Blog
In
other , eco-mshakuyt
«Վերելակ» պարային ներկայացումով կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» 20-րդ հոբելյանական փառատոնը
Posted on 30 Սեպտեմբերի, 2022

Հոկտեմբերի 1-ից 8-ը 20-րդ անգամ Հայաստանում տեղի կունենա «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն այս տարի կկրի «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը:
Հաբելյանական «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի փառատոնի շրջանակում:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:
Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):
Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում՝ Ռումինական «ԷՄ Ստուդիո»-ի «Վերելակ» պարային ներկայացումով:
Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանին և գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։ Մեր նպատակն է արվեստի միջոցով զարգացնել մշակութային կյանքը ցանկացած պայմաններում:
Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը:
2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Eco.am սոցիալական հարթակը հանդիսանում է «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային հոբելյանական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։ Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
Կամ կարող եք ներբեռնել այստեղ․

In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտում ամոնիակի արտանետումների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է․ HMC
Posted on 30 Սեպտեմբերի, 2022

Մթնոլորտում ամոնիակի արտանետումների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, հատկապես անասնապահության ոլորտը։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 2020 թվականին ամոնիակի արտանետումները գյուղատնտեսության ոլորտից կազմել են 17.25հազ. տոննա: Ամոնիակի արտանետումներն ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ․ 1․ Գեղարքունիք` 14.4% 2․ Շիրակ` 13.2% 3․ Արագածոտն` 11.7% 4․Արմավիր` 11.6% 5․ Լոռի` 11.0% 6․ Կոտայք` 10.9% 7․ Սյունիք` 8.7% 8․ Արարատ` 7.3% 9․ Տավուշ` 5.9% 10․ Վայոց ձոր` 2.9% 11․ Երևան` 2.5% Գյուղատնտեսությունից ամոնիակի արտանետումները հաշվարկվել է ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի EMEP/EEA օդի աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման ուղեցույցի համաձայն (EMEP/EEA Air pollutant emission inventory guidebook 2016)
In
other , shrjaka-mijavayr
Նշվեց կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը
Posted on 29 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է․ 1․ հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, 2․ ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, 3․ շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական այս ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Ի՞նչ գիտենք հիվանդության մասին 1․ Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց են համարվում գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները: 2․ Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու, նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում և այլն): 3․ Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջանում են ջղաձգումներ, և կենդանին սատկում է: 4․Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար): Ի՞նչ անել կենդանու կծելու դեպքում, ո՞րն է բուժումը Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները (հակակատաղության պատվաստանյութ) համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի, կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության վերքը մշակելու և համապատասխան պատվաստումներ ստանալու համար: Կատաղության հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, քայքայվում թթուների ազդեցությունից և արագ ոչնչանում մինչև 560C տաքացնելիս:
In
other , eco-texnologianer
8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համար
Posted on 28 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը: «Այդ առաջնահերթությունները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» նախագծում, որտեղ մենք նախանշել ենք բավականին հավակնոտ նպատակներ: ՄԿՈւ ոլորտում մեր անելիքները շատ են, որոնք առաջին հերթին ուղղված են այդ բնագավառի կադրերի զբաղվածունակությանը և դրա ներուժի օգտագործմանը՝ ի նպաստ հանրային և տնտեսության զարգացման»,- հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների, կցուցաբերի ինստիտուցիոնալ անհրաժեշտ աջակցություն ծրագրի սահուն իրականացման համար: Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի բարելավելու գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները: Ռազմավարական զարգացման գործակալության և Գերմանիայի զարգացման գործակալության (GIZ) ներկայացուցիչները ներկայացրել են «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի մանրամասները: Նշվել է, որ Շվեյցարիան, Ավստրիայի և Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկել են ՄԱՎԵՏԱ նախածի հիմնական փուլը, որպեսզի աջակցեն ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են՝ անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը/ընկույզի և մրգերի մշակումը։ Նախագծի շրջանակում դուալ կրթության այս մոտեցումը կամրագրվի ինստիտուցիոնալ մակարդակում. քաղաքականությունները կդառնան ավելի համահունչ, իսկ կրթական հաստատությունների և պետական ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ առավել արդյունավետ: Նախագծում ներառված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը, Բերդի բազմագործառութային քոլեջը, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը, ՀԱԱՀ-ի Երևանի և Սիսիանի մասնաճյուղերի միջին մասնագիտական կրթական ծրագրերը։ Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Արդեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։ ՄԱՎԵՏԱ նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, «Իզմիրլյան հիմնադրամը», «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Նախագիծն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն« (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
Որտեղի՞ց է սկսվում Սևանա լճի ծաղկումը․ մեդիա տուր՝ Սևանի ջրհավաք ավազանում
Posted on 28 Սեպտեմբերի, 2022

«2018 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Սևանա լճում տեղի է ունենում ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուռների ծաղկում, որը վատ ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա։ Սևանա լճում ծաղկման գործընթացը նվազեցնելու հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել լիճ ներհոսող գետերի առափնյա հատվածներում բուսատեսակների տնկումն ու արհեստականորեն ճահճային միջավայրի ստեղծումը»,- Սևանի ջրհավաք ավազանում «Պոնտոս» ծրագրի շրջանակներում իրականացված մեդիա տուրի ժամանակ Eco.am սոցիալական հարթակին ասաց «Պոնտոս» ծրագրի հետազոտող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Գարաբեդ Կազանչյանը։
Հետազոտողները նման եզրակացության են եկել շուրջ 3 տարվա ուսումնասիրությունից հետո։
«Սևանա լճի ծաղկման պրոցեսը տևում է մեկ շաբաթից տասը օր։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» վերցրել ենք տարբեր տվյալներ՝ ջրի որակի, ազոտի, ֆոսֆորի պարունակության համար, որպեսզի ոչ միայն վերլուծենք էվտրոֆացիայի դինամիկան, այլ՝ ապագայում ավելի խորը վերլուծելով գտնենք ծաղկման հիմնական պատճառները։ 3 տարվա հետազոտության արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ոչ միայն Սևանում այլ համաշխարհային գետերում, կա էվտրոֆացման 3 պարզ ու կարևոր պատճառ՝ ազոտ, ֆոսֆոր և բարձր ջերմաստիճան»,- ասում է հետազոտողն ու թվարկում Սևանա լճի էվտրոֆացման այլ պատճառները․ «Դրան նպաստում են նաև լճի մակարդակի արհեստական տատանումները, մաքրման կայանների բացակայության պատճառով կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերի լիճ ներհոսքը, ջրում օրգանական նյութի մեծ քանակությունը, ձկնապաշարների անկումը, գլոբալ տաքացման հետևանքով ջրի ջերմաստիճանի բարձրացումը, լճի հարակից գյուղատնտեսական հողերում պարարտանյութերի կիրառումը։ Վերջինիս դեպքում, դրանք տեղումների և ձնհալի միջոցով ներհոսում են Սևանա լիճ»:
[playlist type="video" ids="8217"]
Ըստ Գ․Կազանչյանի, բարձր ջերմաստիճանը չենք կարող վերահսկել, բայց ազոտի և ֆոսֆորի պարունակությունը՝ կարող ենք։ Հարակից բնակավայրերի և հանգստյան գոտիների կոյուղաջրերը, որոնք կենսաբանական մաքրման չեն ենթարկվում, թափվում են լիճ գնացող գետերը։ Իսկ այդ կոյուղաջրերն իրենց հետ բերում են մեծ քանակի սնունդ, օրգանական նյութեր, որոնք էլ իրենց հերթին պարունակում են ազոտի և ֆոսֆորի մեծ քանակ։
«Տեսեք, Հայրիվանքի հատվածում, Սևանա լճի ծաղկման ինտենսիվությունը նվազում է, քանի որ այս հատվածում չկան հարակից բնակավայրեր և կա բուսականության առատություն, որն էլ կլանում է ջրում առկա օրգանական նյութերը»,- փաստեց «Պոնտոս» ծրագրի հետազոտող Գարաբեդ Կազանչյանը:
Սակայն, պատկերն այլ էր Գավառի և Մարտունու հատվածում՝ գետերի չափից շատ աղտոտված լինելու պատճառով․ «Այստեղ արդեն ակնհայտ է ջրի աղտոտված լինելը»,- Գավառա գետի մոտ ցավալով ասաց Գ․Կազանչյանն ու փաստեց․ «Լճի այն հատվածներում, որտեղ կան եղեգներ ու չկան հարակից բնակավայրեր, ջուրը զուլալ է, իսկ եթե կան բնակավայրեր՝ պատկերն այսպիսինն է։ Արդյունքում՝ այստեղից էլ սկսվում է լճի ծաղկումը»։
Հետազատողները միաբերան պնդում են, որ պետք է ստեղծել ճահճային շրջաններ, իսկ լճի առափնյա որոշ հատվածներում բուսականություն տնկել․ «Ճահիճը մեր ընկալմամբ բացասական իմաստ ունի, բայց կարող է դրական ազդեցություն ունենալ լճի ջրի մաքրման համար: Բացի այդ, ճահիճներն ածխածնի մեծ կլանիչ են: Բույսերը ջրիմուռների հետ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ կկլանի: Իսկ բույսերը նեխում են, ձմռանը հող դառնում ու ածխածին կլանում օդից: Այսպիսի շրջաններ ստեղծելով՝ Հայաստանը կարող է դրական փորձ ցույց տալ ածխածնի կլանման կամ զրոյացման տեսանկյունից։ Եթե մեր վերլուծությունները հաստատվեն, ապա կարող ենք առաջարկել տարբեր շրջաններում ցանել կամ մշակել այնպիսի բույսեր, որոնք գետերի հոսող կեղտոտ ջրերը, նախքան Սևանա լիճ հասնելը կֆիլտրեն։ Գետերի ափամերձ հատվածներում նույնպես կարելի է օրինակ՝ եղեգ ու ջրոսպ տնկել, դրանք կկլանեն կեղտը, կֆիլտրացնեն ջուրը մինչև լիճ հասնելը»,- հույս հայտնեց «Պոնտոս» ծրագրի հետազոտող Գարաբեդ Կազանչյանը և շեշտեց, որ ստեղծելով ճահճային և բուսական հատվածներ դրանք ժամանակավորապես կենսաբանական մաքրման կայանների դեր կկատարեն։
Շրջայցի նպատակն էր լրագրողներին ներկայացնել «Պոնտոս» ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։ «Պոնտոս» ծրագիրը մեծամասամբ նպաստում է Հայաստանում համապատասխան կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը, հետազոտությունների համար մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև առկա հրատապ խնդիրների վերհանմանը: Ծրագրի նպատակն է աջակցել և ամրապնդել բնապահպանական մոնիտորինգի իրականցումը Սևծովյան ավազանի տարածքում։ Այն հնարավոր կլինի իրականացնել տիեզերական դիտարկման արբանյակային և ցամաքային տվյալների օգտագործմամբ։
Մեդիատուրն իրականացվել է «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» «Պոնտոս» ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:
In
other , shrjaka-mijavayr
Սեպտեմբերի 12-ից- 23-ը շրջակա միջավայրին հասցվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով վնաս
Posted on 27 Սեպտեմբերի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից սեպտեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, թե որքան վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 19 դեպք, որից 18-ով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 13 դեպք, որից 5-ով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 3 դեպք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 871.000 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից` 2-ընդերքօգտագործում, 1-արտադրություն, 1-ջրօգտագործում Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում՝ 2.170.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել բնությանը պատճառված վնաս՝ 2.855.162 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։
In
other , eco-energia
Երևանի արտաքին լուսավորությունն ապահովող նատրիումային լամպերը կփոխարինվեն Էներգախնայող լուսատուներով
Posted on 27 Սեպտեմբերի, 2022

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագիծի արդյունքում Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում: Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 70 հազար լապտեր: Միայն վերջին երեք տարում իրականացված համատեղ ծրագրի շրջանակում շուրջ 6000 նատրիումային լամպ է փոխարինվել էներգախնայող LED լուսատուներով: Եվս 4000-ի փոխարինումը նախատեսվում է այս տարվա ծրագրով: «Այս տարվա ծրագրով ձեռք ենք բերել 500 մլն դրամի լուսատու, վճարել ենք 250-ը: Հաջորդ տարի նախատեսում ենք նույն ծավալի փոխարինում իրականացնել Երևանում»,- ասում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և հավելում, որ Էներգախնայող LED լուսատուներով են կահավորվում երկրորդական փողոցներն ու բակային տարածքները, լուսավորվում՝ երբևէ արտաքին լուսավորության համակարգ չունեցող փողոցները: «Այս ծրագրերի շրջանակում 2023թ. արդեն Երևանի արտաքին լուսավորության մոտ 50%-ը փոխարինված կլինի էներգախնայող և ժամանակակից լուսատուներով: Վերջնական նպատակը նա է, որ մենք կարողանանք մեր եղած բյուջեի շրջանակում երկարացնել լուսավորության ժամերը: Այս պահի դրությամբ մենք ունենք երկու ռեժիմ՝ ձմեռային և ամառային: Ձմեռային ռեժիմի դեպքում 24:00-ին են անջատվում լույսերը, իսկ ամառայինին՝ ժամը 01:00-ին: Իհարկե, փողոցներ ունենք, որտեղ մինչև լուսաբաց լուսավորությունը կա»,- ընդգծում է քաղաքապետը:
In
other , eco-texnologianer
Եռանիվ մեքենա՝ արևային մարտկոցներով․ տեսանյութ
Posted on 26 Սեպտեմբերի, 2022

Startup Aptera Motors-ը ԱՄՆ-ում ներկայացրել է իր առաջին արտադրանքը՝ ֆուտուրիստական ավտոմոբիլ՝ Gamma-ն, որը ստեղծելու համար պահանջվել է 15 տարի։ Aptera Gamma-ի էլեկտրաէներգիայի պաշարը, առանց լիցքավորման, կազմում է ընդամենը 65 կմ, սակայն ստեղծողները մտադիր են այն հասցնել մինչև 16000 կմ-ի։ Համենայնդեպս արտադրողները պնդում են, որ նման արդյունքի հասնելու համար օգնության կգան ներկառուցված արևային մարտկոցները։ Արևային մարտկոցներով նորագույն Gamma ավտոմեքենան տեղավորում է երկու ուղևոր: Իսկ եռանիվ դիզայնը ստեղծողները առանձնահատկություն են համարում։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Ոչ վարակիչ հիվանդությունները կանխելու 8 քայլ
Posted on 26 Սեպտեմբերի, 2022

Առողջ մարմին ունենալու համար առաջին հերթին պետք է առողջ կենսակերպ վարել։ Այս ձևակերպումը հաճախակի պնդում են և՛ սննդաբանները, և՛ դիետոլոգները, և՛ մարզիչները։ Վերջին տարիներին, թեպետ աշխարհը կենտրոնացել է վարակիչ հիվանդությունների՝ մասնավորապես կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ, տարատեսակ արշավների և իրազեկումների միջոցով, սակայն չպետք է անտեսել նաև ոչ վարակիչ հիվանդությունների անդառնալի հետևանքները։ Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առանցքային վարքագծային և կենսաբանական ռիսկի 8 գործոնները․ 1․ Ֆիզիկական թերակտիվություն 2․ ճարպակալում և ավելորդ քաշ 3․ ծխախոտի օգտագործում 4․ սննդում կերակրի աղի չարաշահում 5․ ալկոհոլի օգտագործում և չարաշահում 6․անկանոն և անառողջ սննդակարգ 7․խոլեստերինի և գլյուկոզյի բարձր մակարդակ 8․զարկերակային բարձր ճնշում Վերոնշյալ սովորությունների հետևանքով ձեռք բերված վնասակար ազդեցությունները կանխարգելելու և առողջ ապրելակերպ վարելու համար բժիշկները խորհուրդ են տալիս․ 1․ չծխել 2․ ընտրել առողջ սննդակարգ 3․ չչարաշահել ալկոհոլը 4․ վերահսկել զարկերակային բարձր ճնշումը 5․ հետևել քաշին 6․ լինել ֆիզիկապես ակտիվ 7․ հետևել արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի մակարդակին 8․ հնարավորինս պահպանել հանգստություն:
In
other , shrjaka-mijavayr
Ո՞ր վարչական շրջաններում է գերազանցել մթնալարտային օդում փոշու կոնցենտրացիան
Posted on 23 Սեպտեմբերի, 2022





