահանդես։ «Orchid Gallery»-ի առաջարկով «Խոլորձների ցուցահանդեսում» ցուցադրվենցին այն անհատների բույսերը, որոնք ունեն հետաքրքիր պատմություն կամ յուրահատուկ տեսակի են։
Eco.am սոցիալական հարթակը, ներկա լինելով ցուցահանդեսին, հենց տեղում պարզեց յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած Խոլորձների հավաքածուի ստեղծման պատմությունը։
Միջազգային պրակտիկայում նման ցուցահանդեսներն ընդունված են, «Orchid Gallery»-ի համահիմնադիր, տնօրեն Լիլիթ Շափաղաթյանն ասաց, որ Հայաստանում էլ նման ցուցահանդես ունենալու մտահղացումը ծագել է տարիներ առաջ, սակայն հաջողվեց իրականություն դարձնել այս տարի։
«Բոլորս էլ մեր տանն աճեցնում ենք բույսեր ու միայնակ ենք հիանում, առավելագույնը՝ տեղադրում ենք սոցցանցերում, ուրախանում ու վերջ։ Բայց, սա իրոք ցուցադրելու, հպարտանալու առիթ է։ Այս ցուցահանդեսով ուզում ենք, որ հանրությունն էլ տեսնի, թե որքան յուրահատուկ տեսակներ կան, որոնք այս պահին ցուցադրված են սրահում»,- մեզ հետ զրույցում ասաց «Orchid Gallery»-ի համահիմնադիրն ու հույս հայտնեց, որ առաջիկայում այն կդառնա գեղեցիկ մշակույթ․ «Այս մշակույթի տարածումն անհրաժեշտ է, միևնույն ժամանակ մեզ կենցաղից ազատելու տարբերակ, որպեսզի մարդկանց ավելի մոտեցնենք բույսերին»։
Ծաղկի առաջին ցուցահանդեսին հայտերի որոշակի քանակից, ընտրվել և մասնակցում էին միայն վեցը։
«Ընտրվել են ցուցադրմանը համապատասխան բույսեր, հաշվի առնելով յուրահատկությունը, տեսակները, աճեցման եղանակները, ծաղկման ձևը, էսթետիկ վիճակը և այլն։ Ընտրության ընթացքում փորձել ենք չնեղացնել դիմողներին։ Խոլորձների ստանդարտ շատ տեսակներ կան, բայց մեզ անհրաժեշտ էր այնպիսի տեսակներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն։ Օրինակ, ինձ համար էլ կան Խոլորձների հետաքրքիր տեսակներ, կամ աճեցման տարբերակներ, որոնք հետագայում ինքս էլ կփորձեմ կրկնել, կամ էլ՝ ավելի զարգացնել»,- ուրախությամբ ասաց Լիլիթ Շափաղաթյանը։
Ծաղկային ցուցահանդեսում, Խոլորձների աճեցման եղանակով, ամենաօրիգինալը մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Բաբայանի հավաքածուն էր՝ ծառի կեղևի վրա։ Այսինքն՝ ներկայացված էր բնական պայմաններում աճեցված տարբերակով․ «Սկզբում ուսումնասիրեցի աճեցման տեսակները ու այս տարբերակն ինձ ավելի շատ դուր եկավ, քանի որ այն բնությանն ավելի մոտ է։ Իրենց ամրացնում եմ ծառի կեղևների վրա, ապահովելով ավելի բնական պայմաններ, ու աճեցնում եմ տնային պայմաններում։ Այսինքն, ծառի կեղևը բերում եմ տուն, մամուռը հավաքում եմ ու աճեցնում։ Ցուցադրվածների հիմնական մասը բնական ֆորմաներ են՝ այնպես, ինչպես աճում են բնության մեջ՝ չենթարկվելով հիբրիդացման»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սերգեյը, ում հավաքածուն 2017 թվականից մինչև այսօր հասնում է մոտ 100-ի, այդ թվում մոտ 19 տեսակ։
Ասում է, որ ամեն ինչ սկսվել է մեկ ծաղկաթափ եղած և վնասված Ֆալենոփսիս տեսակից․ «Որոշեցի այն վերցնել ու փրկել։ Մինչ այդ զբաղվում էի բույսերով, հետո իմ մոտ սկսեց արդեն հետաքրքություն առաջանալ ու այդպես բազմացավ հավաքածուն։ Սկզբում սկսեցի ստանդարտ Ֆալենոփսիս տեսակներից, հետո շեղվեցի՝ հետաքրքիր տեսակներ ընդգրկել հավաքածուիս մեջ, որպեսզի տարբերվող լինի»։
Սերգեյն ասում է, որ Խոլորձների հավաքածուն իր համար հոբբի է, ինքն անձամբ է մշակում բույսերը, ապա կես կատակ, կես լուրջ հավելեց․ «Տան անդամները ո՛չ իրավունք, ո՛չ էլ ցանկություն ունեն մոտենալու ծաղիկներին։ Տան այդ հատվածը կարելի է ասել անձնական տարածք է, որն աշխատանքից հետո հանգստություն ու դրական էներգիա են փոխանցում ինձ․ «Մաքսիմալ հեշտացրել եմ խնամքի պայմանները, 15 րոպեում ամբողջ հավաքածուն ջրում եմ, քանի որ, եթե հոբբին ծանր աշխատանքի է վերածվում, ուրեմն այն արդեն հոբբի չի լինում»,- շեշտեց Ս․ Բաբայանը ու տեղեկացրեց, որ մտադիր է սեփական հիբրիդները ստանալու․ «Առաջին փորձն արդեն արել եմ, բարեհաջող ստացվել է, մնում է հասցնենք ավարտին»։
Երկու տարի առաջ քովիդի ինքնամեկուսացումը մասնագիտությամբ ֆիզիկ Արամ Մխիթարյանին ստիպել է նոր հոբբի գտնել՝ Խոլորձների հավաքածու ստեղծել։ Արամը ցուցադրությանը ներկայացրել էր մոտ տասը տեսակ։
«Խոլորձների հավաքածուն իմ տանը էսթետիկ հաճույք է պատճառում, իսկ երեկոյան, մայրամուտի ժամանակ, տեսակներից մեկը սկսում է շատ ուժեղ բուրել։ Բույրը կարող է տարբերվել իր ծաղկման փուլով, բայց հիմնականում վանիլային երագներ ունի»,- պատմեց Արամն ու պնդեց, որ դեռ շատացնում է հավաքածուն, պարզապես տանը նրանց տեղն է սահմանափակ։ Թեպետ Արամի համար այն դեռ հոբբի է, բայց չի բացառում, որ մի օր այն կդառնա բիզնես։
Մասնագիտությամբ ծրագրավորող Հարություն Խալաթյանի համար ծաղիկները զուտ բույսեր չեն, այլ կենդանի էակ։ Խոլորձների հավաքածուն սկսել է հավաքագրել 2016 թվականից, այժմ ունի 100-150 հատ, մոտ 50 տեսակի և 6 տարբեր ընտանիքի Խոլորձներ։
«Այն հիվանդության նման է, գնում ես մեկը, հետո՝ երկրորդը, երրորդը և սկսում ես արդեն էկզոտիկ տեսակներ հավաքել։ Այսօր փորձել եմ ներկայացնել այն տեսակները, որոնք ինձ մոտ ավելի հեշտ է ստացվում աճեցնել»,- իր հավաքածուն ներկայացնելով ասաց Հարությունը։
Խոստովանում է, այս ընթացքում շատ Խոլորձներ է փչացրել․ «Այն ժամանակ, երբ նոր էի սկսում, այդքան տարածված չէր, այսքան տեղեկատվութուն տրամադրող չկար ու պիտի անկեղծ լինեմ՝ քիչ չեմ փչացրել։ Իմ սիրած արտահայտությամբ ասեմ՝ իմ առաջին Խոլորձը ես բարեհաջող փչացրեցի, բայց երկրորդը՝ դեռ կա»,- ժպիտով շտապեց տեղեկացնել զրուցակիցն ու շարունակեց․«Այսօր մաքսիմալ զգուշությամբ եմ բերել սրահ, որ այն հանկարծ չվնասվի»,- կարևորելով հավելեց Հ․ Խալաթյանը։
Արինա Թորոսյանը իր հավաքածուն 7 տարի առաջ է ստեղծել։ Ամեն ինչ սկսվել է որդու նվիրած մեկ Խոլորձից․ «Ծննդյանս օրը որդիս նվիրեց ու հենց այդ օրվանից էլ սկիզբ առավ Խոլորձների հետ իմ «սիրո պատմությունը»։ Այս պահին ունեմ միմյանց տարբեր, 150-ից ավելի տեսականի»։
Տիկին Արինան ասում է, որ սկզբում եղել է որպես հաճախորդ, հետո դարձել «Orchid Gallery»-ի անդամ։
«Հաճախ էի գնում Խոլորձներ, հետո այն ինձ համար դարձավ հոբբի։ Ես 3 որդի ունեմ, իսկ Խոլորձներս իմ աղջիկներն են, ամեն անգամ ծաղկում են ու երջանկություն պարգևում ինձ»,- ուրախությամբ պատմեց տիկին Արինան։
Ստամբուլահայ Արի Չըթինքային, ով նույնպես «Orchid Gallery»-ի անդամ է, Խոլորձներին ծանոթ է եղել դեռևս 12 տարեկանից, սակայն հավաքածուն հիմնել է մոտ տասը տարի առաջ․ «Տանը ունեինք փոքրիկ հավաքածու, մեր բարեկամուհին Գերմանիայից հաճախ էր մայրիկիս նվիրում, սակայն մայրիկս սեր չուներ՝ չէր խնամում ու նրանց խնամքը մնում էր իմ վրա։ Դե, ես էլ այդ տարիքում ինչպե՞ս պիտի խնամեի, անընդհատ ջրում էի ու սպանում այդ ծաղիկներին»,- ժպիտով մտաբերեց Արին։
Մեր այն հարցին, թե հավաքածուից ո՞ր մեկը կառանձնացնի, մի ակնթարթ հայացք գցելով ցուցահանդեսում ներկայացրած արդեն իր ստեղծած հավաքածուհին, նախ դժվարացավ առանձնացնել, ապա վստահ վրա բերեց․ «Բոլորն էլ ունեն ինչ-որ մի պատմություն, նրանցից յուրաքանչյուրին էլ որ կորցնեմ, իսկապես կնեղսրտեմ»։

In
other
Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը՝ ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա. ԵՊՀ
Posted on 24 Մայիսի, 2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ:
Ժամանակակից ռադիոկենսաֆիզիկայի արդի խնդիրներից են կենսաբանական օբյեկտների վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության արդյունավետության մեծացմանն ուղղված հետազոտությունները: Լուսինե Ալոյանի խոսքով՝ դա առավել ակտուալ է ճառագայթային թերապիայի դեպքում, որի նպատակն է ուռուցքային բջիջների ոչնչացումը։
«Կարևոր խնդիր է մնում ԴՆԹ-ի վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, քանի որ բջիջների «մահվան» առաջնային պատճառ է համարվում նրանց ԴՆԹ-ի ամբողջականության խախտումը»,- նշեց Լ․ Ալոյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ նախատեսում են ուսումնասիրել էլեկտրոնային փնջով ճառագայթահարման ժամանակ քիմիա և ֆոտոթերապիաներում օգտագործվող պրեպարատների՝ ցիսպլատինի և պորֆիրինների ազդեցությունը ԴՆԹ-ի ֆիզիկական վնասվածքների վրա։
«Ֆիզիկական հետազոտությունները մեզ թույլ կտան որոշել ԴՆԹ-ի վրա ուսումնասիրվող միացությունների ճառագայթահարման ազդեցության հնարավոր ուժեղացումը և այն օպտիմալ կոնցենտրացիաներն ու դոզաները, որոնց դեպքում կստանանք սպասված արդյունքը»,-հավելեց Լ․ Ալոյանը:
Խմբի ղեկավարը նշեց, որ ստացված արդյունքները մեծ ներդրում կունենան ուռուցքների բուժման համար նախատեսված մեթոդների համատեղման գործում, ինչը կբարելավի առկա մեթոդները՝ նվազեցնելով կողմնակի ազդեցությունները և մեծացնելով մեթոդների էֆեկտիվությունը։
Նախագծի խորհրդատուն՝ դեկտոր Պավել Կարատաևը, Ջոն Ադամսի անվան («JAI») արագացուցչային հետազոտությունների ինստիտուտի անդամ է։ Վերոհիշյալ ինստիտուտը Մեծ Բրիտանիայում առաջատար կենտրոն է նոր արագացուցչային տեխնոլոգիաների մշակման և այդ բնագավառում փորձարարական գիտելիքների տրամադրման հարցում։
Նշենք, որ գիտական խմբում ընդգրկված են գիտությունների 1 դոկտոր, 2 թեկնածու և 1 մագիստրանտ:
In
other , eco-mshakuyt
«Թափոնարվեստ» ցուցահանդես-վաճառք՝ Բուսաբանական այգում
Posted on 23 Մայիսի, 2022

Երևանի բուսաբանական այգում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ԷԿՈսերվ ծրագրի ներքո՝ «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր «Թափոնարվեստ» ցուցահանդես-վաճառք։
Ցուցահանդեսին ներկայացվել են զանազան նմուշներ, որոնց ստեղծման համար օգտագործվել են Սևանա լիճ թափվող գետերի մերձակա տարածքներից հավաքված վերամշակման ենթակա թափոնները:
Մանրամասները՝ լուսանկարներում․

In
other , shrjaka-mijavayr
Բնությունն այլևս ի վիճակի չէ ինքնակարգավորվելու․ նշվեց Կենսաբազմազանության միջազգային օրը
Posted on 23 Մայիսի, 2022

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էր, որն այս տարի ընթացավ «Կառուցել ընդհանուր ապագա ողջ կյանքի համար» կարգախոսով:
«Կենսաբազմազանությունը գործոն է, որի վրա հիմնվում է կայուն զարգացումը, և որն ապահովում է հասարակության պաշտպանությունը՝ անկանխատեսելի ցնցումների հետևանքներից»,- այս մասին 2005 թվականի իր ուղերձում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
«Կենսաբազմազանությունը» որպես գիտական տերմին լայնորեն սկսել են օգտագործել 1972 թվականի ՄԱԿ-ի Ստոկհոլմի գիտաժողովից հետո։ Այս սահմանումը դարձավ պաշտոնական, քանի որ տեղ գտավ ՄԱԿ-ի՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայում, որը ստորագրեցին 190 երկրներ, այդ թվում և Հայաստանը։ Սակայն, որպես միջազգային օրը հռչակվեց 1995 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձևով՝ հիմք ընդունելով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հանձնարարականը, որը տեղի է ունեցել 1992 թվականին։
Բանաձևով օրը նշանակվել է 2000 թվակականի դեկտեմբերի 29-ին, երբ ուժի մեջ է մտել հռչակագիրը, բայց, հետագայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կենսաբազմազանության միջազգային օրը տեղափոխեց մայիսի 22-ին՝ կոնվենցիայի ստորագրման օրը։ Հռչակագրի խորհրդաժողովի մասնակիցների կողմից օրվա տեղափոխությունը համաշխարհային հանրության մտահոգությունն էր՝ կապված Երկրի վրա կենսաբազմազանության մշտական կրճատման հետ և նպատակ ուներ իրադարձության նկատմամբ ավելի շատ ուշադրություն հրավիրել։
Ինչպես նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը», կենսատեսակների անհետացումը Երկրի վրա կյանքի զարգացման բնականոն գործընթաց է, սակայն 17-րդ դարից ի վեր մարդու տնտեսական գործունեությունը դարձել է տեսակների անհետացման արագացման հիմնական գործոնը։ Իսկական աղետ է ամբողջ էկոհամակարգերի ոչնչացումն ու դեգրադացումը։
1․ Հատվել է մոլորակի անտառների 45%-ը,
2․ոչնչացվել են կորալային խութերի՝ կենսաբազմազանության ամենահարուստ շտեմարանների մինչև 10%-ը,
3․բնությունն այլևս ի վիճակի չէ ինքնակարգավորվելու։
4․ բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ արդեն կորստի են մատնվել էկոհամակարգերի ոչնչացման պատճառով։
5․Կենսաբազմազանության ոչնչացումը սպառնում է նաև մեր մշակութային ինքնությանը։
6․Կենսաբազմազանության պահպանումն ու վերականգնումը ոչ միայն բարոյական խնդիր է, այլև մեր գոյատևման գրավականը:
1988 թվականին առաջին անգամ լայնորեն հայտնի դարձան կենսաբազմազանության «թեժ կետերը»՝ տեսակային բազմազանությամբ և տվյալ տեղին հատուկ (էնդեմիկ) բույսերով հարուստ այն տարածքները, որոնք միաժամանակ հույժ կարիք ունեն պաշտպանվելու մարդածին ազդեցությունից:
Հայաստանն ընդգրկված է կենսաբազմազանության «թեժ կետերի» երկու տասնյակի մեջ, որոնց ընտրել է Consolation International կազմակերպությունը։ Ողջ աշխարհի համար շատ կարևոր է կենսաբազմազանության պահպանումը Հայաստանում։
2022 թվականի մայիսի 22-ի թեման է՝ «Կառուցել ընդհանուր ապագա ողջ կյանքի համար»: Սա գլոբալ ընդհանուր նպատակ է։ Նշանակում է, որ մինչև 2050 թվականը կստեղծվի մի աշխարհ, որտեղ կենսաբազմազանությունը կգնահատվի, կպահպանվի և կվերականգնվի բոլոր մակարդակներում։ Բնական ռեսուրսները կօգտագործվեն խելամտորեն՝ պահպանելով էկոհամակարգի բոլոր բարիքները։ Այս հայեցակարգն իրականացնելու համար անհրաժեշտ է եռանդուն գործունեություն։ Սակայն կենսաբազմազանության պահպանումը միայն քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կորպորացիաների մտահոգությունը չէ։
Մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել դրան.
1․ կարգի բերել շրջակայքը,
2․մասնակցել բնության վերականգնմանը՝ կամավորական շարժում,
3 չվնասել բնությանը՝ հավաքել տպավորություններ և ոչ թե նմուշներ,
4․ սպառել պատասխանատվությամբ՝ գնել ապրանքներ կանաչ տեխնոլոգիաներ օգտագործող պատասխանատու արտադրողներից,
5․ խնայողություն անել՝ գնել էներգախնայող սարքեր, առավելագույն չափով օգտագործել ցերեկային լույսը,
6․ կիսվել՝ դեն նետելու փոխարեն նվիրել այն, ինչը հարկավոր չէ ձեզ,
7․ փոխել սեփական սովորությունները՝ տեսակավորել աղբը,
8․միանալ Կենսաբազմազանության օրվա տոնակատարությանը` մաքրելով այգին կամ ծառատունկ անելով:
Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք նպատակներ`
1․կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, 2․կենսաբազմազանության պահպանության ոլորտում համայնքային եւ ազգային մակարդակներում նվաճումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում,
3․նորարարական որոշումների ընդունում, որոնք կմեղմացնեն կորուստների վտանգը:
Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն հարստությունը, որը մենք ունենք։
Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են․
1․անտառահատումները,
2․գյուղատնտեսությունը,
3․կենսառեսուրսների գերօգտագործումը,
4․ քաղաքաշինությունը,
5․ հանքարդյունաբերությունը,
6․ միջավայրի աղտոտումը:
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
«Հայաստան. թաքնված ուղի»․ Հայաստանը զբոսաշրջիկներն կներկայանա զբոսաշրջային նոր կարգախոսով և բրենդով
Posted on 23 Մայիսի, 2022

Օրերս, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որը ստեղծվել է երևանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից` ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։
«Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ և չուսումնասիրված մշակութային և բնական ռեսուրսներով, ինչպես նաև խոհանոցային և արկածային փորձառություններով»,- նոր բրենդի ներկայացման ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը, ընդգծելով, որ ծրագրի նպատակն է սահմանել և ստեղծել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում:
Ըստ նախաձեռնության հեղինակների, բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար:
«Ցանկացած բրենդի համար, հատկապես զբոսաշրջային, շատ կարևոր է ունենալ հստակ դիրքավորում, որն արտացոլում է իր յուրահատուկ արժեքային առաջարկը: Մենք ցանկանում էինք ստանալ թարմ և դինամիկ բրենդ, որը կգրավի միջազգային լսարանը, և ԱՀԱ կոլեկտիվը հենց դա է ստեղծել»,- տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Բրենդը ներառում է «Հայաստանի ԴՆԹ»-ն` ընդգրկելով ինչպես այցելուների, այնպես էլ տեղացիների իրական պատկերացումներն ու փորձառությունները: Հայաստանը առանձնահատուկ կերպով ընկալվում է որպես ձգող ու առատաձեռն երկիր: Երկիր, որը պատմական ու մշակութային թաքնված գոհար է, երկիր, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, որն առաջացնում է զարմանալի հույզեր և հարազատության անկեղծ զգացում:
«Մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է ապահովել զբոսաշրջության ոլորտի երկարաժամկետ զարգացումը և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք ոչ միայն Հայաստանի մասնավոր ոլորտին, այլև ինստիտուցիոնալ մակարդակում: Ես շնորհավորում եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեին երկրի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման կապակցությամբ և անհամբեր սպասում եմ, թե երբ այն կօգտագործվի աշխարհի տարբեր ծայրերում՝ զանազան ցուցահանդեսների և միջոցառումների ժամանակ», - շեշտեց ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։
Միջոցառման ավարտին ներկայացվեց բրենդի հռչակագրի եզակի անիմացիոն ներկայացումը, որը մշակված է որպես նամակ` Հայաստանի կողմից ուղղված աշխարհին` երկիր այցելելու հրավերով: Հռչակագիրը այցելուին կապում է բրենդի հետ իր հաղորդակցման ոճի և տեսողական տարրերի միջոցով՝ հստակորեն ընդգծելով բրենդի տեսլականը՝ «Հայաստանը դարձնել շարունակական բացահայտում»։
In
other , shrjaka-mijavayr
Կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտում․ (Տեսանյութ)
Posted on 20 Մայիսի, 2022

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկներով հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում: 2002 թվականից սկսած, WWF-ը քայլեր է ձեռնարկում Հայաստանում կովկասյան ընձառյուծի պոպուլյացիան վերականգնելու համար: Մանրամասները՝ ներկայացված տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստան
Posted on 20 Մայիսի, 2022



