Հեծանիվներ և էկոնվերներ․ կայացավ «Կայուն էներգիայի շաբաթ» իրազեկման միջոցառումների շաբաթը

https://eco.am/%d5%b0%d5%a5%d5%ae%d5%a1%d5%b6%d5%ab%d5%be%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b6%d5%be%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%e2%80%a4-%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-%d5%af%d5%a1/

Սեպտեմբերի 26-ից 30-ը Եվրոպական Միության «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումների շրջանակում Երևանում տեղի ունեցավ «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագիրը կրող երկօրյա ուսուցողական միջոցառումը։

Եվրոպական Միության Կայուն էներգիայի շաբաթը ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որն ունի մի քանի նպատակ, մարդկանց իրազեկել՝

1․ կլիմայի փոփոխության,

2․էներգախնայողության,

3․ վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ:

«Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումը մեկնարկեց Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցում: Միջոցառման նպատակն էր աշակերտներին փոխանցել էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև էներգետիկ աուդիտի իրականացման արդի հմտություններ։ Միջոցառման շրջանակում ընտրվել էին երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտ: Օրակարգը հագեցած էր մի շարք ուսուցողական դասընթացներով և խաղ-մրցույթներով:

Միջոցառման առաջին օրը աշակերտներին փոխանցվեց կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, էներգետիկ աուդիտ իրականացնելու վերաբերյալ տեսական գիտելիքներ, անցկացվեց կլիմայի փոփոխության վերաբերյալ բլից-հարցում, «Կանաչ այլկերպ» խաղ,  արդյունքում, ամենաբարձր միավորներ հավաքած հինգ խումբն անցավ 2-րդ փուլ:

Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հիման վրա առաջին փուլը հաղթահարած աշակերտները սովորեցին, թե ինչպես կատարել էներգետիկ աուդիտ, ինչպես հակիրճ ներկայացնել առաջարկվող ծրագիրը, էներգետիկ գնահատման արդյունքները և առաջարկվող լուծումները:

Առաջին փուլը հաղթահարծ դպրոցներն էին Երևանի հհ. 181, 63, 45, 33 հիմնական և 93 միջնակարգ դպրոցները: Աշակերտների հետ աշխատում էր սերտիֆիկացված էներգետիկ աուդիտորը, ով աշակերտներին մատչելի և հասանելի տարբերակով ներկայացրեց էներգետիկ ուսումնասիրություն անցկացնելու հնարավությունները:

Միջոցառման երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետարանում, աշակերտներին ողջունեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ ընդգծելով հատկապես աշակերտների շրջանում նմանօրինակ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը:

Աշակերտները պոստեր-պրեզենտացիայի միջոցով գնահատող հանձնաժողովին ներկայացրին իրենց կատարած աուդիտի արդյունքները, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված իրենց լուծումները, որոնց իրականացման դեպքում կկրճատվի դպրոցի էներգածախսը:

Հաղթող մասնակիցներին որոշելու նպատակով հրավիրվել էր գնահատող հանձնաժողով, իսկ գնահատումն իրականցվել է հետևյալ չափորոշիչներով`

1.Խնդիրների վերհանում, թե ինչպես էր թիմը ներկայացնում դպրոցի «էներգետիկ» խնդիրները։

2.Էներգետիկ վերլուծություն` իրականացված չափումները, վերլուծությունները, հաշվարկները։

3.Լուծումներ, առաջարկություններ` Տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական լուծումները։

4.Թիմային աշխատանք` Գնահատվում է արդյո՞ք թիմին հաջողվել է համագործակցել և աշխատել համատեղ:

Ըստ գնահատող հանձնաժողովի կողմից տրված գնահատականների՝ հաղթող ճանաչվեց ՏԵՍԼԱ թիմը, որը ներկայացնում էր Երևանի հ. 181 հիմնական դպրոցը:

Հաղթող թիմի բոլոր հինգ անդամներին շնորհվեց  մրցանակ` հեծանիվներ, բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և էկոնվերներ, իսկ ֆիզիկայի ուսուցիչներին տրվեցին շնորհակալագրեր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել