Blog
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Երևանում նշվեց խորհրդանշական շքերթով
Posted on 12 Սեպտեմբերի, 2022

Ներկայումս Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների, ավտոտրանսպորտի աղտոտվածության բաժինը՝ մթնոլորտային օդ արտանետումների մեջ, կազմում է 66.5 %։ Այն նվազեցնելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խոստանում է էլեկտրական տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացման գործում արդյունավետ, հետևողական ու շարունակական քայլեր։
Այդ առթիվ սեպտեմբերի 10-ին, Երևանում Էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը նշվել է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով: Երևանում Էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը նման շքերթով արդեն նշվում է 3-րդ անգամ։
Այս տարի խորհրդանշական քերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել:
Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրոմոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներից դեպի էլեկտրական մեքենաների անցման ճանապարհին, ընթացիկ ծրագրերը, որոնց ամփոփի հիման վրա կմշակվեն ու կներդրվեն ոլորտի խթանմանը միտված այլ մեխանիզմներ ու գործիքներ:
Հայաստանում, վերջին 5 տարիներին, Էլեկտրական տրանսպորտի տարիների շեշտակի աճը՝ սանդղակով․
1․ 2017 թվական՝ 29 էլեկտրոմոբիլ
2․ 2018 թվական՝ 12 էլեկտրոմոբիլ
3․ 2019 թվական՝ 145 էլեկտրոմոբիլ
4․ 2020 թվական՝ 358 էլեկտրոմոբիլ
5․ 2021 թվական՝ 1.898 էլեկտրոբոիլ
6․ 2022 թվականի առաջին կիսամյակ՝ 1.041 էլեկտրոմոբիլ:
Ի դեպ, մինչև արտոնությունների տրամադրումը հանրապետություն ներկրվել էր 42, իսկ դրանից հետո՝ 3.484 էլեկտրամոբիլ:
In
other , shrjaka-mijavayr
ԵՊՀ-ում մեկնարկել է «մանրէների հատկություններ. նորարար գաղափարների մրցույթ» խորագրով ծրագիրը
Posted on 7 Սեպտեմբերի, 2022

ԵՊՀ-ում մենկնարկած «Մանրէների հատկություններ. նորարար գաղափարների մրցույթ» խորագրով ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները ձեռք կբերեն մանրէաբանությանը վերաբերող նոր գիտելիքներ, կծանոթանան մանրէների դրական հատկություններին և դրանց հնարավոր կիրառություններին առօրյա կյանքում ու արտադրության մեջ: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ISTC կենտրոնում անցկացվող ծրագրի նպատակն է ուսանողների ու աշակերտների համար ստեղծել հնարավորություն համակողմանի ուսումնասիրելու կենսաբանությունն ու մանրէաբանությունը: Մասնակիցները միաժամանակ ձեռք կբերեն բիզնես մտածողություն, թիմում աշխատելու հմտություններ և միմյանց կփոխանցեն նոր գաղափարներ: Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ մարզերից և Երևանից մոտ 100 աշակերտ և ուսանող, որոնցից ընտրվել է 35-ը: Մեծ առավելություն է տրվել հատկապես մարզաբնակ աշակերտների մասնակցությանը՝ գիտության ասպարեզում նրանց ներգրավվածությունը խթանելու նպատակով: Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ, ծրագրի պատասխանատու Հռիփսիմե Պետրոսյանը, կարևորելով այս ձևաչափով անցկացվող միջոցառումները, շեշտեց՝ դրանք պետք է շարունակական լինեն: Ծրագրի բանախոս, կ.գ.թ., դոցենտ Աննա Փոլադյանը ներկայացրեց «Միկրոբիոլոգիայի ամերիկյան ընկերությունը (ASM), նրա դերն ու գործունեությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն։ ԵՊՀ դոցենտը մեզ հետ զրույցում նշեց, որ այսպիսի միջոցառումները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և նրանց ծանոթացնում գիտական աշխարհին: Ծրագրի մյուս բանախոսներն էին կ.գ.թ., դոցենտ Հովիկ Փանոսյանը, (թեման՝ «Մանրէային մետատիրույթ. կենսազննում և որս»), Ամերիկյան մանրէաբանական ընկերության հայաստանյան ուսանողական խմբակի («ArMicro») նախագահ Լուսինե Դավթյանը (թեման՝ «ArMicro»), կ.գ.թ., ասիստենտ Նաիրա Սահակյանը (թեման՝ «Բույս-մանրէ փոխհարաբերությունը՝ որպես սթրեսներին հարմարվողական արձագանքման մեխանիզմ»)։ Ծրագրի առաջին շաբաթը հագեցած է լինելու սեմինար-քննարկումներով և լաբորատոր գիտափորձերով, երկրորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են հանդիպումներ և այցեր արտադրական գործարաններ: Մենթորների կապը թիմերի հետ, ինչպես նաև թիմային աշխատանքներն ու գաղափարների մշակման վերաբերյալ առաջադրանքները լինելու են առցանց հարթակում, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում թիմերը ներկայացնելու են իրենց ամփոփ գաղափարները: Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա մրցանակաբաշխություն, որի ժամանակ հայտնի կդառնան հաղթողների անուններն ու մրցանակները: Նշենք, որ ծրագրի կազմակերպիչներն ու գործընկերներն են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության ուսանողական խմբակն ու Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության դեսպանը:
In
other
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3սմ-ով իջել է
Posted on 6 Սեպտեմբերի, 2022

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.54մ, այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Ըստ տեղեկատվության, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.553մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 152.122մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 153.032մլն. մ³:
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
Որոնք են Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված երկրները
Posted on 6 Սեպտեմբերի, 2022

«Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ»,-այդ մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ու հավելում, որ համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261․ 834։ Ըստ տեղեկատվության, նույն ժամանակահատվածում Հայաստանի զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ 1․ Ռուսաստանը՝ շուրջ 45%, 2․ Վրաստանը՝ 9%, 3․ Իրանը՝ 7%, 4․ ԱՄՆ-ն՝ 3 % 5․ Գերմանիան՝ 1%։
In
other , shrjaka-mijavayr , eco-dexatun
«Աղիքային վարակների ակտիվացումը բնորոշ է սեզոնին»․ Գայանե Սահակյան
Posted on 5 Սեպտեմբերի, 2022

«Որոշակի կետերում մենք կատարել ենք մոնիթորինգ և պիտի ասեմ, որ ջրի որակական որևէ փոփոխություն չունենք»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, բացառելով, որ վերջին օրերին Հայաստանի բնակչության շրջանում աղիքային վարակների ակտիվացումը որևէ կապ ունի ջրի աղտոտվածության հետ․ «Անհանգստանալու կարիք չկա, աղիքային վարակների բռնկումներ, արտառոց իրավիճակ չկա։ Աղիքային վարակների ակտիվացումը բնորոշ է սեզոնին»։ Ըստ մասնագետի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները նույնն են․ «Հիմնականում այն պայմանավորված է հանգստի սեզոնով, ճանապարհորդություններով, լողավազաններում լողալով, դրսում սնվելով և այլն: Հիմնականում տարածված են էնետերովիրուսներ, ռոտավիրուսներ: Կրկնում եմ՝ բռնկումներ չունենք, արտառոց ակտիվացում չկա»,-լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց բանախոսը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ինչու է ծորակից կապտավուն ջուր հոսել․ պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչները
Posted on 5 Սեպտեմբերի, 2022

Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի, ծորակից կապտավուն ջուր էր հոսում։ Այսօր, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հետաքրքրվել է, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել։ «Կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, նշված և շենքի մյուս բնակարաններից նմուշառվել է խմելու ջուր, իրականացվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ, որևէ շեղում կամ անհանգստացնող բան չի հայտնաբերվել»,- քաղաքապետի հարցին ի պատասխան, ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը: «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն էլ ևս հայտնել է․ «Կատարվել է նմուշառում, պարզվել է, որ համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին, իսկ նշված դեպքը հիմնականում կապված է եղել շենքի ներքին ցանցում, բնակչի մոտ սանիտարական սարքերի խափանման հետ, որն այս պահին կարգավորվել է»: Այնուամենայնիվ, բնապահպանները ահազանգում են, որ խնդիրը ոչ թե սանիտարական սարքերի խափանումն է այլ օդի աղտոտվածության հետևանք, որը Երևանում հատել է նորմայի բոլոր սահմանները։
In
other , shrjaka-mijavayr
Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների սիրելի զբոսայգին բարեկարգվում է, շատրվանները՝ վերանորոգվում
Posted on 2 Սեպտեմբերի, 2022

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված այգում բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում։ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների և պուրակների բարեկարգման գործընթացը:
Թեպետ նախատեսված է որ այգու բարեկարգումը կավարտվի 2023 թվականին, սակայն Eco.am սոցիալական հարթակը, լինելով զբոսայգում նկատեց, որ աշխատանքները բավականին ինտենսիվ են տեղի ունենում։
Այգու բարեկարգման ծրագրի որոշումը կայացվել է դեռևս այս տարվա մարտի 15-ին կայացած Երևանի ավագանու նիստի ժամանակ։
1985 թվականին կառուցված զբոսայգին, որը գտնվում է Սեբաստիա փողոցում, եղել է համայնքի բնակիչների սիրելի վայրերից մեկը։ Համայնքի բնակիչները մտաբերում են, որ մինչև 2000-ական թվականները այգու շատրվանները վաղ առավոտից միացվում էին, լողավազանում երեխաները լողում էին, իսկ ծնողները՝ այգու կանաչապատ գոտում հանգստանում: Վերջին տարիներին այն վերածվել էր ամայի ու լքված տարածքի։
«Երևանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները՝ հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին»,- այգում բարեկարգման աշխատանքներին հետևելիս ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Ըստ քաղաքապետի, այգում նախագծման աշխատանքներ կիրականցվեն, որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև այգու հարակից երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիր․ «Մինչև 2023թ. ավարտը կամ 2024թ. գարուն՝ այդ հատվածը ևս ամբողջությամբ կավարտենք: Քաղաքում կունենաք ևս մեկ հարմարավետ միջավայր, որտեղ քաղաքացիների համար լավ ժամանցի տեղ կլինի: Կցանկանամ, որ յուրաքանչյուրս հոգ տանենք քաղաքի մասին, չաղտոտենք, քանի որ բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հանրային վայրերի բարեկարգման համար, մեր քաղաքացիների վճարած հարկերից է և դրանք պետք է արդյունավետ կառավարենք, որպեսզի կարողանանք այն բազում խնդիրները, որոնք ծառացած են Երևանի առաջ, լուծել»,- ընդգծել է քաղաքապետը:
Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձանցող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ կստեղծվեն:
«Մեր գլխավոր խնդիրն է՝ վերականգնել Խորհրդային Միության տարիներին կառուցված այս հուշարձանի նախկին տեսքը՝ շատրվանային համալիրի նույն ծավալով: Շատրվանները քաղաքը հովացնելու գործառույթ ունեն, և փորձելու ենք ջրատեխնիկական մասն այնպես կազմակերպել, որ ունենանք նույն ծավալի ջրթողում, որքան եղել է Խորհրդային Միության տարիներին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
In
other , shrjaka-mijavayr
Ինչ է օդի ջերմաստիճանը և ինչպես են այն չափում
Posted on 2 Սեպտեմբերի, 2022

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Ինչպես տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ի՞նչ է ջերմաստիճանը
1․ Ջերմաստիճանն օդի ջերմային վիճակը բնութագրող մեծություն է, եղանակի և կլիմայի իրավիճակը բնութագրող կարևոր տարր։
2․1597թ․-ին Գալիլեո Գալիլեյը ստեղծեց առաջին ջերմաչափը։
3․Օդի ջերմաստիճանը չափում են տարբեր միավորներով, սակայն ամենատարածվածը և կիրառվողը Ցելսիուսի սանդղակն է։
4․Երկրի մակերևույթի ջերմային վիճակն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում:
5․Օդի ջերմաստիճանի օրական տատանման վրա զգալի ազդում են մի շարք գործոններ՝ ռելիեֆը, աշխարհագրական լայնությունը, ամպամածությունը և մթնոլորտի շրջանառությունը։
Ինչպես են չափում օդի ջերմաստիճանը
Օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, գետնի մակերևույթից 2մ բարձրության վրա։ Օդերևութաբանական կայաններում ջերմաչափերը տեղադրում են հատուկ օդերևութաբանական տնակներում, ինչն ապահովում է բացարձակ ստվեր և ազատ օդափոխանակություն։
Եթե ջերմաչափը տեղադրված է ոչ բացարձակ ստվերում, և արեգակի ճառագայթներն ընկնում են ջերմաչափի սնդիկի վրա, ջերմաչափը ցույց է տալիս ոչ թե օդի ջերմաստիճանը, այլ արեգակի ճառագայթների ջերմաստիճանը։
Հաճախ են մարդիկ ասում ջերմաստիճանը կանխատեսված էր օրինակ +36 աստիճան, սակայն ջերմաչափը ցույց է տալիս +50 աստիճան։ Նման կարծիքներ առաջանում են հենց այն ժամանակ, երբ ջերմաչափը տեղադրված է լինում ոչ թե ստվերում, այլ արեգակի ճառագայթների անմիջական ազդեցության տակ։
Օդի տաքացման և սառեցման պրոցեսը սկսում է երկրի մակերևույթից։
Ցերեկային ժամերին արեգակի ճառագայթները, ընկնելով երկրի մակերևույթին, տաքացնում են այն։ Օդը, շփվելով տաքացած երկրի մակերևույթի հետ, մոլեկույլար և տուրբուլենտ ջերմահաղորդակցության շնորհիվ սկսում է տաքանալ։
Օդի տաքացումը շարունակվում է ցերեկը՝ մինչև ժամը 16։00-17։00-ը։ Այս ժամերին էլ գրանցվում է օրվա ամենաբարձր ջերմաստիճանը։
Ըստ բարձրության, յուրաքանչյուր 1000մ բարձրանալիս օդի ջերմաստիճանը միջինը նվազում է 6 աստիճանով, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ որքան բարձրանում ենք դեպի վեր այնքան հեռվանում ենք տաքացվող մակերեսից, այսինքն երկրի մակերույթից և օդի ջերմաստիճանը սկսում է նվազել։
Սա է պատճառը, որ լեռնագագաթների վրա օդի ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան դաշտավայրերում։
Տարվա տաք ժամանակահատվածում օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում մոտ 30-32 աստիճանով ավելի տաք է, քան Արարատ լեռան մերձգագաթային մասում։
Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը սկսում է նվազել։ Մայրամուտից հետո ցերեկը տաքացած երկրի մակերևույթը իր ջերմությունը ճառագայթում է տիեզերական տարածություն, ինչի հետևանքով ինտենսիվ սկսում է սառչել։ Երկրի մակերևույթի սառչելու հետևանքով նվազում է օդի ջերմաստիճանը, որն իր նվազագույն արժեքին է հասնում արևածագի պահին, որից հետո կրկին սկսում է բարձրանալ։
Ձմեռային ամիսներին հանրապետության միջլեռնային գոգավորություններում կարող է տեղի ունենալ հակառակ երևույթը, որ օդի ջերմաստիճանը ոչ թե ըստ բարձրության նվազի, այլ հակառակը բարձրանա։ Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանային ինվերսիա և առաջանում է այն ժամանակ, երբ միջլեռնային գոգավորություններում դիտվում է սառը օդի լճացում։ Նման դեպքերում հանրապետության ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը լինում է շատ ավելի ցածր, քան բարձր լեռնային շրջաններում։
In
other , shrjaka-mijavayr
Օգոստոսի 15-ից 26-ը շրջակա միջավայրին հասցվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով վնաս
Posted on 1 Սեպտեմբերի, 2022

2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Ըստ տեղեկատվության, նախկինում արձանագրված 17 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` 1․ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 33 դեպք, 34-ով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 2․ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում։ Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 3․ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 9 դեպք, որից 5-ով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 4․ Պետական փորձաքննություններ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 5․ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 369.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.500.000 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր, որից` 4-ը՝ արտադրություն, 3-ը՝ ընդերքօգտագործում 2-ը՝ ՓՀԷԿ, 2-ը՝ ջրամատակարարում, 1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում, 1-ը՝ կենսապաշար, 1-ը՝ շինարարություն: Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 30.072.949 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
«Երևանյան լիճը բնակլիմայական շատ մեծ խնդիր է լուծելու»․Արմեն Բեգոյան
Posted on 1 Սեպտեմբերի, 2022

Ծրագրով նախատեսված է տեղադրվել նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500 մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով սնվող էներգախնայող լուսատուներով:
Մայրաքաղաքի կլիմայական չոր պայմանները մեղմելուց բացի, Երևանյան լիճը լուծում է նաև ոռոգման ջուր կուտակելու խնդիր: 2023թ. համայնքը միջոցներ կձեռնարկի նաև այս ուղղությամբ:
«Մենք Երևանյան լճից նաև սահմանակից համայնքներին ոռոգման ջուր ենք մատակարարում, և դա է պատճառը, որ 2023թ. բյուջեով նախատեսել ենք Գետառ և Հրազդան գետերի միացման հատվածում մաքրման կայան ունենալ, որպեսզի գետը մաքրվի և նոր լցվի Երևանյան լիճ: Աշխատանքները ծավալուն են, և առաջին քայլերն արդեն արել ենք»,- ընդգծում է քաղաքապետը:
Մայրաքաղաքի համար բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերից է նաև Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի անտառային գոտու վերականգնումը: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային հատվածը կարգի բերելու գործընթաց ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: Տարածքից տեղափոխվեց ավելի քան 400 բեռնատար աղբ:
Աշխատանքային շրջայցի ընթացքում ծրագրի արդյունքերին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Պատասխանատուները նշել են, որ գարնանային ծառատունկի ժամանակ 2 հա-ում տնկվել է շուրջ 620 ծառ և թուփ: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել ոռոգման խնդիրը:
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում կանաչապատման ծավալուն ծրագիր կիրականացվի նաև աշնանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ 6 հա-ում կհիմնվեն անտառտնկարկներ: Ոռոգելի կդառնա նաև ձախակողմյան հատվածի 1.2 հա-ը: Կկառուցվի ոռոգման նոր համակարգ:
Մի քանի ուղղություններով իրականացվող կարևոր այս ծրագրերի ավարտից հետո, բնապահպանական նշանակությունից բացի, Երևանյան լիճն ու Ծիծեռնակաբերդի հարակից անտառապուրակը քաղաքի բնակիչների ու հյուրերի հանգստի սիրված գոտիներ կդառնան:



