«Վերելակ» պարային ներկայացումով կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» 20-րդ հոբելյանական փառատոնը

https://eco.am/%d5%be%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac%d5%a1%d5%af-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8%d5%be-%d5%af%d5%b4%d5%a5/

Հոկտեմբերի 1-ից 8-ը 20-րդ անգամ Հայաստանում տեղի կունենա «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն այս տարի կկրի «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը:

Հաբելյանական «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի փառատոնի շրջանակում:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:

Հիմնական ծրագրից բացի փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա):

Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում՝ Ռումինական «ԷՄ Ստուդիո»-ի «Վերելակ» պարային ներկայացումով:

Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանին և գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։ Մեր նպատակն է արվեստի միջոցով զարգացնել մշակութային կյանքը ցանկացած պայմաններում:

Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:

«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի հիմնադիր նախագահն է Արթուր Ղուկասյանը:

2019-2021թթ. Եվրոպական Փառատոների Ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Eco.am սոցիալական հարթակը հանդիսանում է «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային հոբելյանական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։ Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․

Կամ կարող եք ներբեռնել այստեղ․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։